Էսսե

Մուրացան ,,Առաքյալ,, և Մադրասի խմբակ

Հարցադրում՝   Համադրելով գեղարվեստական և պատմական տեքստերը՝ մեկնաբանի′ր, թե ինչու տարբեր ժամանակներում գործող անհատների առաջ քաշած լուսավոր գաղափարները կյանքի չկոչվեցին։

Հայ ժողովրդի պատմության մեջ շատ են առաջ են քաշվել լուսավոր գաղափարներ, սակայն դրանք հաճախ չեն իրականացվել։ Դա երևում է թե Մուրացանի «Առաքյալը» ստեղծագործության մեջ, և թե Մադրասի ազատգրական խմբակի գործունեության օրինակով։

Առաքյալը ստեղծագործությունում երիտասարդ ուսանողները խոսում են ազգին ծառայելու, ժողովրդի ցավերը բուժելու մասին։ Պետրոս Կամսարյանը նույնիսկ որոշում է վերադառնալ հայրենիք և օգնել գյուղացուն։ Սակայն ժամանակի ընթացքում նրա բարձր խոստումները չեն դառնում իրական գործ։գյուղը և ժողովուրդը մնում են անփոփոխ, ինչը ցույց է տալիս, որ միայն բարի ցանկությունը բավարար չէ գաղափարները կյանքի կոչելու համար։

Նույնը երեվում է Մադրասի խմբակի ստեղծագործության դեպքում։ Խմբակի անդամները ստեղծեցին առաջադեմ ծրագրեր, կարևորեցին կրթությունը և սահմանադրական կարգերը, սակայն դրանց իրականացումը անհնար եղավ պետականության բացակայության, ժողովրդի անմիաբանության և իրական պայմանների անպատրաստ լինելու պատճառով։

Այսպիսով, երկու օրինակներն էլ ցույց են տալիս, որ այդպիսի գաղափարները չեն իրականանում, երբ հասարակությունը պատրաստ չէ դրանց կամ երբ դրանք մնում են միայն գաղափարի մակարդակում։ Այնուամենայնիվ, այդ գաղափարները կարևոր դեր ունեցան՝ պահպանելով ազգային մտածողությունը և նախապատրաստելով ապագա սերունդներին։

Բնակչության տեղաբաշխումը: Տարաբնակեցումը

Բնակչության տեղաբաշխումը: Տարաբնակեցումը

Դաս 27, էջ 84-87

  1. Ի՞նչ գործոններ են ազդում ՀՀ բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման վրա:

Բնակչության տեղաբաշխումը որոշվում է բնական, տնտեսական, սոցիալական և այլ գործոններով։

  1. Ինչով են պայմանավորված ՀՀ–ում բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման
    մեծ տարբերությունները՝ ըստ ծովի մակարդակից ունեցած բարձրության:

Մեծ մասը բնակվում է ծովի մակարդակից 800–1000մ բարձրություններում։

  1. Ի՞նչ զարգացում է ունեցել քաղաքային տարաբնակեցումը ՀՀ–ում:

Քաղաքային տարաբնակեցումը սկսվել է 1914թ.–ին՝ միայն Երևանի, Գյումրիի, Գավառի և Գորիսի բնակչությամբ մոտ 10%։ Հետագայում գյուղերը խոշորացան, առաջացան նոր քաղաքներ, օրինակ՝ Հրազդան, Վանաձոր, Չարենցավան, և 1980–ականներին քաղաքների թիվը հասավ 58-ի։

  1. Ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ գյուղական տարաբնակեցումը։

Վերջին 100 տարում փոքր ու միջին գյուղերի թիվը նվազել է։ Արարատյան դաշտում նոր հողերի օգտագործման շնորհիվ ստեղծվել են մոտ 100 նոր գյուղեր։

  1. Թվարկե՛լ ՀՀ մարզերը մարզկենտրոններով /օգտվել էջ 29-ի քարտեզից

Գործնական քերականություն

Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է:  Մարդը խաբում է ։ Հասարակ մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել: Եվ առաջին ջանքը, որ պահանջվում է մարդուց, ուսուցչին խաբելը հաղթահարելն է: Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

Պետք է ձեզ համար պարզեք, որ ուսուցիչը շատ դժվար խնդիր ունի լուծելու՝ մարդկային մեքենաների մաքրում և նորոգում: Իհարկե, նա հանձն է առնում միայն այն մեքենաները, որոնք ի զորու է նորոգել: Եթե մեքենայի մեջ շարքից դուրս է եկել էական ինչ-որ բան, ապա նա հրաժարվում է դա նորոգելուց: Սակայն նույնիսկ այն  մեքենաները, որոնք, ըստ էության, դեռ հնարավոր է նորոգել, բոլորովին անհույս են դառնում, եթե սկսում են ստել: Ուսուցչին ասած սուտը, նույնիսկ ամենաաննշանը, օրինակ` ուսուցչից ինչ-որ բան թաքցնելը, որ ուրիշ մեկն է խնդրել գաղտնի պահել, կամ որ մենք ենք ուրիշին ասել, մարդու աշխատանքին վերջ է դնում, մանավանդ եթե նախկինում արդեն ինչ-որ ջանքեր գործադրել էր :

Այստեղ գործում է մի կանոն, որը երբեք չմոռանաք՝ մարդու գործադրած ցանկացած ջանք ավելացնում է նրա առջև դրված պահանջները: Քանի դեռ մարդը լուրջ ջանքեր չի թափել, նրանից շատ բան չեն պահանջում. սակայն նրա ժրաջան աշխատանքն անմիջապես մեծացնում է այդ պահանջները: Եվ որքան ավելանան գործադրված ջանքերը, այնքան նշանակալից կդառնան նոր պահանջները: Պահաջներով հնարավոր է առաջ գնալ և սովորելու համար շարժառիթ ստեղծել; Անհրաժեշտ է, որ մարդն ինքն իրեն ասի՝ մի՛ ծուլացիր։ 

1. Տեքստից դո՛ւրս գրիր պարզ համառոտ նախադասություն։ 

2.  Տեքստից դո՛ւրս գրիր անորոշ դերանուն։ 

3. Ո՞ր բառերում է յ-ն ձայնակապ։

զգույշ, լույս, մեքենայի, ուղղություն, մտածողություն, Մարոյի։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ժամանակի մակբայ։

5. Տեքստից դո՛ւրս գրիր բարդ համադասական նախադասություն։

6. Տեքստից դո՛ւրս գրիր վերաբերական։ 

7. Տրված նախադասության անդամներից որի՞ շարահյուսկան վերլուծության մեջ սխալ կա։ 

Մարդ պետք է վերջիվերջո որոշի կա´մ ոչինչ չասել բացի պարզ ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

վերջիվերջո- ձևի մակբայ

մարդ-ենթակա

պետք է որոշի-ստորոգյալ

պարզ-որոշիչ

8. Ի՞նչ խնդիր ունի լուծելու ուսուցիչը։

9. Տեքստի ո՞ր բառն է նշանակում ճիգ։

10. Ի՞ն չ բառով է բնութագրում մարդուն։ 

11. Տեքստից դո՛ւրս գրիր պատճառական բառը։ 

12. Տեքստից դո՛ւրս գրիր հոդակապով բարդ բառը։ 

13. Տեքստից դո՛ւրս գրիր արգելական հրամայականով դրված բառը։ 

14. Տեքստից դո՛ւրս գրիր ու հոլովման ենթարկվող բառը։ 

15. Տեքստում կա՞ն գործածված հոմանիշ բառեր, դո՛ւրս գրիր։ 

Հունվարի 26-31-ը, 9-րդ դաս. Հայաստանը բոլշևիկների կառավարման առաջին կիսամյակում

Առաջադրանք 1

Հայաստանը բոլշևիկների կառավարման առաջին կիսամյակում

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
• Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (ՀՍԽՀ)-Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (ՀՍԽՀ)- Հայաստանի Հանրապետության անկումից հետո նորահռչակ դարձավ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունը (ՀՍԽՀ)-ն:

Ս. Շահումյան-հայ բոլշևիկ

Ս. Կասյան-Գլխավորել է Հայաստանի հեղկոմը, նմանակելով մոսկովյան կուսակցական ղեկավարությանը:

Ի. Դովլաթյան-

Չեկա-բռնությունների գործադրման մարմին, որը կազմակերպում էր պատժամիջոցներ, գնդակահարություններ և ճնշում ապստամբությունները:

Հ. Օհանջանյան-ՀՀ-ի նախկին վարչապետ, որը ձերբակալվեց բոլշևիկների կողմից:

Հ. Քաջազնունի-ՀՀ-ի նախկին վարչապետ, որը ձերբակալվեց բոլշևիկների կողմից:

Ռազմական կոմունիզմ-Ռուսաստանում ձախողված քաղաքականություն, որի պայմաններում արգելվում է ազատ առևտուրն ու ապրանքաշրջանառությունը, իսկ փոքր և միջին տնտեսավարողներից խլվում են գործիքները և սարքերը:

պարենմասնատրում-պետության ու բանակի կարիքների անվան տակ գյուղացիների բերքը վերցնում են խլելով նրանց վերջին պաշարները:

