1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Աղբակույտ, ամպհովանի, աղբյուր, խաբկանք /բ-պ/
Անբիծ,անբասիր, ամփոփել, ամբոխ, անպատճառ /մ-ն/
Տնօրեն, սալորօղի, օդանավ, չօգտվել /օ-ո/
Միայն, հեքիաթ, միմյանց, բամիա /իա -յա/ ։
2. Գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։
Հուշարձան-կոթող, հայ-ռուսական, փոքր-ինչ, մուգ կանաչ, չորսից հինգ, իննսունամյա, մանր-մունր, սերնդեսերունդ, առ այն, բուժզննում։
3. Նշե՛ք , թե տրված բառերում օ/ո-ն ի՞նչ է արտասանվում։
նորաոճ(վօ), անձրևորդ(օ), անորակ(օ), փղոսկր(օ)։
4. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։
Ծաղկաշղթա — ծաղիկ + շղթա ի-ն սղվել է
Կենդանական — կենդանի + ական ի
Հոգյակ — հոգի + ակ ի — յ
Գլխավոր — գլուխ + ավոր ու — ը
Փախստական — փախուստ + ական ու — ը
Գունավոր — գույն + ավոր ույ-ու
Սառցահատ — սառույց + հատ ույ սղվել է
Մատենադարան — մատյան + դարան յա-ե
Գերություն — գեր + ություն ի-ն սխվել է
Մանրախնդիր — մանր + խնդիր ը-ն սղվել է
5. Գրե՛ք տրված տառակապակցությունների թվային արժեքները։
Ժե — 15
իա — 21
մլ — 230
ժթ — 19
6. Ընդգծե՛ք տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը։
Առակագրությունն (ենթակա) ունեցել է (ստորոգյալ) բանահյուսական ծագում։Մխիթար Գոշն (ենթակա) օգտվել է (ստորոգյալ) նաև Եզոպոսի առակներից։Դավիթը (ենթակա) չի կոտորում (ստորոգյալ) Մսրա Մելիքի զորքին։Գաղափարը (ենթակա) առաջ է քաշվում (ստորոգյալ) տարբեր գլուխներում։
7. Տրված թվականների դիմաց գրիր տեսակը։
Վեցերորդ — կարգական
Մեկ երրորդ — բաժանական
Հազարական — բազմապատկական
Քսաներեք — քանակական
Ութական — բազմապատկական
Վեց-վեց — բաշխական
8. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը։
Խորշակ — տաք, չոր քամի
Ահ — վախ
Մեգ — մառախուղ
Խրթին — բարդ
Արտևանունք — թարթիչներ
9. Գրե՛ք մեկ բարդ համադասական նախադասություն։
Արանը սովորում էր, և իր եղբայրս կարդում էր։
10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։
Եթե քրքրենք այդ միության հաշվեմատյանները, հետաքրքիր տեղեկություններ կգտնենք,
Ա․ բայց այսօր էլ չենք հասցնի,
Բ․ բայց մենք այդ հնարավորությունը չունենք,
Գ․ ես վաղուց եմ այդ մասին մտածում։
11. Նշի՛ր համեմատությունները։
Նա լաց էր լինում աղիողորմ, հետո շունչը պահում էր, ինչպես ջրասուզակը ջրում։
Բացում էր աչքերը, որոնք կապույտ էին պայծառ երկնքի պես։
Նայում էր ծովին, որը հասուն արտի նման փռվել էր ընդարձակ տեսադաշտում։
12. Կետադրի՛ր նախադասությունները։
Հուր ու բոց էր թափվում Վանի՝ հրդեհից խուճապահար բնակիչների գլխին։
Քաղաքը հրդեհի էին մատնել Վահան Մամիկոնյանի և Մերուժան Արծրունու՝ Պարսկաստանից բերած զորագնդերը։
Ականջը նրա բյուրեղյա նվագին՝ Լիլիթը նայում էր դրախտի աստղազարդ երկնքին։
Այս մտքով ոգևորվելով՝ Սմբատն իր մեջ զգում էր մի անսովոր եռանդ։
13. Նախադասություններն դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։
1. Մարսի վրա քարը շատ երկաթ է պարունակում, իսկ երկաթը ժանգոտվելով կարմրում է։
2. Այստեղ գետինը ծածկված է կարմիր , փոշոտ հողով, որը, քամիներից օդ բարձրանալով, դառնում է վարդագույն ամպեր։
3. Մարսը հաճախ անվանում են ,,Կարմիր մոլորակ,,։
4. Ավելի հարմար կլիներ Մարսն անվանել ,,Ժանգոտ մոլորակ,,։
3,2,1,4
14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը և ուղղի՛ր։
Մենք երախտապարտ ենք այն անշահախնդիր բժշկին, ով փրկեց մեր հարազատի կյանքը։
15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը և ուղղի՛ր։
Ներկաների մի մասը խիստ զարմացած էր։
16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։
Տե՛ր, դատիր նրանց, ովքեր դատում են մեզ, կռվի ել նրանց դեմ, ովքեր ահա մարտնչում են մեր դեմ, քո զենքով ու հավատով օգնի՛ր մեզ։
հավատ, կռվի ելնել, ես, դատել