Լրացուցիչ/տնային աշխատանք
01-05.12.2025
- Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։
Ագուլիսի փողոցներն ու հրապարակները լցվել էին մարդկային խառնիճաղանչ բազմությամբ։ Թափառական խաշնարածները խայտաբղետ հագուստներով ու զենքերով լցվել էին ամենուրեք։ Զարմանքով, անթաքույց հիացմունքով էին նայում նրանք քաղաքի մեծահարուստ վաճառականների պալատներին, տասնմեկ վանքերի վեղարածածկ գմբեթներին շուկայի անհատնում բարիքներին՝ ակնեղենի ու մետաքսի կրպակներին։ Երբեմնի անըստգյուտ քաղաքը, որտեղ արգելված էր անասուն պահել, կառք անգամ թույլ չէին տալիս մտնել փողոցները, ապականվեց ձիերի ու ջորիների աղտեղությունից, ողողվեց անմեղ մարդկան արյամբ։
Գեղեցիկ ու հարուստ էր Ագուլիսը։ Լինելով մի խոր կիրճի մեջ՝ երեք կողմից գոտևորված էր ժայռակոփ պարիսպներով։ Բայց էր միմիայն Արաքս գետի կողմը, որը որը պատած էր խառնախիտ այգիներով և մի հզոր ամրակուռ պարսպով։
Քաղաքից փոքր-ինչ դուրս՝ ձորալանջին, սիգապանծ վեր էր խոյանում Թովմա առաքյալի հնությունից մամռակալած վանքը։ Տաճարի դուռը զարդարված էր փղոսկրյա դրասանգներով, իսկ գմբեթին շողշողում էր ոսկե քանդակազարդ խաչը։ Պակաս շքեղ չէին մյուս վանքերը ու տաճարները։ Քաղաքի նեղ փողոցներով՝ քարե առվակների միջոցով գիշերուզոր քչքչալով վազում էին սառնորակ ջրերը, որոնք ոռոգում էին քաղաքի այգիները։
- Բացատրիր բառերը՝
խանիճաղանջ-,
խաշնարած-Հովիվ,
խայտաբղետ-գունավոր,
անթաքույց-չթաքցրած,
վեղարածածկ-,
ակնեղեն- թանկագին քարեր,
կրպակ-խանութ,
կիրճ-լեռնամեջ,
խառնիխուռն-անկարգ կերպով խռնված,
ամրակուռ-ամրակառույց,
սիգապանծ-հպարտ,
դրասանգ-ծաղկաշղթա, - Բառակազմորեն վերլուծի՛ր հետևյալ բառերը՝
մարդկային-մար+կա+յին-ածանցավոր
բազմություն-բազմ+ություն-ածանցավոր
մեծահարուստ-մեծ+ա+հարուստ-բարդ
ակնեղեն-ակ+նե+ղեն-ածանցավոր
մետաքսյա-մե+տաքս+յա-ածանցավոր
հնություն-հն+ություն-ածանցավոր
սառնորակ- սառ+նո+րակ-ածանցավոր
- Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական։
Իրիկնային ամպրոպաբեր ամպերը արագորեն պատում են երկինքը։-Երկինքը արագորեն պատվում է իրիկնային ամպրոպաբեր ամպերից:
Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետ արծաթազօծ գոտին։-Գետ արծաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերից:
Հարյուրավոր էլեկտրական լամպեր լուսավորում էին հովտի երկայնքը։-Հովտի երկայնքը լուսավորվում էր հարյուրավոր էլեկտրական լամպերից:
Անավարտ հուշարձանի շինարարությունն ավարտում է որդին։-Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտվում է որդու կողմից։
Երերկոյան ոստիկանությունը շրջապատել էր սրճարանը։-Երեկոյան սրճարանաը շրջապատվելծ էր ոստիկանության կողմից:
Գնդիկախաղի սեղանը նրանք դրել էին դահլիճի ուղիղ կենտրոնում։-Գնդիկախաղի սեղանը դահլիճի ուղիղ կենտրոնում դրվել էր նրանց կողմից։
- Կրավորական կառուցվածքի նախադասությունները վերածել ներգործական կառուցվածքի նախադասության։
Երկինքը պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից։-Հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունը պատռեց երկինքը։
Ողջ բուսական և կենդանական աշխարհը ոչնչացվել էր սառնամանիքից։-Սառնամանիքը ոչնչացրել էր ողջ բուսականա և կենդանական աշխարհը:
Նիհարությունից անճանաչելիորեն սրվել էր նրա դեմքը։-Նիհարությունը անճանաչելիորեն սրել էր նրա դեմքը։
Նա հուզվում էր ամենաչնչին բաներից։-Ամենաչնչին բաները հուզում էին նրան:
Վաչեի սպանությունը դրդված էր միայն չարությունից ու նախանձից։-Միայն չարությունն ու նախանձն էին դրդել Վաչեի սպանությանը:
Նրա մտքի ընթացքը խախտվեց ջղային մի սարսուռից։-Ջղային մի սարսուռ խախտեց նրա մտքի ընթացքը։











