
English homework 30.4.2024


Դասարանական առաջադրանքներ՝359;361;363;365;367


c մեծ է

այո

AC =ներքնձիք
AB,BC = էջեր


Ըստ ուղանկյուն եռանկյան առաջին հատկությունի BK<AB ևBC


Հավասարասրուն եռանկյուն
Դասարանական առաջադրանքներ՝ 474-ա,գ,ե; 475-ա,գ,ե; 476-ա,գ; 478; 480

ա)այո
գ)ոչ
է)ոչ
ե)այո
1. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:Օրինակ`
Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:
Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:
Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:
Մեր արածն արդյունավետ աշխատանք չէր:
Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:
Նրա մտադրությունը սխալ հասկացան:
Նրան անլուրջ պատասխան տվեցին:
Այծերը էբենոս ծառից կարևոր են:
2. Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
արահետը ձգվեց բլուրն ի վեր, որոշակիորեն ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետրից եկողների համար:
ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետրից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով:
Շատ լավ խոտերի բույնը քողարկում էին:
խոտերի բույնը շատ լավ քողարկում էին:
3. . Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր և գրի՛ր տարբերությունները:
Ա. Ամերիկացի գիտնականների հետազոտություններից պարզվել է, որ մարդն օրական միջին հաշվով կես ժամ խոսում է:
Բ. Մարդն օրական խոսում է միջին հաշվով կես ժամ: Դա պարզվել է ամերիկացի գիտնականների հետազոտություններից:
Ա ․ շարքում բարդ նախադասություններեն իսկ Բ․շարքում պարզ։
Ա. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով, որտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:
Բ. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով: Այնտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:
4. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Գառնուկը ջրհորում մի բան տեսավ: Դա դաշտում տեսնելիս կփախչեր: (ինչ որ)
Պապն այդ օրը պատմում էր: Աղջիկը դա վաղուց էր ուզում իմանալ: : (ինչ որ)
Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը: Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:
(ինչ, ինչ որ)
Մրջյունը մի ժամանակ մարդ էր: Նա զբաղվում էր հացահատիկի մշակությամբ: (որ)
Պայմանը դա էր: Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր: (որ)
1. Տեքստը փոխադրի՛ր յոթ-ութ նախադասությամբ:
Առյուծը քնած էր: Մի մուկ եկավ ու բարձրացավ նրա մարմնին, սկսեց վազվզել նրա վրայով: Առյուծը զարթնեց ու բռնեց նրան:
Հենց այն է, ուզում էր խժռել, մուկը խնդրեց.
-Բա՛ց թող ինձ, ես քո լավության տակից դուրս կգամ:
Առյուծը քահ-քահ ծիծաղեց, թե մո՞ւկը պիտի իրեն լավություն անի: Բայց մկան ինքնավստահությունը դուր եկավ, ու նրան բաց թողեց: Այնպես պատահեց, որ մուկն իսկապես հատուցեց առյուծին՝ նրա կյանքը փրկելով:
Ամենահզորներն էլ կարող են փորձանքի հանդիպել: Մի օր առյուծն ընկավ որսորդների ճանկը: Նրանք առյուծին պարանով կապկպեցին ծառին: Առյուծը ցավից ու վիրավորանքից մռնչում էր: Նրա զարհուրելի ձայնն ամբողջ անտառը բռնել էր, բայց ո՞վ կմոտենար. բոլոր գազանները թաքնվել էին: Առյուծի ձայնն ընկավ մկան ականջը: Մուկը վազելով եկավ, կրծեց պարանն ու ազատեց նրան:
Երբ արդեն հեռու էին մարդկանցից, մուկն ասաց.
-Այն ժամանակ ծիծաղեցիր ինձ վրա և չհավատացիր ինձ, հիմա իմացի՛ր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել:
Երբ առյուծը քնած էր եկավ մի մուկ բարձչացավ նրա վրա և սկսեց վազել։ Առյոծը բռնեց մկան բայց երբ նա արդեն ուզումեր ուտել նրան մուկը ասաց բաց թող ինձ և ես քեզ մի լավ բան կանեմ։ Առյուծը ծիծաղաց է ասեց թե ինչ լավություն պետք է դու ինձ անես։Բայց հետո առյուծը հասկացավ որ մկան ինքնավստահությունը լավն է և բաց թողնեց նրան։Մի օր առյուծըն ընկավ որսորդների մոտ։Առյուծին կապեցին մի ծառից և առյուծը ցավից մռում էր։Առյուծի ձայները ամբողջ անտառով լսվում էին բայց ոչմեկ չեր ուզում մոտենար։բոլոր կենդանիները պախկվել էին։Առյուծի ձայնը մուկը լսեց։Մուկը հիշեց ր առյուծը նրան օգնել է վազելով գնաց և կրծեց պարանը։Երբ մուկն և առյուծը հեռու եին որսորդներից մուկը ասաց Երբ դու ինձ բռնել էիր դու իմ վրա ծիծաղացիր և ինձ չհավատացիր հիմա դու գիտես որ մուկն ել կարող է օգնություն կատարել։
2. Այնպիսի պատմություն գրի՛ր, որ հետևյալ հեևությունն արվի:
Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում:
Գյոիղում մի տղա կար այդ գյուղի բնակիչները նրան չեին ճանաչում քանի որ նա եկել եր ուրիշ գուղից այս գյուղ որ լինի ավելի մոտիկ քաղաքին բայց նրա հետ ոչմեկ չեր ծանոթանում քանիոր այդ գյուղում չեին սիրում ուրիշ մարդկանց։ Մի անգամ շատ ուշ գիշեր երբ արդեն ամբողջ գյուղը քնած էր այդ տղան քնած չեր է նա տեսավ մի տարորինակ լույս որը առաջ չկար նա նայեց պատուհանից և տեսավ որ նրա հարևանի դաշտը վառվում էր և նա գիտեր որ նրա հարևանը գնացել է քաղաք այդ տղան արթնացրեց ամբողջ գյուղը և այդ տղայի օգնությամբ դաշտը կարողացան կրակը կարողացան մարել և շատ չվառվեց; Այդ օրվանից հետո ամբողջ գյուղը ծանաէում էր այդ մարթու մասին և բոլորը նրա հետ ընկերացել էր։


