Архив за месяц: Февраль 2026

Արարատի մարզ Փետրվարի 19-26

Արարատի մարզ

դաս 54 էջ 145-147 պատմել, պատասխանել բլոգում հարցերին

1. Նշե ՛ք մարզի գյուղատնտեսության գլխավոր ճյուղերը: Ի՞նչ գործոններ են
նպաստում դրանց զարգացմանը:

Արարատի մարզի գյուղատնտեսության գլխավոր ճյուղերն են բանջարաբուծությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը, ինչպես նաև անասնապահությունը և ձկնաբուծությունը։ Դրանց զարգացմանը նպաստում են բերրի հողերը, արևի և ջերմության առատությունը, հարթ դաշտավայր լինելը, ոռոգման լայն հնարավորությունները և մայրաքաղաքին մոտ գտնվելը։

2. Որո ՞նք են Արարատի մարզի արդյունաբերության գլխավոր ճյուղերը:

Արարատի մարզի արդյունաբերության գլխավոր ճյուղերն են սննդի արդյունաբերությունը՝ հատկապես գինու, կոնյակի և պահածոների արտադրությունը, ինչպես նաև ցեմենտի արտադրությունը և ոսկու կորզումը։

3. Վերլու ծե ՛ք մարզի բնական պայմանները և թվարկե՛ք ռեսուրսները:

Մարզի բնական պայմանները բնութագրվում են նրանով, որ տարածքի մեծ մասը հարթ դաշտավայր է, կլիման չոր և շոգ է, տեղումները քիչ են, իսկ ամառը երկարատև ու տաք է։ Մարզի հիմնական ռեսուրսներն են բերրի հողերը, ստորերկրյա ջրերի պաշարները, Արաքս գետի ջուրը, ինչպես նաև օգտակար հանածոներ՝ կրաքար, մարմար և ֆոսֆորիտներ։

4. Բնորոշե՛ք մարզի տարաբնակեցման հիﬓական գծերը:

Մարզի տարաբնակեցման հիմնական գիծն այն է, որ բնակչության մեծ մասը բնակվում է հարթավայրում, որտեղ գյուղերը շատ խիտ են տեղակայված և գտնվում են իրար մոտ, իսկ լեռնային շրջաններում բնակչությունը սակավ է։

5. Հաﬔմատե ՛ք Արարատի և Արագածոտնի մարզերի բնակչությունը և տնտեսությունը: Նշե՛ք ընդհանուր և տարբերիչ գծերը:

Արարատի և Արագածոտնի մարզերը նման են նրանով, որ երկուսն էլ գյուղատնտեսական նշանակություն ունեն և ունեն գյուղական բնակչության մեծ բաժին, սակայն Արարատը դաշտավայրային է, ավելի խիտ բնակեցված և զարգացած է խաղողագործությունն ու պտղաբուծությունը, մինչդեռ Արագածոտնը լեռնային մարզ է, ունի ավելի զով կլիմա, ավելի քիչ բնակչություն և այնտեղ ավելի մեծ դեր ունի անասնապահությունը։

6. Գնահատե ՛ք մարզի աշխարհագրական դիրքը:

Արարատի մարզի աշխարհագրական դիրքը բարենպաստ է, քանի որ այն գտնվում է Երևանի հարևանությամբ, ունի հարթ տարածք, լավ ճանապարհային կապեր և նպաստավոր պայմաններ գյուղատնտեսության և տնտեսության զարգացման համար։

7. Թվարկեք Արարատի մարզի քաղաքները։

Արարատի մարզի քաղաքներն են Արտաշատ, Մասիս, Արարատ և Վեդի։

Էսսե

Հիմք ընդունելով գրական և պատմական տեքստերը՝ ցույց տո՛ւր, թե նրանք ժամանակի և տարածության համատեքստում և նրանից դուրս ի՞նչ ուղերձներ են փոխանցում։ /Ժամանակ և տարածություն/

Գրականական ստեղծագործություններում և պատմական փաստերում շատ են հանդիպում նման փաստեր, բայց նրանք շատ տարբեր են ներկայացված, բայց երկուսնել փորձում են շատ կարևոր ուղղություն ցույց տալ։Գրականական հատվածում պատմում է դավաճանության, մարդկայնի արժեքների և իշխանության մասին, իսկ պատմական մասում ներկայացնում է Արցախի ինքնավարության ձևավորումն ու Խամսայի մելիքների մասին։

Գրականական ստեղծագործությունում ներկայացված է Ջավախքում գտնվող բերդը, որտեղ թշնամին հաղթում է։ Շահը հաղթության հարբած, նստած է սեղանի մոտ, սակայն նրա խոսքերից հասկանում ենք, որ աշխարհում ոչինչ հաստատ չէ։ Նա ասում է, որ չի կարելի հավատալ ոչ բախտին, ոչ փառքին, ոչ էլ մարդուն։ Այս հատվածում ժամանակը ցույց է տալիս վոնց կարող է գիշերվա ընթացքում փոխվել ամեն ինչ։ Բերդը դառնում է դավաճանության և կորստի խորհրդանիշ։ Թմկա տիրուհու ասածը ցույց է տալիս, որ քաջությունն ու ազնվությունը ավելի բարձր է քան իշխանությունից։ ստեղծագործությունը հիմնականում ցույց է տալիս, որ դավաճանությունից կարելի է կործանվել, իսկ ազնվությունից ոչ։ Պատմական հատվածում ներկայացվում է 18-րդ դարիը։ Նադիր Շահը պայքարում էր աֆղանների և թուրքերի դեմ ու կարևոր փոփոխություն է իրականացրել Հայաստանում։ Նա Արցախը դարձրեց առանձին վայր վերականգնեց մելիքների իրավունքները և ստեղծվեցին Խամսայի մելիքությունները։ նրանք միավորված անվանվեցին Խամսայի մելիքություններ։

Որ համեմատենք երկու տեքստերըկտեսնենք, որ երկուսն էլ ցույց են տալիս իշխանություն։ Գրականական հատվածի մեջ հաղթանակը կարճատև է, որովհետև ստացվել է դավաճանության պատճառով։ Պատմական հատվածում ինքնավարությունը ևս կախված էր ժամանակի քաղաքական պայմաններից։ Բայց երկուսն էլ ցույց են տալիս կարևոր բան, որ պետք է պահպանել հավատարիմությունը և այլ բաներ որովհետև միայն այդպես կարելի է դիմակայել ժամանակի փորձերին։Այսպիսով, և գրական, և պատմական ստեղծագործությունները ժամանակի և տարածության սահմաններում պատմում են անցյալի մասին։Դրանք մեզ սովորեցնում են գնահատել ազնվությունը, լինել պատասխանատու հայրենիքի և ժողվրդի հանդեպ ։

Հարցաթերթ

(Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 1–96)

I. Հայ ժողովուրդը XX դարի սկզբին. Հայոց ցեղասպանություն

1. Ներկայացրո՛ւ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության քաղաքականության ձևավորման պատճառները և փուլերը։

Օսմանյան իշխանությունները ուզում էին «մաքրել» երկիրը հայերից և ստեղծել միայն թուրքական պետություն։ Ցեղասպանությունն անցավ փուլերով՝ ձերբակալություններ, տեղահանություն, կոտորածներ։

2. Բնութագրի՛ր երիտթուրքերի գաղափարախոսությունը և բացատրի՛ր դրա ազդեցությունը հայ ժողովրդի ճակատագրի վրա։

Երիտթուրքերը ուզում էին, որ երկրում ապրեն միայն թուրքերը։ Նրանք հայերին վտանգ էին համարում, դրա համար սկսեցին ոչնչացնել։

3. Վերլուծի՛ր Առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությունը հայ ժողովրդի վիճակի վրա։

Պատերազմի ժամանակ իշխանությունները օգտվեցին իրավիճակից և սկսեցին հայերի զանգվածային կոտորածը ու տեղահանությունը։

4. Ներկայացրո՛ւ Հայոց ցեղասպանության իրականացման հիմնական մեխանիզմները և կազմակերպիչներին։

Հայերին հավաքում էին, քշում անապատներ, սովի ու հիվանդության էին մատնում։ Կազմակերպիչները երիտթուրք ղեկավարներն էին։

5. Բացատրի՛ր ինչու է Հայոց ցեղասպանությունը համարվում մարդկության դեմ ուղղված հանցագործություն։

Որովհետև սպանվեց մի ամբողջ ժողովուրդ՝ միայն ազգությամբ հայ լինելու համար։

6. Վերլուծի՛ր Հայոց ցեղասպանության ժողովրդագրական, տարածքային և մշակութային հետևանքները։

Շատ մարդիկ զոհվեցին, հայերը կորցրին իրենց հողերը, ավերվեցին եկեղեցիներ ու մշակույթը։

