Архив за месяц: Ноябрь 2024

Նոյեմբերի 23-30 Պատմություն

Առաջադրանք 1 Անգլիական հեղափոխություն

Բացատրել բառերը՝
Հեղափոխություն-Հասարակության քաղաքական, սոցիալ–տնտեսական
կառուցվածքի և մշակութային կյանքի արմատական փոփոխություն։
Քաղաքացիական պատերազմ-Քաղաքական ուժերի, սոցիալական խմբերի
միջև զինված պայքարը քաղաքական իշխանության հասնելու համար։
Անկախականներ-Անգլիական հեղափոխության առաջատար ուժերից։
Պրեսբիտերականներ-Բողոքական եկեղեցուց ծագած կրոնական ուղղություն։
Ռազմական դիկտատուրա-Քաղաքական ուժի կամ անձանց իշխանություն,
որը պետության կառավարումն իրականացնում է բանակի վրա հենվելով։
Ռոյալիստներ-Թագավորի կողմնակիցներ։
Սահմանադրություն-Պետության հիմնական օրենք, որը սահմանում է քաղաքացիների ազատություններն ու իրավունքները, իշխանության մարմինների կառուցվածքը, գործառույթները, դատական համակարգը և այլն։
Սահմանադրական միապետություն-Միապետական կառավարման համակարգ, որտեղ թագավորի իշխանությունը ժառանգական է, բայց սահմանափակված է սահմանադրությամբ։

1.16-17-րդ դարերում Անգլիան արդյունաբերութական վերելք ապրեց:
2.Ավատատիրական կարգը երկրի զարգացման խոչընդոտ էր հանդիսանում:
3.Խորհրդարանը:

4.1640թ. մինչև 60-ականներ
5.1640թ. մինչև 1647թ.
6.1645 թ. հուլիսի 14-ին Քրոմվելի բանակը հաղթեց հակառակորդին:
7.Շոտլանդիա:
8.Անգլիան դարձավ հանրապետություն:

9.Պրեսբիտերականներ և անկախականներ:

10.Նա նշանակվեց բանակի գլխավոր հրամանատար:

11.Որպեսզի ստեղծի իր սեփական խորհրդարանը, որը իր կարծիքով ավելի լավ արդյունքներ կունենա:

12.1653 թվականին:

13.1660 թվականին:

14.Վիլհելմ Օրանցու:

15.Հարկերի և պետական եկամուտների տնօրինումը, ինչպես նաև դատական իշխանությունը անցնում էին խորհրդարանին:

16.Խորհրդարանը:

17.Խոսքի և դավանանքի:

18.Սահմանադրական միապետություն:

1.Հեղափոխություն-Հասարակության քաղաքական, սոցիալ–տնտեսական
կառուցվածքի և մշակութային կյանքի արմատական փոփոխություն։
Քաղաքացիական պատերազմ-Քաղաքական ուժերի, սոցիալական խմբերի
միջև զինված պայքարը քաղաքական իշխանության հասնելու համար։

2.Կոնկրետ չեմ կարող ասել ճիշտ եր թե ոչ: Կարող եմ միայն լավ և վատ կողմերը ասել:
Լավ կողմեր-մահապատիժը երաշխավորում էր թագավորական աբսոլյուտիզմի վերջը և նոր կառավարման համակարգի սկիզբը:
Վատ կողմեր-թագավորի մահապատիժը թուլացրեց պետական միասնականությունը և խորացրեց քաղաքական ճգնաժամը:

3.Քրոմվելը փաստացի դարձավ դիկտատոր՝ օգտագործելով լորդ-պաշտպան տիտղոսը: Նրա կառավարելու ձևը կենտրոնացված էր ռազմական ուժի վրա:

4.

5.Փառահեղ հեղափոխություն: Քանի որ բոլոր իրադարձությունները կատարվեցին առանց բռնի ուժով և արյունահեղության:

6.Այո, հիմնականում նպատակներին հասան, բայց կային նպատակներ որոնց չկարողացան հասնել:

Նոեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1.նյարդաին համակարգի կառուցվաց և գործունեություն

նյարդային համակարգը ունի օրգանիզմի բոլոր գրծընթացների կարգավորման համար։ դա պահովում է արտաքին և ներքին ազդակների ընկալումը, դրանց մշակումը և ճիշտ պատասխանների կազմակերպումը։

2.ուղեղի կառուցվացք

Ուղեղը մարդու կենտրոնական նյարդային օրգանն է։ Այն բաժանվում է մի քանի կառուցվածքի հատվածի։

3.ինչ է ռեֆլեքսը

4.գլխուղեղի բաժինները և նրա կատարարած ֆունքցիաները

5.վերցնել գլխուղեղի մեկ բաժին ներկայացնել նրա կատարած ֆունքցիան նաև ներկայացնել ինչ կլինի մարդու հետ եթե այդ բաժինը բացակի։

  1. տեսողական վերլուծիչ կառուցվացք և նրա կատարած գործառույէը

7.լսողական վերլուծիչ կառուցվացք և նրա կատարած գործառույէը

8.ներկայացնել բլոգաին աշխատանքը։

Ի՞նչ է արժեքը: Մարդը որպես արժեք

Արժեք ասելով, ես հասկանում եմ մարդկային որակները։ Յուրաքանչյուր ոք կարևորում է տարբեր արժեքներ մարդու մեջ։ Մեկն ասում է, որ կարևորը ազնիվ, հարգալից լինելն է, իսկ մյուսը՝ բարի և օգնող։

Ընդհանրապես արժեքը դա մարդու համար ամենաթանկ բանն է։ Մենք բոլորս էլ ունենք մեզ համար ամենաթանկ բաները և այն համարում ենք արժեք։ Օրինակ՝ ամեն մեկս ծնվել ենք տարբեր մտածելակերպով ընտանիքներում և մեր ընտանիքի ստացած ամեն ինչը համարում ենք ամենաթանկը։ Այսինքն՝ ինչպես բոլոր տարբեր բաներում, այնպես էլ արժեք հասկացողության մեջ տարբեր կարծիք ունենք։ Իմ տեսանկյունով ինձ համար կարևորագույն արժեքը կարող է ուրիշի համար արժեքավոր չլինել, և այդպես բոլորի դեպքում։

Ինձ համար մարդու մեջ ամենակարևոր արժեքը դա ազնիվ լինելն է։ Կարծում եմ, պետք չէ մեզ կեղծել, պետք է ցույց տալ բոլորին մեր իսկական ոք, պետք չէ կաշկանդվել մեր որևէ բնավորության գծից և փոխել այն՝ նմանվելով ուրիշին։

Այո, կարծում եմ պետք է։ Գիտելիք ասելով՝ նկատի ունեմ կյանքի գիտելիք։ Այսինքն՝ կյանքի նկատմամբ մեր տեսանկյունն արդեն ձևակերպված լինի, ունենանք մեր հստակ կարծիքը։ Կարծում եմ, այստեղ կենսափորձն ու գիտելիքը հոմանիշներ դարձան։

Կյանքի գիտելիքի պաշար ունենալուց, ավելի խորը մտածելուց հետո կարող ենք ասել, թե որ արժեքն ենք կարևորում։ Իհարկե, կենսափորձ ստանալու ճանապարհին ևս ունենում ենք արժեքի մասին մեր կարծիքը, բայց ինչքան մեծանում ենք, այնքան շատ բաներ են փոխվում մեր մտածելակերպի հետ։ Այսինքն՝ պետք չէ ասել, որ տարիքով փոքր մարդիկ չեն կարող գնահատել, կարևորել արժեքը, ուղղակի կարծիքը տարիների ընթացքում փոփոխվում է։

Իմ կարծիքով՝ բացի նյութական արժեքներից, այլ արժեքներ երբեք չեն կորցնի իրենց նշանակությունը։ Ինչքան էլ դասը վերաբերվում էր մարդկային արժեքների մասին, կան մարդիկ, ովքեր հենց մարդու մեջ նյութական արժեքներ են փնտրում՝ շքեղ շորերը, հարդարված լինելը, աշխատավարձը և այլն։ Ես այդպես չեմ մտածում, այդ նյութական իրերը մանր բաներ են կյանքում։ Կարևորը, մեզ լավ զգանք, այդ արժեքները պահելով։

Ծերունին և ծովը Չորրորդ մաս

Երբ ծերունին տեսավ նրան, հասկացավ, որ այդ շնաձուկը ոչնչից չի վախենում և կվարվի այնպես, ինչպես հարմար դատի։ Նա պատրաստեց հարպունը և ամրացնելով դրա պարանի ծայրը՝ սպասեց, որ շնաձուկը մոտ գա։ Պարանը կարճ էր, որովհետև մի կտոր կտրել էր, երբ կապում էր իր ձուկը։

Ծերունու գլուխն այժմ բոլորովին պայծառացավ, և նա համակված էր վճռականությամբ, թեև հույսերով չէր օրորում իրեն։ «Գործս չափից ավելի լավ էր գնում, և երկար չէր կարող այդպես շարունակվել»,— մտածում էր նա։ Հետևելով շնաձկան մոտենալուն՝ ծերունին մի հայացք նետեց իր խոշոր ձկանը։ «Թերևս ավելի լավ կլիներ, եթե այս ամենը երազ լիներ։ Ես չեմ կարող արգելել նրան հարձակվելու ինձ վրա, բայց գուցե և կարողանամ սպանել։ Dentuso,— մտածեց նա։— Խավարե՜ր մորդ արևը»։

Շնաձուկը ընդհուպ մոտեցավ նավախելին և երբ հարձակվեց թրաձկան վրա, ծերունին տեսավ նրա բաց երախն ու արտասովոր աչքերը և լսեց, թե ինչպես կափկափեցին նրա ծնոտները, երբ խրվեցին ձկան մեջ՝ պոչից քիչ վեր։ Շնաձկան գլուխը բարձրացել էր ջրի վրա, գլխից հետո երևաց նաև մեջքը, և ծերունին, լսելով, թե ինչպես նրա ծնոտները աղմուկով հոշոտում են մեծ ձկան մաշկն ու միսը, հարպունը կոխեց գլխի այն մասում, որտեղ աչքերը միացնող գիծը խաչաձևվում է քթից դեպի վեր մեկնող գծի հետ։ Իրականում այդպիսի գծեր չկային։ Կար միայն ծանր, կապտավուն ու սրաձև գլուխը, խոշոր աչքերը և դուրս ցցված, կափկափող ու ամենակեր ծնոտը։ Սակայն շնաձկան ուղեղն այդտեղ է գտնվում, և ծերունին իր հարպունով այդ տեղին հարվածեց։ Ամենայն ուժով հարվածեց այդտեղին՝ արնոտելու աստիճան քերծված ձեռքերում սեղմած իր հարպունով։ Հարվածեց նրան առանց որևէ բանի վրա հույս դնելու, բայց վճռականությամբ ու մոլեգին զայրույթով։

Читать далее Ծերունին և ծովը Չորրորդ մաս

Գործնական քերականություն

1. Դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):
Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Որսս իր ոտքով եկավ:
 ծովափի բնակիչներս ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
Մեր ամենաուժեղ մարզիկ, հաղթանակով պիտի գաս:
Ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
Դուք  շնորհալի տղաներդ, ձեր խոսքը դեռ չեք ասել:
Սիրտդ քա՛ր է, քար:
Ձեռքդ ընկնողին պրծում չկա:

2.Գրի՛ր, թե ընդգծված մասնիկն ինչ  է նշանակում.

ա) ս-ն`ե՞ս, մե՞նք, ի՞մ, թե՞ մեր.
 բ) դ-ն` դո՞ւ, դո՞ւք, քո՞, թե՞ ձեր.

Երկրի բնակիչներս շատ  անփույթ ենք մեր մեծագույն հարստության նկատմամբ: Մենք

Մեծերդ մեզ` երեխաներիս անընդհատ փոխել եք ուզում:Դուք
Շուրջս ոչինչ չեմ նկատում:Ես
Ինքս էլ լճի ափին լինել շատ եմ սիրում: Ես
Կենդանու հետքերն ինքդ կնկատես թաց գետնի վրա:Դու
Աչքներդ լույս լինի:Ձեր

3. Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր:

Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա իր  սանիկի խոսելու ընդունակությունր  զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում նրա (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ:  Բոլորը չէին ուզում տեսնել այդ մարդուն:
16-րղ դարի բոլոր ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
Ամբողջ աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: 
Ֆիրմայի արտադրած բոլոր նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

Կարդա՛

Դերանուններն ըստ կազմության լինում են պարզ (ես, այս, ուրիշ) և բաղադրյալ (այստեղ, ինչպես): Բաղադրյալ դերանուններից մի քանիսն ունեն հարադիր գրություն (մի քանի, ոչ ոք և այլն):

Գոյականին փոխարինող դերանունները հոլովվում են հիմնականում գոյականների նման: Գոյականներից տարբեր կերպ են հոլովվում ես, դու, նա, ինքը, մենք, դուք, սա, դա, ով դերանունները:

Դերանունների գործածությունը խոսքն ազատում է կրկնություններից և խճողումներից:

Աղերը նոյեմբերի 25-29

Ստորև գրված նյութերի բանաձևերից ընտրիր աղերի դասին պատկանող նյութի բանաձևը՝

  • HNO2
  • Al2(SO4)3 =ալյումինի սուլֆատ
  • Al2O3
  • CsOH

Ստորև գրված  աղյուսակում գրի՛ր աղի անվանումը՝ ըստ տրված բանաձևի՝

Օրինակ՝ CuCl ` Պղնձի (I) քլորիդ

Աղի բանաձևըԱղի անվանումը
Hg2Cl2

NaCl =Նատրիումի քլորիդ