Այսօր մուտք ճամբարի երկրորդ օրն էր։ Օրը սկսեցինք նրանով, որ սովորողները ընտրում էին, թե որ աշխատարանին են գնալու։ Ես ընտրեցի ՏՏ աշխատարանը։
Հետո բոլորը գնացին իրենց ընտրած աշխատարանները։ Այն շատ հետաքրքիր և օգտակար էր։ Ծանոթացանք HTML-ի հիմունքներին և գրեցինք առաջին կոդերը։
Դրանից հետո մասնակցեցինք հայերենի աշխատարանին։ Խոսեցինք այն մասին, ինչ են լուրերը, ինչ թեմաներ են լուսաբանվում լրատվամիջոցներում և թերթերում։ Այնուհետև բաժանվեցինք խմբերի, որպեսզի ինքներս պատրաստենք և ներկայացնենք լուրեր։ Այդ ուղղությամբ աշխատեցինք, իսկ ներկայացումները լինելու են վաղը։
Հաջորդիվ մասնակցեցինք ընկեր Էմանուելի կազմակերպած ինտելեկտուալ խաղին, որը շատ հետաքրքիր և ուսուցողական էր։
Այնուհետև մասնակցեցինք անգլերենի աշխատարանին ընկեր Մարիամի հետ։ Ներկայացնում էինք առաջին օրվա խմբային աշխատանքի արդյունքները, բայց բոլոր խմբերը չհասցրինք ավարտել ներկայացումները, ուստի մի մասը կշարունակվի վաղը։
Օրվա վերջում մասնակցեցինք մեր ընտրած աշխատարաններին։ Այս աշխատարանն էլ հետաքրքիր և ուսուցողական էր շարունակում էինք առավոտյան սկսած աշխատանքը։