Архив за месяц: Февраль 2025

Գործնական քերանաություն

1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն դարձրո՛ւ ընդգծված դերանուններին և մակբայներին:

Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ:

Ոչ ոք չէր վազում հոսանքի ուղղությամբ:


Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում:

Այդպիսի երևույթները բավականին հաճախ չեն նկատվում:


 Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:

Լիովին հնարավոր չէ ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:


Քամին դեռ փչում էր:

Քամին էլ չէր փչում:


Ինչ-որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:

Ոչ ոք լուսամուտներին թուղթ չէր կպցրել:


Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը:

Պատերազմը չէր քայքայել ամբողջ տնտեսությունը:


Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը:

Այստեղ տարվա ոչ մի տեղումներ չեն լինում միայն գարնանը:

2. Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատականՈւշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին հ մակբայներին:


Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը:

Ցանկացած հնար նրան կօգներ կրճատել ժամանակը։ 


Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող:

Ցանկացած առագաստանավ կարող է քամուն հակառակ շարժվել:


 Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ:

Բոլորն էլ զբոսնելու ցանկություն ունեն։ 


Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների:

Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս էր տալու այլ կենդանի էակների:


Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց:

Այդ փաստարկներն ամենևին համոզեցին մարդկանց:


Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով:

Բոլորը հիացած էին այդ փոշով:


Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին:

Վաղուց ամեն ինչ լսել ենք այդ մասին:

Մեր ուխտը

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ

Մեր դրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,

Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր:

Մրրիկ-փոթորիկ

2. Բացատրի՛ր վերնագիրը:

՛՛Ուխտ՛՛ բառը նշանակում է շատ ուժեղ խոստում։

3. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիքը,  արտահայտած միտքը: 

4. Ուղտ-ուխտ. ինչպիսի՞ բառեր են, բացատրի՛ր: 

Ուղտը կենդանի է իսկ ուխտ նշանակում է շատ ուժեղ խոստում։

Համեմատություն C++ և javaScript

Միջավայր. C++-ը կոմպիլացվող լեզու է, աշխատում է համակարգի մակարդակում, իսկ JavaScript-ը ինտերպրետացվող լեզու է՝ աշխատում է հիմնականում բրաուզերներում կամ Node.js-ում:

Տիպավորում. C++-ը ուժեղ տիպավորված լեզու է, իսկ JavaScript-ը թույլ տիպավորված է:

Օբյեկտ oriented ծրագրավորում. C++-ը դասերի և օբյեկտների վրա հիմնված լեզու է, JavaScript-ը օգտագործում է պրոտոտիպի վրա հիմնված ժառանգություն:

Հիշողություն. C++-ը պահանջում է հիշողության մանուալ կառավարում, իսկ JavaScript-ը ունի ավտոմատ garbage collection:

Կատարողականություն. C++-ը բարձր կատարողականություն ունի, JavaScript-ը նախատեսված չէ ծանր հաշվարկների համար, բայց կարող է գործել նաև սերվերներում:

Կիրառում. C++-ը օգտագործվում է համակարգային ծրագրերի և խաղերի մեջ, JavaScript-ը՝ վեբ ծրագրավորման համար:

Գործնական քերականություն

Կապ

  1. Դուրս գրի՛ր կապերը:
    Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:
    Մասին, վրա, բացի:
  2. Ընդգծի՛ր կապերը:
    Հայրենիքի համար պետք է պատրաստ լինի ամեն զոհողության:-համար
    Սեղանի վրա դրված էր ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ ծաղիկներ կային:-վրա, մեջ

Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր: Օրինակ՝ սեղանի վրա-սեղանին
Չեն հոլովում, նախադասության անդամ չեն դառնում:

3.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):

Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:-առաջ
Սեղանի վրա թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:-վրա, մեջ
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:

Կապերը դրվում են կապվող գոյականից, դերանունից և գոյականաբար գործածված այլ բառից առաջ կամ հետո. այդ պատճառով էլ կոչվում են նախադրություններ կամ հետադրություններ: Կան մի քանի կապեր, որոնք դրվում են կապվող բառից և՛ առաջ, և՛ հետո, օրինակ՝ բացի Արամից, Արամից բացի….

  1. Տրված նախադասությունների մեջ ընդգծի՛ր կապերը, նշի՛ր տեսակը:
    Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ:-տակ, հետադրական
    Ամպի տակից ջուր է գալիս…-տակից, հետադրական
    Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ:-Առանց, նախադրություն
  2. Ուղղի՛ր սխալները:
    Նվագում է դաշնամուրի վրա:-Դաշնամուր է նվագում:
    Այդ որոշման հետ բոլորը ծանոթացան:-Այդ որոշմանը բոլորը ծանոթացան:
    Կանգնել է մայթի վրա:-Կանգնել է մայթին:
    Ինձ մոտ ոչ մի նորություն չկա:-Ես ոչ մի նորություն չունեմ:
  3. Գրի՛ր տրված կապերի կազմությունը՝ դեպի, առ, դեմ, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ:
    Պարզ-առ, դեմ, մեջ, մոտ, ըստ:
    բարդ-դեպի, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, նկատմամբ:
  4. Կետադրի՛ր նախադասությունները, ուշադրություն դարձրո՛ւ կապերի կետադրությանը:
    Բացի Կարենից բոլորն ընդունեցին իրենց մեղքը:-Բացի Կարենից բոլորն ընդունեցին իրենց մեղքը: (կետադրություն չենք դնում)
    Իբրև ճանաչված վիրաբույժ Սուրենի քեռին մրցակից չուներ:-Իբրև ճանաչված վիրաբույժ՝ Սուրենի քեռին մրցակից չուներ:
    Հերթով ներս էին մտնում և կանգնում նրա բոլոր զինվորները որպես անդավաճան եղբայրներ:-Հերթով ներս էին մտնում և կանգնում նրա բոլոր զինվորները՝ որպես անդավաճան եղբայրներ:

Վաղուց մահացել է Օհան ամին և թաղված է այս ծառի տակ իր սրտի ուզածի համաձայն:-Վաղուց մահացել է Օհան ամին և թաղված է այս ծառի տակ՝ իր սրտի ուզածի համաձայն:

Ձևը և հոգին

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք։ Եվ եթե նա Ավետարանը փչացնի —ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում։

Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։

Ուսումնարան ասելով ավելի շուտ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Եվ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ 

Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

Կհարցնեք.

― Ձեր գեղումն ուսումնարան կա՞։

― Հա՛։

― Քա՞նի աշակերտ կա մեջը։

― Աշակերտ չկա էս մի քանի տարին, և այլն։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանում, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսարկներ են ծախվում ու դերասաններ են խաղում:

Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

էս տխուր խորհրդածության առիթը տվեց Թիֆլիզի հայոց թատրոնի խնդիրը, որ վերջին օրերս գրավել է մամուլի ու հասարակության ուշքը։ Հայոց թատրոնը մեռնում է, էսպես հայտարարեցին։ Եվ ահա կոնսիլիում են կազմել չքնաղ հոգեվարքի շուրջը ծերունի Մանթաշյանը, մի քանի ուրիշ հարուստներ և նրանց թամաշավոր մեծ բազմություն։

― Ի՞նչ է հարկավոր սրան, որ կենդանանա։

― Փող և սեփական շենք։

Նույն րեցեպտը ինչ որ գրեցին սրանից տարիներ առաջ։ Փող տվին, բայց նա կրկին մեռնում է։ Մեկն առաջարկում է, որ էս շենքից, Արտիստականից մյուսը փոխադրեն―ազնվականների թատրոնի շինությունը։ Բայց նա էնտեղ էլ կմեռնի։ Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու։ Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև․․․

Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը, 

արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։ Թարս եք հասկանում։ Ահա պարզենք։ Սկսենք հենց նույն օրերին թատրոնի դրությունը ողբացող հայոց թերթերից։

Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում։ Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ։ Էլ չեն մտածում, թե բոլորովին հակառակն է եղել— Սունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ։ Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։ Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը։

Հեղինակ՝ Հովհաննես Թումանյան 

Դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողեր, հատվածներ և գրավոր մեկնաբանիր։ 

«Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։»

«Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում…»

«Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։»

Ո՞րն է հոդվածի ասելիքը, ի՞նչ է ուզում ասել Թումանյանը։ 

Թումանյանը ասում է որ պետք է ոչ արտաքին ձևերին այլև ներքին իմաստին ուշադրություն դարձնել։

տնաին երկր 25.2.2024

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 229; 231; 233; 235; 238

AD=√625-576=7

DC=√900-576=18

S=1/2*h*AC=300մմ2

6+5+5=16

P/16=32/16=2

AB=2*5=10

BC=10

AC=6*2=12

AK=12:2=6

AB2-AK2=102-62=64

BK=√64=8

S=AC*BK/2=12*8/2=48

Պատ․՝48սմ2

Այն ուղանկյուն եռանկյուն է։

6/12=1/2

Sin=6√3/12=√3/2

<C=30o

<A=60o

<B=90o

Պատ․՝ 30o,60o,90o

Գործնական քերականություն

1.Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: 

Այնքան ուժեղ, ինչքան (որքան) Հերկուլեսը:

Այնպես գեղեցիկ, ինչպես բնությունը:

Այնտեղ տեղի ունեցավ եզրափակիչ խաղը, որտեղ (ուր) կիսաեզրափակիչ խաղը տեղի ունեցավ 5 տարի առաջ:

Երբ զանգեցիր, հենց այդ ժամանակ նա դուռը թակեց:

Հենց որ նրա մասին սկսեցին պատմել, ես հիշեցի նրան:

Մյուս անգամ կպատժեմ, այնպես որ քեզ խելոք պահիր:

Ես որոշեցի մնալ, մինչդեռ ընկերներս գնացին:

Քանի դեռ պարապում ես, քեզ ֆիզիկապես լավ ես զգալու:                                          

Ես չեմ ընտրել, թե որ համալսարանն ընտրեմ:

Աղավնու վանքը

Կարդա՛ ,,Աղավնու վանքը,, բալլադը:
Համացանից պարզի՛ր՝ ինչ է բալլադը: 
Բալաադը պատմողական բանաստեղծություն է հիմնված լեգենդների կամ պատմական իրադարձությունների վրա։
Հետազոտական աշխատանք. հայկական որ վանքների կամ եկեղեցիների մասին է այս ավանդույթը: 
Սևանա լճի ափին գտնվող Օհանավանք (Սուրբ Կարապետ վանք)։
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: 
Բալլադում պատմական կերպարներ կա՞ն: 

Գործնալկան քերականություն

1.       Փակագծերում տրված տարբերակներից ընտրե՛ք ճիշտը։

Ես ձեզ բազմիցս զգուշացրել եմ։

Ռուսերեն այնքան գիտի, որ, հազվադեպ է օգտվում բառարանից։

Կարծում եմ՝ պետք է միաժամանակ սպասել մինչև կճշտվեն որոշ հանգամանքներ։

Ես ձեր կարծիքը ամբողջովին ընդունում եմ և պատրաստեմ պաշտպանելու այն։

Տնօերենը խստիվ արգելել է դասերի հաշվին այլ գործով զբաղվելը։

Բոլորը հոտնկայս ծափահարում էին պատանի ջութակահարին։

Մրցույթի արդյունքները առայժմ չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։

Մեր փողոցի նոր գետնանցումը արդեն գործում է։

2.Ընդգծե՛ք չափի երեք մակբայ։

Հիմնականում, դանդաղ, ամբողջովին, գյուղից գյուղ, վաղօրոք, եռակի։

3.Ընդգծե՛ք ձևի երեք մակբայ։

Դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծուշիուշով, ամենուրեք։

4.Ընդգծե՛ք ժամանակի երեք մակբայ։

Ավելի, ուշապա, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ։

5.Ընդգծե՛ք մակբայները։

Այդ հանկարծակի հանդիպումը մեզ շատ շփոթեցրեց։

Կարճ ժամանակում երիտասարդի կյանքում անսպասելիորեն տեղի ունեցավ փոփոխություն։

Սպարապետի ազնվորեն հպարտ հայացքը վկայում էր նրա մեծ հոգու մասին։

Հավասարություն

Հավասարությունն ենթադրում է բոլոր մարդկանց նկատմամբ արդար վերաբերմունք՝ անկախ նրանց ազգությունից, կրոնից կամ դիրքից։ Սակայն կատարյալ հավասարություն անհնար է, քանի որ մարդիկ տարբեր են։ Այն արտահայտվում է տարբեր ձևերով։ Իրավական բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են, քաղաքական յուրաքանչյուրն իրավունք ունի մասնակցելու ընտրություններին, տնտեսական բոլորին տրվում են հավասար հնարավորություններ աշխատանքի ու եկամուտի համար, սոցիալական կրթության և առողջապահության հասանելիություն։ Հավասարությունը կարևոր է արդար հասարակություն կառուցելու և մարդկանց հավասար իրավունքներ ապահովելու համար։