Архив за месяц: Март 2025

Գործնական քերականությւն

Ըստ կազմության նախադասությունները լինում են պարզ և բարդ: 

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունը կոչվում է պարզ նախադասություն:

Մեկից ավելի պարզ նախադասություններից կազմված նախադասությունը կոչվում է բարդ նախադասություն: 

1. Գտե՛ք պարզ և բարդ նախադասությունները: 

Լեռներում ծնված ջրերը խեղդվում են օդում:  պարզ

Երկնքում պտտվում են գորշ ամպեր, ու ձորով փախչում է գետը: բարդ

Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա: բարդ

Ողջ գիշեր նրանք տարուբերվել էին անպարփակ ծովում: պարզ

Պարզ նախադասությունները լինում են երկու տեսակ՝ համառոտ և ընդարձակ: Միայն ենթակայից և ստորոգյալից կամ միայն ստորոգյալից կազմված նախադասությունը պարզ համառոտ է: 

Ենթակա , ստորոգյալ և լրացումներ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ ընդարձակ:

Ենթակային և ստորոգյալին լրացնող անդամները կոչվում են երկրորդական անդամներ (լրացումներ):

2. Գրի՛ր պարզ համառոտ նախադասություններ:
Հեռախոսը կորավ։
նա եկավ։

3. Պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ: 

Գարունը եկավ բերելով ջերմություն։

Մենք չենք լռում մենք շբվում ենք։

Տարիներ անցան թողնելով իրենց հետքը:

4. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս: Այն հիմնականում թիթեռներով է սնվում:

Անգլիայում խոլորձ (օրխիդեա) ծաղիկը մեծ համբավ ունի: Այն ունի չորս հազար տեսակ:

Առավել արժեքավոր է մի տեսակը: Նրա հոտը շարունակ փոփոխվում է:

Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ: Նրանց միջին տարիքը գերազանցում է հարյուրը:

Արդեն գիտական պատասխան կա մի հարցի: Այն վերաբերում է նրան, թե որ տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

5. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Շվեյցարացի գիտնականները Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների լսողությունը ստուգել են էլեկտրոնային սարքավորումներով: Նրանք պարզել են, որ չծխողների լսողությունը զգալիորեն ավելի լավ վիճակում է:

Ֆլորիդայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտնականները երկար տարիների գիտափորձեր են կատարել: Վերջապես նրանց հաջողվել է արտազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատի հոտը:

Այդ քիմիական միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում մեղուներին և իշամեղուներին: Նրանք բուռն արձագանքում են, եթե մոտակայքում ինչ-որ տեղ են գտնվում:

Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունները կարևոր արդյունքներ են ցույց տվել: Դրանք վկայում են, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգը վտանգում է ծովային կենդանիների շատ տեսակներ:

6. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Դրոշ

Ընթացքը․

Սովորողները ունենալով համապատասխան գիտելիքներ տարածաշրջանների երկրների մասին կկարողանան համապատասխան տեղեկատվություններ ներկայացնել երկրների, ինչպես նաև ուսումնասիրել այդ պետությունների դրոշների առաջացման պատմությունը։

  • Ընտրել որևէ պետություն։
    Ճապոնիա
  • Ներկայացնել այդ պետության համռոտ բնութագիրը։
    Ճապոնիան Ասիայում գտնվող պետություն է, որը կազմված է շուրջ 6852 կղզուց, որոնցից խոշորագույններն են՝ Հոնշյուն, Հոկայդոն, Կյուսյուն և Սիկոկուն։ Այն ունի զարգացած տնտեսություն, տեխնոլոգիաներ և հարուստ մշակույթ։ Ճապոնիայի մայրաքաղաքը Տոկիոն է։

    Պետության դրոշը ինչպե՞ս է պատկերված։
    Ճապոնիայի պետական դրոշը կոչվում է «Հինոմարու» (日の丸), որը նշանակում է «արևի շրջանակ»։ Այն բաղկացած է սպիտակ դաշտից և կենտրոնում տեղակայված կարմիր շրջանից, որը խորհրդանշում է արևը։
  • Պատմական անդրադարձ  կատարել դրոշների ծագման պատմությանը:
    Դրոշի ծագումը. Արևը վաղուց համարվել է կարևոր խորհրդանիշ Ճապոնիայում, քանի որ երկիրն անվանում են «Նիհոն» կամ «Նիպպոն» (日本), ինչը թարգմանաբար նշանակում է «Արևի ծագման երկիր»։

Ամփոփում- կհրապարակվեն աշխատանքները բլոգում, պատումների և տեսանյութերի միջոցով

Դասարանակն հանր 31.3.2025

Դասարանական առաջադրանքներ՝  203-ա,գ,է; 204-ա,գ,է,ժ; 209;211

Ա)

{y=5+1

{4x+5x+1=10

{y=5x+1

{9x=9

{y=6

{x=1

Գ)

Է)

{-x=-8y=-6

{2(8y-6)-21y=-2

{x=8y-6

{-5y=10

{x=-22

{y=-2

Ա) x=3+y

3(3+y)-2y=12

9+3y-2y=12

3y-2y=12-9

y=3

x=6

գ) y=20+2x

4x-15(20+2x)=-1

4x-350+30x=-1

4x+30x=349

34x=349

x=10,2

y=20+20,4=40,4


է)


ժ)

x=y+17

x+y=133

y+17+y=133

2y=133-17

2y=116

y=116/2=58

x+y=180

x=2y+24

2y+24+y=180

3y=180-24=156

y=156/3=52

x=104+24=128

Չարենցի տուն-թանգարան

Մենք մարտի 19-ին գնացել էինք Չարենցի տուն-թանգարան, քանի որ անցնում ենք Չարենց: Թանգարանը երեք հարկանի էր, քանի որ դեռ Չարենցի ժամանակներում այն շենք էր եղել, որտեղ Չարենցի վերջին բնակարանն է եղել: Այդ բնակարանը պահպանել էին, և այնտեղ բերել էին նրա այն իրերը, որոնք պահպանվել են: Թանգարանի առաջին հարկում հիմնականում նմուշներ էին, որոնք նա բերել իր ճամփորդություններից դեպի Եվրոպա: Երկրորդ հարկը ավելի հետաքրքիր էր: Այնտեղ կաին նրա առաջին գրքերը, նկարներ, որտեղ նկարել էին իրեն, այդ հարկում պատմում էին նրա կյանքի մասին: Երրորդ հարկում էլ նրա բնակարանն էր: Դա նույնպես հետաքրքիր էր: Խոհանոցն ու լոգասենյակը չէին պահպանել: Ինձ դուր եկավ այդ տուն թանգարանը:

Դասարանական հանր 19.3.2025

Դասարանական առաջադրանքներ՝  196-ա,գ,ե,է; 197-ա,գ,ե; 198-ա,գ,ե; 200-ա,գ;202-ա,գ

ա)այո
գ)այո
ե)ոչ
է)այո

ա){2*3-3=1 {4-3=1
{5*2=7+3 {10=10 {10=10
այո

գ){2+9=10 {11 հավասար չե 10
{6=6 {6=6
ոչ

ե){1+1=2 {2=2
14/5+6/5=4 {4=4

ա){x=3 {x=3 {x=3 {x=3
15-4y=3 {-4y=3-15 {-4y=-12 {y=3
Պատ.՝ 3, 3

գ){3(y+1)-2y=5 {3y+3-2y=5 {y=2
{x=y+1 {x=y+1 {x=3
Պատ.՝ 2, 3

ե){2x-5(x+1)=10 {2x-5x-5=10 {-3x=10 {x=-5
{y=x+1 {y=x+1 {y=x+1 {y=-5+1=-4
Պատ.՝ -5, -4

ա.
{x=y {x=y {x=-1
{2y+3y=-5 {5y=-5 {y=-1
Պատ.՝-1, -1

գ.
{x=6y-1 {x=6y-1 {x=6y-1 {x=6*5/2-1 {x=15-1=14
{2(6y-1)-10y=3 {12y-2-10y=3 {2y=5 {y=5/2 {y=5/2
Պատ.՝14, 5/2

ա.
{3x+5y=550 {3*2y+5y=550 {11y=550 {y=50
{x=2y {x=2y {x=2y {x=100

գ.
{1x+2y=75 {x+2(x+9)=75 {x+2x+18=75 {3x=57 {x=19
{y=x+9 {y=x+9 {y=x+9 {y=x+9 {y=28

Գործնական քերականություն

Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի 

  1. Պատմողական- նպատակը տեղեկատվություն հաղորդելն է: 
  2. Հարցական
  3. Հրամայական
  4. Բացականչական

Տրված են նախադասություններ, նշի՛ր տեսակները.

  • Ավա՜ղ, ոչինչ փոխել չենք կարող:Բացականչական
  • Ո՞վ այսուհետ պետք է հարգի մեզ:Հարցական
  • Զարթնի՛ր և ողբա՛ այն, ինչ էլ չենք կարող ետ բերել: Հրամայական
  • Երկու օրից գնա,. կհասնեմ քաղաք, հետո կխոսենք: Պատմողական

Պատմողական նախադասություն

1.     Հաստատական

2.     Ժխտական

Նշի՛ր պատմողական նախադասությունների տեսակները: 

  • Ինձ հեռվից չի կանչում, չի ժպտում, խաղաղ է հիմա ամեն ինչ:Ժխտական
  • Ութ նշանավոր բանաստեղծներ էին ապրում արքունիքում: Հաստատական

Հարցական նախադասություն 

  • Բուն հարցում ( Ի՞նչ է այդ գետակի անունը):
  • Հարցում-հաստատում  (Դու իմ ասածները կանես, չէ՞):
  • Հարցում-ժխտում (Ո՞վ կթողնի նրան այդ գործը կատարել)
  • Ճարտասանական կամ անպատասխան հարցում (Ի՞նչ եմ անում այս կողմերում, ի՞նչ եմ կորցրել, չեմ գտնում):

Կետադրի՛ր նախադասությունները: 

-Դու ինձնից ինչ՞ ես պահանջում, -հարցրեց Սահակը: 

Սահակը Արմենին հարցրեց, թե իրենց ինչ է պահանջում: 

Ով՞ է ինձ սպասում:

Ինչպես՞ չսիրեմ, երկիր իմ կիզված: 

Հրամայական նախադասություն

Արտահայտում է հրաման, հորդոր, խնդրանք, հանձնարարական:

Արգելական հրամայական՝  մի: 

Կետադրի՛ր նախադասությունները: 

Լիլիթ՜, ներիր ինձ:

Մի՜ հիշիր,  ինձ այդպես մի՜ գթա:

Լռել և սպասել նոր հրահանգների:

Խաղաղ՜ անցիր, մի՜ սպասիր:

Բացականչական նախադասություն

Այս նախադասությունների բուն նպատակը լսողի մեջ հույզ, զգացմունք առաջացնելն է: 

Կետադրի՛ր

Ախ, մայրիկ՜ ջան, մեծ է թախիծս:

Ավաղ ոչինչ չի փոխվել: 

Քիմիա Մարտի 17-21

  1. Որքան է 0,1 մոլ քանակով հելիումի ատոմների թիվը:

NA*n=N

6,02⋅1023*0.1=0.602⋅1023

  1. Որքան է 2,03*1023 թվով արծաթի մոլեկուլների քանակը (մոլ):

n=N/NA=2,03⋅1023*6,02⋅1023=12.2206⋅1023

3. Հաշվել  N2O5 ում տարրերի զանգվածների բաժինները:

Ազոտ (N) ≈ 25.94%

Թթվածն (O) ≈ 74.06%

Հիշի՛ր

Մոլը նյութի այն քանակն է, որը պարունակում է այնքան միատեսակ կառուցվածքային մասնիկներ (մոլեկուլ, ատոմ, իոն և այլն), որքան ատոմներ պարունակվում են ածխածնի C իզոտոպի 12 գ նմուշում:

Նյութի քանակը նշանակում են ո տառով:

Նյութի քանակը (n) հավասար է նյութի կառուցվածքային մասնիկների թվի (N) և Ավոգադրոյի թվի (N) հարաբերությանը.

n=N/NA

Գործնական քերականություն

 Դուրս բեր բայերը, որոշիր տեսակը, դեմքը, թիվը, եղանակը, սեռը:

Սկսել էր փչել թարմ, գրեթե ցուրտ քամին: Արևը հաճախ ծածկվում էր վազող ամպերի մութ կտորներով: Առջևս՝ ցածում, փռված էր գյուղը՝ իր կարմիր կղմինդրե տանիքներով, սիրուն ծառաստանների մեջ թաքնված: Հորիզոնում հնձված արտերի հեռանկարը ծածկվել էր մոտակա թաց հողերից ելնող գոլորշիների քողաձև վարագույրով:

սկսել էր-դիմավոր, երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, ներգործական սեռ

ծածկվում էր-դիմավոր, երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, կրավորական սեռ

վազող-անդեմ

փռված էր-դիմավոր, երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, ներգործական սեռ

թաքնված-անդեմ

հնձված-անդեմ

ծածկվել էր-դիմավոր, երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, ներգործական սեռ

ելնող-անդեմ

2.      Վերհիշել ածականը, նախորդ առաջադրանքի տեքստից դուրս գրել ածականները, գրել տեսակը և աստիճանը:

թարմ-որակական, դրական

ցուրտ-որակական, դրական

մութ-որակական, դրական

կարմիր-որակական, դրական

կղմինդրե-հարաբերական, դրական

սիրուն-որակական, դրական

թաց-որակական, դրական

քողաձև-հարաբերական, դրական

3.      Դուրս գրի՛ր անորոշ դերբայները, որոշի՛ր դրանց հոլովը և պաշտոնը:

Նստել անկարելի էր, պետք էր միայն կանգնել : Ասաց, որ մեռնելու ցանկություն չունի, կարիք չկա անհանգստանալու:  Նրանց դուրս գնալուց հետո սենյակն ազատվեց:

Պատուհանի մութ ապակիները սկսեցին որոշակի  երևալ, խրճիթը սկսեց քիչ-քիչ լուսավորվել:

Հավերը շարժվեցին թառի վրա, բարձրացան ոտների վրա, թափահարեցին թևերը:

նստել-ե հոլով

կանգնել-ե հոլով

մեռնելու-ու հոլով

անհանգստանալու-ու հոլով

գնալուց-ու հոլով

երևալ-ա հոլով

լուսավորվել-ե հոլով

ազատվեց-ե հոլով

4.      Հոլովի՛ր հեռանալ և հեռացնել անորոշ դերբայները:

Հեռանալ, հեռանալու, հեռանալուն, հեռանալը, հեռանալուց, հեռանալով, հեռանալում:

Հեռացնել, հեռացնելու, հեռացնելուն, հեռացնելը, հեռացնելուց, հեռացնելով, հեռացնելում:

5.      Կազմի՛ր  տրված բայերի ենթակայական դերբայը՝ գնահատել, թպրտալ, թախծել,

 խաղալ, անհանգստանալ, թռչել:

գնահատել-գնահատող

թպրտալ-թպրտացող

թախծել-թախծող

 խաղալ-խաղացող

անհանգստանալ-անհանգստացող

թռչել-թռչող

Բառերից երեքը գործածիր նախադասության մեջ:

Լիոնել Մեսսին և Կռիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլի պատմության ամենաուժեղ խաղացողներն են:

Անիմաստ անհանգստացող մարդիկ ինձ միայն խանգարում են:

Ես թռչող մեքենա մոտակա ապագայում չեմ տեսնում:

6.      Դուրս գրի՛ր ենթակայական դերբայները և որոշի՛ր, թե դրանք որպես նախադասության ինչ անդամ են գործածված:

Իր արհեստին ծուռ նայողը կուշտ չի ուտի:-ենթակա

Տուն ավերողին տուն չի մնա:-ենթակա

Ուրիշի տունը քանդողը իր հացը ցամաք կուտի:-ենթակա

Հեռվից լսվող դափի ձայնը դուրս կգա:-ստորոգյալ