Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
- Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար:
Գարնան բերքը: - Բացատրի՛ր տրված արտահայտությունները՝ Գարունը այնքնա ծաղիկ է վառել:
Իմ բացված սրտում հնչում է մի երգ: - Գարունը այնքնա ծաղիկ է վառել:-Ուզում է ասել, որ գարունը ծաղիկները
գույնզգույն է դարձնում, կրակի պես վառ: - Իմ բացված սրտում հնչում է մի երգ:-Ուզում է ասել, որ գարնան ժամանակ իր
սիրտը և բնությունը երգում են գարնան և թռչունների երգը: - Դուրս գրիր բնությունը ներկայացնող պատկերները:
- Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
- Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
- Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
- Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
- Գրի՛ր շարադրություն ,,Գարունը այնքան ծաղիկ է վառել,, վերնագրով։