Կուռո (Ս. Թարխանյան)-գլխավորում էր ապսամբական ուժերը և 1921-թ փետրվարի 18-ին վերցնում է Երևանը:

Հայրենիքի փրկության կոմիտե-Ս. Վրացյանի գլխավորությամբ ստեղծված կազմակերպություն, որը ազատում էր ձերբակալվածներին և փորձում հարաբերություններ հաստատել վրացիների հետ:

Ս. Վրացյան-իր գլխավորությամբ ստեղծվել էր Հայրենիքի փրկության կոմիտեն։

Գ. Նժդեհ-ազգային-ազատագրական պայքարի առաջնորդ և զինվորական գործիչ:

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն
ունեցավ ռազմական կոմունիզմի քաղաքականությունը Հայաստանում:

Ռազմական կոմունիզմի քաղաքականությունը վատ ազդեցություն ունեցավ Հայաստանի վրա, քանի որ արգելվեց ազատ առևտուրն ու ապրանքաշրջանառությունը։ Տնտեսավարողներից խլվում են գործիքները և սարքերը, իսկ գյուղացիների բերքը վերցնում են խլելով նրանց վերջին պաշարները՝ այդպիսով սովի մատնելով բնակչությանը: Այս ամենը ազդեցՀայաստանի վրա:

2. Ընդհանրացո՛ւ: Ի՞նչ հիմական գծեր կառանձնացնես բոլշևիկ­յան տիրապետության առաջին ամիսներից:

3. Գնահատի՛ր։ Փետրվարյան ապստամբության
նշանակությունը:

1921-թ փետրվարի 18-ին Կուռոի գլխավորությամբ ապսամբական ուժերը վերցնում է Երևանը դա նշանակում է, որ Երևանը ազատում են բոլշևիկների իշխանությունից և այն մինչև ապրիլի 2-ը մնում է ազատ:

Առաջադրանք 2

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Փետրվարյան ապստամբություն-փետրվարի 18-ին Կուռոի գլխավորությամբ ապսամբական ուժերը վերցնում է Երևանը դա նշանակում է, որ Երևանը ազատում են բոլշևիկների իշխանությունից և այն մինչև ապրիլի 2-ը մնում է ազատ:

Ա. Մյասնիկ­յան-ՀՍԽՀ կառավարության ղեկավար, որին Հայաստան էին գործուղել փետրվարյան ապստամբության հարցը լուծելու համար:

Վ. Լենին-բոլշևիկների առաջնորդ

սպեցիֆիկներ-հակոբոլշևիկ գործիչներ էին: Նրանց նպատակն էր ապահովել երկրի կայունությունը, տնտեսության զարգացում և այլն:

Ս. Սրապիոնյան (Լուկաշին)-հայ քաղաքական գործիչ և բոլշևիկ-ժողովրդավարական շարժման մասնակից։

Ա. Հովհաննիսյան-հայ քաղաքական գործիչ և բոլշևիկ-ժողովրդավարական շարժման մասնակից։

Մ. Սարյան-ՀՍԽՀ-ի դրոշի և զինանշանի հեղինակ:

Հ. Կոջոյան-ՀՍԽՀ-ի դրոշի և զինանշանի հեղինակ:

Ա. Խաչատրյան-ՀՍԽՀ-ի օրհներգ երաժշտության հեղինակ:

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ դրական և
բացասական կողմեր կառանձնացնես Հայաստանի պատմության բոլշևիկյան-կոմունիստական
իշխանության շրջանից:

Դրական կողմեր-տեղի ունեցան նոր գործարանների և արդյունաբերական կենտրոնների ստեղծում: Գրագիտության մակարդակը բարձրացավ, դպրոցներն ու բուժսպասարկումը դարձան ավելի լայն հասանելի։

Բացասական կողմերը-ՉԵԿԱ-ն ու անվտանգության ծառայությունները ճնշում և ձերբակալություններ էին կիրառում: Մարդիկ դժգոհ էին, քանի որ շատերի պաշարները վերցվում էին պետության ու բանակի կարիքների անվան տակ։

2. Ընդհանրացո՛ւ: Համեմատի՛ր ՀՀ և ՀՍԽՀ կառավարման համակարգերը:

3. Գնահատի՛ր: Ինչո՞ւ «Հայաստանի ՍԽՀ-ն» հետագայում փոխարինվեց «Հայկական ՍԽՀ»-ով:

Հայաստանի ՍԽՀ-ն հետագայում փոխարինվեց Հայկական ՍԽՀ-ով, քանի որ փորձում էին մեր պետության անվան փոխարեն արմատավորել ուղղակի էթնիկական՝ հայկականվարչական միավորիգիտակցություն: