Архив за месяц: Октябрь 2022

Տնային մաթեմ 31.10.2022

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 286; 288; 291; 296; 298

  1. Օդի ջերմաստիճանը չափել են մեկ օրվա ընթացքում։ Չափումների
    արդյունքները ներկայացված են հետևյալ աղյուսակում.
    Ժամը 0 2 4 6 8 10 12 14 16 18 20 22 24
    Ջերմաստիճանը 15 12 8 7 6 10 11 13 16 20 18 14 11
    Կառուցե՛ք օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության
    գրաֆիկը

  1. Գնացքը A կետից մեկնել է C կետը։ Ճանապարհին այն կանգ է առել
    B կետում։ Այդ ամենը գրաֆիկորեն պատկերված է 36-րդ նկարում։
    Գրաֆիկից ելնելով՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
    ա) Որքա՞ն ժամանակ է գնացքը եղել ճանապարհին
    ։
    բ) Որքա՞ն ժամանակում է գնացքը հասել B կետը։
    գ) Ի՞նչ արագությամբ է գնացքը A կետից ընթացել դեպի B կետը։
    դ) Ի՞նչ արագությամբ է գնացքը B կետից ընթացել դեպի C կետը։
    ե) Որքա՞ն է տևել B կետում արած կանգառը։

ա) 7 ժամ

բ) 2 ժամ

գ) 120:2=60 կմժ

դ) B-C=210-120=90կմ

7-2-3=2 ժ

90:2=45 կմժ

ե) 3 ժամ

  1. Դիցուք x-ը և y-ը 6 սմ2 մակերես ունեցող ուղղանկյան հարևան
    կողմերի երկարություններն են: Այդպիսի շատ ուղղանկյուններ
    կարող են լինել: Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս, թե ինչպես է
    փոխվում այդպիսի ուղղանկյան կողմերից մեկի երկարությունը
    (y)` կախված մյուս կողմի երկարությունից (x):

Կառուցե՛ք այս կախման գրաֆիկը:

  1. 9 տ երկաթի հանքաքարից ստանում են 5 տ երկաթ։ Որքա՞ն երկաթ
    կստանան 54 տ հանքաքարից։

    1 տ հանքաքարից ստանումեն 5/9 երկաթ
    5/9×54=30 տ երկաթ

  1. Ապրանքի գինը նախ իջեցվել է 15 %-ով, ապա՝ ևս 10 %-ով։ Որքա՞ն է
    դարձել ապրանքի գինը, եթե սկզբնական գինը եղել է 5000 դրամ։
    5000×15:100=750
    5000-750=4250
    4250×10:100=425
    4250-425=3825

Սիրտը



Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն առանց գլուխը բարձրացնելու պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ի՞նչ պատահել և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին, թիկունքում, աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց. -Այլևս նման բան չանես,- և վերադառնալով իր գրասեղանի մոտ  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ. հետո շատ դանդաղ, իր խիստ բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա — դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:

Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:

Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն է ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.

—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:

Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներ — կայությամբ և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:

Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.

—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:

—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:

— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:

— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Հարգիր ուսուցչիդ

Ես հոմոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ վատառողջ լինելով ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրի՛ր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրի՛ր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանի՛ր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Մարդկային կատակերգություն աշնանային առաջադրանքներ

  • Հետաքրքիր, կարևոր միտք արտահայտող հատվածներն առանձնացրո՛ւ և մեկնաբանի՛ր
  • Քանի՞ տարեկան ես։
  • Հոմերը թուքը կուլ տվեց.
  • — Տասնվեց,— ասաց նա։
  • — Հա, գիտեմ երեկ ասացիր,— ասաց Սփանգլերը։— Մենք իրավունք չունենք տասնվեց տարեկանը չլրացած երեխաներին աշխատանքի ընդունել, բայց մտածեցի, որ կարելի է քեզ փորձել։ Քանի՞ տարեկան ես։
  • — Տասնչորս,— ասաց Հոմերը։
  • — Ոչինչ, երկու տարուց տասնվեց կդառնաս։
  • — Այո, սըր,— ասաց Հոմերը։
  • — Եթե որևէ բան չհասկանաս,— ասաց Սփանգլերը, ինձ մոտ արի։
  • — Կգամ, սըր,— ասաց Հոմերը։ Նա լռեց, հետո հարցրեց,— իսկ ի՞նչ բան են երգող հեռագրերը։
  • — Ոչինչ, մենք դրանցից շատ չենք ստանում։ Բավականին լավ ձայն ունես, չէ՞։
  • ։ 
  • Ներկայացրո՛ւ քո սիրելի հերոսին
  • Իմ սիրած հերոսը Հոմեր ներ որովետեվ նա երեխ էր բայց կարողանում էր համ գնալ դպրոց իսկ գիշերը աշխատում էր հասցնել ամեն ինչ։

Աշնանային արջակուրդների մաթեմատիկայի առաջադրանքներ

1.Ուղղանկյան պարագիծը 84 սմ է:Ուղղանկյան երկարությունը հավասար է 35 սմ-ի:Գտիր ուղղանկյան երկարության և լայնության հարաբերությունը:  

35+35=70

84-70=14

14:2=7

35:7=5

2.Համաձուլվածքը բաղկացած է պղնձից, անագից և նիկելից, որոնք վերցված են 5:2:1 հարաբերությամբ:Հաշվիր, թե որքա՞ն պետք է վերցնել յուրաքանչյուր մետաղից, որպեսզի ստացվի 448 կգ համաձուլվածք:

5x+2x+x=448

8x=448

x=448:8

x=56

պղ 5x=5X56=280 կգ

ան 2x=2X56=112 կգ

նիկ 1x=1X56=56 կգ

3.Գտիր անհայտը: d:7/8=2/11:14/11

d:7/8=2/11×11/14

d:7/8=1/7

d=1/7×7/8

d=1/8

4.Տրված են երեք բնական թվեր՝ 3, 15 և 6:Ընտրիր ևս մեկ բնական թիվ այնպիսին, որ չորս թվերով հնարավոր լինի կազմել համեմատություն: 

3/6=15/30

4-րդ բնական թիվը 30 է

5. 5 պոմպ 3 ժամում քաշեցին 1800մ3 ջուր:Հաշվիր, թե որքա՞ն ջուր կքաշեն 5 այդպիսի պոմպերը 4 ժամում:

1800մ3:3ժ=600մ3 1ժամում 5 պոմպ

600×4=2400մ3 4ժամում 5 պոմպ

6.360 կգ հումքից ստացվում է 24 կգ ձեթ:Քանի՞ կգ հումքից կստացվի 12 կգ ձեթ:

x/12=360/24

x=360/24×12

x=180կգ

7.Այգում սոճիներ տնկեցին:Ծառերի 80%-ը ամրացավ, իսկ մնացածը՝ չորացավ: Գտիր, թե քանի՞ ծառ տնկեցին, եթե ամրացավ դրանցից 32-ը:

80%=32 ծառ

100%-80%=20%- չորացած ծառ

80/32=20/x

80x=32X20

80x=640

x=640:80

x=8 չորացած ծառ

32+8=40 ծառ տնկեցին

8.Քարտեզի վրա տեղանքի 20 կմ-ն համապատասխանող հատվածի երկարությունը 5 սմ է:Որոշիր քարտեզի մասշտաբը:

20 կմ= 2000000 սմ

մասշտաբը 5:2000000=1:400000

9.Քաղաքի 1 :500 մասշտաբով քարտեզի վրա տեղադրված է քառակուսու ձև ունեցող պուրակը: Քառակուսու մակերեսը քարտեզի վրա 1 սմ² է:Գտիր պուրակի իրական մակերեսը

500×500=250000սմ²

0.Թվային առանցքի վրա նշված է O կետը, որի կոորդինատը 2 -ն է: O կետով տարված է առանցքին ուղղահայաց հատված, որի աջ կողմում վերցված է BM հատվածը՝ 5 և 8 ծայրակետերով:

ֆ.png

Որոշիր O կետով տարված հատվածի նկատմամբ BM հատվածին համաչափ PD հատվածի ծայրակետերի կոորդինատները:  

PD (-4;-1)

Եթե մի լուր գա

Միսիս Մաքոլին նստել էր Սանթա Կլարա փողոցում գտնվող իրենց տան հյուրասենյակի հին, ճոճվող բազկաթոռին և սպասում էր որդուն։ Տղան տուն հասավ կեսգիշերից մի քիշ ուշ։ Նա մռայլ էր, հոգնած, քնատ միաժամանակ հուզված էր ու անհանգիստ։ Մորը թվաց, որ եթե տղան խոսեր, նրա ձայնը պիտի հնչեր խուլ, ինչպես իր ամուսնու՝ այս տղայի հոր ձայնը։ Տղան երկար մնաց մութ սենյակում և հետո, փոխանակ սկսելու ամենակարևոր բաներից, ասաց.

— Ամեն ինչ լավ է, մայրիկ, ես չեմ ուզում, որ դու ամեն գիշեր այսպես սպասես ինձ,— նա լռեց, հետո նորից ասաց,— ամեն ինչ լավ է։

— Գիտեմ,— պատասխանեց մայրը,— նստիր։

Նա ուզեց նստել հին, մաշված աթոռին, բայց ուղղակի դրա վրա ընկավ։ Մայրը ծիծաղեց.

— Տեսնում եմ, հոգնած ես, բայց կարծես հուզված էլ ես։ Ի՞նչ կա։

Տղան մի պահ սպասեց, հետո սկսեց խոսել արագ, բայց և հանգիստ։

— Ես հեռագիր տարա մի տիկնոջ, որ ապրում է Գ փողոցում,— ասաց նա։— Մեքսիկացի մի տիկին էր,— նա հանկարծ լռեց և վեր կացավ։

— Չգիտեմ, ինչպես քեզ ասեմ,— շարունակեց նա,— հեռագիրը ռազմական բաժանմունքից էր… Նրա տղան սպանվել է, բայց նա չէր հավատում։ Նա պարզապես չէր ուզում հավատալ։ Ես դեռ ոչ մեկին չէի տեսել այդպես սիրտը կոտրված։ Նա ինձ կակտուսի կոնֆետ հյուրասիրեց, պինդ գրկեց և ասաց, որ ես իր որդին եմ։ Ես լուռ էի, քանի որ նա դրանով իրեն բախտավոր էր զգում։ Ես նույնիսկ կոնֆետի մասին չէի մտածում։— Տղան նորից լռեց։— Նա շարունակում էր ինձ այնպես նայել, կարծես իսկապես նրա որդին լինեի։ Ես ինձ շատ վատ զգացի և որոշ ժամանակ ինձ էլ էր թվում, թե նրա որդին եմ։ Երբ նորից գրասենյակ վերադարձա, ծեր հեռագրիչը՝ միստր Գրոգանը, հարբած էր, ճիշտ այնպես, ինչպես ինձ նախազգուշացրել էր, որ կարող է լինել։ Վարվեցի այնպես, ինչպես պատվիրել էր։ Երեսին ջուր շաղ տվեցի և սև սուրճ բերեցի, որ խմի և չքնի։ Եթե նա այդ աշխատանքը չկատարի, նրան գործից կվտարեն, իսկ նա այդ չի ուզում։ Նրան ուշքի բերեցի, և նա իր գործը կատարեց։ Այնուհետև պատմեց իր մասին, որից հետո մենք երգեցինք։ Գուցե հիմարություն է, բայց այդ բոլորն ինձ տխրեցնում է։

Նա լռեց և սկսեց քայլել սենյակում։ Բայց դռան առաջ կանգ առավ, հայացքը փախցրեց մորից և շարունակեց պատմել։

— Հանկարծ ինձ տխրություն համակեց,— ասաց նա,— երբեք այդպիսի բան ինձ հետ չի պատահել։ Նույնիսկ, երբ հայրիկը մահացավ, ես նման զգացում չունեցա, որովհետև մենք բոլորս քեզ ապավինեցինք, և դու թույլ չտվեցիր, որ մենք որևէ փոփոխություն զգանք։ Եվ ոչինչ չփոխվեց։ Ամեն ինչ շատ լավ էր։ Բայց այժմ, չգիտեմ ինչից է… ամեն ինչ փոխված է։ Ամեն ինչ,— ավելացրեց նա պատանեկան ամբողջ վճռականությամբ։

Սա շրջվեց բաց դռնից և նայեց մորը։

— Երկու օրվա ընթացքում ամեն ինչ փոխվել է։ Ես ինձ մենակ եմ զգում և չգիտեմ ինչու։— Նա մոտեցավ մորը և ասաց,— մայրի՜կ։

Մայրը չպատասխանեց, սպասելով, որ նա շարունակի։

— Չգիտեմ աշխարհում ինչ է կատարվում,— շարունակեց տղան,— կամ ինչո՞ւ է կատարվում, բայց ինչ էլ որ պատահի, թույլ մի տուր, որ որևէ բան քեզ այդպես վիրավորի։ Ամեն ինչ փոխված է, բայց թույլ մի տուր, որ մեզ համար այդքան շատ փոխվի։

Կինը ժպտաց և սպասեց, թե որդին էլ ուրիշ ինչ կասի։

Եվ որովհետև տղան շարունակում էր լռել, ինքը սկսեց խոսել.

— Քեզ համար ամեն ինչ փոխված է, բայց միաժամանակ նույնն է։ Մենությունն ու թախիծը, որ դու զգում ես, այն պատճառով է, որ այլևս երեխա չես։ Բայց ամբողջ աշխարհը միշտ լեցուն է եղել այդ մենությամբ ու թախիծով։ Մենությունը պատերազմից չէ։ Պատերազմը չէ, որ այն ստեղծեց։ Ընդհակառակը, մենությունից ու թախիծից առաջացավ պատերազմը։ Ամեն ինչի մեջ գոյություն ունեցող հուսահատության զգացումն է այդ, աստծո շնորհի պակասը։ Մենք միասին կլինենք։ Մենք շատ չենք փոխվի։— Նա մի պահ մտածեց և հետո ասաց այն, ինչ բոլորովին անսպասելի էր։— Եթե ինձ էլ մի այնպիսի լուր գա, ինչպիսին մեքսիկացի կնոջն է եկել այս գիշեր, ես կհավատամ դրա խոսքերին, բայց ոչ իմաստին։ Լաց լինելու կարիք չեմ զգա, որովհետև գիտեմ, որ իմ որդուն մահ չկա։— Նա լռեց, հետո շարունակեց համարյա զվարթ։— Ընթրիքին ի՞նչ կերար։

— Խնձորով ու սերուցքով կարկանդակ։ Գրասենյակի պետը վճարեց. իմ հանդիպած ամենանշանավոր մարդն է նա,— ասաց Հոմերը։

— Վաղը Բեսի հետ նախաճաշ կուղարկեմ,— ասաց միսիս Մաքոլին։

— Նախաճաշ չեմ ուզում,— ասաց Հոմերը,— մենք սիրում ենք դուրս գնալ, մի բան գնել և նստել միասին ուտել։ Դու մի անհանգստացիր։ Դուրս գնալն ու մի բան ուտելը ավելի հետաքրքիր է ինձ համար, իսկ այս աշխատանքն ամենահրաշալի բանն է, ու դրանից դպրոցը մի տեսակ անմիտ է դառնում։

— Անշուշտ,— ասաց միսիս Մաքոլին,— դպրոցները երեխաներին փողոցից կտրելու համար են միայն, բայց վաղ թե ուշ նրանք պիտի փողոց գնան, սիրեն կամ չսիրեն այն։ Բնական է, որ հայրերն ու մայրերը իրենց երեխաների համար աշխարհից վախենան, բայց վախենալու բան չկա։ Աշխարհը լեցուն է վախեցած փոքրիկ երեխաներով։ Վախենալով, նրանք իրար են վախեցնում։ Դու փորձիր հասկանալ,— շարունակեց նա,— փորձիր սիրել քեզ հանդիպած բոլոր մարդկանց։ Այս հյուրասենյակում ես ամեն գիշեր քեզ կսպասեմ։ Բայց պարտադիր չէ, որ գաս և ինձ հետ խոսես, եթե ցանկություն չունես։ Ես կհասկանամ։ Ես գիտեմ, որ պահեր կլինեն, երբ քո սիրտը անկարող կլինի քո լեզվին բառեր ներշնչել։

Նա լռեց և նայեց որդուն։

— Դու հոգնած ես, գիտեմ, գնա քնիր։

— Շատ լավ, մայրիկ,— ասաց որդին և գնաց իր սենյակը։

Հատված Վիլյամ Սարոյանի ,,Մարդկային կատակերգություն,, ստեղծագործությունից։ 

Աղբյուրը 

Առաջադրանքներ 

1. Բացատրե՛ք սիրտը կոտրվեց դարձվածքը։ 

հուսահատվել

2. Բացատրե՛ք պոչատ, գունատ բառերը։ Ցո՛ւյց տվեք ժխտական մասնիկը բառերում։ 

պոչատ-պոչ չունեցող ժխտական մասնիկը ատ

գունատ-գույն չոնեցող ժխտական մասնիկը ատ

3. Եթե ինձ  էլ մի այդպիսի  լուր  գա,  ինչպիսին մեքսիկացի կնոջն է եկել այս  գիշեր, եսկհավատամ դրա խոսքերին,  բայց  ոչ իմաստին: Լաց   լինելու կարիք չեմ զգա,որովմետև  գիտեմ, որ իմ որդուն մահ  չկա:Չորրորգ գլխի  ո՞ր հատվածի հետ կհամեմատեք այս հատվածը:

4. Գրե՛ք ձեր կարծիքը այս հատվածի վերաբերյալ։ 

Հոմեր -…Իսկ այս աշխատանքն ամենահրաշալի բանն է ու դրանից դպրոցը մի տեսակ անմիաստ է դառնում:Միսիս Մաքոլի — Անշուշտ, դպրոցները երեխաներին փողոցից կտրելու համար ենմիայն, բայց վաղ թե ուշ նրանք պիտի փողոց գնան, սիրեն կամ չսիրեն այն: Բնականէ, որ հայրերն ու մայրերը իրենց երեխաների համար աշխարհից վախենան, բայցվախենալու բան չկա: Աշխարհը լեցուն է  վախեցած փոքրիկ    երեխաներով:      Վախենալով, նրանք իրար են վախեցնում:

տնային մաթեմ

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 239; 241; 247-ա,գ,ե; 249; 251

Շրջանի համաչափության առա՞նցքն է արդյոք նրա տրամագիծը։

այո

  1. Կառուցե՛ք տարված ուղղի նկատմամբ տառերին համաչափ պատկերները
    (տե՛ս նկ. 16)։ Ո՞ր դեպքերում տրված տառին համաչափ
    պատկերը կլինի հայերենի այբուբենի տառ։ Ո՞ր դեպքերում
    տառին համաչափ պատկերը կլինի այդ նույն տառը։

