Թմկաբերդի առումը

Ընթերցել ,,Թմկաբերդի առումը,, ստեղծագործությունը։

1. Առանձնացնել անհասկանալի բառերը և բացատրել։
թառել 

2. Մեկնաբանել ,,Նախերգանքը,, ՝ ներկայացնելով սեփական տեսակետն արտահայտված գաղափարների շուրջ։

3. Ներկայացնել և բնութագրել բոլոր հերոսներին։
Թաթուլ Իշխանը քաջ էր և ազնիվ։ Նա շատ էր սիրում իր հայրենիքը և չեր վախենում պայքարել ։ Թաթուլը բարի էր և վստահում էր մարդկանց, բայց այդ պատճառով երբեմն միամիտ էր դուրս գալի։Թմկա տիրուհին սկզբում բարի էր բայց հետո պարզվեց որ նա խորամանկ է։Նադիր Շահը գոռոզ էր և նա սիրում է իշխանություն։

4. Ներկայացրո՛ւ Թմկա տիրուհու շարժառիթները, դավաճանության ճանապարհն ընտրելու պատճառները։ Փորձի՛ր արդարացնել։

Նա խելացի էր բայց շատ խորամանկ էր։ Նա ուներ ամեն ինչ բայց դա նրան քիչ էր։ Նա ուզում էր իշխանություն։ Այդ ցանկությունը նրան դարձրեց դավաճան, որովհետև նա հավատում էր, որ առանց խաբեության չի կարող հասնել իր նպատակին։ Վերջում իր արած վատ գործերը վերադարձան իրեն, և նա ստացավ արժանի պատիժ և իմ կարծիքով նրան անհնարին է արդարացնել։

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /կամ գաղափարները/։
Ստեղծագործության գաղափարն այն է, որ կյանքը նման է բումերանգի երբ քո արած վատությունը քեզ է վերադառնում։

6. Ո՞ր հատվածներն են քեզ համար գեղավեստական կարևոր նշանակություն ունեցող։

Դաս15(16․02-20․02)

Մենդելի 2-րդ օրենքը:Էջ 53-54։

1․Ինչ է ասում Մենդելի 2-րդ օրենքը, և ինչ է տեղի ունենում ալելների հետ գամետների առաջացման ժամանակ։

Գրեգոր Մենդել-ի 2-րդ օրենքը ասում է, որ երկրորդ սերնդում նորից երևում է այն հատկանիշը, որը առաջին սերնդում չէր երևում։ Ռեցեսիվ հատկանիշը չի անհետանում, այլ թաքնված մնում է։
Գամետների առաջացման ժամանակ երկու ալելները բաժանվում են։ Ամեն գամետ ստանում է միայն մեկ ալել՝ կամ A, կամ a։

2․Եթե հիբրիդը ունի Aa գենոտիպ, ապա քանի՞ տեսակ գամետ կարող է առաջացնել և որոնք են դրանք։

Aa օրգանիզմը առաջացնում է 2 տեսակ գամետ։
Դրանք են՝ A և a։
Քանի որ ալելները բաժանվում են, տարբեր գամետներ են ստացվում։

3․Երբ խաչասերվում են երկու հետերոզիգոտ օրգանիզմներ (Aa × Aa),ապա ինչպիսի՞ն է F₂ սերնդի գենոտիպային հարաբերությունը։

Ստացվում են՝ AA, Aa, Aa, aa։
1 AA : 2 Aa : 1 aa։
Մեկը ամբողջ դոմինանտ, երկուսը խառը, մեկը ամբողջ ռեցեսիվ։

4․Լրիվ դոմինանտության դեպքում Aa × Aa խաչասերման արդյունքում ինչպիսի՞ն է ֆենոտիպային հարաբերությունը։

AA և Aa-ն ունենում են դոմինանտ հատկանիշ։
aa-ն ունի ռեցեսիվ հատկանիշ։
Այդ պատճառով ստացվում է՝
3 դոմինանտ : 1 ռեցեսիվ։

5․Եթե F₂ սերնդում ստացվել է 75 բույս դոմինանտ հատկանիշով և 25 բույս ռեցեսիվ հատկանիշով,ապա արդյոք դա համապատասխանո՞ւմ է Մենդելի 2-րդ օրենքին, և ինչո՞ւ։

Այո, համապատասխանում է։

Գործնական քերականություն

Տեքստային առաջադրանքներ

Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է:  Մարդը խաբում է ։ Հասարակ մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել: Եվ առաջին ջանքը, որ պահանջվում է մարդուց, ուսուցչին խաբելը հաղթահարելն է: Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

Պետք է ձեզ համար պարզեք, որ ուսուցիչը շատ դժվար խնդիր ունի լուծելու՝ մարդկային մեքենաների մաքրում և նորոգում: Իհարկե, նա հանձն է առնում միայն այն մեքենաները, որոնք ի զորու է նորոգել: Եթե մեքենայի մեջ շարքից դուրս է եկել էական ինչ-որ բան, ապա նա հրաժարվում է դա նորոգելուց: Սակայն նույնիսկ այն  մեքենաները, որոնք, ըստ էության, դեռ հնարավոր է նորոգել, բոլորովին անհույս են դառնում, եթե սկսում են ստել: Ուսուցչին ասած սուտը, նույնիսկ ամենաաննշանը, օրինակ` ուսուցչից ինչ-որ բան թաքցնելը, որ ուրիշ մեկն է խնդրել գաղտնի պահել, կամ որ մենք ենք ուրիշին ասել, մարդու աշխատանքին վերջ է դնում, մանավանդ եթե նախկինում արդեն ինչ-որ ջանքեր գործադրել էր :

Այստեղ գործում է մի կանոն, որը երբեք չմոռանաք՝ մարդու գործադրած ցանկացած ջանք ավելացնում է նրա առջև դրված պահանջները: Քանի դեռ մարդը լուրջ ջանքեր չի թափել, նրանից շատ բան չեն պահանջում. սակայն նրա ժրաջան աշխատանքն անմիջապես մեծացնում է այդ պահանջները: Եվ որքան ավելանան գործադրված ջանքերը, այնքան նշանակալից կդառնան նոր պահանջները: Պահաջներով հնարավոր է առաջ գնալ և սովորելու համար շարժառիթ ստեղծել; Անհրաժեշտ է, որ մարդն ինքն իրեն ասի՝ մի՛ ծուլացիր։ 

1. Տեքստից դո՛ւրս գրիր պարզ համառոտ նախադասություն։ 
Մարդը խաբում է։

2.  Տեքստից դո՛ւրս գրիր անորոշ դերանուն։ 
ինչ-որ

3. Ո՞ր բառերում է յ-ն ձայնակապ։

զգույշ, լույս, մեքենայի, ուղղություն, մտածողություն, Մարոյի։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ժամանակի մակբայ։

երբեք

5. Տեքստից դո՛ւրս գրիր բարդ համադասական նախադասություն։

6. Տեքստից դո՛ւրս գրիր վերաբերական։ 

7. Տրված նախադասության անդամներից որի՞ շարահյուսկան վերլուծության մեջ սխալ կա։ 

Մարդ պետք է վերջիվերջո որոշի կա´մ ոչինչ չասել բացի պարզ ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

վերջիվերջո- ձևի մակբայ

մարդ-ենթակա

պետք է որոշի-ստորոգյալ

պարզ-որոշիչ

8. Ի՞նչ խնդիր ունի լուծելու ուսուցիչը։

9. Տեքստի ո՞ր բառն է նշանակում ճիգ։

10. Ի՞ն չ բառով է բնութագրում մարդուն։ 

11. Տեքստից դո՛ւրս գրիր պատճառական բառը։ 

12. Տեքստից դո՛ւրս գրիր հոդակապով բարդ բառը։ 

13. Տեքստից դո՛ւրս գրիր արգելական հրամայականով դրված բառը։ 

14. Տեքստից դո՛ւրս գրիր ու հոլովման ենթարկվող բառը։ 

15. Տեքստում կա՞ն գործածված հոմանիշ բառեր, դո՛ւրս գրիր։ 

16.02.2026թ-Ռացիոնալ հավասարումներ:

Դասարանական առաջադրանքներ՝ 293-ա,գ;294-ա,գ;295-ա,գ;296-ա

ա․ԹԱԲ․՝ x=/5
x=5
դատարկ բազմություն

գ․ԹԱԲ․՝ x=/8/3
x=8/3
դատարկ բազմություն

ա․ԹԱԲ․՝ x=/4
x=/-1
x^2+9x+8=0
D=81-4x1x8=49
x1=-9+7/2=-1
x2=-8
-8

գ․ԹԱԲ․՝ x^2-5x+4=/0
D=25-4x1x4=9
x1=/5+3/2=/4
x2=/1
x^2+7x+6=0
D=49-4x1x6=25
x1=-7+5=2=-1
x2=-6

ա․ԹԱԲ․՝ x=/✓8
x=/-2✓3
x=✓5
x=-2✓3
✓5

գ․ԹԱԲ․՝ x=/✓7
x=/✓3
x^2=7
x=+-✓7

ա․c=3

Արդյո՞ք թանգարանները ձանձրալի են։

Թարգմանություն անհատական նախագիծ

Թանգարանները հաճախ շատ ձանձրալի են լինում այցելելու համար, բայց մի քանի տարի առաջ մի մեծ թանգարան սկսեց ունենալ ավելի շատ այցելու հատկապես երիտասարդ մարդիք։Ինչո՞ւ։Այդ թանգարանում նարահանվել է հոլիվուդյան ֆիլմ որում թանգարանի ցուցանմուշները գիշերը կենդանանում են։Մարդիք սկսեցին ավելի շատ հետաքրքրվել պատմությամբ։ Նրանք ցանկանում էին այցելել ֆիլմերում ցուցադրված թանգարանը։

Ամերիկյան Բնական Պատմության Թանգարան, Նյու Յորք

Այս այն տեղն է որտեղ նկարահանել են առաջին ֆիլմը։Մեկ տարի անց ֆիլմի նկարահանումից հետո այդ թանգարանի այցելուների թիվը ամելացավ ավելի քան քսան տոկասով։Այցելուների թիվը անցավ հինգ միլիոնից։Նրանք ուզում էին տեսնել այնպիսի ցուցանմուշներ, ինչպիսին է Թեոդոր Ռուզվելտի արձանը՝ ֆիլմում ներկայացված ԱՄՆ նախագահ։Այդ թանգարանը բացվել էր 1869 թվականին։Այն հիմնադրել է Ռուզվելտի հայրը։Այստեղ նաև կա շատ հին կնոջ կմախք՝ նա ավելի քան երեք միլիոն տարեկան է։Կան նաև շատ մեծ աֆրիկյան փղեր, բազմաթիվ դինոզավրեր և մի կապույտ կետ, որը ավելի քան քսանութ մետր երկարություն ունի։

Բրիտանական Թանգարան, Լոնդոն

Մյուս ֆիլմը նկարահանվել է Լոնդոնում։Այս թանգարանը բացվել է 1759 թվականին։Այդ առաջին անվճար թանգարաններ Մեծ Բրիտանիայում և այն անվճար է միչև հիմա։ Այստեղ կա ավելի քան յոթ միլիոն ցուցանմուշ։Այնտեղ կան ցուցանմուշ Եգիպտոսից և Իտալյաից ինչպես ֆիլմում ամենահին ցուցանմուշը գրեթե երկու միլիոն տաևեկան է։Դա քար է՝ մարդկության առաջին գործիքներից մեկը։ Ամեն տարի այս թանգարանը այցելում է ավելի քան վեց միլիոն մարդ։ Ֆիլմի շնորհիվ նրանք հույս ունեն ունենալ ավելի ու ավելի շատ այցելուներ։

Գուցե ցուցանմուշները չեն կենդանանում, բայց դրանք հաստատ ձանձրալի չեն։

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ


Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

1.  Ո՞վ է ,,Մենք,,-ը բանաստեղծության մեջ։ 

Մենք-ը հայ ժողովուրդն է։ Բանաստեղծը խոսում է ամբողջ ազգի անունից։

2. Տեքստում նշվում է ,,Մեր ճամփեն,, ․ ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը։ 

Այն ղ ժողովրդի պատմական ճանապարհի մասին է՝ դարերով անցած դժվարությունների, պայքարի, պատերազմների և կորուստների ճանապարհը։

3. Ի՞նչ նկատի ունի ,,պայծառ առավոտ,, ասելով։

«Պայծառ առավոտ»-ը խորհրդանշում է խաղաղություն, ազատություն, անկախություն և երջանիկ ապագա։ Դա հույսի և վերածննդի պատկեր է։

4.Բացատրի՛ր բառերի հուզական երանգը.խավար, արնոտ, սուգ, պայծառ, կանաչ
Ինչպիսի՞ տրամադրություն են ստեղծում դրանք։


Խավար – մութ, տխուր, ծանր վիճակ
Արնոտ – ցավ, պատերազմ, զոհեր
Սուգ – կորուստ, վիշտ
Պայծառ – լույս, հույս, ուրախություն
Կանաչ – կյանք, վերածնունդ, խաղաղություն

Այս բառերը ստեղծում են սկզբում տխուր ու ողբերգական տրամադրություն, բայց վերջում՝ հույսով ու հավատով լցված զգացում։

5. Առանձնացրո՛ւ կրկնվող տողերը։ 

«Հայոց լեռներում»
«… լեռներում» (դժար, բարձր, արնոտ, սուգի, կանաչ լեռներում)

6. Ինչպիսի՞նն են Հայոց լեռները` ըստ բանաստեղծության։
Դժար
Բարձր
Արնոտ
Սուգի
Կանաչ

7. Քո կարծիքով ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը հայ ժողովրդի պատմության, տառապանքի, պայքարի և ապագայի հանդեպ հույսի մասին է։