7. Գնահատի՛ր հայ եկեղեցու և օտարերկրյա միսիոներների դերակատարությունը ցեղասպանության տարիներին։

Եկեղեցին օգնում էր մարդկանց, միսիոներները փրկում էին որբերին և պատմում աշխարհին կատարվողի մասին։

8. Ներկայացրո՛ւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հիմնական փուլերը։

Սկզբում աշխարհը միայն գիտեր, հետո տարբեր երկրներ սկսեցին պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը։

II. Մայիսյան հերոսամարտեր և անկախ պետականության վերականգնում

9. Ներկայացրո՛ւ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի պատճառներն ու նշանակությունը։

Թուրքական բանակը ուզում էր գրավել Հայաստանը, բայց հայերը հաղթեցին և փրկեցին երկիրը։

10. Վերլուծի՛ր Մայիսյան հերոսամարտերի պատմական դերը հայկական պետականության վերականգնման գործում։

Այս հաղթանակների շնորհիվ հնարավոր դարձավ ստեղծել անկախ պետություն։

11. Բնութագրի՛ր հայկական քաղաքական ուժերի գործունեությունը 1917–1918 թթ. շրջանում։

Հայ քաղաքական ուժերը փորձում էին կազմակերպել պաշտպանություն և կառավարում ստեղծել։

12. Ներկայացրո՛ւ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման ներքին և արտաքին նախադրյալները։

Պատերազմից հետո կայսրությունները քանդվել էին, և հայերը հնարավորություն ստացան անկախանալ։

III. Հայաստանի Առաջին Հանրապետություն (1918–1920)

13. Ներկայացրո՛ւ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը և իշխանության մարմինները։

Պետությունը ուներ կառավարություն, խորհրդարան և ղեկավարներ, որոնք կառավարում էին երկիրը։

14. Բնութագրի՛ր Հանրապետության սոցիալ-տնտեսական դրությունը և դրա հիմնական խնդիրները։

Երկիրը շատ աղքատ էր, կային սով, հիվանդություններ և փախստականներ։

15. Վերլուծի՛ր Հայոց եկեղեցու դիրքն ու դերակատարությունը Հանրապետության շրջանում։

Եկեղեցին օգնում էր ժողովրդին և աջակցում պետությանը։

16. Ներկայացրո՛ւ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները 1918–1920 թթ.։

Հայաստանը փորձում էր բարեկամություն հաստատել այլ երկրների հետ և պաշտպանել իր սահմանները։

17. Բացատրի՛ր Բաթումի պայմանագրի ստորագրման պատճառները և գնահատի՛ր դրա հետևանքները Հայաստանի համար։

Հայաստանը ստիպված ստորագրեց, որովհետև թույլ էր և պատերազմում պարտվել էր։

18. Վերլուծի՛ր Հայաստանի հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի հետ՝ տարածքային վեճերի համատեքստում։

Կային վեճեր սահմանների պատճառով, հաճախ նաև պատերազմներ։

19. Ներկայացրո՛ւ Հայկական հարցի քննարկումը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում։

Հայկական հարցը քննարկվեց, որպեսզի որոշվի Հայաստանի ապագան։

20. Բնութագրի՛ր Պողոս Նուբարի գործունեությունը հայկական դիվանագիտության շրջանակում։

Նա ներկայացնում էր հայերի շահերը արտասահմանում և փորձում աջակցություն ստանալ։

21. Վերլուծի՛ր Սևրի պայմանագրի նշանակությունը հայկական պետականության և Հայկական հարցի տեսանկյունից։

Պայմանագիրը խոստանում էր մեծ Հայաստան, բայց ամբողջությամբ չիրականացավ։

22. Բացատրի՛ր բոլշևիկյան Ռուսաստանի և Մուստաֆա Քեմալի կառավարության քաղաքական նպատակները Հայաստանի նկատմամբ։

Երկուսն էլ ուզում էին վերահսկել Հայաստանը իրենց շահերի համար։

23. Վերլուծի՛ր Հայաստանի Հանրապետության անկման ներքին և արտաքին պատճառները։

Պատճառները՝ պատերազմներ, տնտեսական դժվարություններ և արտաքին ճնշումներ։

IV. Քաղաքական ուժեր և հասարակական գործընթացներ

24. Բնութագրի՛ր ՀՅԴ-ի և ՀԺԿ-ի քաղաքական ծրագրերը և գործունեությունը Հանրապետության շրջանում։

Կուսակցությունները առաջարկում էին տարբեր ծրագրեր երկրի զարգացման համար։

25. Բացատրի՛ր «բոլշևիկ» և «մենշևիկ» հասկացությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանային քաղաքականության վրա։

Բոլշևիկները ուզում էին կոմունիստական իշխանություն, մենշևիկները՝ ավելի մեղմ քաղաքականություն։

26. Վերլուծի՛ր Արմենկոմի դերը Հայաստանի խորհրդայնացման գործընթացում։

Արմենկոմը օգնեց, որ Հայաստանում հաստատվի խորհրդային իշխանություն։

27. Ներկայացրո՛ւ 1920 թ. ներքաղաքական ճգնաժամի հիմնական դրսևորումները։

Կային դժգոհություններ, պատերազմ և իշխանության խնդիրներ։

V. Պայմանագրեր և պետականության ճակատագիր

28. Համեմատե՛ք Բաթումի և Սևրի պայմանագրերը՝ դրանց տարածքային, քաղաքական և իրավական հետևանքների տեսանկյունից։

Բաթումի պայմանագիրը փոքրացնում էր Հայաստանը, Սևրի պայմանագիրը՝ մեծացնում։

29. Վերլուծի՛ր Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման հանգամանքներն ու դրա ազդեցությունը հայկական պետականության վրա։

Ստորագրվեց պարտության պատճառով և ավելի վատացրեց Հայաստանի վիճակը։

30. Գնահատի՛ր 1918–1920 թթ. պետականաշինական փորձը՝ որպես հետագա անկախության գաղափարական և քաղաքական հիմք։

Չնայած դժվարություններին, այս պետությունը դարձավ ապագա անկախ Հայաստանի հիմքը։

Սասունցի Դավիթ

,,Սասունցի Դավիթ,,

Համացանիցի գտնել տեղեկություններ, մշակել և պատասխանել հարցերին։ 

1.Ի՞նչ է էպոսը։

Էպոսը (հունարեն՝ «խոսք», «պատմություն») ժողովրդական հերոսական կամ ավանդական վեպ է, վիպական բանահյուսության ծավալուն տեսակ, որն արտացոլում է ազգի պատմական ճակատագիրը, ինքնագիտակցությունը, ազատության պայքարը և մշակութային ոգին: Այն սովորաբար չափածո է, պարունակում է առասպելական ու պատմական տարրեր, իսկ գլխավոր հերոսները օժտված են անբնական ուժով

2. Քանի՞ ճյուղից է բաղկացած ,,Սասնա ծռեր,, էպոսը ։ 

«Սասնա Ծռեր» էպոսը ունի 4 մաս կամ ճյուղ, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսներից մեկի սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։

3. Ներկայացրո՛ւ յուրաքանչյուր ճյուղի գլխավոր հերոսին, նրա կատարած սխրագործությունները։

Սանասար և Բաղդասար — Սասունի հիմնադիր հերոսներն են։ Կռվում են թշնամիների դեմ, ազատում երկիրը և հիմնում Սասունը։

Մեծ Մհեր (Առյուծ Մհեր) -Պաշտպանում է Սասունը թշնամիներից, հայտնի է իր ուժով ու խիզախությամբ։

Դավիթ Սասունցի — Էպոսի ամենահայտնի հերոսը։ Պայքարում է Մըսրա-Մելիքի դեմ, հաղթում է նրան և փրկում Սասունը։

Փոքր Մհեր — Դավթի որդին։ Շատ ուժեղ հերոս է, սակայն աշխարհում անարդարություն տեսնելով՝ փակվում է Ագռավաքարում և սպասում է, թե երբ կգա արդար ժամանակը։

4. Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ ունեն էպոսի գլխավոր հերոսները։ 

Հերոսները շատ ուժեղ և խիզախ մարդիկ են։ Նրանք երբեք չեն վախենում թշնամուց և միշտ պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը։ Հերոսները սիրում են իրենց ժողովրդին և պայքարում են նրա ազատության համար։ Նրանք նաև արդար են, ազնիվ և չեն հանդուրժում չարությունն ու անարդարությունը։

5. Ո՞վ է քո սիրելի հերոսը, ինչո՞ւ։ 

Դաս.18. (Փետրվարի 23 — 27)

Թեմա 10. 