Դասարանական առաջադրանքներ՝337; 342; 345; 348



Եթե եռանկյան էջերը հավասարեն մյու էջեր ին ապա եռանկյունը հավասար է։


1. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ չէ նստում։
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է:
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակը չէ։
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում:
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք չե թվում:
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել:
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն չէին դրել:
Ներս մտնողն իմ մայրն է:
Ներս մտնողն իմ մայրը չէ:
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա:
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ չի բարձրանա:
2. Տեքստից հանի՛ր այն նախադասությունները, որոնք նկարագրում են նախորդ կամ հաջորդ նախադասության գործողության տեղը, ժամանակը, ձևը: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Արդեն մութն ընկնում էր ու գյուղ իջնելու ժամանակն էր: Մի ուլիկ հոտից հետ ընկավ: Գայլը հասավ նրան ու բռնեց: Գյուղն էլ շատ մոտ էր:
Ուլիկն ասաց.
— Գիտեմ, որ քո զոհն եմ, ու վերջը պիտի ուտես ինձ: Բայց խնդրանք ունեմ՝ սրինգդ նվագի՛ր, պարեմ, հետո կե՛ր:
Գայլը նվագեց: Նա շատ բարձր ու գայլավարի էր նվագում: Շները լսեցին ու ընկան նրա ետևից: Փախչելիս գայլը շուռ եկավ դեպի ուլիկը: Նա ասաց.
-Տե՛ղն է ինձ, մսագործն ո՛ւր, երաժիշտն ուր:
Այդ օրը, երբ մենք Ստոկհոլմում վարձու ավտոմեքենա վերցրինք, մեր բախտը բերում էր: Նախ՝ մեքենան ուղիղ հյուրանոցի առաջ բերեցին: Երկրորդ՝ նոփ-նոր «Սաաբ 9-3» էր, ոչ թե ինչ-որ հին-մին «Օպել-Աստրա»: Մայիսն էր: Կապույտ սկանդինավյան երկինքը թեթև լողում էր մեր գլխավերևում: Ծրագիրն ինքնաբերաբար ծնվեց՝ որոշեցինք արագընթաց խճուղիով գնալ հարավ: Ճանապարհին ուզում էինք ինչ-որ գյուղակում կանգ առնել ու տեղի հաճելի հյուրանոցում մի քանի օր անցկացնել: Հետո լաստանավով (ավտոմեքենայի հետ) լողալ Դանիա: (Հիմա հնարավոր է կամրջով գնալ, բայց այն ժամանակներում Դանիա հասնում էին լաստանավով, որ նրբագեղ հանդարտությամբ այս ու այն ափ էր լողում): Սքանչելի ծրագիր է, չէ՞: Ազատություն: Մեր բոլոր գործերը Ստոկհոլմում ավարտել էինք, հրաշալի տրամադրություն ունեինք ու մտովի վայելում էինք հաճելի ճանապարհորդության հմայքները:
Առավոտ վաղ դուրս եկանք հյուրանոցից ու նստեցինք մեքենան: Շարժիչը բվվաց և մի քանի րոպեից քաղաքի փողոցներն ավարտվեցին, մենք դուրս եկանք արագընթաց խճուղի: Ձեռքի փոխանցատուփի լծակը սահուն ենթարկվում էր դաստակիս շարժումներին՝ ասես տաք դանակով կարագ ես կտրում: Եվ եթե ինձ խնդրեին ընտրել, ասենք, ոչ ամենա-ամենա-ամենաերջանիկ առավոտը իմ կյանքում, այլ առաջին տասնյակը, այդ առավոտը հաստատ ցանկում կհայտնվեր:
Ճաապարհին կանգ առանք և հրաշագեղ լճակի ափի ռեստորանում նախաճաշեցինք՝ ձուկ ու սալաթ: Ու շարունակեցինք դեպի հարավ մեր ճանապարհը: Մեքենայի պատուհանից աչք էին շոյում գարնանայնորեն թարմ, կանաչապատ դաշտերը, «Սաաբի» շարժիչը համաչափ ու հաճելի գվվում էր՝ Մոցարտի «Փոստային գալարափողի սերենադի» տակտով: Օրը փառահեղ էր: Այդ փառահեղ անվերջության մեջ ուղեկցուհիս ինձ հարց տվեց՝ ասես «Կոպիտ իրականություն» անվանվող կոշտ քաթանի պարկի ամենատակից հանեց երկշաբաթյա վաղեմության կեղտոտ գուլպաները, որոնցով թենիսի մի քանի պարտիա ես խաղացել: Մղձավանջային հարց.
-Իսկ անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը վերցրե՞լ ես:
-……………….
Անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը:
Մեր փաստաթղթերը, իդեպ. թանկարժեք իրերի համար նախատեսված հատուկ քաթանե տոպրակի մեջ, ես պահպանության էի հանձնել հյուրանոցի պահոց: Եվ, իհարկե, մոռացել էի վերցնել:
