Մամփրե արքան

Կարդա՛ Մ․ Գալշոյանի ,,Մամփրե արքան,, ստեղծագործությունը։ 
1.Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը, բարբառային բառերը և բացատրի՛ր։


2. Ինչի՞ հետ է համեմատում հայոց գրերը։ 

Զինվորների։
3. Բացատրի՛ր ասացվածքը՝ Ուսումն եփած հաց է, մարդու թևի տակ դրած։ 

Ասացվածքը ցույց է տալիս, որ ուսումը հասանելի է բոլորին բայց ոչ բոլորն են օգտվում դրանից։
4. Ինչպե՞ս ես հասկանում այս հատվածը՝  Հայոց գրերը հայոց զինվորներն են։ Իսկ թագավորը, թագավորը Մամփրեն է, Մամփրեն է արքան, այսինքն նա, ով այդ զինվորներն ունի իր հրամանի տակ և նրանց կռիվ է տանում հանուն հայրենիքի, հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն գեղեցիկի։ Իսկ Մամփրե արքան կարող է հանկարծ փսլնքոտի մեկը լինել և զինվորներին հիմար հրամաններ տալ, այդ դեպքում նա արդեն արքա չէ, այլ սովորական մի փսլնքոտ և հրաման տալու իրավունք չունի, այլ ամենաշատը, ամենաշատը, պետք է հետևի, թե իսկական արքայի հրամանի տակ զինվորներն ինչպես են շարժվում, դեպի ուր են շարժվում և ինչ են անում և եթե կարող է, թող մաքրի իր փսլինքը: Այդ Մամփրե արքան կարող է հանկարծ նենգ, մի ավազակ լինել, իսկ ավազակն արդեն արքա չէ, ավազակ է ու կա, և նրա պիղծ հրամանի տակ այդ զինվորները կարող են դառնալ ասկյարներ։

Այս հատվածը ասում է, որ քո օգտագործած բառերը քո զինվորներն են, իսկ դու արքան, ինչքան ճիշտ օգտագործես քո բառերը այդքան մեծ հաջողություններ կունենաս։

5. Ըստ Մամփրեի՝ ինչի համար էին գրերը, ինչպես էր իրեն զգում, երբ արդեն ճանաչում և տիրապետում էր գրին։ 

Մամփրեի ասում էր որ, գրերը նման են զինվորների, քանի որ նրանք ուժ են տալիս պայքարում։ Գրված խոսքը մնում է և չի կորում բայց բանավոր խոսքը ժամանակի ընթացքում մոռացվում է։

6. Ինչպե՞ս կմեկնաբանես ստեղծագործության ավարտը՝ Մամփրեի կարմիր գլխատառերով գիրը։ 

7. Մամփրեի՝ տառեր սովորելու ցանկությանն ինչպես վերաբերվեցին գյուղացիները, ինչիպիսի՞ վերաբերմունք  ունես դու։

Գյուղացիները ծիծաղեցին և չհավատացին, որ նա կարող է տառերը սովորել ուշ տարիքում։
8. Ինչպիսի՞ ուսուցչուհի էր թոռնուհին։

Թոռնուհին լավ ուսուցչուհի էր, քանի որ նա համբերությամբ և սիրով էր սովորեցնում էր պապիկին։
9. Հայոց գրերի ստեղծման մասին ի՞նչ պատմություններ գիտես, ներկայացրո՛ւ, եթե չգիտես, ուսումնասիրություն արա համացանցում։ 


10. Քո կարծիքով, ինչո՞ւ է կարևոր սեփական գիր, տառեր ունենալը։ 

Սեփական գրեր ունենալով դու կախված չես այլ պետությունից։

Գործնական քերականություն

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։ 

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու բոլոր որսվածների  հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

-Այստեղ բոլորիս անխուսափելի կործանում է սպասվում,-տխուր-տխուր մտածեց նա՝ տեսնելով, թե հատակին դատարկված կույտի մեջ իր դժբախտ եղբայրակիցներն առանց ջրի ինչպես են խեղդվում և ջղաձիգ թպրտում մահվան  տանջանքների մեջ:

Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց մուկը:

-Լսի՛ր , բարի՛ մկնիկ,-աղերսեց ոստրեն: Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:

Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

-Լավ,-պատրաստակամորեն ասաց մուկը՝ որոշելով ձեռք գցել ձրի ավարը, որն, ինչպես ասել են հմուտ որսորդները, իր ոտքով է եկել: -Բայց դու նախապես պետք է բացես քո խեցու փեղկերը,գոնե կիսով չափ, որպեսզի ինձ ավելի հարմար լինի քեզ տանել դեպի ծով: Հակառակ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարողանա գործը գլուխ բերել:

Խաբեբան այնքան համոզիչ ու ոգեշնչված էր խոսում, որ նրա համաձայնությունից ուրախացած ոստրեն չնկատեց խարդավանքն ու վստահելով բացեց փեղկերը: Մուկը սուրուլիկ դնչով անմիջապես խցկվեց խեցու ներսը, որպեսզի ատամներն ավելի ամուր խրի խեցու մեջ: Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին։ Ոստրեին թվաց՝ գուցե  ինչ-որ բան այն չէ, հասցրեց շրխկացնելով փակել իր փեղկերը՝ թակարդի նման ամուր սեղմելով կրծողի գլուխը:

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

1. Ո՞ր միտքն է բխում տեքստի բովանդակությունից կամ չի հակասում նրան։ 

Ա․ Ինչպես ասում են ՝ խորամանկիր, բայց պոչդ լա՛վ պահիր:

Բ․ Անրհարժեշտ է ընկերներ ընտրելուց առաջ ուշադիր լինել։ 

Գ․ Երբեք չես կարող իմնալ՝ ինչ կպատահի։ 

Դ․ Ձկնորսական խրճիթը գտնվում էր ծովի մոտ։ 

2. Առանձնացրո՛ւ նախադասություն, որտեղ համադասական շաղկապը կապել է նախադասության անդամներ։ 

Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

3. Տրված նախադասության մեջ ընդգծվածն ի՞նչ պաշտոն է կատարում։ 

Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր։ 

Ստորոգելի

4. Տեքստից դո՛ւրս գրիր զննել բառի հոմնաիշը։ 

Նկատել

5. Ի՞նչ է նշանակում գործը գլուխ բերել։ 

Գործը գլուխ բերել նշանակում է գործը հաջողությամբ ավարտել։

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկբայական վերաբերական։ 

Գուցե

7.  Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան ։ Այս նախադասության մեջ ո՞ր խոսքի մասով է արտահայտված գոյականական անդամի լրացումը և ի՞նչ լրացում է։ 

Որոշիչ։

8. Նախադասության անդամներից որի՞ պաշտոնն է սխալ նշված։ 

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

Մուկը- ենթակա

Լսեց- ստորոգյալ 

բարձրձայն- ածական

ցավից -պատճառի պարագա 

9. Ի՞նչպիսինն էր ոստրեի միսը։

Ոստրեի միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:։

10. Տեքստից դո՛ւրս գրիր բառ, որտեղ ե-ն հնչյունափոխվել է ի-ի։ 

Կիսով։

11.  Դո՛ւրս գրիր նախադասություն, որտեղ ենթակա չկա։ 

Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:

12. Դո՛ւրս գրիր մեկ բառ, որում գաղտնավանկ կա։ 

13. Դո՛ւրս գրիր մեկ կրկնավոր բարդություն։ 

14. Դո՛ւրս գրիր մեկ որոշյալ դերանուն։

15. Դո՛ւրս գրիր մեկ մակբայ։

16. Դո՛ւրս գրիր վաղակատարով դրված որևէ բայ։ 

Գործնական քերականություն

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։ 

Յուրօրինակ, փողկապ, կողք, կանաչազարդ, բարձրասաղարդ, բարձրանալ, հինավուրց, փրփրադեմ, երդվել, ագ-ազ, անտարբեր, ա-երախտ, ապ-արդյունք, հազարաբ-ր, արցունք, դ-խեմ, երջանիկ, մեր-ակա։ 

2. Ճշտել բառերի գրությունը՝ գրելով գծիկով, առանձին կամ կից։ 

հուշարձանկոթող, լեռնադահուկային, հարավ-արևմուտք, հայ-ռուսական, ձյուն-ձմեռ, մուգ կանաչ, մայր իշխանություն, ռոմանագերմանական, նոր արեշցի, առօրյախոսակցական, 10-ից, նորանկախ, գողեգող, այրուձի, քաջ առողջություն։ 

3. Հաշվի՛ր տրված բառերի վանկերի քանակը։ 

արահետ-3, անիրական-4, կիսաբաց-3, կոթող-2, մատենադարան-5, երաժիշտ-3, համաշխարհային-5, չարագույժ-3, հյուրասեր-3, մոխրակույտ-3։ 

 4.  Գրի՛ր, թե տրված բառերը կազմությամբ ինչպիսին են։ 

Բքախեղդ, միջնապատ, ոտնաչափ, մազանոթ, ճոճաթոռ, բնավեր, ոսկրախտ, հանքափոր, սևաչյա, անբարետես, նկարազարդ, ալեծուփ։ 

Այս բառերը բարդ են։

5. Կազմի՛ր տրված բառերի հոգնակի թիվը։

Տանուտեր-տանուտերեր, պատկեր-պատկերներ, հավաք-հավաքներ, միտք-մտքեր, գիրք-գրքեր, ջիղ-ջղեր, գիշեր-գիշերներ, պատճեն-պատճեններ, բեռ-բեռներ, մեկնակետ-մակնակետեր, մենապար-մանրեպարեր, հավատարմագիր-հավատարիմներ, ուղեցույց-ուղեցույցեր։ 

6. Տրված նախադասություններում ընդգծիր հանգման խնդիրները /ո՞ւմ, ինչի՞ն/։ 

Թեք անձրևը խփում էր պատուհանի ապակիներին։
Ինչի՞ն էր խփում — պատուհանի ապակիներին։
Մենք պատրաստ ենք քննության։
Ինչի՞ն ենք մենք պատրաստ — քննության։
Դու անհոգ նայեցիր ինձ վրա։
Ո՞ւմ վրա նայեցիր — ինձ վրա։
Նոր տնօրենը սկսել էր ծանոթանալ աշխատակիցների հետ։
Ո՞ւմ հետ էր ծանոթանում — աշխատակիցների հետ։
Մենք իրար թշնամի չենք։
Ո՞ւմ թշնամին չենք — իրար
Դասարանում ես բոլորի հետ մտերիմ եմ։ 
Ո՞ւմ հետ ես մտերիմ — բոլորի հետ

7. Տրված պարզ նախադասությունները դարձնել բարդ նախադասություն։ 

Երեկոյի տաք անձրևը ջերմացրեց նրա սիրտը։ 
Երբ երեկոյի տաք անձրևը սկսեց գալ նրա սիրտը ջերմացավ։
Քամուց մեզմ ճռնչում էր այգու դռնակը։
Քամին այնքան ուժգին էր փչում, որ այգու դռնակը մեզմ ճռնչում էր։
Ամառային ձորում իջել էր մեղմ տխրություն։

8. Ընդգծի՛ր տրված նախադասությունների ենթական /մեկ գծով/  և ստորգյալը /երկու գծով/։ 

Օդը/ /սառն է/։ 
Ոմանք/ ինձ /հասկանում են/։ 
Այստեղ ապրել/ /հնարավոր չէ/։ 
Այծերը/ ժայռի ողորկ լանջով /քայլում են/, դունչը/ մեկնում մի ծաղկի, որ գլուխը կախել է անդունդի վրա։ 
Այդ ամենը/ /տևում է/ ընդամենը մի ակնթարթ։ 
Դա լսելով՝ ներկաներից մի քանիսը/ /գունատվեցին/։ 

9. Ընդգծիր այն նախադասությունները, որտեղ կա փոխաբերություն։  

Կապուտաչյա լիճը լաց էր լինում մշուշոտ քողի տակ, հետո պայծառանում էր, որովհետև մշուշը ցրվում էր, երևում էր արևը և բացվում էր նաև նրա տրամադրությունը։ 

Վաղարշապատը լցված էր սովալլուկ որբերի մեծ խմբով։ 

Ճամփեզրին կարկաչուն առվակն էր հոսում, որ իր կարկաչյունով մի զմայլելի երգ էր մրմնջում։ 

