Архив за месяц: Сентябрь 2025

Մտածումի շիթեր

Վահան Թոթովենց ,,Մտածումի շիթեր,,․ կարդա՛ և պատասխանի՛ր հարցերին ։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.
ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.

  • Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։
    Այս մտքում ասվում է, որ պետք է ջանալ միշտ կատարելագործվել և դառանալ ավելի լավը քան դու երեկ էիր։
  • Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։
    Ըստ մտքի մարդ պետք է ձգտի կատարելագործվել, զոհաբերել և վստահել ուրիշներին, բայց իմաստությունը չպետք է վերածել նրան, որ կասկածել ամեն ինչին և ամեն մեկին, ապա և՛ քո կյանքը կդժբախտեցնես և՛ ուրիշներինը։
  • Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստ­վածային Սաղմն է մարդոց մեջ։
    Այս միտքը ասում է, որ պետք չէ տեսնել սահմաններ։ Միշտ ավելիին պետք է ձգտես, չպետք է կանգնես մեկ տեղում։ Բայց ավելիին ձգտելը և ագահությունը նույն բանը չէ։ Ագահությունը այն է, որ չես բավարարվում քո ունեցածով, իսկ ավելիին ձգտելը այն է, որ դու շնորհակալ ես քո ունեցածով, բայց ավելին ես ուզում։

բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:

Պետք է մեծ մարդոց ընկերանալ՝ ներշնչվելու համար անոնց մեծ պատկերեն։ Պզտիկությունը ամենեն զզվելի բանն է Արևին տակ։

Այս միտքը ասում է, որ պետք է շփվել խելացի մարդկանց հետ, որպեսզի ներշնչվես նրանցից և սովորես։ Իսկ անխելք մարդկանցից պետք չէ ինչ-որ բան սովորել կամ ներշնչվես։

***Գարնան, ձյունհալի ժամանակ, երբ կը տեսնեմ լեռներու կողերեն դանդաղորեն վազող ջրերը, որոնք կուգան վարը, կը կազմեն մեծ առուներ և երթալով դեպի հովիտները կը միանան ուրիշ առուներու և կը հեղեղնան՝ կզգամ, որ մար­դուն հմտությունն ալ այդպես դանդաղորեն, կաթիլներով կը կազմվի և օր մըն ալ կը դառնա անդիմադրելի, հզոր և տի­րական։

Այս մտքում ասվում է, որ մարդու մեծ քայլերը և հաջողությունները ձևավորվում են փոքր քայլերից։ Ամեն օր փոքր քայլ անելով, դու կհասնես մեծ բանի, քանի որ վերջում այդ քայլերը իրար միացնելով կստացվի մեծ բան։

Ֆիզիկա Թեմա՝ դաս 3.

Ատոմի կառուցվածքը: Մարմինների էլեկտրականացման բացատրությունը: Լիցքի պահպանման օրենքը:

1. Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը՝ ըստ Ռեզերֆորդի:

Ըստ Ռեզերֆորդի ենթադրության ատոմի կենտրոնում գտնվում է ատոմի միջուկը՝ դրական լիցքավորված, իսկ նրա շուրջը պտտվում են բացասական լիցքավորված էլեկտրոնները։

2. Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները:

Քիմիական տարրերի ատոմները միյանցից տարբերվում են էլեկտրոնների թվով։

3. Ո՞րն է տվյալ քիմիական տարրի գլխավոր բնութագիրը։

Քիմիական տարրի գլխավոր բնութագիրը միջուկի լիցքն է։

4. Ի՞նչ մասնիկներ կան միջուկում:

Միջուկում կան՝ պրոտոններ և նետյրոններ

5. Ինչպիսի՞ն է ջրածնի, հելիումի, բերիլիումի ատոմների կառուցվածքը:

Ջրածինը ունի մեկ էլեկտրոն, հելիումը երկու, իսկ բերիլիումը չորս։

6. Ինչպե՞ս են առաջանում դրական իոնները, բացասական իոնները:

Ատոմի միջուկի դրական լիցքը հավասար է ատոմի բոլոր էլեկտրոնների բացասական լիցքի մոդուլին, ուստի մեկ կամ մի քանի էլեկտրոն կորցրած ատոմն արդեն չեզոք չէ. այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն։ Եթե ատոմին միանա մեկ կամ մի քանի էլեկտրոն, ապա ատոմը ձեռք կբերի բացասական լիցք` վերածվելով բացասական իոնի

7. Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։

Էլեկտրոնը հայտնաբերել է՝ անգլիացի գիտնական Ջ. Թոմսոնը 1898 թվականին։

8. Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;