1․ գ դ ե է

2. ե է

  1. Քանի՞ տոկոսն է.
    ա) 50-ը 100-ի,50%
  2. գ) 125-ը 25-ի,500%
  3. ե) 300-ը 30-ի,`1000%

  1. Շախմատային մրցաշարում 120 խաղերից 42-ն ավարտվել են ոչ-
    ոքի արդյունքով։ Ոչ-ոքիների քանակը խաղերի ընդհանուր քանակի
    քանի՞ տոկոսն է։
  2. 120xx:100=42
    120x=4200
    x=4200:120=35
  1. Քարտեզի վրա երկու քաղաքների հեռավորությունը հավասար է
    7 3/5սմ-ի։ Ինչի՞ է հավասար քաղաքների իրական հեռավորությունը,
    եթե քարտեզի մասշտաբը 1 ։ 1000000 է։
  2. 7 3/5=38/5
    38/5×1000000=7600000սմ=76000մ=76կմ

Երգ միստր Գրոգանի համար

Հոմերը նստեց միստր Գրոգանի դիմացի սեղանի առաջ։ Հեռագրալարերը լուռ էին, բայց հանկարծ տուփը սկսեց տկտկալ; Հոմերը սպասեց, որ միստր Գրոգանը պատասխանի, բայց նա չէր պատասխանում։ Հոմերը վազեց սենյակի մյուս կողմը։

— Միստր Գրոգան,— ասաց նա,— ձեզ են կանչում։— Նա սկսեց զգուշությամբ քաշել նրա թևը։

— Միստր Գրոգան, արթնացեք, արթնացեք։

Հոմերը վազեց դեպի ջրամանը և թղթյա բաժակը լցրեց ջրով։ Նա վազեց դեպի ծեր հեռագրիչը, բայց վախեցավ տրված հրահանգները կատարելուց։ Բաժակը դրեց սեղանին և նորից թափահարեց միստր Գրոգանին։

— Միստր Գրոգան,— ասաց նա,— արթնացեք, ձեզ են կանչում։

Հոմերը բաժակի ջուրը շաղ տվեց հեռագրիչի դեմքին։ Միստր Գրոգանը անմիջապես նստեց, աչքերը բացեց, նայեց Հոմերին, լսեց հեռագրի ձայնը և պատասխանեց.

— Ճիշտ այդպես,— ասաց նա տղային,— հիմա արագ, մի բաժակ սև սուրճ բեր, շտապիր։

Հոմերը գրասենյակից դուրս վազեց դեպի Կորբետի խորտկարանը։ Երբ վերադարձավ, ծեր հեռագրիչի աչքերը կրկին փակվում էին, բայց նա շարունակում էր աշխատել։

— Ճիշտ այդպես, տղաս,— ասաց նա,— մի մտահոգվիր, մի վախեցիր, ճիշտ այդպես պետք է անել։

Միստր Գրոգանը գծի մյուս ծայրի հեռագրիչին խնդրեց սպասել և սկսեց սուրճ խմել։

— Սկզբում սառը ջուրը շաղ տալ, իսկ հետո՝ սև սուրճ,— ասաց նա։

— Այո, սըր,— պատասխանեց Հոմերը,— կարևո՞ր հեռագիր է։

— Ոչ,— ասաց միստր Գրոգանը,— կարևոր չէ։ Բիզնես։ Փողի կուտակում։ Գիշերն է եկել, սակայն անպայման չէ այս գիշեր հանձնել։ Բայց ես պետք է ընդունեի։