ԳԼՈՒԽ II . ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

Առաջադրվող հարցեր՝ 

§ 21.Հաստատուն մագնիսներ:

§ 22. Հոսանքի մագնիսական դաշտը: Մագնիսական գծեր:

1. Ինչ նյութեր է ձգում մագնիսը:

Երկաթե ու պողպատե առարկաներ:

2. Որ մարմիններն են կոչվում հաստատուն մագնիսներ:

Իրենց մագնիսական հատկությունները երկար ժամանակ անփոփոխ պահպանող մագնիսներին անվանւմ են հաստատուն մագնիսներ:

3. Մագնիսի որ մասերն են ավանում մագնիսի բևեռներ:

Մագնիսի այն տեղամասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավելագույնն է, կոչվում են մագնիսի բևեռներ:

4. Ինչպե՞ս են փոխազդում ա/ մագնիսների նույնանուն բևեռները; բ/ տարանուն բևեռները:

Տարանուն մագնիսական բևեռներն իրար ձգում են, իսկ նույնանույն բևեռները հրում են:

5. Ինչպես կարելի է որոշել շերտավոր մագնիսի բևեռները, եթե դրանք նշված չեն մագնիսի վրա:
Կոմնացույցով։

6. Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս:
Երկաթը մագնիսին հարավային բևեռին մոտեցնելիս մագնիսի մոտ ծայրին առաջանում է հյուսիսային բևեռ, իսկ հյուսիսային բևեռին մոտեցնելիս ՝ հարավային։

7. Ինչ նմանություն ունեն 2 լիցքերի և 2 մագնիսների փոխազդեցությունները:

Տարանույն մագնիսները իրար ձգում են, իսկ նույնանունները վանում:

8. Ինչպես կարելի է որոշել հոսանքակիր կոճի բևեռները մագնիսական սլաքի միջոցով:
Եթե աջ ձեռքի չորս մատերն ուղղենք գալարներով անցնող հոսանքի ուղղությամբ, ապա պարզած բթամատը ցույց կտա սոլենոիդի ներսում մագնիսական գծերի ուղղությունը:

9. Ինչով են տարբերվում հաստատուն մագնիսն ու հոսանքակիր կոճը:
Հոսանքակիր կոճի մագնիսական ազդեցությունը կարելի ուժեղացնել նրա մեջ երկաթե միջուկ մցնելով:

10. Ինչ են մագնիսական դաշտի գծերը:
Այն գծերը, որոնց երկայնքով դասավորվում են մագնիսկան դաշտում տեղադրված մագնիսկան սլաքները։

Նոր հմտություններ սովորելու կարևորությունը

Թարգմանություն անհատական նախագիծ

Ժմաանակակից աշխարհում սովորել նոր բաներ դառնում է ավելի կարևոր քան երբևէ առաջ։Տեխնոլոգիաները արագ են զարգանում և մարդկանց ապրելու ու աշխատելու ձևը միշտ փոխվելն է։ Այդ իսկ պաճառով միայն սովորել դպրոցում հերիք չե մենք պետք է սովորեն մեր ամբողջ կյանքի ընթացքում։

Սովորել նոր հմտություններ օգնում է մարդկանց դառնալ ավելի ինքնավստահ և ինքնուրույն։Երբ մեկը սովորում է ոնց լուծել տարբեր խնդիրներ, արդյունավետ շբվել ուրիշ մարդկանց հետ կամ օգտագործել նոր տեխնոլոգյաներ նրանք զգում են ավելի պատրաստված են զգում ապագա համար։Օրինակ սովորել օտար լեզու կարող է բացել դռներ ճանապարհորդելու տարբեր երկրներով, ունենալ ընկերներ ուրիշ երկրներից կամ գտնել ավելի լավ աշխատանք արտերկրում։

Բացի այդ, տարբեր կարողությունների զարգացումը բարելավում է ստեղծագործական մտածողությունը։Երբ մենք փորձում ենք նոր բան՝ օրինակ երաժշտական գործիք նվագել, գրել, ծրագրավորում անել կամ խոհարարությամբ զբաղվել, մենք մարզում ենք մեր ուղեղը տարբեր կերպ մտածելու համար։ Սա մեզ դարձնում է ավելի ճկուն և հարմարվող բարդ իրավիճակներում։

Սակայն նար հմտություններ ձեռք բերելը պահանջում է շատ ջանքեր և համբերություն։Այդ նոռմլ է սկզբում սխալներ անելը։Փոխարեն ձախողումից վախենալ մենք պետք է սխալները տեսնենք որպես սովորելու գործընթացի մի մաս լինի ։ Յուրաքանչյուր մասնագետ երբևէ սկսնակ է եղել և շատերը սկզբում սխալներ են ունեցել։

