մաթեմ ընտրությամբ գորյունեություն 14․12․2021

  1. Արամը գրում է KANGAROO բառը` օրական գրելով մեկ տառ։ Նա սկսում է
    չորեքշաբթի օրը։ Շաբաթվա ո՞ր օրը Արամը կավարտի այդ բառը գրելը։
    (A) երկուշաբթի (B) երեքշաբթի (C) չորեքշաբթի
    (D) հինգշաբթի (E) ուրբաթ

  1. Քարանձավաբնակ մարդն ուզում է հավասարակշռել քարերի երկու կույտ։ Քարերից ո՞րը նա
    պետք է դնի աջ կողմում, որպեսզի երկու
    կողմերն էլ ունենան նույն կշիռը։

(A) (B) (C) (D) (E)

  1. Խաղալիքը գտնվում է քառակուսու ներսում, ինչպես ցույց է տրված նկարում։
    Երեխան մի քանի անգամ խաղալիքը մի վանդակից մյուսն է
    տեղաշարժում՝ հետևյալ հաջորդականությամբ. նախ՝ դեպի աջ, հետո
    վեր, այնուհետև ձախ, հետո ներքև, ապա՝ էլի աջ։ Բերված նկարներից
    որո՞ւմ է ճիշտ պատկերված խաղալիքի վերջնական դիրքը։
    (A) (B) (C) (D) (E)

  1. Սարգիսն արթնացել է մեկ ու կես ժամ առաջ։ Երեք ու կես ժամ հետո նա գնացքով
    կմեկնի իր տատիկի մոտ։ Գնացքը մեկնելուց քանի՞ ժամ առաջ է նա արթնացել։
    (A) 2 ժամ (B) 3 ու կես ժամ (C) 4 ժամ
    (D) 4 ու կես ժամ (E) 5 ժամ

  1. Մարիամը նկարագրեց նկարում բերված հինգ պատկերներից մեկը`
    հետևյալ ձևով. այդ պատկերը քառակուսի չէ։ Այն մոխրագույն է,
    եռանկյուն է կամ կլոր։ Պատկերներից ո՞րն է նկարագրել Մարիամը։
  2. (A) A (B) B (C) C (D) D (E) E

  1. Հասմիկը երեք պաղպաղակի համար վճարել է 450 դրամ։ Միքայելը երկու
    կարկանդակի համար վճարել է 240 դրամ։ Որքա՞ն է վճարել Դավիթը մեկ
    պաղպաղակի
    և մեկ կարկանդակի համար։
    (A) 170 դրամ (B) 190 դրամ (C) 220 դրամ (D) 270 դրամ (E) 390 դրամ

  1. Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս (օրինակ՝ ժամը 8:00-ին, 9:00-ին,
    10:00-ին), խփում է ժամերի թվին համապատասխան անգամ։ Այն նաև մեկական
    անգամ խփում է յուրաքանչյուր կես ժամը մեկ (օրինակ 8:30-ին, 9:30-ին, 10:30-ին)։
    Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55-ից մինչև 10:45-ը։
    (A) 6 (B) 18 (C) 27 (D) 30 (E) 33

  1. Պատկերներից որի՞ մակերեսն է ամենամեծը։
    (A) (B) (C) (D) (E)

  1. Ձվերը տեղավորում են 6 կամ 12 տեղանոց արկղերի մեջ։ Ամենաքիչը քանի՞
    արկղում կարելի է տեղավորել 66 ձուն այնպես, որ արկղում դատարկ տեղ չմնա։
    (A) 5 (B) 6 (C) 9 (D) 11 (E) 13

  1. Դասարանի յուրաքանչյուր աշակերտ ունի առնվազն մեկ, բայց՝ երկուսից ոչ ավել,
    տնային կենդանի։ Նկարում
    պատկերված են նրանց բոլորի ունեցած
    տնային կենդանիները միասին:
    Աշակերտներից երկուսն ունեն և՛ շուն,
    և՛ ձկնիկ։ Նրանցից երեքն ունեն կատու
    և շուն։ Մնացածն ունեն մեկական
    կենդանի: Քանի՞ աշակերտ կա
    դասարանում։
    (A) 11 (B) 12 (C) 13 (D) 14 (E) 17

  1. Կարենի գրպանում կա 13 մետաղադրամ, յուրաքանչյուրը 5 կամ 10 դրամ
    արժողությամբ։ Բերված թվերից ո՞րը չի կարող լինել Կարենի գրպանի եղած
    մետաղադրամների արժեքների գումարը։
    (A) 80 (B) 60 (C) 70 (D) 115 (E) 125

  1. Նկարի վրա պատկերված թուղթը ծալում են նշված սև գծի
    երկայնքով։ Տառերից ո՞րը չի ծածկվի մոխրագույն քառակուսով։
    (A) A (B) B (C) C (D) D (E) E

  1. Արսենը, Բաբկենը, Գագիկը, Դավիթը, Երվանդը
    և Զավենը զառ են
    գցում։ Յուրաքանչյուրի գցած թիվը տարբերվում է մնացածից։
    Արսենի թիվը երկու անգամ մեծ է Բաբկենի թվից։

Արսենի թիվը երեք անգամ մեծ է Գագիկի թվից։
Դավթի թիվը չորս անգամ մեծ է Երվանդի թվից։
Ի՞նչ թիվ է գցել Զավենը։
(A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6

  1. Վիկտորինա-մրցույթի կանոնները հետևյալն են. յուրաքանչյուր մասնակից
    ստանում է նախնական 10 միավոր
    և պետք է պատասխանի 10 հարցի։ Ամեն ճիշտ
    պատասխանի համար նրան տրվում է մեկ միավոր, իսկ ամեն սխալ պատասխանի
    համար հանվում է մեկ միավոր։ Մրցույթի ավարտին տիկին Սիմոնյանը վաստակել
    էր 14 միավոր։ Քանի՞ սխալ պատասխան էր նա տվել։
    (A) 7 (B) 4 (C) 5 (D) 3 (E) 6

  1. Լաբիրինթոսի յուրաքանչյուր քառակուսում կա պանրի
    մի կտոր։ Մկնիկն ուզում է մտնել լաբիրինթոս
    և դուրս
    գալ այնտեղից՝ վերցնելով հնարավորինս շատ պանրի
    կտորներ։ Նա չի կարող երկու անգամ կանգնել նույն
    քառակուսու վրա։ Ամենաշատը քանի՞ կտոր պանիր
    կարող է հավաքել մկնիկը։
    (A) 17 (B) 33 (C) 37 (D) 41 (E) 49

  1. Երեկույթի ժամանակ երկու միանման տորթերից յուրաքանչյուրը բաժանեցին չորս
    հավասար մասերի։ Հետո ստացված ամեն մի կտորը բաժանեցին ևս երեք
    հավասար մասի։ Մասնակիցներից յուրաքանչյուրը վերցրեց մեկական կտոր, և
    վերջում մնաց տորթի երեք կտոր։ Քանի՞ մարդ էր մասնակցում երեկույթին։
    (A) 24 (B) 21 (C) 18 (D) 27 (E) 13

  1. Չորս աղջիկ՝ Մարինեն, Լուսինեն, Կարինեն
    և Տաթևիկը, նստած էին նստարանին։
    Առաջինը տեղերով փոխվեցին Մարինեն
    և Կարինեն, հետո Կարինեն տեղը փոխեց
    Տաթևիկի հետ։ Դրանից հետո աղջիկները նստած էին նստարանին այնպես, ինչպես
    ցույց է տրված նկարում՝ Մարինեն, Լուսինեն, Կարինեն
    և Տաթևիկը։ Ի՞նչ
    հաջորդականությամբ էին նստած նրանք սկզբում, ձախից աջ ուղղությամբ
    հաշված։
    (A) Մարինե, Լուսինե, Կարինե, Տաթևիկ
    (B) Մարինե, Կարինե, Տաթևիկ, Լուսինե
    (C) Կարինե, Լուսինե, Տաթևիկ, Մարինե
    (D) Լուսինե, Մարինե, Կարինե, Տաթևիկ
    (E) Տաթևիկ, Մարինե, Լուսինե, Կարինե

  1. Նկարում պատկերված էլեկտրոնային ժամացույցը ցույց է
    տալիս ժամանակը երկու տարբեր թվանշաններով։ Օրվա
    ընթացքում քանի՞ անգամ բոլոր չորս տեղերում կլինեն նույն
    թվանշանները։
    (A) 1 (B) 24 (C) 3 (D) 5 (E) 12

  1. Նկարում պատկերված է չորս միանման զառերի որոշակի
    դասավորություն։ Զառերից յուրաքանչյուրի հակադիր կողմերի կետերի
    գումարը հավասար է 7-ի։ Ի՞նչ տեսք ունի տվյալ դասավորությունը
    հակառակ կողմից։
    (A) (B) (C) (D) (E)

  1. Նկարում ցույց է տրված երեք քարտ։ Դրանցից կարելի է կազմել
    տարբեր թվեր, օրինակ՝ 989 կամ 986։ Քանի՞ տարբեր եռանիշ
    թիվ կարելի է կազմել այդ երեք քարտով։
    (A) 4 (B) 6 (C) 8 (D) 9 (E) 12

  1. Անդրանիկն ուզում է հավաքել նկարի վրայի պատկերը՝
    օգտագործելով բերված կտորներից որևէ մեկը մի քանի անգամ: Այդ
    կտորները չի կարելի դնել իրար վրա։ Բերված կտորներից ո՞րը նա
    չի կարող օգտագործել նկարի պատկերը ստանալու համար։
    (A) (B) (C) (D) (E)

  1. Նկար 1-ում ցույց տրված ամրոցը
    կառուցված է խորանարդներից։ Նկար 2-ում
    պատկերված է ամրոցը՝ վերևից։ Քանի՞
    խորանարդ է պահանջվել ամրոցի
    կառուցման համար։
    (A) 56 (B) 60 (C) 64 (D) 68 (E) 72

  1. Նկարի շրջանակներից երեքում Արամը գրել է 6, 7
    և 8 թվերը։
    Մնացած շրջանակներում նա պետք է գրի 1, 2, 3, 4
    և 5 թվերն
    այնպես, որ քառակուսու յուրաքանչյուր կողմի վրա գրված թվերի
    գումարը հավասար լինի 13-ի։ Այդ դեպքում որքա՞ն կլինի
    մոխրագույն շրջանակներում գրված թվերի գումարը։
    (A) 12 (B) 13 (C) 14 (D) 15 (E) 16

Оставить комментарий