Նա ձայնը բարձրացրեց, որովհետև արթուն էր և իրեն նորից ուժեղ էր զգում։

— Արդեն քանի տարի է՝ ուզում են ինձ թոշակի ուղարկել,— բղավել նա,— ուզում են իմ փոխարեն մեքենաներ դնել։ Բազմացնողներ և հեռագրամեքենաներ,— ասաց նա արհամարհանքով,— մեքենաներ՝ մարդկանց փոխարեն։— Նա այժմ խոսում էր մեղմ, կարծես ինքն իր հետ կամ այն մարդկանց հետ, որոնք ուզում էին իրեն հանել իր տեղից, իր աշխարհից։— Ի՞նչ կլինի իմ վիճակը, եթե զրկվեմ այս աշխատանքից։ Երևի մի շաբաթից կմեռնեմ։ Ամբողջ կյանքումս աշխատել եմ և հիմա չեմ կարող չաշխատել։

— Այո, սըր,— ասաց Հոմերը։

— Գիտեմ, որ կարող եմ ապավինել քո օգնությանը, մանչուկ,— ասաց միստր Գրոգանը,— որովհետև դու արդեն օգնեցիր ինձ։ Շնորհակալ եմ, փոքրիկ։

Նա միացրեց մեքենան։ Պատասխանը լսվեց, և նա սկսեց հեռագիրը մեքենագրել, բայց միաժամանակ խոսեց մի տեսակ հպարտությամբ և աշխույժով, որը Հոմերին շատ դուր եկավ։

— Ինձ աշխատանքից հանել,— բղավեց նա,— ինչո՞ւ, ես աշխարհի ամենաարագ հեռագրիչն եմ։ Վոլինսկուց էլ արագ հեռագրեր եմ ուղարկել և ստացել առանց սխալի։ Վիլլի Գրոգան. աշխարհի բոլոր հեռագրողները գիտեն այդ անունը։ Նրանք գիտեն, որ Վիլլի Գրոգանը բոլորից լավն է։

Նա լռեց և ժպտաց ցրիչին, քաղաքի աղքատ ու կեղտոտ վազողներից եկած այն տղային, որ անցյալ գիշեր և ճիշտ ժամանակին էր աշխատանքի ընդունվել։

— Մի ուրիշ երգ էլ երգիր, փոքրիկ,— ասաց նա,— որովհետև դու և ես դեռևս ողջ ենք։

Հոմերն անմիջապես սկսեց երգել։

Հատված ,,Մարդկային կատակերգություն,, ստեղծագործությունից։ 

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Աղբյուրը

Առաջադրանքներ 

1. — Արդեն քանի տարի է ուզում են ինձ թոշակի ուղարկել, — բղավեց  նա,-ուզում են իմ փոխարեն մեքենանաներ դնել:       Բազմացնողներ  և հեrագրամեքենաներ,- ասաց նա արհամարհանքով,- մեքենաներ՝ մարդկանց փոխարեն …

Վա՞տ է մարդկանց փոխարեն մեքենաներ ունենալը:  Ինչո՞ւ:

Մեքենաները մարդկանցից ավելի վատ են հասկանում և անում շատ բաները այդ պատճառով ավելի լավ է որ մարդիք աշխատեն։


2.Մեկնաբանեք հետևյալ հատվածը.

Նա  լռեց և ժպտաց  ցրիչին, քաղաքի աղքատ ու կեղտոտ փողոցներից եկած այն տղային, որ անցյալ գիշեր և ճիշտ  ժամանակին  էր աշխատանքի ընդունվել:
— Մի ուրիշ երգ էլ երգիր, փոքրիկ,- ասաց նա,- որովհետև դու և ես դեռևս  ողջ ենք:
Հոմերն անմիջապես սկսեց երգել:

Իմ կարծիքով այս հատվածը ասում է , որ պետք է ուրախանալ կանքի ամեն պահից։


3.Ճշտեք կետադրությունը.
ճիշտ այդպես,-տղաս,- ասաց  նա,- մի  մտահոգվիր, մի  վախեցիր, ճիշտ այդպեսպետք է անել:


4. Գրի՛ր շարադրություն․
Մոլորակ, որտեղ սպասարկում են միայն մեքենաները։ 

Եթե լիներ մոլորակ որում սպասարկում են մեքենաներ, մարդիք աշխատանք չեին ունենա և երեվի նրանք փողել չեին ունենա։Իսկ մեքենաները սպասարկելու համար մարդ չեին ունենա։ Իսկ եթե հանկարծ այդ մեքենան փչանար մարդիք այդ մեքենային չեին կաողանա սարգել որովետեվ չեյն իմանա ոնց սարքել և մի ժամանակ անց բոլոր մեքենաները կփչանայն է մոլորակը կդառնար մեր մոլորակի պես հասարակ մոլորակ։

դասարանակն մաթեմ 18.10.2022

Դասարանական առաջադրանքներ՝ 236; 240; 244; 248; 253

  1. Համաչա՞փ են արդյոք պատկերները տարված ուղղի նկատմամբ
    (տե՛ս նկ. 13)։ Կարո՞ղ են արդյոք այդ պատկերները համաչափ լինել
    մեկ ուրիշ ուղղի նկատմամբ։
    ա)


  2. Պատկերի համաչափության առա՞նցքն է արդյոք տարված ուղիղը
    (տե՛ս նկ. 15)։

Ա) ոչ

Բ) ոչ

Գ) այո

Դ)ոչ

Ե) այո

Զ) այո

Քանի՞ համաչափության առանցք ունի քառակուսին:

4 առանցք

  1. Ապրանքի գինը 5600 դրամ էր։ Այդ գինը նախ բարձրացավ
    10 %-ով, ապա իջավ նույնքան տոկոսով։ Նախնական գնի համեմատ
    ավելի թա՞նկ, թե՞ ավելի էժան դարձավ ապրանքը։

5600×10:100=560

5600+560=6160

6160×10%=616

6160-616=5544

  1. Վերցված է մի բնական թիվ։ Եթե նրան գումարենք 15 և ստացված
    գումարը բազմապատկենք 4-ով, ապա կստացվի 80։ Ո՞րն է այդ
    80:4=20
    20-15=5 բնական թիվ

տնային մաթեմ 17․10․2022

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 213; 215; 221; 225-ա,գ,ե; 227-ա,գ,ե

  1. Ինչի՞ է հավասար գծագրի մասշտաբը, եթե նրանում գծված
    պատկերները իրականներից մեծ են 7 անգամ։
    1:7

  1. Տեղանքում 625 մ երկարություն ունեցող հատվածին հատակագծում
    համապատասխանող հատվածի երկարությունը 5 սմ է։
    Որքա՞ն է երկու կետերի հեռավորությունը տեղանքում, եթե հատակագծում
    համապատասխան կետերի հեռավորությունը 10 սմ է։
    5:625
    1:125
    10սմ հատակագծում = 1250 մ տեղանքում


  2. Դպրոցում կա 480 աշակերտ։ Նրանց 35 %-ը մասնակցել է մարզական
    մրցումներին։ Աղջիկները մրցումների մասնակիցների 25 %-ն
    են։ Քանի՞ աղջիկ է մասնակցել մրցումներին։
    480×35:100=168 աշակերտ Աղջիկ մասնակցեցին
    168×25:100=42Աղջիկ մասնակցեցին մրցումներին
  3. Գտե՛ք այն թիվը, որը տառի փոխարեն
    գրելու դեպքում կստացվի
    հավասարություն.
    ա) x : 25 = 2 : 5,
    x=2×25:5=10
  4. 10 : 25 = 2 : 5,

    գ) 38 : x = 19 : 5,
    x=38×5:19=190:19=10
    38 : 10 = 19 : 5,


    ե) 81 : 72 = 162 : 36,


  5. Կռահե՛ք քառակուսու կողմի երկարությունը, եթե նրա մակերեսն է`
    ա) 36 սմ2,
    կողմը = 6 սմ-ի

    գ) 1 սմ2,
    կողմը= 1 սմ -ի
  6. ե) 49 մմ2
    կողմը =7սմ -ի