Առաքյալը

Մուրացան ,,Առաքյալը,, 

Ստեղծագործությունը համառոտ։

Ստեղծագործությունը ամբողջական՝ էլեկտրոնային տարբերակով։ 

Վիքիպեդիայի հոդվածը։ 

1. Ի՞նչ է նշանակում ,,առաքյալ,, ։ 

Որևէ ուսմունքի՝ գաղափարի՝ նվիրված գործիչ, ով առաքում է այսինքն տարածում ուսուցանում իր գաղափարը:

2. Ի՞նչ նպատակներ ուներ Պետրոս Կամսարյանը, ի՞նչն էր դրդում նրան գնալ գյուղ։ Բնութագրի՛ր նրան ստեղծագործության սկզբում և վերջում։ 

Կամսարյանի նպատակն էր զարգացնել գյուղը, քանի որ նա համարում էր, որ աղքատությունը գալիս է տգիտությունից: Ստեղծագործության սկզբում Պետրոսը շատ ինքնավստահ էր, իսկ վերջում նա այդքան վստահ չէր, քանի որ նրա բոլոր պլանները ձախողված էին:

3. Ինչպիսինն էր հայկական գյուղը։

Հայկական գյուղի լի էր դջվարություններով, կեղտով և աշխատանքով:

4. Ստեղծագործության մեջ գյուղի ի՞նչ խնդիրներ է ներկայացնում Մուրացանը։ Ներկայացված խնդիրներն արդիակա՞ն են։ 

Ստեղծագործության մեջ գյուղը նկարագրված է բավականին ծանր վիճակում՝ ճանապարհները լցված էին աղբի շերտով, չկային փողոցներ, մարդկանց տները նման չէին սովորական բնակարանների, քանի որ չունեին պատուհաններ, իսկ դռների տեղը ունեին նեղ անցք: Գյուղում բացակայում էին նաև խոտերը և ծառերը: Ցավոք, մինչև հիմա շատ գյուղերում կա այս խնդիրը, բայց հիմնականում գյուղերը ավելի «զարգացած» են:

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ցույց տալ Մուրացանը։

Ստեղծագործության ասելիքը այն է, որ կան մարդիկ, ովքեր միայն խոսել են կարողանում և ունեն իրենց մասին բարձր կարծիք։ Օրինակ՝ ստեղծագործության գլխավոր հերոսը՝ մինչ գյուղ գնալը, Պետրոսը ասում էր, որ կարող է օգնել գյուղացիներին առօրյա հոգսերում և ուսուցանել նրանց, անգամ իրեն համեմատում էր առաքյալի հետ, բայց վերջում ոչ մի բան էլ չկարողացավ անել և հանձնվեց։ 

6. Կարևո՞ր է գաղափարը, թե՞ մարդը, որ այն կրում է։ Քննարկել։ 

Կարծում եմ, որ երկուսն էլ շատ կարևոր են, քանի որ գաղափարը պետք է լինի իմաստուն, իսկ կրողը հետևի այդ գաղափարին։

Դաս 16(02․02-06․02)

Օրգանիզմների սեռական բազմացումը։Էջ 47-48։

1․Ի՞նչ է սեռական բազմացումը և ինչո՞ւ է այն կարևոր թե՛ բույսերի, թե՛ կենդանիների համար։

Սեռական բազմացումը այն է, երբ արական և իգական բջիջները միանում են և ստեղծում նոր օրգանիզմ։ Այն կարևոր է, որովհետև դրա շնորհիվ բույսերն ու կենդանիները ունենում են առողջ և տարբեր սերունդներ։

2․Որո՞նք են սեռական բազմացման հիմնական տարբերությունները բույսերի և կենդանիների մոտ։

Կենդանիների մոտ բեղմնավորումը տեղի է ունենում արական և իգական սեռական օրգաններում։
Բույսերի մոտ սեռական բազմացումը կատարվում է ծաղկի միջոցով, և ծածկասերմ բույսերի մոտ տեղի է ունենում կրկնակի բեղմնավորում, ինչը կենդանիների մոտ չկա։

3․Ի՞նչ դեր ունեն ծաղկի մասերը (փոշեհատիկ, սերմնաբուն) բույսերի սեռական բազմացման ընթացքում։

Փոշեհատիկը պարունակում է արական սեռական բջիջները, որոնք տեղափոխվում են սերմնաբուն։
Սերմնաբնում գտնվում է ձվաբջիջը, որտեղ տեղի է ունենում բեղմնավորումը և ձևավորվում է սերմը։