Ես նայեցի ցուցիչին. մենք արդեն Ստոկհոլմից 250 կիլոմետր հեռացել էինք: 250 կիլոմետր, այսինքն՝ մոտավորապես Տոկիոյից Համանակո լիճը: Հեռու է, չէ՞: Արդեն ցերեկվա երեքն էր: Խոր ու ծանր հոգոց հանելով ես կանգ առա ճանապարհի եզրին: Ու հենց այդ պահին, կարծես ինձ էր սպասում, անձրև սկսվեց:
Մենք վերադարձանք Ստոկհոլմ: Ուրիշ ելք չկար: Հյուրանոց հասանք միայն ուշ երեկոյան (քաղաք մտնելով ես, իհարկե, մոլորվեցի), արևը վաղուց մայր էր մտել: Հոգնածությունից ու ներքին ինչ-որ ամայությունից մենք նույնիսկ ի վիճակի չէինք խոսել: Եթե իրար են հաջորդում շատ հաճելի իրադարձություններ, հետո անպայման սկսվում է հակառակը: Այդպես է կյանքը կառուցված: Ինչ կարող ես անել:
Նույնիսկ հիմա, երբ նայում եմ Շվեդիայի քարտեզին, անմիջապես հիշում եմ հենց այդ օրը ու հերթական անգամ համաձայնում եմ ժողովրդական իմաստնությանը՝ «Եթե ամեն ինչ շատ լավ է, շուտով ամեն ինչ շատ վատ է լինելու»:
Իսկ Շվեդիային հաստատ այնքան էլ հաճելի չէ, որ ես իրեն հիշում եմ այդ ենթատեքստում:
Ես ընտրեցի <<ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված>>-ը, որովհետև նրանք ուզում էին գնալ լավ ճամփորդության, բայց նրանց խանգառեց միայն թղթի կտորը: Կարևոր գաղափարը այն է, որ ամեն ինչ կարևոր է, նույնիսկ չնչին հանգամանքները: Կարող եմ այս ասելիքը նմանեցնել հետևյալ ասացվածքի հետ՝ <<Նույնիսկ փոքր քայլերը, իրենց հետևից հետքեր են թողնում>>:
2. Տրված բնութագրումներից որո՞նք են համապատասխանում պատմող հերոսին. Ընտրությունը հիմնավորե՛ք՝ հղում անելով տեքստին.
Օրը թեքվում է դեպի մայրամուտ,
Հովերն են խաղում ձորալանջն ի վար,
Երկարում են խիտ ստվերներն անփույթ
Եվ կամաց-կամաց խառնվում իրար:
Մի հորթ է նստել թեք ձորալանջին,
Թփերում կորած կածանի վրա,
Կարծես քանդակված մի տերև լինի
Մոր լեզվի հետքը ճակատին նրա:
Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,
Թփի տակ նստել, որոճում է լուռ…
Մասրենու մի ոստ կպել է պոչին
Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:
Ականջի մեկը կախել է մի քիչ,
Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,
Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից
Արցունքի բարակ առուն է հոսում:
Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,
Եվ կանաչել է լեզուն բերանում…
Իսկ աչքից բխած առվի ակունքին
Մի ճանճ է իջել ու չի հեռանում:
Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի
Տերևը հանկարծ քսվում է նրան,
Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝
Ծաղկած մասրենու ստվերը վրան…
Հորովելներ են ոլորվում դաշտին,
Սարերի վրա գառներ են մայում…
Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին
Մասրենիների արանքից նայում:
Ձորալանջ-Ձորը եզերող լեռան լանջ:
անփույթ-փնթի
կածան-Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ:
որոճալ-Կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով մանրացնել ու կուլ տալ:
հորովել-Վարելիս երգվող երգ:
Հորթը նստել է, մեծ աչքերով, դունչը կեղտոտված է հողով աչքից հոսում էր արցունքներ
Գեղեցիկ, ամառային, տխուր։
Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝
ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար…-Ձորում մեղմ քամի է։
բ. Հորովելներ են ոլորվում դաշտին…-Երգը տարածվում է ամբողջ դաշտով։
Կարող եմ միայն երկու բառով:
<<Գյուղական երեկո>>
6. Տեքստի բոլոր գոյականները դարձրու հոգնակի:
Օրեր, մայրամուտներ, ձորալանջներ, հորթեր, կածաններ, տերևներ, լեզուներ, ճակատներ, դունչեր, թփեր, պոչեր, ականջներ, աչքեր, արցունքներ, առուներ, շրթունքներ, ակունքներ, ճանճեր, մորթեր, ստվերներ, դաշտեր: