Архив за месяц: Апрель 2023

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1.Նկարագրիր մայրամուտը:


2.Օրվա որ պահն ես սիրում, ինչո՞ւ:

Ես սիրում եմ ցերեկը որոետև այդ օրվա ամենատաք ժամանակն է։

Հսկայի մազերը

Կային-չկային չորս եղբայրներ: Նրանցից երեքը շատ ցածրահասկ էին, բայց չափազանց խորամանկ, իսկ չորրոդը՝ հսկա էր՝ աննկարագրելի ուժով, սակայն միամիտ էր, ոչ իր եղբայրների նման:

Նրա ուժն իր ձեռքերի և բազուկների մեջ էր, իսկ խելքը՝ մազերի: Խորամանակ եղաբայրները նրա մազերը կարճ էին կտրում, որպեսզի խելք չմնար, և ստիպում էին աշխատել չորսի փոխարեն: Իսկ իրենք կանգնում նայում էին, թե ինչպես է նա աշխատում, և միայն իրենց գրպաններն էին լցնում:

Խեղճ հսկան ստիպված էր անել բոլոր գործերը՝ վարել հողը, փայտ կոտրել, ջրաղացի անիվը պտտել և եզի փոխարեն քաշել սայլը: Իսկ նրա խորամանակ եղբայրները, սայլի մեջ նստած, ճիպոտով ուղղություն էին տալիս նրան և ասում.

-Կարճ մազերը քեզ շատ են սազում:

-Իսկական գեղեցկությունը խոպոպները չեն:

-Նայեք, կարծում եմ, այս մազափունջը երկար է. Պետք է այս երեկո այն կարճացնենք:

Եվ, միյանց հրմշտելով, ծիծաղում էին: Շուկայում նրանք հավաքում էին ողջ եկամուտը և գնում պանդոկ՝ զվարճանալու, իսկ խեղճ հսկային թողնում էին՝ սայլերը հսկելու:

Նրան լավ էին կերակրում, որպեսզի կարողանա աշխատել, խմելու բան էլ էր ստանում, երբ ծարավ էր լինում, սակայն տալիս էին միայն մի տեսակի գինի. այն, որ ցայտում էր շատրվանից:

Բայց ահա մի օր հսկան հիվանդացավ: Եղբայրները, վախեցած, որ հսկան կմեռնի և իրենց փոխարեն էլ չի աշխատի, բերեցին երկրի լավագույն բժիշկներին, տվեցին նրանց ամենաթանկ դեղերը, իսկ ուտելիքն էլ մատուցում էին անկողնում:

Եղաբայրներից մեկը բարձն էր ուղղում, մյուսը՝ վերմակը, և ասում էին.

Տեսնո՞ւմ ես՝ քեզ ինչքան շատ ենք սիրում: Չմեռնես: Մեզ հետ այդքան դաժան չվարվես:

Նրանք այնքան էին անհանգստացած հսկայի հիվանդությամբ, որ բոլորովին մոռացել էին նրա մազերի մասին: Հսկայի մազերը երկարեցին այնքան, որքան երբևէ չէին եղել:  Եվ մազերի հետ վերադարձավ նաև խելքը: Նա սկսեց խորհել, հետևել իր եղբայրներին և մեկ-երկու… սկսեց ամեն ինչ հասկանալ:  Վերջապես նա գիտակցեց , թե որքան նենգ էին իր եղբայրները: սակայն ոչ ոքի ոչինչ չասաց և սպասեց, որ իր ուժերը վերականգնվեն: Եվ մի առավոտ, երբ եղբայրները դեռ քնած էին, նա վեր կացավ, կապեց նրանց և դրեց սայլակի վրա:

-Ուր ես մեզ տանում, սիրելի եղբայր: Ո՞ւր ես տանում քեզ սիրող եղբայրներին:

-Հիմա կտեսնեք:

Նա տարավ նրանց կայարան, այդպես կապկպած ՝ գնացք նստացրեց և հրաժեշտ տվեց:

Հեռացեք և այլևս չվերադառնաք այս կողմերը: Դուք ինձ շատ եք շահագործել: Հիմա ես եմ տերն ու տիրակալը:

Գնացքը սուլեց , անիվները շարժվեցին, բայց երեք խորամանկ եղբայրներն անշարժ մնացին իրենց տեղերում: Եվ ոչ ոք նրանց այլևս չտեսավ:

Հեղինակ՝ Ջ. Ռոդարի 

Առաջադրանքներ 

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Ո՞ր հեքիաթին կամ ստեղծագործության ես նմանեցնում։

3. Ի՞նչ միտք , գաղափար կարող է արտահայտել այս հեքիաթը։
Եթե մարթը չի հասկանում նրան համարյա միշտ օկտագործելու ենք։

Մանուշակը Հյուսիսային բևեռում

Մի առավոտ Հյուսիսային բևեռում արթնացավ մեծ, սպիտակ արջը: Արթնացավ, ու առաջին հերթին, սկսեց հոտոտել օդը: Հոտոտեց այս կողմը՝ ոչ-մի հոտ չառավ, հոտոտեց մյուս կողմը եւ հանկարծ զգաց, որ մի տարօրինակ, անծանոթ հոտ առավ:
_Հըմ…_ փնթփնթաց արջը, դառնալով իր կին-արջին._ Չլինի՞ թե մի որևէ արշավախումբ է եկել այստեղ:
Բայց այդ րոպեին արջի քոթոթները գտան մոտերքում մի կապույտ մանուշակ: Դա մի փոքրիկ մանուշակ էր, բարալիկ ցողունով: Նա դողում էր ցրտից, բայց շարունակում էր արիաբար բուրմունք արձակել, որովհետեւ այդ նրա պարտականությունն էր:
_Մայրի՜կ, հայրի՜կ,_ գոչեցին քոթոթները:
_Դե ես հենց սկզբից ասացի, որ մոտերքում  մի ինչ-որ տարօրինակ բան կա,_ դիմելով իր ընտանիքին, նկատեց սպիտակ արջը:_ Բայց, իմ կարծիքով, դա, համենայն-դեպս, ձուկ չէ:
_Իհարկե ոչ,_ասաց մայր-արջը,_բայց դա թռչուն էլ չէ:
_Այո, դու ճիշտ ես,_ ասաց հայր-արջը, երբ մի լավ մտածեց մայր-արջի խոսքերի մասին:
Երեկոյան դեմ նորությունը տարածվեց ամբողջ բևեռով մեկ: Անծայր սառցե անապատում հայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր տարօրինակ բուրմունք: Նա կանգնած էր մի հատիկ բարալիկ ոտքի վրա եւ չէր մեռնում:
Էլ ո՞վ ասես չէր գալիս մանուշակով զմայլվելու համար. Սիբիրից վազեցին եղջերուները, Ամերիկայից՝ բիզոնները, լողալով հասան ծովացուլերն ու փոկերը, ինչ-որ հեռու տեղից վազեցին սպիտակ աղվեսները, ոստոստալով եկան գայլերը, իսկ ամենից առաջ թռան, իհարկե, ճղճղան ծովային կաչաղակները: Նրանք հիանում էին արտասովոր ծաղիկով, զարմանքով դիտում նրա բարալիկ դողդոջուն ցողունը եւ շնչում նրա նուրբ, անուշ բուրմունքը: Եւ տարօրինակ բան, բուրմունքը բավականացնում էր նույնիսկ նրանց, որոնք ամենից ուշ եկան: Ամենավերջին րոպեին նա նույնն էր, ինչ-որ սկզբում:
_Շարունակ այսպիսի բուրմունք արձակելու համար պետք է ունենալ մի ամբողջ շտեմարան,_ասաց փոկը,_սառցի տակ, մի որեւէ տեղ նա անպայման պաշար ունի:
_Դե ես այդ հենց սկզբից ասացի,_գոչեց սպիտակ արջը,_ այստեղ ինչ-որ մի բան կա:
Նա ոչ-մի բան էլ չէր ասել, իհարկե, բայց ոչ ոք այդ մասին չէր հիշում:
Վերջապես վերադարձավ որորը, որին ուղարկել էին հարավ, մի բան իմանալու տարօրինակ անծանոթի մասին: Շունչը ետ բերելով նա ասաց, որ այդ փոքրիկ, բուրմունք արձակող արարածը կոչվում է «Մանուշակ» եւ այնտեղ՝ հարավում, նրանք միլիոններով են:
_Դե արի ու սրանց մի տեղ ուղարկիր,_փնչացրեց փոկը,_ դե մի՞թե մենք մի բան ավելի իմացանք, քան գիտեինք: Իսկ ինչպե՞ս պատահեց, որ հենց այստեղ մեզ մոտ է հայտնվել այս մանուշակը: Չէ, անկեղծ ասած, ես տարակուսանքի մեջ եմ:
_Ինչ ասաց, նա ինչի՞ մեջ է,_շշուկով հարցրեց իր կնոջը սպիտակ արջը:
_Տարակուսանքի,_նույնպես շշուկով պատասխանեց կինը:_Այսինքն, մոտավորապես շվարված է, չգիտե, ո՞ր թաթի վրա կանգնի:
_Դե հա,_գոչեց սպիտակ արջը,_ ես էլ հենց այդ էի մտածում:
Այդ գիշեր ամբողջ Հյուսիսային բևեռը ցնցվեց անասելի պայթյունից եւ դղրդյունից: Հսկայական սառցակույտեր դողում էին եւ ճայթում, ինչպես բարակ ապակիներ: Խեղճ մանուշակն արձակեց իր ամբողջ բուրմունքը եւ տարածեց ցրտաշունչ օդում, կարծես, որոշելով մի վայրկյանով հալեցնել այդ անծայր սառցե անապատը եւ դարձնել այն տաք, կապուտակ ծով, կամ անծայրածիր մարգագետին, ծածկված կանաչ թավշյա գորգով: Իսկ հետո, ուժասպառ գետին խոնարհվեց եւ այլեւս չբարձրացավ:
Լուսաբացին բոլորը տեսան, որ մանուշակը թառամել է: Թեքված բարակ ցողունին, նա պառկած էր ձյան վրա՝ գունատ ու անկենդան: Եթե հնարավոր լիներ բառերով արտահայտել նրա վերջին միտքը, մենք երեւի լսեինք հետեւյալը.
_Դե ահա, ես մեռնում եմ: Բայց նշանակություն չունի. Կարևորն այն է, որ որևէ մեկը սկսի պայքարը… Մի գեղեցիկ օր այստեղ միլիոնավոր մանուշակներ կծաղկեն: Սառույցները կհալվեն , և կհայտնվեն կղզիներ, տներ և մարգագետինով վազվզող երեխաներ…:

Հեղինակ՝ Ջաննի Ռոդարի

Առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր մանուշակին նկարագրող նախադասությունները:

սառցի տակ, մի որեւէ տեղ նա անպայման պաշար ունի:

2. Ո՞ր տողերում է արտահայտված հեքիաթի ասելիքը /գաղափարը/:

3. Ինքդ ձևակերպիր հեքիաթի ասելիքը:

4. Տրված նախատդաությանների ստորոգյալները համաձայնեցրու ենթակաների հետ:

Օրինակ՝

Ինձ մոտ նոր դասագրքեր կա: — Ինձ մոտ նոր դասագրքեր կան:

Գարնանը օրերը երկարում է:-Գարնանը օրերը երկարում են։

Նրա մազերը սև է:-Նրա մազերը սև են։

Քո երգերն ամրողջ քաղաքում երգվում է:-Քո երգերն ամրողջ քաղաքում երգվում էին։

Կատվի աչքերը ճրգի պես վառվում էր։-Կատվի աչքերը ճրգի պես վառվում էին:

Ուրախ էր անցնում նրա օրերը:-Ուրախ էին անցնում նրա օրերը:

Ցրտերն ընկավ:-Ցրտերն ընկան։

Ջրերը կտրվեց: -Ջրերը կտրվեցին։

Դրածից մեջ սխալներ կա:-Դրածից մեջ սխալներ կան։

Քաղաքում ինչ-որ լուրեր է պտտվում: -Քաղաքում ինչ-որ լուրեր էին պտտվում:

Այնպես փախան, որ հետքերն էլ չի երևում: -Այնպես փախան, որ հետքերն չէլ չի երևում:

5. Պարզ համառոտ նախադասություններն ընդարձակի՛ր:

Ընկերդ վախենո՞ւմ է: Նոր ընկերդ վախենո՞ւմ էր բարձր ձայներից։

Հիշեցնե՞մ: -Հիշեցնե՞մ որ մայիսի մեկը ոչաշատանքային օր է։

Պիտի համոզե՞մ: -Պիտի համոզե՞մ որ եղբայրս քնի։

Ծառը ծաղկե՜լ է: Ծիրանի ծառը  ծաղկե՜լ է։

Որդիս պիտի կարողանա:-Որդիս պիտի կարողանա ինքնուրույնություն ձերք բերի։

Հիշի՛ր: — Հիշի՛ր որ վաղը դու պիտի անպայուն լինել դպրոցում։

Վստահի՛ր: Վստահի՛ր ինձ մենք հաղթելու ենք

Բերե՛ք: -Բերե՛ք այդ խաղը ես կբացատրեմ։

Տնային մաթեմ 25.4.2023

Լրացուցիչ առաջադրանքներ՝1124-բ,դ,զ; 1126-բ,դ,զ; 1127-բ,դ,զ; 1135; 1136-բ,դ; 1137

Կատարե՛ք հանում

բ) 81,22 – 53,12=20.1
դ) 17,1 – 8,256=8,844
զ) 7,35 – 6,35=1

Կատարե՛ք հանում.

բ) 5 – 2,63=2,37
դ) 1 – 0,047=0,053
զ) 102 – 96,24=5,76

  1. Գտե՛ք 3,385 , 9,428 , 725,11 , 823,12 , 0,93 , 973,14 , 55,675 թվերից
    ամենամեծը։

973,14

Լուծե՛ք հավասարումը

բ) 3x + 1 = 5

5-1=4

3x=4

x=4/3

դ) 4x – 2 = 9,

2+9=11

4x=11

x=2,75

Գտե՛ք 20‐ից փոքր բոլոր զույգ թվերի գումարը

2+4+6+8+10+12+14+16+18+20=110

Դասարանական մաթեմ 25.4.2023

Դասարանական առաջադրանքներ՝ 1124-ա,գ,ե; 1126-ա,գ,ե; 1127-ա,գ,ե;1136-ա,գ; 1138

  1. Կատարե՛ք հանում.
    ա) 3,56 – 2,14=1,42
    գ) 111,782 – 65,327=46,455
    ե) 0,625 – 0,1 =0,525

  1. Կատարե՛ք հանում.
    ա) 3 – 0,1= 2,9
    գ) 10 – 9,68=0,32
    ե) 25 – 10,38=14,62

  1. Կատարե՛ք հանում.
    ա) 1,037 – 1=0,37
    գ) 8,002 – 8= 0,002
    ե) 107,03 – 56=51,03

  1. Լուծե՛ք հավասարումը.
    ա) 2x + 1 = 5,
    5-1=4
    2x=4
    x=2
    գ) 8x – 1 = 7

7-1=6

8x=6

x=2

  1. Գրե՛ք այն բոլոր երկնիշ թվերը, որոնցից յուրաքանչյուրում
    միավորների և տասնյակների կարգերում եղած թվերի գումարը
    հավասար է 4-ի։
    13,22,40,31,

ՀԻՆ ՍՊԱՐՏԱՆ և ԱԹԵՆՔԸ

• Ի՞նչ է Ծերակույտը։ Սպարտայում ովքե՞ր էին դառնում դրա անդամ։

 Ծերակույտը կառավարման մարմին էր, որը կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ՝ ամենա փառապանծ տոհմերի ներկայացուցիչներից: Արքաների հետ նրանք կազմում

էին պետական կառավարման գերագույն մարմինը:


• Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Աթենքը Պիսիստրատի կառավարման տարիներին։

Ք.ա. 557 թ. Պիսիստրատը գրավեց իշխանությունը և որպես տիրան կառավարեց երեսուն տարի:

Նա շարունակեց էվպատրիդների հողերը բռնագրավել և հանձնել ունեզուրկ գյուղացիներին: Շուտով Ատտիկայում տիրապետող դարձավ միջին ունեցվածքի դասը:

Ստեղծվեց ոստիկանություն, ամրապնդվեց պետական կարգը: Կազմավորվեցին շրջիկ դատարաններ, որոնք օրենքն ու արդարությունը հասցնում էին մինչև հեռավոր գյուղեր:

Բուռն զարգացում ապրեցին արհեստները, առևտուրը և ծովագնացությունը: Էգեյան ծովի ավազանում հաստատվեց Աթենքի տնտեսական գերակայությունը: Պիսիստրատի ջանքերով կառուցապատվեց Աթենքի միջնաբերդը:

1. Հասարակական ի՞նչ դասերի էր բա ժան ված Սպարտան: Ի՞նչ իրա վունքներ

ուներ դրան ցից յուրաքանչյուրը:

սպարտիատներ և հելոտներ

Սպարտիատները դորիացիներ էին որոնք ունեին հող բայց չէին մշակում այն քանի որ նրանք զինորներ էին

Հելոտներ այն մարդիկ էին որոնք ունեզուրկ էին:Ունեին փոքր տնտեսություն չունեին իրավունքներ և հարկ էին վճարում սպարտիատներին բնամթերքի տեսքով:

2. Ի՞նչ է Ծերակույտը: Ովքե՞ր էին դառնում դրա անդամ:

3. Ի՞նչ նշանակություն ուներ բանակը Սպար տայում:

Սպարտան սւնվորական պետություն էր նրա բանակը շատ հզոր էր: Բանա կի գլխա վոր ուժը

ծան րա զեն հետևակն էր:

Սպար տիատնե րը կռվում էին հոծ մար տա շա րով, որ կոչվում էր փաղանգ: Այն աչքի

էր ընկ նում իր երկա թյա կարգա պա հու թյամբ: Բանակն առաջ նոր դում էր արքա նե րից

մեկը՝ երեք հարյուր հեծյա լի ուղեկ ցու թյամբ: Դրանք ամենա հայտ նի ընտա նիք նե րի

զա վակ ներն էին:

4. Ներկա յաց րե՛ք սպար տա ցի նե րի դաս տի ա րա կու թյան առանձ նա հատ կու-

թյունները:

Սպար տա ցի զին վորն ուներ միայն մեկ ճանա պարհ՝ հաղ թել կամ մեռ նել: Որդուն

պատե րազ մի ուղար կող մայրը, նրան տալով վահա նը, պատ վի րում էր. «Վահա նով

կամ վահա նի վրա»: Զոհ վածնե րին Սպար տա էին բերում վահան ների վրա:

Սպար տի ատն ապրում էր չափա վոր կյան քով: Սակավա խոս էր, մտքերն արտա-

հայ տում էր կարճ ու դիպուկ՝ լակո նա կան ոճով:

5. Որտե՞ղ է գտնվում Աթենքը: Ո՞վ էր Սոլո նը: Ինչո՞ւ նա բարե փո խում ներ ձեռ-

նար կեց:        

Երկրում տիրող լարված իրավիճակը շտկելու նպատակով Աթենքի կառավարիչ

Սոլո նը Ք.ա. 594 թ. բարե նո րո գում ներ ձեռնար կեց: Նա վերաց րեց պար տա յին ստրկությու նը: Պետու թյան միջոց նե րով փրկագ նեց այն աթե նա ցի նե րին, որոնք ստրկու թյան էին վաճառ վել արտեր կիր: Էվպատ րիդ նե րից բռնագ րա վեց հողի մի մասը և տվեց ունեզուրկ նե րին: Ըստ ունեց ված քի՝ աթե նա ցի ներին բաժա նեց չորս խավի՝ հիմք ընդու նե լով նրանց տարե կան եկա մու տը: Ծագումն այլևս

վճռո րոշ նշա նա կու թյուն չու ներ:

6. Ներ կա յաց րե՛ք պետու թյան կառա վար ման բնա գա վա ռում Սոլո նի իրա կա-

նաց րած բարե փո խում նե րը:

Սոլո նը բարե փո խեց նաև աթե նա կան պետու թյու նը: Սկսեց պար բե րա բար հրա-

վի րել Աշխար հա ժո ղո վի (էկլե սիա) և ժողովր դա կան դատա րա նի նիս տեր:

Դրանց մաս նակ ցե լու իրա վունք ունե ին բոլոր քաղա քա ցի նե րը: Գոր ծում էին նաև

Պետա կան խոր հուր դը և Կառա վա րու թյունը, որոն ցում ընտր վե լու իրա վունք ունե ին միայն ունև որ քաղա քա ցի նե րը: Սոլո նը համոզ ված էր, որ դա պետք է շահագրգ ռի

աղքատ նե րին՝ հարս տա նա լու և հավա սարվե լու նրանց:

Աղբյուրներ


Համաշխարհային պատմության դասագիրք, էջ 72-76

Հին Սպարտան և Աթենքը

Գանձանակ

Հայրիկը չէր համաձայնվում գնել ինձ համար այդ խաղալիքը՝ Բարտ Սիմփսոնին: Այ մայրիկը՝ ուզում էր, իսկ հայրիկը ոչ մի գնով չէր համաձայնվում: Ասում էր, թե ես երեսառած եմ: «Էդ ինչո՞ւ պիտի հանկարծ ու գնենք այդ խաղալիքը,- ասում էր նա մայրիկին:- Ինչի՞ համար: Բավական է՝ ծպտուն հանի, դու արդեն նետվում ես՝ կատարելու նրա ամեն մի քմահաճույքը»: Հայրիկն ասում էր, թե ես հարգանք չունեմ փողի հանդեպ, եւ եթե հիմա՝ մանկուց չսովորեմ, ապա էլ ե՞րբ… Երեխաները, որոնց համար, հենց մտքներովն անցնում է, Բարտ Սիմփսոն են գնում, ավարա են մեծանում եւ կրպակներ թալանում: Վարժվում են, որ իրենց ամեն ինչ հեշտությամբ է տրվում: Եվ ահա, Բարտի փոխարեն նա ինձ համար գնեց ճենապակե անճոռնի մի խոզուկ, մեջքին՝ հարթ ճեղքով: Այ, հիմա ես մարդ կդառնամ, ոչ թե…
Ամեն առավոտ պարտավոր էի մի բաժակ կակաո խմել, թեկուզեւ զզվում էի: Սերուցքով կակաոյի համար՝ մեկ շեկել, առանց սերուցքի՝ կես շեկել: Իսկ եթե հանկարծ սիրտս խառներ ու փսխեի, ոչինչ չէի ստանա: Դրամը մեջքի ճեղքով նետում էի Խոզուկի մեջ: Եթե ցնցում էի, մեղմ զնգոց էր լսվում: Երբ Խոզուկը լցվի այնքան, որ էլ չզնգա, սքեյթբորդով Բարտ կստանամ: Հայրիկն է այդպես ասել: Այդպես, ասել է, ավելի դաստիարակչական կլինի:
Իսկ Խոզն, այնուամենայնիվ, հմայիչ էր, եւ քիթն էլ դիպչելիս այնքան սա՜ռն էր: Նետում ես շեկելը ճեղքի մեջ՝ Խոզը ժպտում է, կես շեկել ես նետում՝ էլի ժպտում է: Բայց հրաշալին այն է, որ ժպտում է նաեւ առանց դրա, հենց այնպես: Ես անուն էլ էի ընտրել նրան՝ Պեսախզոն: Դա այն մարդու անունն էր, որն ինչ-որ ժամանակ ապրել էր մեր հասցեում: Հայրիկը ոչ մի կերպ չէր կարողանում ցուցանակից քերել-ջնջել նրա անունը: Պեսախզոնը նման չէ իմ մյուս խաղալիքներին. շա՜տ հանդարտ է: Նա առանց հոսանքի է, առանց զսպանակների ու մարտկոցների, որոնք անվերջ փչանում են: Հարկավոր է միան հետեւել, որ հակարծ սեղանից ցած չգլորվի: «Պեսախզոն, զգույշ եղիր, չէ՞ որ դու ճենապակուց ես»,- ասում եմ, երբ հայտնվում է սեղանի եզրին. նա սիրում է ցած նայել: Պեսախզոնը ժպտում է եւ համբերատար սպասում, որ ափերիս մեջ առնեմ իրեն ու դնեմ հատակին: Ես ուղղակի խենթանում եմ նրա համար, նրա այդ ժպիտի համար: Միայն հանուն նրա էի ամեն առավոտ սերուցքով կակաո խմում: Որ շեկելը խցկեմ մեջքը եւ համոզվեմ՝ նրա ժպիտը մազաչափ անգամ չի փոխվում: Ես սիրում եմ քեզ, Պեսախզոն,- այդժամ ասում եմ նրան:- Իմ ամենաազնիվ բարեկամ, ես սիրում եմ քեզ մայրիկից ու հայրիկից առավել: Եվ միշտ կսիրեմ, անգամ եթե դու մեծանալով՝ ավազակ դառնաս ու կրպակները ավերես: Բայց եթե հանկարծ սեղանից ցած թռչե՜ս, տես հա՜…

Երեկ հայրիկը եկավ, սեղանից վերցրեց Պեսախզոնին, շրջեց եւ սկսեց ուժեղ թափահարել:
— Զգույշ, հայրիկ,- ասացի,- նրա փորիկը կցավի:
Բայց հայրիկն ինձ չէր լսում:
— Նա այլեւս չի զրնգում։ Գիտե՞ս՝ դա ի՞նչ է նշանակում, Յոավի: Նշանակում է՝ վաղը դու անվավոր Բարտ Սիմփսոն կստանաս:
— Ո՜ւխ,- ասացի,- սքեյթբորդով Բարտ Սիմփսո՜ն… հրաշալի է… Միայն հերիք է ցնցես Պեսախզոնին, նրան հաճելի չի:
Հայրիկը տեղը դրեց Պեսախզոնին եւ գնաց մայրիկի ետեւից: Վերադարձավ՝ մի ձեռքով մայրիկին ձգելով, մյուսով՝ մուրճը բռնած:
— Դե,- ասաց նա,- ի՞նչ էի ասում: Երեխան սովորում է գնահատել իրերը: Ճի՞շտ է, Յոավի:
— Իհարկե, սովորում է,- ասացի,- իհարկե, իսկ մո՞ւրճն ինչի համար է:
— Քո համար,- ասաց հայրիկն ու մուրճը ձեռքս տվեց,- միայն զգո՜ւյշ:
— Իհարկե, զգույշ կլինեմ,- ասացի:
Եվ իրոք զգույշ էի: Բայց մի քանի րոպեից հայրիկը չհամբերեց ու ասաց.
— Դե, ջարդիր վերջապես այդ Խոզին:
— Ի՞նչ,- հարցրեցի,- Պեսախզոնի՞ն:
— Այո, այո, Պեսախզոնին,- ասաց հայրիկը:- Դե, քեզ տեսնեմ, ջարդիր, դու ազնվորեն ես վաստակել Բարտ Սիմփսոնին: Դրա համար շատ ջանք ես թափել:
Պեսախզոնը ժպտում էր ինձ ճենապակե խոզուկի տխուր ժպիտով՝ հասկանալով, որ եկել է իր վերջը: Թող գետնի տակն անցնի այդ Բարտ Սիմփսոնը. ես չեմ կարող մուրճով խփել ընկերոջս գլխին:
— Սիմփսոն չեմ ուզում,- եւ հայրիկին վերադարձրեցի մուրճը,- ինձ Պեսախզոնն էլ հերիք է:
— Դու չհասկացար,- ասաց հայրիկը,- այդպես է պետք: Տուր այստեղ, ես ինքս կջարդեմ:
Հայրիկը վրա բերեց մուրճը. հանկարծ ես նկատեցի մայրիկի մոլորված հայացքն ու Խոզուկի հոգնած ժպիտը եւ հասկացա, որ հիմա իմ քայլն է, եթե ինչ-որ բան չանեմ, Պեսախզոնի վերջը եկել է:
— Հայրիկ,- կառչեցի նրա ոտքից:
— Ի՞նչ, Յոավի,- ասաց հայրիկն, ու մուրճը բռնած ձեռքը քարացավ օդում:
— Խնդրում եմ, տուր ինձ եւս մի շեկել: Թույլ տուր՝ վաղը կակաոյից հետո մի վերջին շեկել էլ գցեմ նրա մեջ: հետո կջարդենք, վաղը, խոստանում եմ:
— Եվս մի շեկե՞լ:- Հայրիկը ժպտաց եւ մուրճը դրեց սեղանին:- Տեսնո՞ւմ ես, ես հասա նրան, որ երեխան ավելի գիտակից դառնա:
— Այո, գիտակից,- ասացի,- վաղը:
Արցունքները խեղդում էին, բայց ես ինձ զսպեցի: Եվ միայն երբ ծնողներս դուրս եկան սենյակից, ամուր-ամուր գրկեցի Խոզուկին ու լաց եղա: Պեսախզոնը լռում էր ու ցնցվում ձեռքերիս մեջ:
— Մի մտածիր,- շշնջում էի նրա ականջին,- ես կփրկեմ քեզ:
Սպասեցի մինչեւ հայրիկը, մեծ սենյակում հեռուստացույց նայելուց հետո, գնաց քնելու: Այնժամ վեր կացա եւ Պեսախզոնին գրկած՝ հանդարտ, թաքուն անցա պաշտգամբով: Միասին լիակատար խավարում երկար գնացինք: Հասանք փշածածկ մի դաշտ:
— Խոզերը դաշտերում են մեռնում,- ասացի Պեսախզոնին եւ իջեցրի հողին,- ասա այսպիսի փշոտ դաշտերում: Այստեղ քեզ համար լավ կլինի:
Պատասխանի էի սպասում, բայց Պեսախզոնը լռում էր: Սիրտ տալու համար թեթեւ խփեցի քթին: Նրա դառնացած հայացքը ցնցեց ինձ. հասկացել էր, որ ինձ էլ երբեք չի տեսնի:

Տնային մաթեմ 21.4.2023

Լրացուցիչ առաջադրանքներ՝1105-բ,դ; 1106-բ,դ,զ;1108; 1109-բ,դ; 1114-բ,դ; 1117; 1119

Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համապատասխան թվանշանը, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

բ) 6,568 > 4,568 ,

դ) 885,623 < 885,633

  1. Իրար հաջորդող ո՞ր երկու բնական թվերի միջև է գտնվում
    կոտորակը

բ) 8 8,93 9
դ) 29 29,66 , 30
զ) 3284 3284,9 3285

  1. Կոտորակները դասավորե՛ք նվազման կարգով.

41,01 , 10,3, 8,94 , 5,69, –0,5, –3,27, –3,2 ,

  1. Կոորդինատային առանցքի վրա երկու թվերից ո՞րն է ավելի աջ
    տեղադրված

բ) 0,893-ը, թե՞ 0,8-ը,
դ) 783,5-ը, թե՞ 783,6-ը

Լուծե՛ք հավասարումը

բ) 3 ⋅ (x + 4) = 18,

3x+3×4=18

3x+12=18

3x=6

x=2

դ) 3 + 2 ⋅ x = 5։

5-3=2x

x=1

  1. Գծե՛ք մի AB հատված և նրա վրա նշե՛ք որևէ C և D կետեր։ Ապա
    գծե՛ք մի A՛C՛D՛B՛ բեկյալ գիծ՝ ելնելով նրանից, որ A՛C՛ = AC,
    C՛D՛ = CD, D՛B՛ = DB։ A՛ և B՛ կետերը միացրե՛ք հատվածով. ո՞ր հատվածի երկարությունն է ավելի մեծ՝ AB-ի՞, թե՞ A՛B՛-ի։

  1. Նավակի արագությունը գետի հոսանքի ուղղությամբ 18 2/5կմ/ժ է,
    իսկ հոսանքին հակառակ՝ 15 3/5 կմ/ժ։ Որքա՞ն է գետի հոսանքի
    արագությունը

    18 2/5 -15 3/5=92/5-78/5=14/5=2 4/5

Ղազարոս Աղայան Եղեգնուհին

Առաջին մաս

Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է.

― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։

Որդին ասաց.

― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։

Զարմանում է հայրը և ասում է.

― Այդպես բան անկարելի է։

Որդին ասում է.

― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ մարդիկ շինել։

Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝ հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։

Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարող են մարդիկ ծառի պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։

Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.

― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ, կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։

Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած, դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց. ― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։ ― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։ Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։

Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։

― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։

― Այո՛,― պատասխանեց աղջիկը։

― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։

― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։

Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։

Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։

― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։ Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։

― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։

Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։

― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։

Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։

Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց.

― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։

Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։

― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։

― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։

Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.

― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։

Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։

Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները, գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և, աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար և մշտաբեր։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։ Թագավորի որդին հիմա էլ այդ ծառի վրա սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։

Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։

Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։ Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ չազատվի ձեռքիցը։

Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ, նրանով ծածկեց մի բղուղի բերան։ Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ ջահրա մանում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։ Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և սիրուն հագուստով զարդարված։

Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։

Պառավը ներս մտավ և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։

― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․ կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել, երանի միշտ այսպես անե։

Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս եկավ մութ անկյունից։

Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։

Աղջիկը փաթաթվեց պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.

― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…

― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։

Այս ասաց պառավը և սկսեց համբուրել աղջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է նա։

― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես կանեմ։

Առաջադրանքներ 

1. Բարբառային բառերը դարձրո՛ւ գրական հայերեն՝ էլել-եղել,  չունիմ-չունեմ, լինիմ-լինել, բսնել-Բուսնել, երթալ-գնալ,  ուզեց ինքը բռնել նրա տեղը-, չկտրե-, ոչով չպիտի տեսնի։ 

2. Մգեցված դարձվածքները բացատրի՛ր։ 

աչքադրել-Հավանած

մեզ կամք տուր-մեզ թող

շուշաբանդ-Ապակեպատ

գլխի ընկավ-հասկացավ

3. Բնութագրի՛ր թագավորին։
 Նա հարուստ էր և բարեսիրտ։

4. Առանձնացրե՛ք անհասկանալի բառերը, բացատրե՛ք բառարանի օգնությամբ

մերկ-տկրոր