Մենք դասարանով երեկ երկարօրյային ոտքով գնացինք Քորեջ՝ բույսերի լաբորատորյա, որ վերցնենք ծաղիկ։ Երբ հասանք տեղ, նստեցինք կանաչ լանջերին ու մի լավ հագստացանք՝ քանի դեռ դուռը փակ էր։ Երբ բացեցին մենք մտանք ներս։ Տիկին Շողիկն ասաց, որ մի ծաղիկ կա՝ անունը էխինացեա։ Դրա նկարները սիրուն էին և մեր ամբողջ դասարանը ուզեց էխինացեա տնկել։ Մեզ տվեցին թաղարներ և մենք լցրեցինք հողը, հետո հողը նստացրեցինք, ապա տնկեցինք ծաղիկները։ Այնտեղ կային նաև շատ կենդանիներ՝ ծովախոզուկներ, կրիաներ և այլն։Իսկ հետո մենք ջրեցինք մեր ծաղիկները, հետո քայլելով գնացինք Մայր դպրոց։ Մի քիչ խաղացինք և գնացինք տուն մեր ավտոբուսներով։
Архив за день: 23.04.2021
էխինացեա
Մանուշակագույն էխինացեան հաճախ օգտագործում են տների և հասարակական վայրերի առջևի տարածքների դեկորատիվ ձևավորման համար: Այս հասարակ ծաղիկը ծնվել է ԱՄՆ-ի արևելքում: Էխինացեան աճում է Արևելյան Եվրոպայում, մեծ Բրիտանիայում և Ռուսաստանի գրեթե ողջ տարածքում: Այն բարդածաղկավորների ընտանիքի բարձրահասակ բազմամյա բույս է (աճում է մինչև 120 սմ): Բույսը ծաղկում է ավելի քան 2 ամիս և երկար ժամանակ պահպանվում է կտրած տեսքով։

Որպես բուժական միջոց՝ էխինացենան սկսել են օգտագործել Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները: Նրանք նկատել են, որ հիվանդ եղջերուները, ուտելով այս բույսը, վերականգնվում են։
Պարունակություն
մյրենի 23․4․2021
- Բանաստեղծությունից դուրս գրեք 13 գոյական, առանձնացրեք դրանց արմատները,հնարավորության դեպքում դրանցով նոր բառեր կազմեք:
Հայրիկ=հայր+իկ, լուսնյակ=լուսին+յակ, որդյակ=որդի+յակ, լույս-պարզ բառ, գայլ-պարզ բառ, գիշեր-պարզ բառ, բակ-պարզ բառ, ճամփա-պարզ բառ, աշխարհ-պարզ բառ, Բողար-հատուկ գոյական, լուսին-պարզ բառ, շուն-պարզ բառ, վնաս-պարզ բառ
Հայրիկ-հայրենիկ
Լուսնյակ-լուսնափայլ
Որդյակ-որդեսեր
Լույս-լուսանփոփ
Գայլ-գայլախումբ
Գիշեր-գիշերազարդ
Բակ-բակային
ճամփա-ճամփորդ
աշխարհ-աշխարհագրություն
Բողար-Բողարիկ
Լուսին-լուսնահաչ
Շուն-շնիկ
վնաս-վնասատու
- Դուրս գրեք ուրիշի խոսքի երկու օրինակ և հերթով գրեք, թե ով ում հետ է խոսում:
_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը միշտ հաչում է լուսնի վրան.
Որդին խոսում է իր հոր հետ:
_ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս այլ լույս, միայն լույս է տալիս
Հայրը խոսում է իր որդու հետ:
- Ուրիշ ի՞նչ կենդանիներ գիտեք, որ լուսնյակի հետ առնչություն ունեն: Գրեք դրանց մասին:
Լուսնի հետ նաև առնչություն ունեն կատուն և աղվեսը:
- Ձեր կարծիքով շան հաչոցն անհանգստացնո՞ւմ է լուսնյակին, պատասխանը հիմնավորեք:
Լուսինը անշունչ առարկա է և չի կարող լսել շան հաչոցը:
- Ըստ ձեզ կարևո՞ր են բանաստեղծության վերջին չորս տողերը, բացատրեք դրանք:
Պետք է բարի գործեր անել անտեսելով խանգարողներին: