Архив за месяц: Март 2026

Սասնա ծռեր

Ընթերցել ,,Սասնա ծռեր,, էպոսից ընտրված հատվածները և պատասխանել հարցերին։

Ի՞նչ նշանակություն ունի ջուրը էսպոսում։ Ի՞նչ գիտես ջրի պաշտամունքի մասին։
Ջուրը էպոսում ունի շատ կարևոր է խորհրդանշում է կյանքի աղբյուր և հրաշք։

Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ և դեր ունեն կին հերոսները էպոսի տարբեր ճյուղերում։

Կին հերոսները ուժեղ էին խելացի և նվիրված էին իրենց ընտանիքին և հայրենիքին։ Նրանք հաճախ օգնում էին տղամարդ հերոսներին:

Ինչո՞ւ է Դավիթը  ժողովրդի կողմից ամենասիրված կերպարը համարվում։ 

Դավիթը ամենասիրված կերպարն է որովհետև նա շատ քաջ էր համարձակ և արդար։ Նա հաղթում էր թշնամիներին, ազատագրում էր Սասունը և լավ էր վերաբերվում ժողովրդին։

Մեկնաբանի՛ր Մհերի՝ Ագառավաքարում փակվելը։ Ինչո՞ւ է հայ ժողովուրդը էպոսին այս ավարտը տվել։ Գրի՛ր քո կարծիքը վերջաբանի վերաբերյալ։

Գործննական քերականություն

Աշխատանք դասարանում 

1. Լրացնել բաց թողնված տառերը։ 

Երդիկ, երդվյալ, անդադար, որդատունկ /դ-թ/, ատաղձագործ, անցկություն, խուրձ, մրցույթ /ձ-ց/ , խոչընդոտ, լուսընկա, հուժկու, դժխուհի։ 

2. Ճշտի’ր հատուկ անունների գրությունը։ 

Ցլիկ Ամրամ, Բյուզանդական կայսրություն, Դավթակ Քերթող, Հակոբ Մեղապարտ, Արտեմիսի տաճար, Լյուքսենբուրգի Մեծ Դքսություն, Վազգեն կաթողիկոս, Գարեգին Նժդեհ։

3. Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր տառերի և հնչյունների քանակը։ 

Մկան-4տառ 4հնչյուն, գեղեցկություն-12տառ 11հնչյուն, սաղավարտ-9տառ 9հնչյուն, անարև-6տառ 5հնչյուն, վերջնագիր-10տառ 10հնչյուն, խմբվել-7տառ 7հնչյուն։

4. Վերականգնե՛ք արմատները և նշե՛ք տեղի ունեցած հնչյունափոխությունը։ 

Պատմագետ, հանրամատչելի, ճտքակոշիկ, խորհրդատվություն, ծաղկեփունջ, տեսչական, առվեզր։

5. Ճշտի՛ր տրված թվականների գրությունը։

Հազարմեկ, երորդ, չորորդ, մեկերորդ, ութանասուն, վեցերրորդ, քսանիննը, մեկ-երկրորդ։ 

6. Տրված նախադասություններում ընդգծի՛ր փոխաբերությունները։ 

Ձմռան շունչն ամենուր էր, և օդում թևածում էր սառնություն։ 

Ծառը տնքում էր հասած մրգերի ծանրությունից։ 

7. Տրված են դերանուններ, յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր, թե որ տեսակին են պատկանում։ 

Ես, իրար, ամենայն, ողջ, այստեղ, սա,բոլորը, ոչ ոք, ինչքան, համայն, որևէ ։ 

8. Տրված բառերը բառակազմորեն վերլուծի՛ր, ո՞ր արմատները կարող են գործածվել առանձին։ 

Գրատախտակ, մտամոլոր, անընդունակ, հազարավոր, երգչախումբ, մարդամոտ։ 

9. Տրված են նախադասություններ, յուրաքանչյուրի դիմաց գրի կազմությունը /պարզ, բարդ համադասական, բարդ ստորադասական/։ 

Ավարտելով աշխատանքը՝ Արմանը օգնականներին խնդրեց իրեն մենակ թողնել։

Ընդարձակ սրահի կորնթարդ կամարների տակ հանկարծ շողարձակեցին Զևսի աչքերը, և մարմարյա հատակն ու պատերը երերացին ցնցումից։

Սրահում փռված էին մի քանի նախագծեր, որ նա արել էր մի քանի օր առաջ։

Մենք երախտապարտ ենք բժշկին, որովհետև նրա ջանքերը փրկեցին աղջկան։ 

10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Կռվում էր ամենքի հետ, բոլորին ծույլ էր անվանում,․․․․

ա․ և իր մասին մեծ կարծիք ուներ։

բ․ բայց ինքն ամբողջ կյանքում բացարձակապես ոչինչ չէր կատարել։ 

գ․ համոզված էր, որ աշխարհում միայն ծույլեր կան։

դ․ ցույց տալով չարվածը։ 

11. Նախադասությունից դո՛ւրս գրիր մակդիրները։ 

Պարսից շահը իր գոռոզ ոտքի տակ խոնարհում էր Հռոմը։ 

Իշխանը իր ոխերիմ աչքերով նայում էր դեպի սևազգեստ գերիները։ 

12. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Ու թվացել է ձյունն է մեղավոր որ մորմոքդ ծանրացել է փակվել են դեպի անուրջներ տանող ճանապարհները։

Ճարտարապետի մտքի թռիչքը աշխարհականներին ապշեցնում էր իր ճշգրտությամբ տաճարի արտաքինը իր շքեղությամբ։ 

Ինչու է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում։ 

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Դժբախտաբար ,,մարաթոնը,, ուժասպառ արեց նրան։

2. Մի հույն զինվոր Մարաթոնից վազելով գնաց Աթենք՝ բարի լուրը քաղաքացիներին հայտնելու։

3. Ք․ ա․ 490 թվին հույները հաղթեցին Մարաթոնում տեղի ունեցած ճակատամարտում, որն Աթենքից մոտ 42 կմ հեռու էր գտնվում։

4. Խեղճ մարդը հաղթանակի լուրը հայտնելուց հետո գետնին տապալվեց ու մեռավ։ 

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառակազմության սխալը։ 

Իմ հաջողությունների համար ես պարտավոր եմ իմ ծնողներին։ 

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը։ 

Երիտասարդը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա։ 

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Անծանոթ մարդկանց ներս գալը ․․․․ անչափ ․․․․․․․․ ․ չիմացավ՝ արդյոք սունկը ․․․․․ կրակի վրա և վազի մոր ․․․․․, թե սունկն էլ հետը տանի։ 

թողնել, տղա, հետև, զարմանալ