Essay

Write down an essay on the topic: If you could change one important thing in your country, what would you change? Use reasons and specific examples to support your answers.

If I could change one important thing in my country. I would improve the education system. Education is very important because it helps people build a good future life and develop the country.

First is that the schools should teach more practical knowledge. For example, technology,and how to manage money properly financial literacy. These skills will help students prepare for future jobs and real life.

Also, school conditions should be better because If schools have better conditions, students probably will learn better.

And in end teachers should also receive more support because they play a big role in students education.

I hope that improving education will help our country develop and have a better future.

Քելե, լաո

Ընթերցե՛ք Ս․ Կապուտիկյանի ,,Քելե, լաո,, բանաստեղծությունը։

Գիշեր-ցերեկ նույն երգն է իմ ունկերում,

Ձայնի տեղակ ծուխ է ելնում այդ երգից,

Ու ծխի մեջ կսկծում է մի ծերուկ

«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»..

Արնոտել է ոտքը ճամփից քարքարոտ,

Մանգաղն ուսած, գաղթի մախաղը մեջքին,

Դեռ քայլում է սարով, ձորով, աշխարհով

«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»…

Աչքերի մեջ համառ մի ուխտ ու հարցում,

Ու մի զարմանք, խեղճ մի զարմանք անմեկին

Հարցնում է իրեն, բախտին, Աստծուն

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Իր ի՞նչ գործն է` թե կա սահման ու կա վեճ

Իր ի՞նչ գործն է` թե կան ռումբեր ու հրթիռ

Հողի, հոգու միամիտ կանչն է իր մեջ

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Իմա՞լ կեղնի..

Ինքը` այստեղ, հողն` այնտեղ

Արտը կծղել, սպասում է իր ձեռքին..

Ինչպե՞ս թողնենք տունն ու ջաղացը անտեր

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Ինչպե՞ս խեղդենք խև խռովքը Սասնա տան,

Ինչպե՞ս մարենք այսքան կարոտ, վառք ու կիրք,

Այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ,

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»..

Թե աշխարհում արդարություն կա վերուստ,

Ու թե դաշն են Աստված, երկիր ու երկինք,

Պիտի փլվի ամեն պատնեշ, ամեն սուտ,

Պիտի էրթանք, պիտի էրթանք մեր էրգիր…

1. Բացատրի՛ր բառերը՝
ունկ-ականջ
կսկծալ-ափսոսալ
մախաղ-պարկ
ուխտ-խոստում
անմեկին-անբաժան
խև-խենթ
խռովք-խուճապ

2. Բացատրի՛ր իմալ, քելե բարբառային բառերը։

Իմալ-երբ

Քելե-արի

3. Ի՞նչ նկատի ունի ,,մեր երկիր,, ասելով։ Ո՞րն է մեր երկիրը։

Մեր երկիր ասելով նկատի ունի հայրենիքը Հայաստանը, այնտեղ որտեղից մարդիկ գնացել են և ցանկանում են վերադառնալ։

4. Քո կարծիքով ՝ ինչի մասին է բանաստեղծությունը։
Այս բանաստեղծությունը պատմում է մարդկանց մասին ովքեր գնացել են իրենց երկրից բայց ուզում են վերադառնալ ։

5. Նկարագրի՛ր քո երկիրը 5 բառով, բնութագրի՛ր քո երկիրը 5 բառով։

գեղեցիկ, լեռնային, փոքր, արևոտ,մշակութային

Հին, հյուրընկալ, պատմական, հպարտ, հայրենասեր։

6. Ինչպե՞ս կներկայացնես քո երկիրը օտարերկրացիներին։

Ես իմ երկիրը կներկայացնեմ որպես հին պատմություն ունեցող գեղեցիկ և բնությունով լի երկիր։ Հայաստանը հայտնի է իր լեռներով, մշակույթով, եկեղեցիներով և հյուրընկալ մարդկանցով։ Հայաստանը փոքր է, բայց հարուստ է պատմությամբ և հետաքրքիր վայրերով։

March 16-20

English Reading Text 18, 19

Text 18

1. According to the text, backgammon was invented by
a) an Indian king
b) by an Indian minister
c) by Sasanian King Khosrow I
d) by Khosrow’s minister

2. Backgammon was invented
a) so that Khosrow I could play it with his ministers
b) as a challenge to the Indian king who sent the game of chess to Persia
c) to see how clever the Indian king and his minister were
d) to teach the Indian minister how to decipher riddles

3. The word to decipher in line 7 means
a) to solve
b) to play
c) to invent
d) to construct

4. According to Paragraph 3, lines 11-14
a) the church burnt those who played games like backgammon
b) clergymen welcomed backgammon and other games quite warmly
c) the church considered games to be created by Satan
d) because of some religious beliefs backgammon is banned in most countries

5. Gaming sites allow you to do all of the following EXCEPT
a) play backgammon against a computer
b) take part in a tournament and win money
c) play against another person living in another country
d) host backgammon players from all over the world

Text 19

1. According to Paragraph 1, lines 1-6
a) the recycling of plastic bags is rather expensive
b) plastic bags are the most useful item used in the household
c) plastic bags degrade very quickly
d) about half a trillion plastic bags are recycled yearly

2. Which of the following best explains the meaning of the sentence in lines 9-10?
Not only does plastic kill marine life, it also poisons the oceans as the toxic chemicals in it leach out into the environment.
a) The poisonous chemicals in plastic are absorbed from the environment.
b) Plastic only kills marine life but doesn’t harm the environment as it absorbs the poison contained in the water.
c) Plastic becomes degraded in ocean water as it gives all its toxic chemicals to the environment.
d) The ocean water absorbs the poison contained in plastic and this kills ocean life.

3. A. Steiner’s appeal called for
a) choking marine life
b) banning single use plastic bags
c) justifying the production of plastic bags
d) using plastic bags everywhere

4. As a result of A. Steiner’s appeal
a) manufacturers have decided to recycle plastic bags
b) the production of plastic bags has come to a standstill
c) governments have banned the production of plastic bags
d) plastic bag litter has greatly increased

5. The text is mainly about
a) the dangers to marine life
b) environmental pollution and attempts to solve the problem
c) the environmental harm caused by plastic bags
d) A. Steiner’s appeal to ban plastic bags

Listening: THE LESSON ON BANKS THE LESSON ON ADVICE

 Choose one of the topics which you like and speak about it . Exam Topics

Շիրակի մարզ

Սովորել՝ դաս 56 Շիրակի մարզը, էջ 155-157 պատմել, պատասխանել բլոգում ստորև գրված հարցերին․

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Բնութագրե՛ք Շիրակի մարզի աշխարհագրական դիրքը։
    Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում։ Նրա վարչական կենտրոնը Գյումրի քաղաքն է։ Մարզի տարածքով անցնում են կարևոր ավտոմոբիլային ճանապարհներ և երկաթուղի, որոնք Հայաստանը կապում են Վրաստանի հետ։

2.Վերլուծե՛ք Շիրակի մարզի բնառեսուրսային ներուժը։
Շիրակի մարզը հարուստ է տարբեր օգտակար հանածոներով՝ տուֆով, պեմզայով, բազալտով, հրաբխային խարամով և կրաքարով։ Մարզի գլխավոր գետը Ախուրյանն է, իսկ կարևոր ջրային տարածքներից մեկը Արփի լիճն է։

3.Առանձնացրե՛ք Շիրակի մարզի քաղաքները և հայտնի գյուղերը։
Քաղաքներն են Գյումրին, Արթիկը և Մարալիկը։Գյուղերից Ախուրյանը, Ազատանը, Սառնաղբյուրը և այլն։

4.Արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։
Մարզում առավել զարգացած են սննդի և խմիչքների արտադրությունը։

5.Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։
Հիմնականում զարգացած են անասնապահությունը, հացահատիկի մշակությունը և կարտոֆիլի արտադրությունը։

6.Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։
Մարզում հայտնի պատմամշակութային վայրերից են Վահրամաբերդի ամրոցը, Մարմաշենի վանքը, Հառիճավանքը և Երերույքի տաճարը։

7.Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։
Շիրակի մարզը առանձնանում է իր ցուրտ ու ձնառատ կլիմայով։ Այն նաև հայտնի է հացահատիկի մեծ արտադրությամբ և բազմաթիվ պատմական հուշարձաններով։

Դասարանական հանր 12.3.2026

Դասարանական առաջադրանքներ՝ 368-ա,գ,ե,է; 369-ա,գ;370-ա,գ;371-ա,գ;372-ա,գ;

ա)2

գ)4

ե)0.5

է)✓3

ա)a2=a1+d=7

a3=a1+2d=12

a4=a1+3d=17

գ)a1=a2-d=-2-1.5=-3.5
a3=a1+2d=-3.5+3=-0.5
a4=a1+3d=-3.5+4.5=1

ա․a1=4
a2=10+4/2=7
d=10-7=3

գ)a4=6+8/2=7
d=8-7=1
a2=a3-d=5
a1=a2-d=4

ա․a1+5d=a6

գ․a4+6d=a10

ա․a1+4d+a1+9d=2a1+13d

գ․a1+6d+a1+7d-2a1-10d=3d

Չարենցի բանաստեղծություննե

Կարդացե՛ք Չարենցի բանաստեղծությունները և գրավոր վերլուծե՛ք ։ 

  • Ես իմ անուշ Հայաստանի
    Այս բանաստեղծությունը հայրենասիրական է այն արտահայտում է սերը Հայաստանի նկատմամբ։Բանաստեղծության հիմնական գաղափարն է՝ սիրել և չմոռանալ հայրենիքը։
  • Հայրենիքում
    Բանաստեղծության մեջ նկարագրվում է գեղեցիկ բնություն մասին։ Այդ բնության մեջ հեղինակը հիշում է սիրելի մարդուն։ Բնության պատկերները փոխանցում են նրա ներքին զգացմունքները միայնություն և հիշողություն։ Բանաստեղծության հիմնական իմաստը կարոտի ու սիրելիի հիշատակի ուժն է։
  • Տաղ անձնական
    Այս բանաստեղծության մեջ հեղինակը պատմում է, թե ոնց է գնում իր քաղաքից։ Նա հիշում է իր տունը, սիրելի մարդկանց և սիրելի տեղեր։ Ուրիշ քաղաքներում նա իրեն միայնակ էր զգում, որովհետև մարդիկ անծանոթ ու օտար էին։
  • Մորս համար գազել
    Բանաստեղծությունում ներկայացված է ծեր մայրը, որը նստած հիշում է իր հեռացած որդու մասին։ Նա տխուր է և մտածում է որտեղ է հիմա նրա տղան և ինչ է նրա հետ։ Մայրը կարոտում է տղաին։Բանաստեղծության հիմնական գաղափարը մոր սերն է կարոտն է և անկանգստությունն է իր տղաի հանդեպ։
  • Էլի գարուն կգա
    Բանաստեղծության մեջ հեղինակը ներկայացնում է կյանքի արագ անցնելու մասին։ Նա ասում է, որ մարդիկ փոխվում են, բայց բնությունն ու կյանքը շարունակում է գնալ նույն արագությամբ։ Բանաստեղծության հիմնական ասելիքը այն է, որ կյանքը անցնում է, իսկ աշխարհը շարունակում է ապրել իր արագությամբ։

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

Մի հին ավանդություն կա հիմար գեղջուկի մասին, որին ուղարկում են կալվածատիրոջ տուն։ Տերը նրան ոչ միայն ներս է հրավիրում, այլև ապուր է առաջարկում, բայց հենց գեղջուկը ձեռքն է առնում  գդալը, տեսնում է, որ մի փոքրիկ օձ է լողում ափսեի մեջ։ Տիրոջը չվիրավորելու համար համենայն դեպս ուտում է ապուրը, իսկ մի քանի օր անց ծանր հիվանդանում է և ստիպված է լինում նորից գնալ տիրոջ տուն։ 

Տերը նորից նրան ներս է կանչում, ամենափոքր գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։ Այս անգամ որոշում է չլռել և բարձրաձայն դժգոհում է, որ հենց օձի պատճառով է հիվանդացել նախորդ անգամ։ Տերը ծիծաղում է ու մատը տնկում առաստաղին, որից մի մեծ աղեղ էր կախված։

-Դու գավաթում ոչ թե օձ ես տեսնում, այլ աղեղի արտացոլումը,- ասում է նա,- ոչ մի օձ էլ չկա։ 

Գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․ իհարկե, այնտեղ՝ գավաթի ներսում,  ոչ մի օձ էլ չկար, սովորական արտացոլանք էր։ Այդպես էլ առանց դեղը խմելու դուրս է գալիս կալվածատիրոջ տնից ու հաջորդ օրը կատարելապես առողջանում։ 

Մեր կամ շրջապատի վերաբերյալ սահմանափակ հայացքներն ու համոզմունքներն ընդունելով՝ մենք կուլ ենք տալիս երևակայական օձը։ Եվ այն միշտ իրական է, մինչև չհամոզվենք հակառակում։ 

1. Գեղջուկին բնութագրելիս հեղինակը ո՞ր բառն է օգտագործել։ 
Նրան բնութագրելիս հեղինակը օգտագործել է հիմա բառը։

2. Գրի՛ր գավաթ բառի հոմանիշը։ 

Բաժակ

3. Դո՛ւրս գրիր մեկ անորոշ դերանուն։ 

մի, միքանի

4. Տերը նորից նրան ներս է կանչում, փոքրիկ գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։

Քանի՞ պարզ նախադասությունից է կազմված։ 

5

5. Այդ օրերին քաղաքն ապրում էր Շառլ Ազնավուրով։  Ի՞նչ պաշտոն է ունի Շառլ Ազնավուրով բառը։ 

Միջոցի անուղղակի խնդիր։

6.  Դո՛ւրս գրիր բարդ բառ։ 

Բարձրաձայն

7.Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։ 

Մի հին ավանդություն կա հիմար գեղջուկի մասին, որին ուղարկում են կալվածատիրոջ տուն։

հին- որոշիչ

գեղջուկի մասին- միջոցի անուղղակի խնդիր

որին- ենթակա

ուղարկում են -ստորոգյալ

8. Դո՛ւրս գրիր կապ։ 

Մասին

9. Ինչո՞ւ գեղջուկը կերավ ապուրը։ 

Որպեսզի չվիրավորի տիրոջը։

10. Տեքստի ո՞ր բառը կարող է նշանակել հայացք /ոչ ուղիղ իմաստով/ ։

Համուզմունք

11. Դո՛ւրս գրիր ան արտաքին հոլովման ենթարկվող բառը։ 

Արտացոկ

12. Դո՛ւրս գրիր բացահայտիչ։ 

այնտեղ՝ գավաթի ներսում

13. Դո՛ւրս գրիր մեկ մակբայ։ 

ծանր հիվանդանում

14. Դո՛ւրս գրիր գերադրական աստիճանով դրված ածականը։

Ամենափոքր 

15. Դո՛ւրս գրիր զուգադիր շաղկապը։ 

ոչ թե այլ

16.   Հիմար գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․ իհարկե, այնտեղ՝ գավաթի ներսում,  ոչ մի օձ էլ չկար, սովորական արտացոլանք էր։

Դո՛ւրս գրիր որոշիչը։ 

Հիմար

Էսսե

Էսսե ՝ Սասունցի Դավիթ-Ատրպատականի ճակատամարտ

Ի՞նչ դեր են ունեցել արդարությունն ու վեհանձնությունը մեր պատմության քառուղիներում և ազգային մտածողության ու արժեհամակարգի ձևավորման  գործում։

Հայ ժողովրդի պատմության ընթացքում կարևոր դեր են ունեցել արդարությունն ու մեծահոգությունը։ Դրանք ձևավորել են մեր ազգային մտածողությունն, օգնել են մեզ պաշտպանել հայրենիքը և մնալ մարդասեր նույնիսկ դժվար ժամանակներում։

Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» ստեղծագործությունում Դավիթը ներկայացվում է որպես ուժեղ և արդար հերոս։ Նա հաղթում է Մելիքին, բայց հետո դիմում է թշնամու զորքին և ասում, որ նրանք նույնպես ունեն Հայրենիք, տուն և ընտանիք։ Դավիթը նրանց ասում է վերադառնալ իրենց երկիրը և չպատերազմել։ Սա ցույց է տալիս նրա մեծահոգությունը և արդար վերաբերմունքը նույնիսկ թշնամու նկատմամբ։ Այս կերպարով հեղինակը ցույց է տալիս, որ հայ ժողովրդի համար կարևոր է ոչ միայն ուժը, այլև նաև մարդասիրությունը ու արդարությունը։

Պատմական փասում նույնպես տեսնում ենք նույն արժեքները։ Մուշեղ Մամիկոնյանը, հաղթելով պարսիկներին, վերցնում է Շապուհի գանձարանը։ այս հատվածը մեծ ազնվույան օրինակ է։ Թշնամին անգամ հիանում է նրա ազնիվ արարքով և պատվով հիշում նրան։ Մուշեղը նաև պայքարում էր հայրենիքի պաշտպանության համար և փորձում էր վերականգնել երկրի սահմանները, ինչը ցույց է տալիս նրա արդարությունն և հայրենասիրությունը։

Այս ստեղծագործությունը և պատմական փաստը մեզ ցույց են տալիս, որ արդարությունն ու բարիությունը կարևոր դեր են ունեցել մեր ժողովրդի պատմության մեջ։ Դրանք ձևավորել են հայերի ազգային մտածողությունը և սովորեցրել են լինել ոչ միայն քաջ այլ նաև ազնիվ ու մարդասեր։

Այսպիսով կարելի է ասել, որ ազնվությոնը ու արդարությունն եղել են մեր ազգի ուժի կարևոր աղբյուրներից մեկը և մինչ այսօր շարունակում են մնալ մեր ազգային արժեքների հիմքերում։