Архив за день: 06.02.2025

Տղան և լուսինը

Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները:  Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:Տղան սկսեց գնալ դեպի քաղաք, նա շատ երկար քայլում էր, բայց ոչ մի կերպ չէր մոտենում քաղաքին։Տղան սկսեց հոգնել, նա մի քանի րոպե նստեց և հանգստացավ և նորից սկսեց գնալ դեպի քաղաք։Մի քանի ժամանակ անց, երբ արդեն հասել էր ճանապարհի կեսին, հանդիպեց մի մարդու, որը հարցրեց նրան՝ ուր է նա գնում։ Տղան ասաց, որ նա գնում է դեպի քաղաք, բայց այդ մարդը ծիծաղաց և ասաց, որ նա չի հասնի քաղաք, որովետև թվում է, որ քաղաքը մոտիկ է, բայց այն հեռու է։Տղան չհամաձայնվեց նրա հետ։Նա շարունակեց քայլել դեպի քաղաք։ Մի քանի ժամ անց, երբ արդեն լուսը սկսել էր բացվել, տղան նստեց, որ մի քիչ հանգստանա և հանդիպեց մի մեքենայով մարդու։Մարդը կանչեց նրան և հարցրեց՝ ուր է նա գնում տղան ասաց, որ նա գնում է քաղաք։Նա ասաց, որ տղան կարող է նստել մեքենան, նա կտանի նրան քաղաք։ Արդեն լույս բացվել էր, երբ նրանք հասան քաղաք։Ճանապարհին նրանք ընկերացան, այդ օրը նրանք երկուսով անցկացրեցին քաղաքում, և այդ օրը երեկոյան նրանք գնացին հետ։