Էլեկտրոնը լիցքավորված է բացասական լիցքով։

9. Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։

Ատոմի ներսում էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջ։

10. Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։

Ատոմի միջուկը լիցքավորված է դրական լիցքով։

11. Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։

Քիմիական տարբեր տարրերի ատոմները միմիյանցից տարբերվում են իրենց էլեկտրոններով։

12. Ինչու՞ սովորական պայմաններում մարմինը լիցք չունի:

Մարմինը լիցք չունի երբ միջուկը չեզոք է։

13. Բացատրեք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:

Հպված մարմինների էլեկտրականացումը ունի տարանուն լիցքեր։

14. Բացատրե՛ք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:

Հպված մարմինների էլեկտրականացումը ունի տարանուն լիցքեր։

15. Ինչո՞ւ շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր:

Շփման հետևանքով լիցքերը բաժանվում են։

16. Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը:

Երբ մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է հաստատուն:

Կենսաբանություն Դաս 4  (28.9-02.10)

Դաս 4  (28.9-02.10)

Նուկլեյնաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ ։Էջ 25-26
Լրացուցիչ աշխատանք`

1.Պատասխանել հարցերին`

  1. Ի՞նչ է գենը, որոնք են ԴՆԹ_ի ֆունկցիաները բջջում։
    ԴՆԹ-ի մի հատված է, որտեղ գրված է ինֆորմացիա որևէ սպիտակուցի կամ ՌՆԹ-ի համար այն պահպանում է ժառանգական ինֆորմացիան և փոխանցում է սերունդից սերունդ։
  2. Նուկլեյնաթթուները քանի՞ տեսակ են լինում,  նշել դրանց ֆունկցիաները
    Նրանք լինում են երկու տեսակ ԴՆԹ և ՌՆԹ։ ԴՆԹ-ն պահպանում է գենետիկական ինֆորմացիան իսկ ՌՆԹ-ն մասնակցում է սպիտակուցների առաջացման մեջ։
  3. Որո՞նք են նուկլեյնաթթուների մոնոմերները, նշել դրանց տարբերությունները։
    Յուրաքանչյուր նուկլեոտիդ ունի շաքար ֆոսֆատ և ազոտային հիմք։ԴՆԹ-ում շաքարը դեզօքսիռիբոզ է իսկ ՌՆԹ-ում ռիբոզ։

Հայոց լեզու Լրացուցիչ 22-26

Լրացուցիչ/տնային աշխատանք

22-26. 09.2025

Բառագիտություն, բառակազմություն

  1. Տրված բառերից ընտրիր արմատներ, ավելացրո՛ւ ական վերջածանցը և ստացի՛ր նոր բառեր։

Վայրկյան-վայրկյենական, տուն-տնական, ընտանիք-ընտանեկան, պատանի-պատանեկան, ընկերություն-ընկերական, կողմնակից-կողմնական։ 

  1.  Տրված բառերից ընտրիր արմատներ ավելացրո՛ւ անք վերջածանցը և ստացի՛ր նոր բառեր։

Այլադավան-դավանանք, գուրգուրել-գուրգուրանք, սիգապանծ-սիգանք, փրկագին-փրկանք, արհամարհել-արհամառհանք, երազել-երազանք, փակուղի-փականք, պերճուհի-պերճուճանք, հերյուրել-հերյուրանք, անպաճույճ-պաճուճանք, պճնամոլ-պճնանք, առատահոս-հոսանք, տառապել-տառապանք։ 

  1. Տրված բառերի առաջին արմատով կազմի՛ր նոր բառեր՝ որպես երկրորդ բաղադրիչ։

Առատաձեռն-բեռքառատ

Վիճակագրություն-իրավիճակ

Վազանց-վազորդ

Հաշվենկատ-հաշվապահ

Խուսանավել-մարդախույս

Մահագույժ-անմահ

  1. Բառակապակցությունների իմաստն արտահայտի՛ր մեկ բառով։

Սիրտը փակելը-նեղանալ,

 աստծո գառ-անմեղ

ականջ տանել-լսել

քամուն տալ-վատնել

զարմանքը շարժել-ապշել

արյունը պղտորել-բարկանալ

թևաթափ լինել-հոգնել

շարքից դուրս գալ-փչանալ

աշխարհով մեկ լինել-ուրախանալ

աչքը լիանալ-հիանալ

կյանքի կոչել-իրականացնել

առյուծ կտրել-անվախ

 5.      Բառակապակցությունները դարձրո՛ւ  բարդ բառեր։

Գեղեցիկ կազմվածք ունեցող-գեղեցկակազմ

Վրեժ առնող-վրիժառու

Աչքի թարթելը-ակնթարթ

Միտքը բերել-մտածել

Սովից լլկված-սովալլուկ

Հոգնելուց տանջված -հոքնատանջ

  1.     Կազմի՛ր նոր բառեր՝ տրվածների արմատներին ավելացնելով -գին վերջածանցը։

Թախանձանք-թախանձագին,կարոտաբաղձ-կարոտագին, լալ-լալագին, հիվանդանոց-հիվանդագին, ցավակից-ցավագին, սիրտ-սրտագին։ 

  1. Գտի՛ր հոմանիշները և գրի՛ր կողք կողքի։

Լայնախոհ հարմար-շրջահայաց

Դողէրոցք սատար-տենդ

Պատշաճ շրջահայաց-հարմար

Նեցուկ  այգաբաց-սատար

Կայսր տենդ-արքա

Արշալույս արքա-այգաբաց

  1.    Կազմել վեց բարդ բառ սյունակներից ընտրելով մեկական արմատ։

Այբ   դիտել

Շուք գիր

Ակն փեղկ

Անդորր   գրգիռ

Երկու             բեն

Ջիղ   մուտք 

Այբբեն, շքամուտք, ակնադիտել, անդորրագիր, երկփեղկ, ակնդետ, ջղագրգիռ

  1.      Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել վեց նախածանցավոր բառ։

Չ                   պատկերասարահ

Արտ                        արևելագետ

Տ                 բեմահարթակ

Ան          խնդրառություն

Գեր               ուսումնատենչ

Թեր                    երկնահաս 

Արտպատկեր, տգետ, անհարթ, գերտենչ, թերահաս,

  1.  Հետևյալ բառակապակցությունները դարձրե՛ք բարդ բառեր։

Կյանք սիրող-կենսասեր

Կենսագրություն գրող-կենսագիր

Հայերին հալածող-Հայահալած

Տանջանքից լլկված-տանջալլուկ

Ջրում սուզված-ջրասույզ

Տաղ ասող-տաղասաց

Մենակ Կատարող-մենակատատ

Հոգին զմայլեցնող-հոգազմայլ

Մանկան միտք ունեցող-մանկամիտ

Հրեղեն աչքեր ունեցող-հրաչյա

Երկինք սլացող-երկնասլաց

Սիրով սնված-սիրասուն

  1.   Տրված բառերի արմատներից մեկին ավելացրո՛ւ ույթ վերջածանցը և ստացիր նոր բառեր։

Մրցակցություն-մրցույթ, հակասություն-հակասույթ, անմշակ-մշակույթ, ծածկագրություն-ծածկույթ, շահադիտական-շահույթ, դատավարություն-վարույթ, անվերջանալի-վերջույթ, արժետոմս-արժույթ, հասնել-հասույթ, երևալ-երևույթ, ցերեկային-ցերեկույթ, արտասովոր-սովորույթ, տիրապետություն-տիրույթ, տարրալուծել-, ավանդական-ավանդույթ, խելքահան-հանույթ, անբնական-բնույթ, դրվածք-դրույթ, զորահավաք-հավաքույթ, անտառահատ-հատույթ, բարդություն-բարդույթ, ձանձրալի-ձանձրույթ, նորարար-արարույթ, եզրագիծ-եզրույթ, աշխատավարձ-։ 

11.  Սյունակներից առանձնացնել և կողք կողքի գրել հոմանիշ բառերը։

Որոնել կարկամել

Պապանձվել  նվիրել

Կշտամբել       դիտել

Նայել                 խորհել

Ընծայել             հանդիմանել

Մտածել                փնտրել

Որոնել-փնտրել, պապանձվել-կարկամել, կշտամբել-հանդիմանել, նայել-դիտել, ընծայել-նվիրել, մտածել-խորհել

Թեմա 2.Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը:

1. Ո՞ր երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:

Լիցքավորված մարմինների փոխազդեցության վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը։

2. Նկարագրեք դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը:

Էլեկտրացույցի կառուցվածքը՝ մետաղե շրջանակ, պլաստմասսայե խցան, մետաղե ձող և թերթիկներ։

3. Ի՞նչ է էլեկտրաչափը:

Էլեկտրոչափը այն սարքն է, որը որոշում է լիցքի արժեքը։

4. Ըստ էլեկտրացույցի թերթիկների բացման անկյան կամ էլեկտրաչափի սլաքի շեղման՝ ինչպե՞ս ՞ս են դատում նրանց լիցքի մասին:

Որքան մեծ է էլեկտրոչափը լիցքը այնքան մեծ է սլաքի շեղման անկյունը։

5. Ինչպե՞ս ցույց տալ փորձով, որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի:

Էլեկտրոչափի ձողին ամրացված մետաղե գունդը լիցքավորենք մեծ լիցք և մեկուսիչ բեռնել ունեցող հաղորդիչ ձողով միացնենք երկրորդ նույնատիպ էլեկտրոչափին ամրացված ճիշտ նույնպիսի բայց չլիցքավորած գնդին։

6. Կարելի՞ է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել:

Միլիկենը եկել է այն եզրակացության, որ տարրական լիցքը անբաժանելի է։

7. Որքա՞ն է տարրական լիցքը:

q0=1,6*10-19Կլ

Անգլերեն

Classwork

2.Often Helen eats fast food for lunch.

3.In the evening Helen usually meets her friends for coffee.

4.Once a week Helen watches a film at the cinema

5. Helen rarely goes to gym

6.Helen haves a driving lesson twice a week

1.Is writing

2.are losing

3.is having

4.is staying

5. am not lying

6.always uses

7.are having

8.are you playing

1.Do top musicians studying for many years?

2. What’s going on? I hope you are not touching my things!

3.It’s a small business, so each person does lots of different jobs.

4.Is Christine listening to the radio, or is that the Tv I can hear.

5.I usually buy a special ticket each week for the bus because it’s cheaper.

6.Our washing machine starts when press this button.

Destination B1 page 10(a,c), 11(d)

1.I got to the post office just before it closed and sent the letter.

2.We invited Stephanie to the party, but she didn’t come.

3.Jack lost his job because he made too many mistakes.

4.Everyone knew that it was Bill’s fault, but nobody said anything.

5.Karen took the keys from the kitchen table and ran out the door.

6.I was bored, so Mum gave me some money to go shopping.

7.Do you remember the time we went to India on holiday?

8.It started raining, but luckily I had an umbrella in my bag.

1.Ted was playing his guitar at half past seven.

2.At midnight, I was sleeping, but Jane was listening to music.

3.Luke was standing outside the bank when suddenly two robbers ran past him.

4.I know Doug was working late at the office because I saw him when I left.

5.Were you having a shower when the earthquake happened?

6.Penny was running to catch the bus when she slipped and fell.

7.When you saw Eugene, was he going home?

8.At midnight? Erm … we were watching a DVD, I think.

1.When we were in Canada, we went skiing almost every day.

2.About four years ago, I decided to become a chef.

3.Georgia was having a shower when someone knocked at the door.

4.Holly and I ran from the house to the taxi because it was raining heavily.

5.Two men were arguing outside, so I went to see what was happening.

6.Daniel called you at one o’clock yesterday, but you were here with me.

7.We were eating breakfast when a letter came through the letter box.

8.As I walked past the window, I saw that Paula was making a cake.

9.I was dreaming about my favourite band when the alarm clock went off.

10.While I was practising the trumpet late last night, a neighbour came to complain.

New English File Pre-intermediate ex. 1,2 page10, ex. 4,6 page 11

c.

  1. Who was Ambrose Bierce?
    He was a 19th-century American author and journalist.
  2. What are the normal definitions of ‘dentist’?
    A person whose job is to treat people’s teeth.
  3. Where can you find modern versions of The Devil’s Dictionary?
    You can find them on many websites on the Internet.

d.

bank – a place where people keep their money.

a boring person – someone who is not interesting.

the brain – the organ inside your head that controls thought, memory, feelings.

a star – a famous person, usually in films, music, or sport.

a friend – someone you know well and like.

a secret – something you don’t tell other people.

Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

Հարցեր եւ առաջադրանքներ
1. Լեռնակազմական ո ՞ր գործընթացներն են ձեւավորել Հայկական
լեռնաշխարհի մակերեւյթը:

Երկրաբանական շերտերի ճաքեր և բարձրացում, լավայի ժայթքներ, երկրաշարժեր


2. Ի՞նչ լեռնագրական միավորների է բաժանվմ Հայկական լեռնաշխարհը:
Ի՞նչ գործոններով է այն պայմանավորված:

Ներքին Տավրոսի լեռնաշղթա: Հայկական հրաբխային բարձրավանդակ: Միջլեռնային գոգավորություններ:


3. Թվարկե՛ք եւ քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հայկական լեռնաշխարհի եզրային
լեռնային համակարգերը:

Հյուսիս՝ Արևելապոնտական լեռներ

Արևելք՝ Փոքր Կովկաս

Հարավ-արևելք՝ Հայկական, Զագրոս

Հարավ՝ Հայկական Տավրոս:


4. Ի՞նչ մասերից է կազմված Հայկական հրաբխային բարձրավանդակը:
Մակերեւյթիի՞նչ ձեւեր են բնորոշ Հայկական հրաբխային բարձրավանդակին:

Հյուսիսային, կենտրոնական, հարավային:


5. Թվարկե՛ք եւ քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Արաքսի, Արեւմտյան Եփրատի եւ
Արածան ավազաններմ գտնվող միջլեռնային գոգավորթյնները:

Արաքսի ավազան՝ Բասենի, Միջինարաքսյան:

Արևմտյան Եփրատ՝ Կարնո, Երզնկայի դաշտերը:

Արածան՝ Ալաշկերտի, Մշո, Խարբերդի դաշտերը:


6. Ինչո՞վ է պայմանավորված Հայկական լեռնաշխարհի մե տաղական եւ
ոչ մետաղական օգտակար հանածոների հարուստ հանքավայրերի
առկայթյնը:

Երկրաբանական բարձրացում, լավայի և մագմայի առկայություն, լեռների ճաքերն ու խոր գետահովիտները:


7. Ուրվագծային քարտեզի վրա նշե՛ք օգտակար հանածոների նշանավոր
հանքավայրերը:

Երկաթ՝ Դաշքեսան, Աղձնիք:

Պղինձ՝ Արկնի, Բաբերդ:

Ոսկի, արծաթ՝ Լճաշեն, Գյումշհանե, Տավրոս:

Տուֆ, բազալտ, պեմզա՝ Արագած, Սիփան, Շիրակ:

Օձը

Երբ ման էր գալիս զբոսայգում մայիս ամսին, նա տեսավ մի փոքրիկ սրճագույն օձ, որ խույս էր տալիս իրենից խոտի ու տերևների միջով, ու գնաց դրա ետևից, մի երկար ճիպոտ ձեռքին, միաժամանակ զգալով մարդու բնազդական վախը սողուններից:

Ա՜հ, մտածեց, չարիքի մեր խորհրդանշա՛նը, և ճիպոտով դիպավ օձին, որը գալարվեց: Օձը բարձրացրեց գլուխը և խփեց ճիպոտին, ապա սլացավ խոտի միջով, ահաբեկված շտապելով, և նա գնաց դրա ետևից:

Շատ գեղեցիկ էր օձը և զարմանալիորեն ճարպիկ, բայց նա որոշեց առժամապես հետևել և մի որևէ բան իմանալ դրա մասին:

Փոքրիկ սրճագույն օձը նրան տարավ զբոսայգու խորքերը, այնպես որ նա հիմա աչքից հեռու էր և առանձին՝ օձի հետ: Իրեն հանցավոր էր զգում, որ օձին հետապնդելով խախտում է այգու այս կամ այն կանոնը և մի ասելիք էր պատրաստում, եթե որևէ մեկը հայտնաբերեր իրեն: Գուցե ասի՝ «Ես ժամանակակից բարոյականությունն եմ և ուսումնասիրում եմ սողունների կառուցվածքը»: Այսպես թե այնպես մի որևէ խելքի մոտ բացատրություն էր տալու:

Չէր ասելու, թե մտադիր է սպանել օձին:

Քայլում էր վախեցած օձի կողքով, մեկ-մեկ ցատկում էր, որ ետ չմնա, մինչև որ օձն ուժասպառ եղավ և էլ չէր կարողանում փախչել: Եվ նա պպզեց, որ ավելի մոտիկից տեսնի օձին, ճիպոտով դիպչելով դրան և աչքի առաջ պահելով: Խոստովանեց ինքն իրեն, որ վախենում է ձեռքով դիպչել: Ձեռք տալ օձին՝ նշանակում է ձեռք տալ մարդու մտքում թաքնված չգիտես ինչ բանի, մի բան, որ չպետք է երբեք ի լույս բերվի: Մարդն ինքը մի ժամանակ այդ ողորկափայլ սահունությունն ու այդ ահավոր լռությունն էր, և հիմա որ մարդն իր այս վերջին ձևին է հասել, ահա դեռ օձերը սողում են գետնին, կարծես դեռ ոչ մի փոփոխություն չի եղել:

Առաջին արուն է էգը՝ բիբլիական. և բարեշրջություն: Ադամն ու Եվան և մարդկային սաղմը:

Սիրուն օձ էր, մաքուր ու նրբագեղ ու ճշգրիտ: Օձի զգացած սարսափը վախեցրեց նրան, և նա խուճապի մատնվեց մտածելով, որ գուցե այգու բոլոր օձերը սուսուփուս կգան փոքրիկ սրճագույն օձին փրկելու, և իրեն կշրջապատեն իրենց չարամիտ լռությամբ և իրենց չարագուշակ ձևերի անտանելի սահմռկելիությամբ: Ընդարձակ այգի էր ու պետք է որ հազարավոր օձեր լինեին այնտեղ: Եթե բոլոր օձերն իմանային, որ ինքը այս փոքր օձի գլխին է կանգնած, հեշտորեն կկարողանային ջլատել իրեն:

Վեր կացավ ու շուրջը նայեց: Խաղաղություն էր տիրում: Լռությունը գրեթե «ի սկզբնանե»-ի բիբլիական լռությունն էր: Լսեց, որ մի թռչուն ոստից ոստ էր թռչկոտում մոտակա ցածր թփուտում, բայց ինքն առանձին էր օձի հետ: Մոռացավ, որ գտնվում է հասարակական այգու մեջ, խոշոր քաղաքում: Ինքնաթիռ անցավ գլխավերևով, բայց չտեսավ դա կամ չլսեց էլ: Լռությունը շատ տիրական էր և նրա հայացքն էլ շատ տիրականորեն կենտրոնացած էր իր առջև օձի վրա:

Պարտեզում, օձի հետ, ոչ մերկ, ի սկզբանե, 1931 թվականին:

Կրկին պպզեց ու սկսեց խոսել օձի հետ: Ներքուստ և արտաքուստ ծիծաղեցրեց իրեն այն, թե օձի ձևն ահա իր աչքի առաջ էր այնքան նյութականորեն, իր սեփական գոյությունից անջատ, գետնի երեսին փռված, փոխանակ իր սեփական ինքնության մի թաքուն մասը լինելու: Ահռելի բան էր իրոք: Սկզբում սիրտ չարեց բարձրաձայն խոսել, բայց հետզհետե ավելի համարձակ դարձավ և սկսեց անգլերեն խոսել օձի հետ: Շատ հաճախ էր խոսք ասել օձին:

— Դե լավ,- ասաց,- ահա հիմա ես, անցած բոլոր տարիներից հետո, մի երիտասարդ, որ ապրում է նույն երկրագնդի վրա, նույն արևի տակ և նույն կրքերն ունի: Եվ ահա դու էլ իմ առջև, նույն օձը: Դրությունն էլ նույնն է: Ի՞նչ ես ուզում անել: Փախչե՞լ: Չեմ թողնելու, որ փախչես: Ի՞նչ է միտքդ: Ինչպե՞ս ես պատշտպանվելու: Մտադիր եմ քեզ ոչնչացնել: Որպես պարտավորություն մարդու հանդեպ:

Օձը նրա առաջ ցնցվում էր անօգնականորեն, չկարողանալով խուսափել ճիպոտից: Մի քանի անգամ խփեց ճիպոտին, հետո անտարբեր դարձավ, որովհետև շատ էր հոգնել: Նա ետ քաշեց ճիպոտը, և լսեց, որ օձն ասաց.

— Շնորհակալ եմ:

Սկսեց մի երգ սուլել՝ տեսնելու համար, թե արդյոք երաժշտությունը որևէ կերպ ազդելո՞ւ է օձի շարժումների վրա, ստիպելո՞ւ է օձին պարել: Դու իմ միակ սերն ես, սուլեց: Շուբերտը՝ վերածված նյույորքյան երաժշտական մի կատակերգության. իմ միակ սերը, իմ միակ սերը. բայց օձը չէր պարում: Գուցե իտալական մի բան, մտածեց, և սկսեց երգել la donna e mobile, դիտմամբ սխալ հնչելով բառերը, զվարճանալու համար: Բրամսի մի օրորոցայինը փորձեց, բայց երաժշտությունը չէր ազդում օձի վրա: Հոգնած էր օձը: Վախեցած: Ուզում էր փախչել:

Հանկարծ զարմացավ ինքն իր վրա. մտքով անցել էր թողնել, որ փախչի օձը, թողնել, որ սպրդի գնա և կորչի իր ցեղակիցների ստորին աշխարհներում: Ինչո՞ւ թողնի, որ փախչի օձը:

Մի ծանր խճաքար վերցրեց գետնից և մտածեց՝ Հիմա ես կջախջախեմ քո գլուխը այս քարով և քո մահը կտեսնեմ:

Ոչնչացնել այդ չարի հմայքը, փչացնել այդ մեղսալի գեղեցկությունը: Բայց շատ տարօրինակ էր: Չէր կարողանում քարը գցել օձի գլխին, և հանկարծ սկսեց խղճալ կենդանուն:

— Մեղավոր եմ,- ասաց, մի կողմ նետելով քարը: — Ներողություն եմ խնդրում քեզնից: Հասկանում եմ հիմա, որ միայն սեր ունեմ քո նկատմամբ:

Եվ ուզեց իր ձեռքերով դիպչել օձին, բռնել ու հասկանալ օձին շոշափելու ճշմարտությունը: Բայց դժվար էր: Օձն ահաբեկված էր ու դառնում և հարձակվում էր ամեն անգամ, երբ ձեռքերը երկարում էր դիպչելու համար:

— Ես միայն սեր ունեմ քո նկատմամբ,- ասաց: — Մի՛ վախենա: Չեմ վնասելու քեզ:

Հետո արագ բարձրացրեց օձին գետնից, իմացավ դրան շոշափելու ճշմարիտ զգացողությունը, և գցեց:

— Ահա,- ասաց: — Հիմա գիտեմ ճշմարտությունը: Օձը սառն է, բայց մաքուր: Լպրծուն չէ, ինչպես կարծում էի:

Ժպտաց փոքրիկ սրճագույն օձին:

— Կարող ես գնալ հիմա,- ասաց: — Հավատաքննությունը վերջացավ: Դու դեռ ողջ ես: Գտնվեցիր մարդու ներկայության առաջ ու դեռ ողջ ես: Կարող ես գնալ հիմա:

Բայց օձը չէր գնում: Վախից ուժասպառ էր եղել:

Նա խորապես ամաչեց իր արածից և բարկացավ ինքն իր դեմ: Աստված իմ, մտածեց, սարսափի մատնեցի փոքրիկ օձին: Երբեք չի մոռանա այս բանը: Միշտ կհիշի ինձ իր վրա պպզած:

— Հեռացիր, ի սեր Աստծո,- ասաց օձին: — Վերադարձիր քո ցաղակիցների մոտ: Պատմիր նրանց ինչ որ տեսար, տեսար ինքդ, քո սեփական աչքերով: Պատմիր նրանց ինչ որ զգացիր: Մարդու ձեռքի հիվանդագին ջերմությունը: Պատմիր մարդու ներկայության մասին, որ զգացիր:

Հանկարծ օձը շուռ եկավ նրանից, առաջ նետվեց ու հեռացավ:

— Շնորհակալ եմ,- ասաց օձին:

Եվ ուրախությամբ ծիծաղեց տեսնելով, որ փոքրիկ օձն իրեն գցում է խոտի ու տերևների մեջ, հեռու է փախչում մարդուց:

— Հոյակապ է,- ասաց: — Շտապիր նրանց մոտ և ասա, որ գտնվել ես մարդու ներկայության առաջ ու չես սպանվել: Մտածիր այն բոլոր օձերի մասին, որոնք ապրում ու մեռնում են առանց երևբևէ մարդու հանդիպելու: Մտածիր, թե ինչ նշանակություն է ունենալու այդ տարբերությունը քեզ համար:

Նրան թվաց, թե փոքրիկ օձի փախչելու շարժումները ցնծագին ծիծաղի էությունն էին, ու մեծ հաճույք զգաց դրանից: Վերադառնալով, գտավ արահետը և շարունակեց իր ճամփան:

Երեկոյան, երբ աղջիկը նստած էր դաշնամուրի առաջ ու մեղմ նվագում էր, նա ասաց.

— Տարօրինակ բան պատահեց:

Աղջիկը շարունակեց նվագել:

— Տարօրինակ բա՞ն,- հարցրեց:

— Այո, ասաց նա: — Քայլում էի այգու միջով և մի փոքրիկ սրճագույն օձ տեսա: Աղջիկն ընդհատեց նվագը և աթոռի վրա դարձավ նրան նայելու:

— Օ՞ձ,- ասաց: — Զզվելի է:

— Ոչ,- ասաց նա: — Գեղեցիկ էր:

— Եվ ի՞նչ:

— Օ՜հ, ոչինչ,- ասաց նա: — Պարզապես կանգնեցրի ճիպոտով և մի որոշ ժամանակ չթողեցի, որ գնա:

— Իսկ ինչո՞ւ:

— Առանց որևէ պատճառի,- ասաց նա:

Աղջիկն անցավ սենյակի մյուս կողմը և նստեց նրա կողքին, տարօրինակորեն նայելով նրան:

— Պատմիր օձի մասին,- ասաց:

— Սիրուն էր,- ասաց նա: — Բոլորովին էլ զզվելի չէր: Երբ ձեռքով դիպա, զգացի մաքրությունը:

— Շատ ուրախ եմ,- ասաց աղջիկը: — Հետո՞:

— Ուզեցի սպանել օձին,- ասաց նա: — Բայց չկարողացա: Շատ սիրուն էր:

— Ուրախ եմ,- ասաց աղջիկը: — Բայց ամեն ինչ պատմիր:

— Սա է ամենը:

— Չէ, չէ,- ասաց աղջիկը: — Գիտեմ, որ չէ: Ամեն ինչ պատմիր:

— Շատ զարմանալի է,- ասաց նա: Ուզում էի սպանել օձին և այլևս չգալ այստեղ:

— Չես ամաչում ինքդ քեզնից,- ասաց աղջիկը:

— Իհարկե ամաչում եմ,- ասաց նա:

— Հետո՞,- ասաց աղջիկը: — Ի՞նչ մտածեցիր իմ մասին, երբ օձն էր քո աչքի առաջ:

— Կբարկանա,- ասաց նա:

— Է՜, դատարկ բան: Անկարելի է, որ բարկանամ քեզ վրա: Ասա ինչ մտածեցիր:

— Դե լավ,- ասաց նա,- մտածեցի, որ դու գեղեցիկ ես, բայց չար:

-Չա՞ր:

— Ասացի, չէ՞, որ կբարկանաս:

— Լավ, հետո՞:

— Հետո դիպա օձին,- ասաց նա: — Հեշտ չէր, բայց իմ ձեռքերով վերցրի օձին գետնից: Ինչպե՞ս ես բացատրում դա: Դու շատ գրքեր ես կարդացել այսպիսի բաների մասին: Ի՞նչ է նշանակում այն, որ ես օձին վերցրի գետնից:

Աղջիկն սկսեց ծիծաղել մեղմորեն, խելացիորեն:

— Գիտե՞ս ինչ,- շիծաղեց,- դա նշանակում է, պարզապես նշանակում է, որ դու ապուշ ես: Դա հոյակապ է ուղղակի:

— Ի՞նչ է ըստ Ֆրոյդի՞,- ասաց նա:

— Այո,- ծիծաղեց աղջիկը: — Ըստ Ֆրոյդի:

— Դե համենայն դեպս,- ասաց նա,- շատ լավ բան էր օձին ազատ թողնելը:

— Երբևիցե ինձ ասե՞լ ես, որ սիրում ես ինձ,- հարցրեց աղջիկը:

— Ինքդ պետք է իմանաս,- ասաց նա: — Ինչ հիշեմ, մի երկու բան ասել եմ քեզ:

— Ոչ,- ասաց աղջիկը: Երբեք չես ասել:

Աղջիկը նորից սկսեց ծիծաղել, հանկարծ շատ երջանիկ զգալով նրա ներկայությունից:

— Դու միշտ ուրիշ բաներից ես խոսել,- ասաց: — Կապ չունեցող բաներից: Ամենահրաշալի պահերին:

Ծիծաղեց:

— Այս օձը,- ասաց նա,- փոքրիկ սրճագույն օձ էր:

— Եվ դա էլ քո արդարացումն է,- ասաց աղջիկը: — Դու երբեք պնդերես չես եղել:

— Ի՞նչ ես դուրս տալիս,- ասաց նա:

— Այնքան ուրախ եմ, որ չես սպանելկ օձին,- ասաց աղջիկը:

Ու վերադարձավ դաշնամուրի մոտ և ձեռքերը մեղմորեն դրեց ստեղների վրա:

— Մի քանի երգ սուլեցի օձի համար,- ասաց նա: — Շուբերտի Անավարտ սիմֆոնիայից մի հատված սուլեցի: Կուզենայի լսել այդ հատվածը: Գիտես, այն մեղեդին, որ օգտագործել էին «Ծաղկման ժամանակ» կոչվող երաժշտական կատակերգության մեջ: Այն մասը, որտեղ երգում են դու իմ միակ սերն ես, միակ սերը և այլն:

Աղջիկն սկսեց մեղմ նվագել, զգալով նրա աչքերն իր մազերի, իր ձեռքերի, իր վզի, իր թիկունքի, իր թևերի վրա, զգալով, որ նա իրեն զննում է այնպես, ինչպես զննել էր օձին:

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Աղբյուրը՝ Տարընթերցում

Առաջադրանքներ

1. Ինչպիսին էր օձը։ 

Օձը փոքրիկ էր և շատ գեղեցիկ։

2. Մեկնաբանի՛ր  հատվածները՝

Ա․ Իրեն հանցավոր էր զգում, որ օձին հետապնդելով խախտում է այգու այս կամ այն կանոնը և մի ասելիք էր պատրաստում, եթե որևէ մեկը հայտնաբերեր իրեն: Գուցե ասի՝ «Ես ժամանակակից բարոյականությունն եմ և ուսումնասիրում եմ սողունների կառուցվածքը»:

Նա իրեն հանցավոր էր զգում վորովետև խախտում էր այգու կանոնները և հետապնդում էր օձին և նա պատմություն հորինց որ նա ուսունասիրում է ուսումնասիրում է սոխուններին և նրանց կառուցվացքը։

Բ․  Ձեռք տալ օձին՝ նշանակում է ձեռք տալ մարդու մտքում թաքնված չգիտես ինչ բանի, մի բան, որ չպետք է երբեք ի լույս բերվի: 

Նա մտածում է քանի որ նա ձեռք է տալիս օձին իսկ օձը մարդկանց համար վատ բան է և այլն և օձին ձեռք տալը կարողեն համեմատել դիպչելուն մարդու մութ վատ մտքերին։