Архив за день: 08.09.2025

Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:

Լրացուցիչ աշխատանք`

1. Ո՞րն է օրգանւզմի ամենափոքր միավորը։

Օրգանիզմի ամենափոքր միավորը բջիջն է:

2.Ի՞նչ օրգանական և անօրգանական նյութեր գիտեք, բերեք օրինակներր։

Օրգանական նյութեր՝ սպիտակուց, ճարպեր, բենզին, նավթ:

Անօրգանական նյութեր՝ ջուր, աղ, թթվածին, ածխաթթու գազ, երկաթ:

3. Բնութագրեք հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութերը, բերեք օրինակներ։

Հիդրոֆիլ՝ դրանք ջրում լավ լուծվող նյութերն են, օրինակ՝ աղը, շաքարը, իսկ Հիդրոֆոբը՝ ջրում վատ լուծվող նյութերն են, օրինակ՝ ճարպերը, նավթը

Քերականական առաջադրանք

Աշխատանք դասարանում 

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գծերի փոխարեն գրելով  է կամ ե։

Դողէրոցք, էջանշան, պատնեշ, գոմեշ, վայրէջք, Էջմիածին, վերելք, առերևույթ, ելևեջ, երակ, առէջ, բազկերակ, էական, ելակ, ամենաէական, ամենաերկար, էլեկտրաէներգիա, ելարան, ստորերկրյա, վերելակ, հնէաբան, առերես, աներևակայելի, մանրէաբան, էակ, ՍևանհէՎարդգես, բազմերանգ, մանրէ։ 

2. Ըստ անհրաժեշտության գրի՛ր մեծատառով։ 

Օնորե դը Բալզակ, Նեղոսի Հովիտ, Խաղաղ Օվկիանոս, Արտաշես Առաջին, Խոսրով Կոտակ, Թադեոս Առաքյալ, Ոսկան Երևանցի, Ռուսաստանի Դաշնություն։

3. Բառերը բաժանի՛ր վանկերի՝ նշելով բաց և փակ վանկերը։ 

Այգի-այ-գի, դեռատի-դեռ-ատի, արագահոս-արագ-ա-հոս, երազ-ե-րազ։ 

(Այն վանկըոր միայն ձայնավոր հնչյունից է կազմվածկամ որ ավարտվում է ձայնավոր հնչյունովկոչվում է բացՕրինակ՝ ապակիառուակամա:

Այն վանկըոր վերջանում է բաղաձայն հնչյունովկոչվում է փակ: Օրինակ՝ կարպետպատշարթախծոտ և այլն: )

4. Գտի՛ր հականիշ զույգերը։

Ա․ Բերկրալից, փութկոտ, կանուխ, բիրտ, դանդաղկոտ, ուշ, քնքուշ, թախծոտ, երկչոտ, թեժ, մարմանդ, համարձակ։ 

բերկրալից-թախծոտ

փութկոտ-դանդաղկոտ

կանուխ-ուշ

բիրտ-քնքնուշ

երկչոտ-համարձակ

թեժ-մարմանդ

Բ․ Պատվարժան, կողմ, տհաճ, ժուժկալ, անարգ, թավ, թեթևասահ, դուրեկան, անզուսպ, դեմ, ծանրաքայլ, նոսր։ 

պատվարժան-անարգ

կողմ-դեմ

տհաճ-դուրեկան

ժուժկալ-անզուսպ

թավ-նոսր

թեթևասահ-ծանրաքայլ

Հայոց ցեղասպանության քաղաքականության սկիզբը Օսմանյան կայսրությունում-

1.ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
• Աբդուլ Համիդ II • «Համիդիե» • պանիսլամիզմ • Կարին • Սասուն • Վան • Զեյթուն • Կ.Պոլիս • Տրապիզոն •
• Մեծն Մուրադ • Զեքի • Գում Գափու • Բաբ Ալի • Աղասի • Նազարեթ Չավուշ • Սանդուխ • Էդհեմ • Մկրտիչ Ավետիսյան,• Վարդան • Խանասոր • «Դեղին գիրք»։

Աբդուլ Համիդ II – Օսմանյան սուլթան (1876–1909), որը նախաձեռնել է հայերի դեմ համիդյան ջարդերը։

«Համիդիե» – Սուլթանի կողմից ստեղծված քրդական հեծելազորային գնդեր 1891 թ., որոնք օգտագործվում էին հայերի կոտորածների ժամանակ։

Պանիսլամիզմ – Քաղաքական ու գաղափարական շարժում, որի նպատակն էր միավորել բոլոր մուսուլմաններին և նրանց մղել քրիստոնյաների դեմ «սրբազան պատերազմ»։

Կարին (Էրզրում) – Հայերի կարևոր քաղաք Արևմտյան Հայաստանում, որտեղ 1890 թ. տեղի ունեցան առաջին կոտորածները։

Սասուն – Հայաբնակ շրջան, որտեղ 1894 թ․ օգոստոսին տեղի ունեցավ առաջին մեծ ջարդերից մեկը՝ շուրջ 10․000 զոհ։

Վան – Հայաբնակ քաղաք և նահանգ, որտեղ 1896 թ․ տեղի ունեցավ ինքնապաշտպանություն։

Զեյթուն – Հայաբնակ շրջան, որտեղ 1895–96 թթ․ տեղի ունեցավ հերոսական ինքնապաշտպանություն։ Զեյթունի հայերը կարողացան դիմադրել թուրքական ուժերին և պաշտպանվել կոտորածներից։

Կ․ Պոլիս (Կոստանդնուպոլիս) – Օսմանյան կայսրության մայրաքաղաք, որտեղ 1890 և 1896 թթ․ հայերի ցույցերն ու կոտորածները մեծ արձագանք ունեցան։

Տրապիզոն – Շրջան, որտեղ տեղի ունեցան համիդյան ջարդեր, որոնց արդյունքում մեծ թվով հայեր սպանվեցին։

Մեծն Մուրադ (Համբարձում Պոյաճյան) – Սասունի հայտնի ազգային հերոսներից մեկը, որը ղեկավարեց Սասունի ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ թուրքական զորքերի։ Նա հետագայում դառնալով քաղաքական և ռազմական առաջնորդ՝ պայքարեց հայերի իրավունքների համար։

Զեքի փաշա – Օսմանյան զորքերի հրամանատար, որը ղեկավարեց Սասունի դեմ գործողությունները։

Գում Գափու – Կ․Պոլսի թաղամաս, որտեղ 1890 թ․ հայերը կազմակերպեցին բողոքի ցույց։

Բաբ Ալի – Օսմանյան կառավարության նստավայրը Կ․Պոլսում, որտեղ 1895 թ․ հայերը ցույց արեցին բարենորոգումներ պահանջելու համար։

Աղասի– Զեյթունի ինքնապաշտպանության հերոսներից մեկը, որը մասնակցել է Զեյթունի ճակատամարտերին։

Նազարեթ Չավուշ– Զեյթունի հայ հերոսներից մեկը, որն ղեկավարեց Զեյթունի ինքնապաշտպանությունը։

Սանդուխ – Զեյթունի նշանավոր ճակատամարտ, որտեղ տեղի ունեցավ թուրքական զորքերի պարտություն հայկական ինքնապաշտպանողների կողմից։

Էդհեմ– Օսմանյան զորքերի հրամանատար, որը բանակցեց Զեյթունի հետ և կնքեց հաշտագիր (1896 թ․ հունվարի 30)։

Մկրտիչ Ավետիսյան– Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը, որը ղեկավարեց տեղի հայերի պայքարը թուրքական զորքերի դեմ 1896 թ.

Վարդան– Վանի հերոսներից մեկը, որը մասնակցել է Վանի ինքնապաշտպանության մարտերին։

Խանասոր –  Ճակատամարտ, որը տեղի ունեցավ Վանի ինքնապաշտպանության ժամանակ, որտեղ հայերի և թուրքերի միջև մեծ մարտեր ծավալվեցին։

«Դեղին գիրք» – Ֆրանսիայի հրապարակած փաստաթղթերի ժողովածու, որտեղ հավաքված էին համիդյան ջարդերի մասին պաշտոնական տեղեկությունները։

2.ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ նախապատրաստական քայլեր կատարվեցին մինչ կոտորածների սկսելը։ Ինչո՞ւ ստեղծվեցին «Համիդիե» հեծելագնդերը։

Կոտորածներից առաջ օսմանյան կառավարությունը սկսեց հայերին թուլացնելու ու ճնշելու քայլեր։ Հայերից պահանջում էին ավելի ծանր հարկեր, արգելեցին «Հայաստան» անունը, տարածեցին հակահայ քարոզ՝ քրիստոնյաներին ներկայացնելով որպես «անհավատներ»։ 1891 թ․ ստեղծվեցին «Համիդիե» քրդական հեծելագնդերը, որոնք ստանում էին զենք ու աջակցություն հենց պետությունից։ Դրանք հատուկ կազմվեցին հայերի դեմ կոտորածներ իրականացնելու համար։
բ. Նշի՛ր։ Ո՞ր քայլերը նպաստեցին Զեյթունի ինքնապաշտպանության հաղթանակին։

Զեյթունցիները նախապես պատրաստվել էին և համախմբվել։ Նրանք կարողացան գրավել թուրքական զորամասը և ստանալ մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։ Նրանց առաջնորդում էին փորձառու հայդուկներ՝ Աղասին և Նազարեթ Չավուշը։ Բոլոր այս քայլերը նպաստեցին, որ զեյթունցիները հասնեն հաղթանակին և ցույց տվեցին իենց ուժը:
գ. Քննի՛ր։ Ինչո՞ւ վանեցիները վայր դրեցին զենքերը։ Արդյոք դա ճի՞շտ որոշում էր։

Վանեցիները հերոսաբար կռվեցին, բայց նրանց զինամթերքը շուտով սպառվեց։ Դրա պատճառով նրանք ստիպված վայր դրեցին զենքերը՝ հավատալով թուրքերի խոստումներին, որ իրենց կյանքը կապահովվի։ Սակայն այդ որոշումը ճիշտ չէր, քանի որ թուրքերը խախտեցին պայմանավորվածությունը և կոտորեցին հազարավոր մարդկանց։

3.ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ նշանակություն
ունեցան ինքնապաշտպանական մարտերը։

Ինքնապաշտպանական մարտերը ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը պատրաստ է համախմբվել և պայքարել իր գոյության համար։ Թեև դրանք միշտ չէ, որ հաղթանակով ավարտվեցին, սակայն ունեցան մեծ նշանակություն դրանք բարձրացրին ժողովրդի ոգին, տվեցին հույս և ապացուցեցին, որ նույնիսկ ծանր պայմաններում կարելի է դիմադրել։
2. Վերլուծի՛ր։ Կոտորածների իրականացման մեջ ի՞նչ
նշանակություն ունեցան կրոնը և մուսուլման հոգևոր
առաջնորդները։

Կրոնը և մուսուլման հոգևոր առաջնորդները կարևոր դեր խաղացին կոտորածների իրականացման մեջ։ Պանիսլամիզմի գաղափարի հիման վրա քրիստոնյաները ներկայացվում էին որպես «անհավատներ», որոնց դեմ պայքարելը համարվում էր սուրբ գործ։ Հոգևոր առաջնորդների քարոզները մղում էին մուսուլման բնակչությանը մասնակցելու կոտորածներին՝ դրանք ներկայացնելով որպես պարտականություն։
3. Բացատրի՛ր։ Ի՞նչ հանգամանքներ խանգարեցին
Աբդուլ Համիդ II-ին իրականացնելու հայերի ամբողջական ոչնչացումը

Աբդուլ Համիդ II-ին չհաջողվեց ամբողջությամբ ոչնչացնել հայերին մի քանի պատճառով։ Նախ՝ Օսմանյան կայսրությունը այն ժամանակ արդեն թուլացած էր և չուներ բավարար ուժեր իր ծրագիրը վերջնական իրականացնելու։ Երկրորդ՝ մեծ տերությունները, երբեմն միջամտում էին, որպեսզի կոտորածները դադարեցվեն։ Երրորդ՝ հայերի ինքնապաշտպանական մարտերը խանգարեցին և ցույց տվեցին, որ հայերը չեն հանձնվում։ Այս հանգամանքները ստիպեցին, որ սուլթանի ծրագիրը կիսատ մնա։

«Իմ արժեքներն ու ակնկալիքները նոր ուսումնական տարում»

Ա. Իմ արժեքները և վերաբերմունքը ուսման հանդեպ

  1. Ի՞նչը քեզ համար ամենակարևորն է դպրոցում սովորելիս․ գիտելիք, ընկերություն, արդարություն, հաջողություն, ստեղծագործականություն, թե՞ ուրիշը։
    Իմ համար բոլոր բաներնել կարևոեն։
  2. Ի՞նչ արժեք ես ամենից շատ գնահատում քո դասընկերների մեջ (օր.՝ անկեղծություն, փոխօգնություն, հարգանք)։
    Իմ կարծիքով բոլոր արժեքներնել կարևորեն։
  3. Որոնք են այն հանգամանքները, որոնք քեզ խանգարում են լավ սովորել կամ կենտրոնանալ։
    ինձ թվում է բոլոր աշակերտներինել խանգարում է վատ կամ մեկ մեկ չլինող ինտեռնետը և վատ ուսուցիչները։
  4. Ի՞նչ կուզեիր, որ դպրոցը կամ դասերը քեզ ավելի շատ տային այս տարի։
    Ես կուզեիյ որ բոլորը ունենայն ավելի երկար դասամիջոցներ լինեին։
  5. Ինչպե՞ս ես պատկերացնում «լավ դասարանը»․ ի՞նչ որակներ պետք է ունենա դասարանը որպես թիմ։
    Լավ դասարան եմ պատկերացնում համերաշխ, հարգալից և համագործակցող։

Բ. Իմ նպատակներն ու հմտությունները

  1. Որոնք են այն երեք հմտությունները, որ կուզեիր զարգացնել այս ուսումնական տարում (օր.՝ քննադատական մտածողություն, թիմային աշխատանք, հանրային խոսք, պատմական վերլուծություն)։
  2. Ի՞նչ գիտելիք կամ թեմա է քեզ առավել հետաքրքիր պատմության մեջ, որ կուզեիր խորացնել։
    Ես չեի ուզի ինչ որ բանի վր ակենտորնանալ ես կուզեի բոլոր թեմաներից ինչոր մաս իմանալ։
  3. Կուզե՞իր մասնակցել նախագծային աշխատանքների (օր.՝ փոքր հետազոտություն, ներկայացում, թիմային նախագիծ)․ ինչ թեմայով։
  4. Եթե ուսումնական տարվա վերջում նայես հետ՝ ի՞նչ կուզեիր ասել․ «Ես կարողացա․․․»։
  5. Ի՞նչն է քեզ ամենից շատ մոտիվացնում սովորել․ գնահատականը, ուսուցչի ու ծնողների կարծիքը, անձնական հետաքրքրությունը, թե՞ ապագայի մասնագիտության մասին պատկերացումը։