«Հայաստանի կոտրվող ողնաշարը» ֆիլմը Հայաստանի հանքարդյունաբերության և դրա հետևանքով առաջացող բնապահպանական խնդիր է։ Ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես է հանքավայրերի շահագործումն ազդում բնության և մարդկանց վրա։ Գլխավոր խնդիրն այն է, որ տնտեսական շահը հաճախ ավելի կարևոր է քան բնության պահպանությանը։
Ամենակարևոր խնդիրներից են օդի, ջրի և հողի աղտոտումը, ինչպես նաև հանքերի մոտ ապրող մարդկանց առողջության խնդիրները։ Այս խնդրի համար պատասխանատու են պետությունն ու հանքարդյունաբերուրյան ընկերությունները։ Պետությունը պետք է վերահսկի հանքերի աշխատանքը, իսկ ընկերությունները՝ պահպանեն բոլոր կանոնները։
Ես հիմնականում համաձայն եմ ֆիլմի հետ, որովետև բնությունը չպետք է տուժի միայն տնտեսական շահի համար։ Չնայած հանքարդյունաբերությունը աշխատատեղեր և եկամուտ է բերում այն պետք է իրականացվի պատասխանատու ձևով։
Իմ կարծիքով՝ խնդիրը լուծելու համար պետք է ուժեղացնել հանքերի վերահսկողությունը, պարբերաբար ստուգել շրջակա միջավայրը և խախտումների դեպքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Ամփոփելով՝ կարծում եմ, որ Հայաստանը պետք է զարգանա՝ միաժամանակ պահպանելով իր բնությունն ու բնական հարստությունները։