Եզրափակելով շարունակական ուսուցումը ամենաարժեքավոր սովորություններից մեկն է, որը մարդը կարող է զարգացնել։ Այն ոչ միայն մեծացնում է գիտելիքը, այլև ձևավորում է բնավորություն, կարգապահություն և ինքնավստահություն։

Музыка, театр и литература в моей жизни

Музыка, театр и литература занимают важное место в моей жизни и в жизни многих людей. Они помогают лучше понимать мир, развивают воображение и дарят много интересных эмоций. Благодаря искусству человек становится духовно богаче и учится чувствовать красоту.

Музыка сопровождает меня каждый день. Когда я слушаю музыку, моё настроение может меняться: весёлая музыка поднимает настроение, а спокойная помогает расслабиться и подумать. Музыка помогает выразить чувства, которые иногда трудно сказать словами.

Театр тоже играет важную роль в жизнях многих людей но я изредка бываю там.Но я не люблю её как например музыку.

Литература открывает перед нами огромный мир книг. Читая книги, мы узнаём о разных странах и культурах, временах и героях. Книги в основном учат нас добру, справедливости и мудрости. Они помогают человеку развивать мышление и фантазию.

Таким образом, музыка, театр и литература делают нашу жизнь интереснее и богаче. Они помогают человеку развиваться, лучше понимать себя и окружающий мир в жизни.

Հայոց լեզու շտկողական 20.02.26

Բայ։ Դիմավոր եւ անդեմ բայեր։ Անկախ եւ կախյալ դերբայներ։ Անկախ դերբայների գործառույթը։ Դերբայական դարձված։

Առաջադրանք

  1. Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։
  2. Ընդգծիր դերբայական։
  3. Մգացրած բառերը ձեւաբանական վերլուծության ենթարկիր։
  4. Տեքստից գտիր գավազան, ծավալուն, ճոխ, ագահ բառերի հոմանիշները։
  5. Ժողովասրահ, ձեռնափայտ, մրգավաճառ, բազկաթոռ բառերը բառակազմական վերլուծության ենթարկիր։
  6. Գտիր մեկական բառ ու, ի, ը ձայնավորների հնչյունափոխությամբ։

Տեքստ
Հասարակական ժողովասրահի սպասավորները Սմբատին տեսնելով միմիանցից առաջ ընկան նրա գլխարկն ու ձեռնափայտը վերցնելու: Հախճաքարե ընդարձակ սանդուղքով վեր բարձրանալով Սմբատն անցավ մարմարե սյուների արանքով եւ մտավ մի ընդարձակ սրահ որտեղ մի խումբ զբաղված էր թղթախաղով մի այլ խումբ զրույցով ու վիճաբանությամբ: Մյուս տեղում գռեհիկ զավեշտներ էին պատմում միմյանց ուսի խփում: Լսվում էին զանազան անարգական դարձվաքներ ու արտահայտություններ: Դրանք երեկվա սայլապաններն էին մրգավաճառները հագուստը փոխած օսլայած օձիքով: Սրահը զարդարված էր փարթամ կահկարասիով ողողված էր լամպերի աչք շլացնող փայլփլուն լույսով: Թավշյա բազկաթոռներին ու բազմոցներին անփույթ ընկողմանած էին նավթաշխարհի ընչաքաղց տերերի հղփացած որդիները։ Սմբատն արհամարհանք ու նույնիսկ նողկանք զգաց դեպի այդ մարդիկ որոնք իրեն տեսնելով պատկառանքով հետ քաշվեցին ոմանք էլ խոնարհ գլուխ տվեցին:

Դերբայական դարձվածքներ

Սմբատին տեսնելով
նրա գլխարկն ու ձեռնափայտը վերցնելու։
Հախճաքարե ընդարձակ սանդուղքով վեր բարձրանալով։
զբաղված էր թղթախաղով մի այլ խումբ զրույցով ու վիճաբանությամբ:
հագուստը փոխած օսլայած օձիքով։
Սրահը զարդարված էր փարթամ կահկարասիով։
ողողված էր լամպերի աչք շլացնող փայլփլուն լույսով:


Անկախ դերբայներ

անորոշ-(ել,ալ) գրել, կարդալ։

ենթակայական-(ող) կարդացող,գրող։

հարակատար-(ած) գրած,կարդացած։

համակատար-(իս) գրելիս,կարդալիս։