4․Ինչո՞ւ է սեռական բազմացումը ապահովում սերունդների բազմազանություն, ի տարբերություն անսեռ բազմացման։

Սեռական բազմացման ժամանակ սերունդը ստանում է գենետիկական նյութ երկու ծնողներից, ինչի պատճառով առաջանում են տարբեր հատկանիշներ։
Անսեռ բազմացման դեպքում սերունդը նման է ծնողին, և բազմազանություն գրեթե չի առաջանում։

Գործնական քերականություն

30.01. 2026

1.  Լրացրո՛ւ  բաց թողնված տառերը։ 

ատամնաբույժ, նյարդ, ստորոգյալ, միայն, միմյանց, համբույր, եղյամ, մեղմահնչյուն,  առաքյալ, օվկիանոս, Մարիամ, քամելեոն, միլիոն, քիմիա։ 

2. Ճշտի՛ր գրությունը։

Կողք կողքի, երեքհարյուրամյա, մուգ կարմիր, գյուղեգյուղ, ինչ-որ բան, հրամկազմ,  վեցանկյունի, ուս ուսի, մարդ-մուրդ։ 

3. Բառերը վանկատեք՝ ճիշտ տեղադրելով գաղտնավանկի ը-ն։ 

հայտ-նը-վել, ըն-կը-ճվել, հըր-ճը-վել, փըր-կը-վել։

4. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։ 

Թունոտ-թույն
քնքշանք-քնքուշ
ձնհալ-ձյուն
ցուցարար-ցույց
կուտակում-կույտ
հունարեն-հույն

5. Տրված համանուններով կազմե՛ք նախադասություններ։

Կեր, մարտ, արի։

Շան կերը այնտեղ է։-Ուտելիքդ կեր, տղա։

Մարտը գարնան առաջին ամիսն է։- Նրանք բռնկվել են մարտի։

Այստեղ արի։-Նա արի է։

6. Եղ ածանցն ավելացնելով կազմի՛ր նոր բառեր։ 

Նորագույն, զորավար, թիկունք, փափկամարմին, հյութալի, նմանահունչ, շնչահատ, մեծաշուք։

Գույնեղ, զորեղ, թիկնեղ, մարմնեղ, հյութեղ, հնչեղ, շնչեղ, շքեղ։

7. Առանձնացրո՛ւ գերադրական աստիճանով դրված ածականները։

Ամենակարծր, բարձրաբերձ, ցրտաշունչ, հնագույնամենազոր, մեծամեծ, ամենաբարձրամենից երկար։

8. Կետադրի՛ր նախադասությունները։ Ո՞ր նախադասությունն  է մասնական բացահայտչով։ 

Քույրս՝ Անին, չորրորդ դասարան է:

Մեր դասընկերոջ՝ Վահանի խոսքը տպավորիչ էր:

Արփինեն՝ քույրս է այդ գեղեցիկ աղջիկը:

Մուշեղը՝ որպես հմուտ սպարապետ, կարողանում էր ճիշտ ուղղորդել զորքին:

9. Տրված նախադասություններում ընդգծի՛ր տեղի պարագաները /որտե՞ղ, ո՞ւր, որտեղի՞ց, որտեղո՞վ/։

Գնում եմ զբոսայգի։

Կանգնած եմ ժայռի կատարին։

Արմանն այդ ժամին կլինի դպրոցում։ 

Ճանապարհն անցնում է դաշտով և մտնում ձորը։

Սյան վրա խաչքար է տեղադրված։

Սեղանի տակից վերցրո՛ւ թափված թղթերը։ 

Որտե՞ղ փնտրեմ ընկերներիդ։ 

Ոչ մի տեղ  ոչինչ չգտա։ 

10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 

Նայելով նրա՝ խնամքով մեխելուն՝ կարելի էր կարծել,․․․․

ա․ թե խելքը գլխին մի բան էր պատրաստում։

բ․ ինչից կարելի է կահույք պատրտաստել։

գ․ որ օրը նոր է բացվել, դեռ անելիքներ ունի։

11.  Տրված հատվածներում ընդգծի՛ր անձնավորումները։ 

Օրոր էր ասում աշունն անտառին,

Բայց դեռ անտառի քունը չէր տանում:

Իրիկվա հովը պարուրել էր զբոսայգին նուրբ թարմությամբ:


Առվակը ծիծաղում էր:

Սիրտս երգում էր: 

12. Կետադրե՛ք նախադասությունները։ Ուշադրություն դարձրեք, թե որ դեպքերում է միջակետ դրվում։

Վերջապես ես հասկացա գլխավորը․ նրան չեմ ուզում հանդիպել այն պատճառով որ պարզապես չեմ կարող նրա, հարցերին ազնիվ պատասխաններ տալ․ խիստ ցավոտ է իրականությունը։

Ամենքի առջևից գնացողներից չէր և ոչ էլ մյուսների թիկունքում թաքնվողներից․ դա իր համար չէր։

Հունական հրաշքն անհրաժեշտ էր․ ողջ հին աշխարհը նախապատրաստել էր նրա գալուստը։

Նրա բազում մարտերում թրծված զորաբանակը հեծյալների սև թանձրությամբ ասես շարժվող մի անտառ լիներ կարծես մի աշխարհ տեղափոխվում էր մի ուրիշ աշխարհ սարսափ ու մահվան տենդ սփռելով չորսբոլորը։

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։

Ա․ Այդ գրքերը նրան ծանոթացնում են Ղուկաս Վանանդեցու, Սիմեոն կաթողիկոսի, Մխիթար Սեբաստացու և այլ նշանավոր անձանց կյանքին, արթնացնում են սեր դեպի հայրենիքը։

Բ․ Գրել-կարդալ սովորելով՝ Աբովյանը տասնհինգ տարեկանում սկսում է հայրենասիրական գրքեր կարդալ։ 

Գ․ Սակայն ո՛չ վանական միջավայրը, ո՛չ կարդացած գրքերը չէին կարող նրան ցույց տալ ազգին օգտակար լինելու այն ուղին, որը նա որոնում էր։

Դ,,Փափագում էի ամբողջ կարողությամբս պիտանի լինել իմ սիրելի ազգին,, ,-գրում է նա հայրենասիրական գրքերի ազդեցությամբ։ 

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը։ 

Ավանդույթի համաձայն՝ հսկայական կետի մեջքի վրա է եղել մեր մոլորակը։ 

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը և ուղղի՛ր։ 

Բանը նրանում էր, որ ես պետք է որոշեի մեր հետագա անելիքները։

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։

Երեք օր էր, ․․․․․․․  մարդիկ, վախենալով ․․․․․․        , փակված էին ․․․․․ տներում, դեպքը կատարվեց, երբ․․․․ մոտ էր։ 

իրենք, կեսօր, գազանանալ, ինչ

Եռօրյա ․․․․ ավարտված էր, և ․․․․․․ առաջ իրենց պարտքը ․․․․․․․․․․․․․․․․․․․․ ուխտավորները, ․․․․․․ նստած, վերադառնում էին տուն։

ուղտ, ուխտ, կատարել, Աստված։ 

Հանր դասարանական 2.2.2025

Դասարանական առաջադրանքներ՝ 259-ա,գ,ե,է; 260-ա,գ,ե; 261-ա,գ,ե; 263-ա,գ;264-ա,գ,ե,է

ա) 3x^7-x^2+6x
գ)8x^2-7
ե)7 y​​ 2​ + y
է)2x​​ 4​ + 4.5x

ա) -5x^3+3x^2+2 ավագ -5x,կարգ 3,ազատ 2,

գ․9x^5-7/3x^2+17x
Կարգ՝ 5 աստիճան, ավագ անդամ՝ 9x^5, ազատ անդամ՝ 0

ե․✓12x^2+x^4-25+3x-✓3x*2x
x^4+✓12x^2-2✓3x^2-25
x^4+2✓3x^2-2✓3x^2-25
x^4-25
Կարգ՝ 4 աստիճան, ավագ անդամ՝ x^4, ազատ անդամ՝ -25

ա․x^3-3-3x^2-8x+11
x^3-3x^2-8x+8
3

գ․15x-13x^3
-13x^3+15x
3

ե․x^14+x^7-19-x^14-x-4
x^7-x-23
7

ա․x^2-4x+17
4x^2+x-17
17x^2+4x+1

գ․x^2+✓3x
✓3x^2+1
x+✓3

ա․2x^3-x^2

գ․60x^6+6x^2+6x

ե․-30x^7-10x^2

է․0.7x^4-2.1x^2

Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանը կարճ էր բայց հետաքրքիր։Ճամբարի ժամանակ արեցինք մի քանի հետաքրքիր և ուսուցողական նախագծեր։Մենք կազմակերպեցինք թեյխմություն մեր բերած կամ թխած քախծրավենիքներով բոլորը գոհ մնացին այդ օրվանից և այդ օրվա լուսաբանումը ։Նաև մենք գնացինք սահադաշտ։ Ճամբարի ընթացքում արել ենք նախագծեր։ Ունեցել ենք տարբեր հանդիպումներ, օրինակ՝ դպրոցի շրջանավարտ Սարգիս Մարկոսյանը ներկայացրեց, թե որքան մեծ դեր ունի արհեստական բանականությունը մարդու կյանքում։Նաև հանդիպոեցինք Inecobank-ից հյուրերի հետ, որոնց հետ ունեցանք հետաքրքիր և կարևոր քննարկումներ գումարի, ավանդի, ներդննման ֆինանսական գրագիտության և այլ բաների մասին։Ճամբարի ժամանակ նաև գնացել էինք թատրոն, որտեղ դիտեցինք հետաքրքիր և մի քիչ հուզիչ բեմադրություն՝ «Մուսալեռան 40 օրը», որը ցեղասպանության ընթացքում կատարված ինքնապաշտպանություններից մեկի մասին էր։ Ճամբարը կարծ էր բայց անցավ շատ հետաքրքիր, զվարճալի և ուսուցոխական։

Դաս 15. (26.01 — 30.01).

ՆՈՐ ԹԵՄԱ

Թեմա 9. 

§ 18. Էլեկտրակն հոսանքի աշխատանքը և հզորությունը:

§ 17. ՋՈՈՒԼ-ԼԵՆՑԻ օրենքը: Շիկացման լամպ: Կարճ միացում: Ապահովիչներ:

1. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը: Ինչ բանաձևով են այն հաշվում: Հոսանքի աշխատանքի բանաձևը ձևակերպեք բառերով:

Հոսանքի աշխատանքը շղթաի որևէ տեղամասում հավասար է հոսանքի ուժի, լարման և այն ժամանակի արտադրյալին, որի ընթացքում այդ տեղամասով հոսանք է անցել։ A = IUt

2. Ո՞րն է աշխատանքի միավորը ՄՀ-ում:

Ջոուլ

3. Ո՞ր ֆիզիկական մեծություննեն անվանում էլեկտրական հոսանքի հզորություն: Ինչ բանաձևով են հաշվում հոսանքի հզորությունը: 

Հոսանքի հնարավորությունը հավասար է աշխատանքի հարաբերության այն ժամանակին, որի ընթացքում այդ աշխատանքը կատարվել է։ Էլեկտրատեխնիկայում հզորությունը նշանակում են ՝ P տառով։ P = A/t

4. Հզորության ի՞նչ միավորներ գիտեք: Ինչպես են առնչվում այդ միավորները վատտին:

Հզորության միավորներն են ՝ կՎտ, ՄՎտ, մՎտ և այլն:

1 կՎտ = 1000 Վտ

1 ՄՎտ = 1000000 Վտ

1 մՎտ = 0,001 Վտ

5. Ո՞րն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրել այդ միավորի և ջոուլի կապն արտահայտող հավասարությունը:

1 կՎտժ = 1000 Վտ * 3600 վ = 3600000 Վտվ = 3,6ՄՋ

6. Ի՞նչ փորձով կարելի է համոզվել, որ միևնույն հոսանքի ուժի դեպքում հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հաղորդչի դիմադրությանը:

7. Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը: Գրել բանաձևը:

Q = I2 Rt

8. Ձևակերպել Ջոուլ- Լենցի օրենքը:

Ջոուլ—Լենցի օրենք, էլեկտրական հոսանքի ջերմային ազդեցությունը բնութագրող օրենք։ Որոշում է ջերմության այն քանակը (ջոուլյան ջերմություն Q), որն անջատվում է հաղորդիչում էլեկտրական հոսանք անցնելիս։ Q-ն համեմատական է հաղորդիչի դիմադրությանը (R), շղթայում հոսանքի ուժի (I) քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (t)․

9. Բացատրեք, թե ինչո՞ւ է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:

Ազատ էլեկտրոնները որոշակի երևույթների հետևանքով իրենց կինետիկ էներգիան փոխանցում են մետաղի իոններին և վերջինները սկսում են ավիլի ուժեղ տատանվել և հետևաբար տաքանալ:

10. Ինչպիսի՞ն է շիկացման լամպի կառուցվածքը:

Պարուրաձև շիկացման թելիկի վրա ամրացված են երկու հատ մետաղե ձողիկ, որոնք իջնում և մտնում են ապակե ոտիկի մեջ և անցնում նրանով դեպի լամպակոթի մետաղ մասերին: Լամպակոթին ամրացված է ապակե բալոնը, որից օդը հանվում կամ լցվում է ըստ նրա միջով անցնող հոսանքի հզորության: Այս ամենը իացվում է հոսանքին և լամպը աշխատում է:

Գործնական քերականություն

1.      Կետադրի՛ր նախադասությունները։

Հեռվում՝ կապույտ լռության մեջ, սուզվել էին բարձր լեռները՝ արծաթազօծ ձյունապսակներով։

Բուրումնավետ օդում, անուրջների պես հմայելով,  թռչկոտում էին դրախտային հավքերը, և նրանց երգի դայլայլները հմայում էին ունկնդրին։

Այդ օրը արևածագին, Զևսը հավաքեց  աստվածներին ու ահասարսուռ ձայնով բարբառեց.

-Լավ լսեցեք, ո’վ արդարամիտ աստվածներ։

Եթե երբևէ մեկը թափանցել է այդ աշխարհը` հետաքրքիր, անսպառելի ունկնդրել նրա ձայները նրբին, դիտել բյուր ծառերը հազարաբույր ապա կհամոզվի, որ դա մի ուրույն աշխարհ է։

2.      Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել, եղերերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան, դողէրոցք,  Հրազդանհէկ, չէի, անէ։

3.      Ընտրելով մեկական արմատ՝ կազմել բարդ բառեր։

Տուն    ձև

Սուրբ   մորթ

Մեջ  տեսնել

Ձու    ցուցակ

Չու     պատկեր

Թուխ   դեպք

Ուղիղ    ճեմ

Դափնի        սեր

Այգի   օծել

Սեգ   ձիգ

Որդի   գործ

Ոսկի   վարդ

տնտես, սրբապատկեր, միջադեպ, ձվաձև, չվացուցակ, թխամորթ

ուղղաձիգ, դափնեվարդ, այգեգործ, սիգաճեմ, որդեսեր, ոսկեզօծ

4.      Ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել 6 նախածանցավոր բառ։

Նախ    ուժասպառ

Ներ  հնչերանգ

Թեր   օտարալեզու

Համ   գործադրել

Ենթ    ուսումնատենչ

Հակ   սպայակազմ

Նախալեզու, ներուժ, թերուս, համահունչ, համերանգ, ենթասպա, հակադրել

5.      Լրացրե՛ք նախադասությունները։

Գահ բարձրանալով՝ նորընծա արքան իր մի քանի հարյուրյակ կտրիճներով մաքրեց երկիրը սև թուխպերից և պղտոր հեղեղներից։

Թուխպ, հեղեղ,  կտրիճ, բարձրանալ

Թշնամուն վանելով իր երկրի հարավային սահմաններից ՝ նա հասավ ընդհուպ մինչև  Նինվե, ապա ազատեց հյուսիսը՝ Ջավախքից մինչև Աղվանք։

Հասնել, վանել, Ջավախք, սահման

Անչափ սիրելով նրան՝ ժողովուրդը նրա անունով կոչեց Ծաղկունյաց լեռան հարավային եզրին գտնվող գագաթը։

Լեռ, անուն, սիրել, գտնվել 

Ճամբարային օրվա լուսաբանում հունվարի 14

Այսօր առաջին և երկրորդ ժամերին մենք կազմակերպեցինք թեյախմություն մեր բերած քախծրավենիքներով։ Որոշ մարդիք բերելեին իրենց թխած քախցրավենիքները համեղ էր և բոլորին դուր եկավ։ Երրորդ ժամին մենք և դպրոցի ուրիշ ջոկատներ գնացինք կրթահամալիրի տնօրենի թեկնածուի հանդիպմանը այնտեղ նա ներկայացնում եր իր ծրագրը և պատասխանում աշակերտների հացերին։Օրվա մյուս ժամերին մեր ջոկատի մեծ մասը գնաց վալսի պարապմունքի և մենք խաղացինք դրոշապոլիս և լոտո։Օրոը անցավ հետաքրքիր։