Նախորդ առաջադրանքի ստուգում։
Անկանոն բայեր։ Անկանոնության դրսևորման տեղը՝ 2-րդ հիմք։
Ժամանակակից արևելահայ գրական լեզվում կա խոնարհման ընդհանուր կանոններից շեղվող շուրջ 19 բայ` առնել, ասել, բանալ, բերել, գալ, դառնալ, դնել, զարկել, ելնել, թողնել, լալ, լինել, կենալ, տալ, տանել, տեսնել, ուտել, անել:
Պակասավոր բայերն են՝ եմ (օժանդակ), կամ, գիտեմ, ունեմ, արժեմ, կարող եմ, ցանկալ, հուսալ, լվալ։
Առաջադրանք. Գտիր անկանոն բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, սեռը եթե անդեմ է, դերբայական ձևը.
Ամպերը ճերմակ երամով անցան, իմ սիրտն է լալիս կարոտով անհուն։
Գիտեինք, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է։
Հետո կուշտ կերած մեր հյուրերը սկսեցին բարձրանալ քարոտ արահետով։
Երազ տեսա՝ Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին։
Սիրտս վառեց, մոխիր դարձավ, ինքը կրակ ու հուր մնաց.
Դու էլ նրա գովքը արա, որ գա ոսկե մասը ձեռքին։
Բոլորը տամ ու նվիրեմ, ինձ ոչ մի հուր թող չմնա,
Դու չմրսես ձմռան ցրտում. բոլորը քեզ…
Ոչ ոք չէր համարձակվում որևէ բան ասել։
Ես ամուր առողջություն ունեի և կարող էի մինչև լույս աշխատել։
2. Գտիր բայերը, որոշիր քերականական հատկանիշները .
Ասենք, այսպես դեկտեմբերի ցրտին Հաճի աղան դուրս եկողը չէր, այն էլ այս ցեխին, որ գոյացել էր սայլերի ու զորքի տակ կոխկրտած ձյունից՝ հակառակ, որ միշտ այս ամսին գետինը սառած էր լինում։
Անհանգիստ էր վերի՜ն աստիճանի։ Արդեն մի շաբաթ է, ականջին դիպել էր, որ թուրքը գալիս է։ Փորձված, կյանքի չար ու բարուն տեղյակ՝ Հաճի աղան, որ տեսել էր 1877 թվի ռուս-տաճկական պատերազմը, երբ թուրքը կարծես բնականորեն հաղթվում էր, այն Հաճի աղան, որ «քրդանոցներում ու թռւրքանոցներում» զելվել, առևտուր էր արել և շատ անգամ էր ավազակների ձեռքից աղվեսի պես պոչը պրծացրել, նա լավ գիտեր, որ երբեք չեն սպասիր վտանգը գա ու փեշիցդ բռնի.— պետք է ժամանակին որսալ խուսափելու անկրկնելի վայրկյանը։
Ասենք-դիմավոր, անկանոն, ներգործական, ապարնի
դուրս եկողը-անդեմ,անկանոն,չեզոք,ներկա
գոյացել էր-դիմավոր, կանոնավոր,չեզոք,անցյալ
սառած էր լինում — դիմավոր, կանոնավոր, չեզոք, անցյալ տևական
էր — դիմավոր, անկանոն, ներգործական, անցյալ
դիպել — դիմավոր, կանոնավոր, ներգործական, անցյալ վաղակատար
գալիս է — դիմավոր, կանոնավոր, ներգործական, ներկա տևական
տեսել էր — դիմավոր, կանոնավոր, ներգործական, անցյալ վաղակատար
հաղթվում էր — դիմավոր, կանոնավոր, կրավորական, անցյալ տևական
զելվել — անդեմ դերբայ, կանոնավոր, կրավորական, անորոշ
արել էր — դիմավոր, կանոնավոր, ներգործական, անցյալ վաղակատար
պրծացրել էր — դիմավոր, կանոնավոր, ներգործական, անցյալ վաղակատար
գիտեր — դիմավոր, անկանոն, ներգործական, անցյալ անկատար
չեն սպասիր — դիմավոր, կանոնավոր, ներգործական, ներկա
գա — դիմավոր, կանոնավոր, ներգործական, ենթադրական
բռնի — դիմավոր, կանոնավոր, ներգործական, ենթադրական
որսալ — անդեմ դերբայ, կանոնավոր, ներգործական, անորոշ
խուսափելու — անդեմ դերբայ, կանոնավոր, չեզոք, նպատակային