Архив за месяц: Январь 2026

Դաս 15. (26.01 — 30.01).

ՆՈՐ ԹԵՄԱ

Թեմա 9. 

§ 18. Էլեկտրակն հոսանքի աշխատանքը և հզորությունը:

§ 17. ՋՈՈՒԼ-ԼԵՆՑԻ օրենքը: Շիկացման լամպ: Կարճ միացում: Ապահովիչներ:

1. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը: Ինչ բանաձևով են այն հաշվում: Հոսանքի աշխատանքի բանաձևը ձևակերպեք բառերով:

Հոսանքի աշխատանքը շղթաի որևէ տեղամասում հավասար է հոսանքի ուժի, լարման և այն ժամանակի արտադրյալին, որի ընթացքում այդ տեղամասով հոսանք է անցել։ A = IUt

2. Ո՞րն է աշխատանքի միավորը ՄՀ-ում:

Ջոուլ

3. Ո՞ր ֆիզիկական մեծություննեն անվանում էլեկտրական հոսանքի հզորություն: Ինչ բանաձևով են հաշվում հոսանքի հզորությունը: 

Հոսանքի հնարավորությունը հավասար է աշխատանքի հարաբերության այն ժամանակին, որի ընթացքում այդ աշխատանքը կատարվել է։ Էլեկտրատեխնիկայում հզորությունը նշանակում են ՝ P տառով։ P = A/t

4. Հզորության ի՞նչ միավորներ գիտեք: Ինչպես են առնչվում այդ միավորները վատտին:

Հզորության միավորներն են ՝ կՎտ, ՄՎտ, մՎտ և այլն:

1 կՎտ = 1000 Վտ

1 ՄՎտ = 1000000 Վտ

1 մՎտ = 0,001 Վտ

5. Ո՞րն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրել այդ միավորի և ջոուլի կապն արտահայտող հավասարությունը:

1 կՎտժ = 1000 Վտ * 3600 վ = 3600000 Վտվ = 3,6ՄՋ

6. Ի՞նչ փորձով կարելի է համոզվել, որ միևնույն հոսանքի ուժի դեպքում հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հաղորդչի դիմադրությանը:

7. Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը: Գրել բանաձևը:

Q = I2 Rt

8. Ձևակերպել Ջոուլ- Լենցի օրենքը:

Ջոուլ—Լենցի օրենք, էլեկտրական հոսանքի ջերմային ազդեցությունը բնութագրող օրենք։ Որոշում է ջերմության այն քանակը (ջոուլյան ջերմություն Q), որն անջատվում է հաղորդիչում էլեկտրական հոսանք անցնելիս։ Q-ն համեմատական է հաղորդիչի դիմադրությանը (R), շղթայում հոսանքի ուժի (I) քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (t)․

9. Բացատրեք, թե ինչո՞ւ է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:

Ազատ էլեկտրոնները որոշակի երևույթների հետևանքով իրենց կինետիկ էներգիան փոխանցում են մետաղի իոններին և վերջինները սկսում են ավիլի ուժեղ տատանվել և հետևաբար տաքանալ:

10. Ինչպիսի՞ն է շիկացման լամպի կառուցվածքը:

Պարուրաձև շիկացման թելիկի վրա ամրացված են երկու հատ մետաղե ձողիկ, որոնք իջնում և մտնում են ապակե ոտիկի մեջ և անցնում նրանով դեպի լամպակոթի մետաղ մասերին: Լամպակոթին ամրացված է ապակե բալոնը, որից օդը հանվում կամ լցվում է ըստ նրա միջով անցնող հոսանքի հզորության: Այս ամենը իացվում է հոսանքին և լամպը աշխատում է:

Գործնական քերականություն

1.      Կետադրի՛ր նախադասությունները։

Հեռվում՝ կապույտ լռության մեջ, սուզվել էին բարձր լեռները՝ արծաթազօծ ձյունապսակներով։

Բուրումնավետ օդում, անուրջների պես հմայելով,  թռչկոտում էին դրախտային հավքերը, և նրանց երգի դայլայլները հմայում էին ունկնդրին։

Այդ օրը արևածագին, Զևսը հավաքեց  աստվածներին ու ահասարսուռ ձայնով բարբառեց.

-Լավ լսեցեք, ո’վ արդարամիտ աստվածներ։

Եթե երբևէ մեկը թափանցել է այդ աշխարհը` հետաքրքիր, անսպառելի ունկնդրել նրա ձայները նրբին, դիտել բյուր ծառերը հազարաբույր ապա կհամոզվի, որ դա մի ուրույն աշխարհ է։

2.      Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել, եղերերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան, դողէրոցք,  Հրազդանհէկ, չէի, անէ։

3.      Ընտրելով մեկական արմատ՝ կազմել բարդ բառեր։

Տուն    ձև

Սուրբ   մորթ

Մեջ  տեսնել

Ձու    ցուցակ

Չու     պատկեր

Թուխ   դեպք

Ուղիղ    ճեմ

Դափնի        սեր

Այգի   օծել

Սեգ   ձիգ

Որդի   գործ

Ոսկի   վարդ

տնտես, սրբապատկեր, միջադեպ, ձվաձև, չվացուցակ, թխամորթ

ուղղաձիգ, դափնեվարդ, այգեգործ, սիգաճեմ, որդեսեր, ոսկեզօծ

4.      Ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել 6 նախածանցավոր բառ։

Նախ    ուժասպառ

Ներ  հնչերանգ

Թեր   օտարալեզու

Համ   գործադրել

Ենթ    ուսումնատենչ

Հակ   սպայակազմ

Նախալեզու, ներուժ, թերուս, համահունչ, համերանգ, ենթասպա, հակադրել

5.      Լրացրե՛ք նախադասությունները։

Գահ բարձրանալով՝ նորընծա արքան իր մի քանի հարյուրյակ կտրիճներով մաքրեց երկիրը սև թուխպերից և պղտոր հեղեղներից։

Թուխպ, հեղեղ,  կտրիճ, բարձրանալ

Թշնամուն վանելով իր երկրի հարավային սահմաններից ՝ նա հասավ ընդհուպ մինչև  Նինվե, ապա ազատեց հյուսիսը՝ Ջավախքից մինչև Աղվանք։

Հասնել, վանել, Ջավախք, սահման

Անչափ սիրելով նրան՝ ժողովուրդը նրա անունով կոչեց Ծաղկունյաց լեռան հարավային եզրին գտնվող գագաթը։

Լեռ, անուն, սիրել, գտնվել 

Ճամբարային օրվա լուսաբանում հունվարի 14

Այսօր առաջին և երկրորդ ժամերին մենք կազմակերպեցինք թեյախմություն մեր բերած քախծրավենիքներով։ Որոշ մարդիք բերելեին իրենց թխած քախցրավենիքները համեղ էր և բոլորին դուր եկավ։ Երրորդ ժամին մենք և դպրոցի ուրիշ ջոկատներ գնացինք կրթահամալիրի տնօրենի թեկնածուի հանդիպմանը այնտեղ նա ներկայացնում եր իր ծրագրը և պատասխանում աշակերտների հացերին։Օրվա մյուս ժամերին մեր ջոկատի մեծ մասը գնաց վալսի պարապմունքի և մենք խաղացինք դրոշապոլիս և լոտո։Օրոը անցավ հետաքրքիր։