Էսսե ՝ Սասունցի Դավիթ-Ատրպատականի ճակատամարտ
Ի՞նչ դեր են ունեցել արդարությունն ու վեհանձնությունը մեր պատմության քառուղիներում և ազգային մտածողության ու արժեհամակարգի ձևավորման գործում։
Հայ ժողովրդի պատմության ընթացքում կարևոր դեր են ունեցել արդարությունն ու մեծահոգությունը։ Դրանք ձևավորել են մեր ազգային մտածողությունն, օգնել են մեզ պաշտպանել հայրենիքը և մնալ մարդասեր նույնիսկ դժվար ժամանակներում։
Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» ստեղծագործությունում Դավիթը ներկայացվում է որպես ուժեղ և արդար հերոս։ Նա հաղթում է Մելիքին, բայց հետո դիմում է թշնամու զորքին և ասում, որ նրանք նույնպես ունեն Հայրենիք, տուն և ընտանիք։ Դավիթը նրանց ասում է վերադառնալ իրենց երկիրը և չպատերազմել։ Սա ցույց է տալիս նրա մեծահոգությունը և արդար վերաբերմունքը նույնիսկ թշնամու նկատմամբ։ Այս կերպարով հեղինակը ցույց է տալիս, որ հայ ժողովրդի համար կարևոր է ոչ միայն ուժը, այլև նաև մարդասիրությունը ու արդարությունը։
Պատմական փասում նույնպես տեսնում ենք նույն արժեքները։ Մուշեղ Մամիկոնյանը, հաղթելով պարսիկներին, վերցնում է Շապուհի գանձարանը։ այս հատվածը մեծ ազնվույան օրինակ է։ Թշնամին անգամ հիանում է նրա ազնիվ արարքով և պատվով հիշում նրան։ Մուշեղը նաև պայքարում էր հայրենիքի պաշտպանության համար և փորձում էր վերականգնել երկրի սահմանները, ինչը ցույց է տալիս նրա արդարությունն և հայրենասիրությունը։
Այս ստեղծագործությունը և պատմական փաստը մեզ ցույց են տալիս, որ արդարությունն ու բարիությունը կարևոր դեր են ունեցել մեր ժողովրդի պատմության մեջ։ Դրանք ձևավորել են հայերի ազգային մտածողությունը և սովորեցրել են լինել ոչ միայն քաջ այլ նաև ազնիվ ու մարդասեր։
Այսպիսով կարելի է ասել, որ ազնվությոնը ու արդարությունն եղել են մեր ազգի ուժի կարևոր աղբյուրներից մեկը և մինչ այսօր շարունակում են մնալ մեր ազգային արժեքների հիմքերում։



