10.  Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Սյուների պես երկինք մխրճված ահռելի քերծերի վրա ո՛չ մի ծիլ, ո՛չ մի կանաչ չէր երևում,․․․

ա․ որովհետև ծիլերի դուրս գալու ժամանակը չէր, 
բ․ բայց հեռվից նկատելի էին ապառաժների ծերպերին ապաստան գտած հաղարջի գաճաճ թփերը,
գ․ երևում էր, որ ամեն ինչ վաղուց այրվել է, 
Դ․ պետք էր մի կերպ գտնել ճանապարհը։ 

11. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Տաք երեկոներին մինչև իսկ բացօթյա քնում էի տատիս նվիրած թաղիքի վրա։ 
2. Այդ պատճառով էլ ամբողջ ամառ ես այգում էի անցկացնում, բացի, իհարկե, անձրևոտ օրերից։ 
3. Երբեմն տատս էլ էր քնում այգում․ մի խուրձ խոտ էր բերում, փռում իմ օթևանի մոտ, պառկում ու երկար-բարակ որևէ բան պատմում։ 
4. Ես սիրում եմ մոտ գտնվել բնությանը, իսկ հնարավորության դեպքում փորձում եմ շատ վայելել նրա պարգևած հաճելի անդորրությունը, առինքնող այն ակնթարթները, որոնք հոգիդ լցնում են յուրօրինակ խաղաղությամբ։ 

4 — 2 — 1 — 3

12. Գտի՛ր նախադասությունների մեջ թույլ տված բառագործածության սխալները և ուղղիր։ 

Ճապոնական-Ճապոնացի գիտնականները տարիներ շարունակ գիտափորձեր են անցկացրել  բույսերի վրա ՝ պարզելու՝ դրանցից որոնք են առավել լավ կլանում փոշին։ 

Աստղագետ Վ․ Համբարձումյանը իրավմամբ  մեր ժամանակների ամենակարկառուն գիտնականներից էր։ 

13. Գտի՛ր նախադասությունների մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր։ 

Պարզ դարձավ, որ ամբոխը չեն հավատում իրենց առաջնորդին։ 
Այդ ամենը վկայում են, որ վերահսկողությունը պատշաճ մակարդակի չի եղել։ 

14. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Միակ ուղևորը որը լռելյայն նստած լաստանավի աջ եզրին մի ձեռքով խաղում էր կապույտ կոհակների հետ նկարիչ Փանոս Թերլեմեզյանն էր։ 
Դեմուդեմ հուռթի արտերն են կանաչ գոտիով իսկ բարձունքի վրա ծերուկ հովիվը կռթնած իր անբաժան ձեռնափայտին հետևում է ոչխարների հոտին։ 
Նրա աչքերին նայելիս թվում էր կապույտ երկնքում աստղեր են առկայծում։ 

15. Առանձնացրո՛ւ հոմանիշ զույգերը։ 

Հարևան, մթնշաղ, հուռթի, մագիլ, քղանցք, կուլա, թառանչ, նիհար, բաժակ, խուրձ, կտրիճ, որմ, ճիրան, արգավանդ, փեշ, դրկից, փարչ, աղջամուղջ, վտիտ, պատ, հառաչ, գավաթ, տրցակ, արի։ 

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Աբեղան․․․․․․ մորս, որ մոտենա ․․․․, հետո բռնեց ․․․․․ ձեռքից և, խորհրդավոր ժպտալով, ․․․․ դռանը։ 

ճգնավոր, խորհուրդ տալ, մոտենալ, նա

Ես ․․․․․, որ նա ․․․․․ համար էր ․․․․․ այդ ողորմելի ․․․․․․ մեջ։ 

կերպարանք, մտնել, չհայտնել, ես 

Դասարանական և տանին հանր 2.12.2025

Դասարանական առաջադրանքներ՝ 236-ա,գ,ե;237-ա,գ,ե;238-ա,գ,ե;

Լրացուցիչ առաջադրանքներ՝236-բ,դ,զ;237-բ,դ,զ; 238-բ,դ,զ

ա. (2, 6)​ ∪ ​(7, ​+ ∞)

բ. (− ∞,​ − 5)​ ∪ ​(− 2, 1)

գ. (− 1, 4)

դ. (− 2, 2)

ե. (− ∞,​ − 1)​ ∪ ​(3, ​+ ∞)

զ. (− ∞,​ − 5)​ ∪ ​( 3,​ + ∞​)

ա) {− 1}​ ∪ ​[4,​ + ∞)

բ) [− 6, 2]​ ∪ ​[5,​ + ∞)

գ) {− 9}​ ∪ ​[1, 6]

դ) (− ∞,​ − 5]​ ∪ ​{2}

ե) (− ∞,​ − 7]​ ∪ ​{− 6}​ ∪ ​[3,​ + ∞)

զ) [− 3,​ − 1]

ա) (− ∞,​ − 3)​ ∪ ​(− 3, 2)​ ∪ ​( 5,​ + ∞​)

բ) (− ∞,​ − 2)​ ∪ ​(− 2, 0)​ ∪ ​(3, ​+ ∞)

գ) (− ∞,​ − 2)​ ∪ ​(− 2, 1)​ ∪ ​(1, 4)

դ) (− 3, 1)​ ∪ ​(1, 10)

ե) (− ∞,​ − 23)​ ∪ ​(− 23,​ − 14)​ ∪ ​(− 14, 9)​ ∪ ​(15,​ + ∞)

զ) (− ∞, ​− 15)​ ∪ ​(− 15,​ − 6)​ ∪ ​(4, 18)

Դաս 12. (01.12 — 05.12)

§ 16. Հաղորդիչների հաջորդական միացումը:

§ 17. Հաղորդիչների հուգահեռ միացումը:

1. Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում էլ. շղթայում:

2. Ինչի՞ց է կախված  էլ. շղթայի սպառիչներում անջատված էներգիան:

Էլեկտրական շղթայում անջատված էներգիայի քանակը կախված է այդ շղթայում առկա սպառիչներում հոսանքի ուժից:

3. Ինչպիսի՞ն է հոսանքի ուժը հաջորդաբար միացված սպառիչներում, ինչպես նաև դրանք միացնող հաղորդալարերում:

Նույնն է:

4. Ինչպե՞ս են հաշվում լարումը  հաջորդաբար միացված սպառիչներից կազմված տեղամասում:

U=U1+U2

5.Ինչպե՞ս են որոշում հաջորդաբար միացված սպառիչների տեղամասի դիմադրությունը:

Հաջորդաբար միացված սպառիչներից կազմված տեղամասի դիմադրությունը հավասար է առանձին սպառիչների դիմադրությունների գումարին:

6. Բերել էլ. շղթայի օրինակներ, որտեղ երևում է, սպառիչների զուգահեռ միացման առավելությունը հաջորդականի նկատմամբ:

Ենթադրենք ուզում ենք շղթային միացնել  էլեկտրական լամպը, էլեկտրական զանգը և արդուկը: Այդ դեպքում, եթե նշված սպառիչները միացնենք հաջորդաբար, ապա շղթան բանալիով փակելուց հետո միաժամանակ կհնչի զանգը, կլուսարձակվի լամպը և կսկսի տաքանալ արդուկը:

7. Ի՞նչ առընչությամբ են կապված հոսանքի ուժերը զուգահեռ միացված  սպառիչներում և շղթայի չճյուղավորված մասերում:

Շղթայի չճյուղավորված տեղամասում հոսանքի ուժը հավասար է սպառիչների տեղամասերում հոսանքի ուժերի գումարին:

8. Իրար միացված բոլոր սպառիչների համար որ էլեկտրական մեծությունն է նույնը:

Էլեկտրական լարումը:

9.Ինչպե՞ս են որոշում իրար զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր տեղամասի դիմադրությունը:

Իրար զուգահեռաբար միացված սպառիչներով ընդհանուր տեղամասի դիմադրության հակադարձ մեծությունը հավասար է առանձին սպառիչների դիմադրությունների հակադարձ մեծությունների գումարին:

Նոյեմբերի 28-դեկտեմբերի 3-ը, առաջադրանք 9-րդ դաս

Առաջադրանք 1

Գլուխ 2.8-Հայաստանի հարաբերությունները հարևան պետությունների հետ/ էջ 59-63, պատմել/

Գրավոր պատասխանել հարցերին

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Առաջին աշխարհամարտ-1914–1918 թվականների մեծ պատերազմի փուլը, որի հետևանքով Օսմանյան կայսրության մարտական գործողությունները և տարածաշրջանային փոփոխությունները խորացրին հայերի և գլոբալ ուժերի խնդիրները։
«չեզոք գոտի»-Լոռիի և հարակից շրջանների ժամանակավոր ընդգրկում/կարգավորման հատուկ ռեժիմ՝ հնարավոր բախումները կրճատելու նպատակով
կովկասյան թաթարներ-Ներկայիս Ադրբեջանցիները
Ս. Շահումյան-Բաքվի շրջանի պաշտպանության ժամանակակի հայ մարտիկ-գլուխներից մեկը
Հ. Բագրատունի-Բաքվի շրջանի պաշտպանության ժամանակակի հայ մարտիկ-գլուխներից մեկը
Սեբաստացի Մուրադ-Բաքվի շրջանի պաշտպանության ժամանակակի հայ մարտիկ-գլուխներից մեկը
Խ. Բեկ-Սուլթանով-բրիտանական աջակցությամբ նշանակված գեներալ-նահանգապետ/գերատեսիչը
Ա. Շահմազան-Ղարաբաղ-Զանգեզուրի մարզային խորհրդի ղեկավար
Դրո-հայ ռազմական ու քաղաքական գործիչ
Գ. Նժդեհ-հայ մարտական հրամանատար, Զանգեզուրյան, Լոռիի և այլ գործողությունների մասնակից ու հրամանատար։
Պ. Տեր-Դավթյան-

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Բնութագրի՛ր ՀՀ հարաբերությունները հարևան Իրանի, Վրաստանի և
Ադրբեջանի հետ: Ներկայացրո՛ւ հայերի պայքարը Ղարաբաղում և Զանգեզուրում:
Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ հիմնականում լավ էին։ Վրաստանի հետ հարաբերությունները լարվածացան սահմանային տարաձայնությունների, բայց հետո հարաբերությունները թեքվեցին դեպի լավը։ Ադրբեջանի հետ հարաբերությունները մշտապես հակասական էին՝ կապված Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի տարածքային հավակնությունների հետ։ Հայերը Ղարաբաղում և Զանգեզուրում վարում էին պաշտպանական պայքար՝ փորձելով պահպանել ինքնությունն ու բնակչության անվտանգությունը։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ արմատներ ունեին հայվրացական և հայ-ադրբեջանական վեճերը:
Հայ-վրացական վեճերի արմատները կապված էին Լոռու, Ջավախքի և սահմանների անհստակ բաժանման հետ։ Իսկ հայ-ադրբեջանական հակամարտությունը խոր արմատներ ուներ՝ պայմանավորված Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ մրցակցությամբ, ինչպես նաև փոխադարձ ազգային շարժումների հակադրությամբ։
գ. Վերլուծի՛ր։ Հնարավո՞ր էր արդյոք խուսափել
Վրաստանի ու Ադրբեջանի հետ բախում­ներից և ի՞նչ գնով։
Տեսականորեն հնարավոր էր խուսափել բախումներից միայն մեծ քաղաքական զիջումների և միջազգային ուժերի միջամտության շնորհիվ։ Սակայն իրական պայմաններում՝ թույլ պետություն, անորոշ սահմաններ և հարևանների հավակնություններ, բախումները գրեթե անխուսափելի էին։ Խուսափելը կնշանակեր տարածքային և քաղաքական լուրջ կորուստներ Հայաստանի համար։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ ազդեցություն ունեցան այս
փուլի հայ-ադրբեջանական հարաբերությունները բոլշևիկյան իշխանության և դրան հաջորդող տարիներին: Ի՞նչ նշանակություն ունեցավ Բաքվի պայքարը Հայաստանի Հանրապետության համար:
Հայ-ադրբեջանական թշնամական հարաբերությունները բոլշևիկների համար հիմք դարձան ավելի հեշտ միջամտելու և տարածաշրջանը վերահսկելու։ Բաքվի պայքարը կարևոր էր Հայաստանի համար, քանի որ այնտեղ մեծ հայկական համայնք կար, և արդյունաբերական ու նավթային կենտրոնի կորուստը թուլացրեց հայկական դիրքերը տարածաշրջանում։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչո՞վ էր պայմանավորված Մեծ Բրիտանիայի տարբերակված մոտեցումը Ղարաբաղի և Նախիջևանի հարցերում: Ի՞նչ ազդեցություն ունեցավ Ադրբեջանում բոլշևիկ­յան իշխանության հաստատումը տարածքային
խնդիրների վրա:
Մեծ Բրիտանիան տարբեր մոտեցում ուներ Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ, քանի որ ցանկանում էր տարածաշրջանում պահել իր ռազմավարական շահերը՝ հատկապես Պարսից ծոցի և նավթային շրջանների վերահսկումը։ Ադրբեջանում բոլշևիկյան իշխանության հաստատումը փոխեց ուժերի հարաբերակցությունը և հանգեցրեց այն բանին, որ այդ տարածքներն ավելի հեշտ անցան սովետական ազդեցության տակ՝ խորացնելով տարածքային խնդիրները։
3. Գնահատի՛ր։ Հիմնավորի՛ր, թե ինչու էին Հայաստանի տարածքային ակնկալիքները արդարացի. պատմություն, ժողովրդագրություն:
Հայաստանի տարածքային ակնկալիքները հիմնավոր էին, քանի որ այդ տարածքներում հայ բնակչությունը դարերով մեծամասնություն էր, իսկ պատմականորեն այդ երկրամասերը եղել էին հայկական մշակութային և պետական կյանքի մաս։ Բնակչության կառուցվածքն ու պատմական ժառանգությունը փաստում էին, որ Հայաստանը ուներ իրավական և բարոյական հիմք պահանջելու այդ տարածքները։

Առաջադրանք 2

Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Մուստաֆա Քեմալի կառավարությունների թիրախում. ՀՀ անկումը/ էջ 66-70 պատմել/

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բացատրիր և բնութագրիր Բ. Լեգրան . Պ . Մդիվանի • Հ. Օհանջանյան • Ռ. Տեր-Մինասյան. Ս. Կասյան Հայաստանի հեղափոխական կոմիտե • ՀՅԴ բյուրո • Դրո (Դ. Կանայան) • Հ. Տերտերյան

Բորիս Լեգրան — խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ էր Հայաստանում, ով մասնակցել է Հայաստանի խորհրդային դարձնելուն։

Պոլիկարպե Մդիվանի — վրացի բոլշևիկ գործիչ էր, ով 1920-ին Երևանում մասնակցել է Հայաստանի խորհրդայնացման բանակցություններին։

Համո Օհանջանյան — ՀՅԴ անդամ և Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետն էր, ով ղեկավարել է երկիրը թուրք-հայկական պատերազմի ընթացքում։

Ռուբեն Տեր-Մինասյան — ՀՅԴ գործիչ էր, ՀՀ վերջին ներքին գործերի նախարարն ու Փետրվարյան ապստամբության ղեկավարներից մեկը, որը պայքարել է բոլշևիկների դեմ։

Սարգիս Կասյան — հայ բոլշևիկ էր, եղել է Հեղկոմի նախագահը և օգնել է Հայաստանում խորհրդային իշխանությունը հաստատել 1920-1921 թթ.

Հայաստանի հեղափոխական կոմիտե (Հեղկոմ) — բոլշևիկների ղեկավարած մարմին էր, որը 1920 թվականի նոյեմբերին հայտարարեց Հայաստանի խորհրդային իշխանության հաստատումն ու ՀՀ կառավարության տապալումը։

ՀՅԴ բյուրո — ՀՅԴ կուսակցության գլխավոր ղեկավար մարմինն էր, որը 1918-1920 թթ. ղեկավարում էր Հայաստանի պետական քաղաքականությունը։

Դրո (Դրաստամատ Կանայան) — հայ ռազմական և քաղաքական գործիչ էր, ՀՀ բանակի հրամանատար, ով 1920 թ. դեկտեմբերին ժամանակավորապես ղեկավարել է Հայաստանը մինչև Հեղկոմի գալը։

Հարություն Տերտերյան — ՀՅԴ անդամ և պետական գործիչ էր, ՀՀ կառավարության անդամ և մասնակցել է 1920-ի Թիֆլիսի բանակցություններին։

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

ա. Նկարագրիր բոլշևիկների ու քեմալականների մերձեցման գործընթացը: Ինչպե՞ս հասունացավ թուրք–հայկական պատե-րազմը և ինչպե՞ս ընթացան ռազմական գործողությունները:

1920 թվականին բոլշևիկյան Ռուսիան և քեմալական Թուրքիան մոտեցան իրար, քանի որ երկուսն էլ դեմ էին Անտանտին ու կայսերապաշտությանը։ Թուրք-հայկական պատերազմը սկսվեց, երբ քեմալականները մերժեցին Սևրի պայմանագիրը և ուզեցին ռազմական ճանապարհով գրավել Արևելյան Հայաստանի տարածքները։ Օպերացիաները սկսվեցին սեպտեմբերին և ավարտվեցին Հայաստանի պարտությամբ ու Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումով։

բ . Բացատրի՛ր: Ի՞նչ դիրքորոշում ունեին Անտանտի տերու թյունները պատերազմի ընթացքում, և արդյոք նրանցից որևէ մեկն աջակցել է Հայաստանին: Ինչո՞ւ հայկական բանակը պարտություն կրեց և ովքե՞ր են պատասխանատու այդ պարտության համար

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, նույնիսկ եթե ճանաչում էին Հայաստանի անկախությունը և ստորագրել Սևրի պայմանագիրը, պատերազմի ժամանակ օգնություն չէին տվել։ Հայկական բանակը Քեմալական Թուրքիայից ծանր պարտություն կրեց, որովհետև միանձնյա էր՝ թվով, զենքով ու ռուսական օգնությամբ զիջելով հակառակորդին։ Պարտության հիմնական պատասխանատվությունը ընկնում է ՀՅԴ կառավարության վրա, որը թերագնահատեց թշնամու ուժը և չկարողացավ ապահովել բանակի մարտունակությունը կամ միջազգային աջակցություն ստանալ։

գ. Վերլուծիր: Ի՞նչ շահեր ու նպատակներ էին միավորում բոլշևիկներին ու քեմալականներին:

Բոլշևիկներին և քեմալականներին միավորում էր իրենց դեմքը Անտանտին և ցանկությունը պայքարել միջազգային իմպերիալիզմի դեմ, ինչն իրար դարձնում էր բնական դաշնակիցներ։ Ռուսիան ուզում էր Քեմալի միջոցով վերականգնել ազդեցությունը Անդրկովկասում և ապահովել հարավային սահմանները՝ օգտագործելով թուրքերին Հայաստանի դեմ։ Քեմալը Ռուսաստանից ստանում էր զինվորական ու ֆինանսական աջակցություն՝ իր ազգային շարժումն առաջ տանելու և Սևրի պայմանագիրը չեղարկելու համար։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

1 . Ճանաչիր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ բոլշևիկաքեմալական համագործակցությունը Հայաստանի անկման ու Սևրի պայմանագրի չիրագործման վրա:

Բոլշևիկա-քեմալական համագործակցությունը կործանեց Հայաստանի Հանրապետությունը, քանի որ թույլ տվեց Թուրքիային սեպտեմբերյան պատերազմում ջախջախել միանձնյա հայկական բանակին։ Քեմալը ստացավ անհրաժեշտ օգնություն, իսկ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը վերջնականապես չեղարկեցին Սևրի պայմանագիրը, բաժանելով հայկական տարածքները Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև։ Արդյունքում, Հայաստանը կորցրեց մեծ մասը իր տարածքի և դարձավ խորհրդային։

2 . Գնահատիր: Վերլուծիր և գնահատական տուր, թե ինչ դեր խաղացին հայերի կրած պարտությունը և Խորհրդային Ռուսաստա– նի երկդիմի դիվանագիտությունը Հայաս– տանի Հանրապետության անկման գոր։