Архив за месяц: Февраль 2024

Թմկաբերդի առումը

ՆԱԽԵՐԳԱՆՔՀե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

IՆադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,
Թաթուլն անհաղթ, աննըկուն,

Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։

IIԷն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

IIIՈւ կըռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի,
Նըրան՝ իր տեսքով, հասակով, ասին,

Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,
Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես և Թըմուկ բերդին,
Որ չես կարենում էսքան ժամանակ։

IVԷսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար․
Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերև թըռչում ման գալիս,
Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Թեկուզ և արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,

Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

VՈւ ղըրկեց Շահը իր թովիչ երգչին,
Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՛ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՛ իմ փառքը ու գանձը անհուն։
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՜ն, ամեն բան,
Ինչ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան։

―――――――――――Ուր ահեղ կըռվով չի մտնիլ արքան,
Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
Եվ ահա մի օր ծեր, թափառական
Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ։

VIԳոռում են, դողում Թըմկա ձորերը,
Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.
Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման։

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման.
Երգում է աշուղն իր Շահի սերը,
Անհուն գանձերը ու փառքն անսահման…

Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին․
Եվ վըրդովում են իր միտքը թաքուն
Դավաճան գործի ամոթը խորին
Եվ արքայական փառքն ու մեծություն…

    Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
    Ա՛յ նազանի աննըման.
    Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
    Աշխարհքի տերն անսահման…

    Մեզ պես տըկար մարդ է նա էլ՝
    Սիրուններին միշտ գերի.
    Քու ճակատին թագ է վայել․
    Լինիս շքե՜ղ թագուհի…

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մըտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից…

VIIԴարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,
Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ։

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը։

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

— Է՜յ, տեր աստված կըտրուկ անի
Թուրը մեր քաջ իշխանի,
Նըրա շուքը միշտ հանապազ
Մեր գըլխիցը անպակաս։

Ու թընդում է Թըմուկ բերդը
Էն աղմուկից խընդության,
Որոտում են տաղն ու երգը
Գոռ ձայներով հաղթական։

— Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,
Սարի արծիվը շեշտակի թափով։
— Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,
Թըշնամու հոգին լըցնում սարսափով։

— Էն Թըմկա ձորում սև ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու։
— Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,
Էն թուրն է շաչում էնպես ահարկու։

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,
Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին։

Ու չի դադարում երգի հետ վարար
Կախեթի գինին խելագար հոսել․
Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար,
Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել։

Խըմում են կըռվող քաջերի փառքին,
Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում,
Եվ ընկածների սուրբ հիշատակին,
Որ երկընքից են այժմ իրենց նայում…

Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Օ՜ֆ, տիրուհի, աստված վկա,
Էլ չենք կարող մենք խըմել.
Էլ ուժ չըկա, էլ տեղ չըկա,
Շատ ենք խըմել ու հոգնել…

Ու հանգչում է Թըմուկ բերդը
Պապանձվում է ու մարում,
Հարբած, հոգնած տերն ու զորքը
Մըրափում են խավարում։

VIIIԼուռ ու խավարչտին կամարների տակ,
Հոգնած ու քընած բազմության վըրով
Թըռչում են, թըռչո՜ւմ, սև, չարագուշակ
Երազներն ահեղ, անվերջ խըմբերով։

Երազ է տեսնում Թաթուլ իշխանը,
Որ վիշապ օձը եկել է ահա,
Եկել, փաթաթվել, իր բերդը պատել,
Գըլուխը դըրել ետ պոչի վրա։

Ու բարձրացնում է հըրեշն ահռելի,
Իրեն գըլուխը բարձրացնում է վեր,
Բարձրացնում մինչև բարձունքը բերդի,
Մինչև Թաթուլի պալատն ու տըներ։

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,
Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,
Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ
Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած…

IXԷ՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

Չըլինի՞ թե հաղթահարված,
Ճարը հատած թըշնամին
Դավ է դընում մութն ու մեռած
Կես գիշերվա էս ժամին։

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է
Իր հաղթական հյուրերին,
Բաց է անում դուռն ու դարպաս
Ձեր դավաճան տիրուհին։

Դա՜վ… դա՜վ… ելե՜ք… կոչնա՜կ… պահնա՜կ…
Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜…
Ճըռընչում են, դըղըրդում են
Դարպասները երկաթի…

XԲաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի և՛ զորքերն, և՛ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր։

Նըստած է Շահը․ նըրա առաջին
Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Էսպես տիկինը տըվավ պատասխան.
Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
— Հե՜յ, դահի՜ճ, գոռաց գազանի նըման.
Դահիճը իսկույն մտավ սրահը։

XIԴահիճն եկավ ոտից գըլուխ
Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն։

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր։

Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
Սև աչքերը հանեցին։

Անցավ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից։

Անցավ զալում էն մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով։

Ու նըրանից մենակ անմեռ
Էս զրույցը հասավ մեզ,
Որ մեզանից հետո էլ դեռ
Պետք է խոսվի միշտ էսպես։

XIIՀե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։

Самостоятельная работа

Задание 1 : закончите предложения:

Встречаясь с друзьями, поздаровались

Окончив институт, и стал сантехником.

Слушая музыку чуть не заплакола:

Женившись я развелся.

Позавтракав я пошол в зал:

Посмотрев фильм мне не понравелос.

Возвращаясь с работы я попоал в пробку.

Получив письмо я почитал.

Открыв дверь я испугался:

Стоя на остановке я устала.

Задание 2. Напишите начало фраз по модели:

Познакомившись с девушкой, я попросил у нее телефон.

Сперва встретились с друзьями а потом мы пошли в кино.

После школы я пошел гулять.

От радости,  он очень смеялся.

На каникулы мы поедем отдыхать на юг.

Услышав эту песню я выписывал новые слова.

Посмотрев список я узнал, когда отправляется поезд.

Я дал ему его телефон он сказал спасибо.

он не приежал на тусу он уехал домой.

Он был очень рассеянны и он потерял деньги.

Задание 3. Сделай выбор:

ИЗУЧАТЬ, УЧИТЬСЯ, УЧИТЬ, ЗАНИМАТЬСЯ

Лена учит  историю в Сорбонне.

Где учится  твой младший брат?

Тебе надо больше заниматься.

Он никогда не гаварил правила, поэтому плохо говорит по-русски.

В университете Сергей очень серьезно изучал  философию.

Я бы хотел учится в Москве.

Я не люблю сидет в библиотеке.

Чтобы улучшить память, надо учить стихи.

Поставьте глаголы в нужную форму.

Ехать

Мои родители уехали на юг к морю.
2. Я еду сейчас на вокзал.

3. Они едит в университет на трамвае и читают газету.

— Куда ты сейчас едеш?

— Я еду в магазин. А вы куда едите ?

— А мы едим в университет.

– Куда едит сейчас ваша группа?

— Мы едим на экскурсию за город.

— Ты не знаешь, куда это едит сейчас Таня?

— Она едит в гости.

7.- Твои друзья сейчас едут в цирк. А почему ты не едеш ?

— А я еду на вокзал встречать подругу.

Лететь

– Добрый день! Вы куда летитеь ?

— Я леу в Москву. А вы куда летотеь ?

— Мы тоже летим в Москву.

– Скажите, пожалуйста, какой рейс летит до Иркутска?

Мой друг летит сейчас в Пермь, а я леу в Санкт-Петербург.

Мы летим уже целый час.

Ходить

Он часто ходит на стадион.

2. Каждую субботу моя сестра ходит в театр.

Они часто ходят в парк.

4. Каждое воскресенье я хожу в церковь.

– Привет! Куда ты идешь?

— Я иду в библиотеку.

— Ты часто ходишь в библиотеку?

— Обычно я хожу туда раз в неделю.

– Добрый день! Каждый день я вижу, как ты ходишь в парк.

— Да, обычно я хожу туда утром. Я там занимаюсь спортом.

— А вы куда ходите по утрам.

— Мы обычно ходим на стадион. Там мы бегаем.

Գործնական քերականություն

1. Խմբագրեք պատմությունը ։

Գյուղում մի ծերուկ էր ապրում։ Նա աշխարհի ամենադժբաղտ մարթկանցից մեկն էր։ Ամբողջ գյուղը հոգնել էր նրանից․ ծերուկը մշտապես մռայլ էր, թթված դեմքով։ Եվ որքան գնում, այնքան ավելի դժգոհ էր դառնում, այնքան ավելի թունոտ էին հնչում նրա խոսքերը։ Մարդիկ խուսափում էին նրանից․ նրա դժբախտությունն անցնում էր շրջապատին։ 

Բայց երբ ծերունին արդեն ութսուն տարեկան էր, շատ անսպասելի բան պատահեց, այնպիսի բան, որ ոչ մեկի հավատը չէր գալիս։ Անհավատալի լուրը կայծակի արագությամբ տարածվեց․ ծերունին այսօր, երջանիկ է չի բողոքում, նույնիսկ ժպտում է, դեմքը լրիվ փոխվել է։ 

Ամբոխջ գյուղը հավաքվեց, ծերուկին հարցնում․ ինչ Քեզ ինչ է պատահել, ինչ է եղել։ 

-Ոչինչ,- պատասխանում էր ծերուկը -,ութսուն տարի ջանում էի երջանիկ լինել, բայց ոչինչ չստացվեց,- ։ Ես էլ որոշեցի ապրել առանց երջանկության։ Ահա, թե ինչու եմ երջանիկ։ 

2. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝
դժբախտ-անբախտ
հոգնել-խոնջել
երջանիկ-ուրախ
ջանալ-աշխատել

3. Տեքստից դուրս գրի՛ր հականիշ բառեր։ 

Երջանիկ դժբախտ,

4. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։ 

մռայլ դժգոհ թթված

5. Ներկայացրո՛ւ պատմության գաղափարը՝ ասելիքը։ 

6. Պատմության համար վերնագիր հորինեք։ 

անհատական նախագծ թարգմանություն

Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր

Մաս 1

The Town Mouse & the Country Mouse

There were sweetmeats and jellies, pastries, delicious cheeses, indeed, the most tempting foods that a Mouse can imagine. But just as the Country Mouse was about to nibble a dainty bit of pastry, she heard a Cat mew loudly and scratch at the door. In great fear the Mice scurried to a hiding place, where they lay quite still for a long time, hardly daring to breathe. When at last they ventured back to the feast, the door opened suddenly and in came the servants to clear the table, followed by the House Dog.

The Country Mouse stopped in the Town Mouse’s den only long enough to pick up her carpet bag and umbrella.

«You may have luxuries and dainties that I have not,» she said as she hurried away, «but I prefer my plain food and simple life in the country with the peace and security that go with it.»

Քաղաքի մուկը և գյուղի մուկը

Կային կոնֆետներ և ժելեներ, խմորեղեն, համեղ պանիրներ, իսկապես ամենահամեղ ուտելիքները, որ կարող է պատկերացնել մկնիկը:Բայց մեկ անգամ այդ ժամանակ երբ գյուղացի մկնիկու ուզում էր կծեր թխվացք նա լսեց ոնց մի կատում բարցր մլավաց դուռը սկսեց խասխզել։ ուժեղ վախով մկնիկը սկսեվ վազել դպի թակստոցը որտեղ նա երկար անշարժ պարկածեր համարյա առանձ շնչելու։Երբ նա վերջապես համարձակվեց վերադառնալ խնջույքի, դուրը հանկարծ բացվեց և ծառաները եկան սեղանը մաքրելու, իսկ հետո՝ եկավ Տան շունը։ Գյուղացի մկնիկը կանգ առավ քաղաքացի մկնիկի որջում մինչև որ վերցնի իր գորգը պայուսակը և հովանոցը:

«Դուք կարող եք ունենալ շքեղություններ և նրբաճաշակ բաներ, որոնք ես չունեմ», — ասաց նա, երբ նա շտապեց հեռանալով, «բայց ես նախընտրում եմ իմ պարզ սնունդը և պարզ կյանքը երկրում, որն ունի խաղաղություն և անվտանգություն»:


Քիմիա դասարանական

  1. Սովորի՛ր Հարաբերական մոլեկուլային զանգված: 

    Նյութի մոլեկուլի, ինչպես և ատոմի իրական զանգվածը շատ փոքր է:

    Այդ իսկ պատճառով ըն դունվել է հարաբերական մոլեկուլային զանգված հասկացությունը:

    Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը։

    Հարաբերական մոլեկուլային զանգված նշանակում են Mr-ով:

    Հարաբերական մոլեկուլային զանգվածը չափողականություն չունի (հարաբերական թիվ է):

    Հաշվում ենք հետևյալ ձև.  Mr(H2)= 2Ar(H)=2*1=2 Mr(H2O)=2Ar(H)+Ar(O)=2+16=18.: ______________________________ Դասարանական 1•Հաշվել առավել հայտնի թթուների ՝հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr):

    HCl-, —աղաթթուն՝  =1+35=36
    HNO3-, ազոտական թթուն՝ =1+14+16*3=63
    H2SO4ծծմբական թթուն՝=1*2+32+16*4=98
    H3PO4ֆոսֆորական թթուն՝=1*3+31+16*4=98

2•Հաշվի՛ր ազոտ տարրի մեկ ատոմի իրական զանգվածը (m0):

Քիմիա 19-23

  1. Հաշվե՛ք հիմնային օքսիդների՝ Na2O, CaO, CuO, FeO, MnO, Cu2O հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr):

Mr(Na2O)=2Ar(Na)+Ar(O)=2*23+16= 62
Mr(CaO)=Ar(Ca)+Ar(O)=40+16=56
Mr(CuO)=Ar(Cu)+Ar(O)=64+16=80
Mr(FeO)=Ar(Fe)+Ar(O)=56+16=72
Mr(MnO)=Ar(Mn)+Ar(O)=55+16=71
Mr(Cu2O)=2Ar(Cu)+Ar(O)=2*64+16=144

  1. Գրե՛ք նյութի քիմիական բանաձևը, եթե հայտնի է, որ դրա բաղադրության մեջ առկա են ջրածնի մեկ ազոտի մեկ և թթվածնի երեք ատոմ:

HNO3

  1. Պատմի՛ր քո կատարած փորձի մասին:

  2. Սովորի՛ր Հարաբերական մոլեկուլային զանգված: Նյութի մոլեկուլի, ինչպես և ատոմի իրական զանգվածը շատ փոքր է: Այդ իսկ պատճառով ըն դունվել է հարաբերական մոլեկուլային զանգված հասկացությունը:Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը :Հարաբերական մոլեկուլային զանգված նշանակում են Mr-ով: Հարաբերական մոլեկուլային զանգվածը չափողականություն չունի (հարաբերական թիվ է):Հաշվում ենք հետևյալ ձև.  Mr(H2)= 2Ar(H)=2*1=2 Mr(H2O)=2Ar(H)+Ar(O)=2+16=18.: ______________________________ Դասարանական 1•Հաշվել առավել հայտնի թթուների ՝հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr): —աղաթթուն՝ HCl-, ազոտական թթուն՝ HNO3-, ծծմբական թթուն՝ H2SO4-, ֆոսֆորական թթուն՝ H3PO4

Տնային հանր 21.2.2023

Լրացուցիչ առաջադրանքներ՝222-բ,դ; 224; 225-բ,դ,զ; 226-բ,դ; 227-բ,դ,զ;

Գրե՛ք միանդամի աստիճանի տեսքով.

բ) x 10 y 10=(xy)10

դ) −32x 10 =(-2x2)5

  1. Քանի՞ անգամ կմեծանա խորանարդի ծավալը, եթե նրա կողմը մեծացնենք
    2 անգամ

2x2x2=8

Բացե՛ք փակագծերը և գրե՛ք բազմանդամի կատարյալ տեսքով

բ) 3x(x − 2)=3x2 — 6x

դ) 3x 2(4x − 6y + 13z)=12x3-18x2y+39x2z

զ) −2c(bc + 5c2d)=-2bc2-10c3d

Արտահայտությունը գրե՛ք բազմանդամի կատարյալ տեսքով.

բ) 15x2xy + 3x3y ⋅ 4y2 — x2y2 ⋅ 9xy — 11x3y3 + 8xx2y3 =15x3y + 3x3y ⋅ 4y2 — x2y2 ⋅ 9xy — 11x3y3 + 8x3y3 = 15x3y

դ) 5a2 − ​(9a2 − b2) = 5a2 — 9a2 + b2 = -4a2 + b2

Գրե՛ք միանդամի և բազմանդամի արտադրյալի տեսքով.

բ) 7a2 bc2 + 21ab2 c + 42a4 b5 c3 =7abc(ac+3b+6a3b4c2)

դ) 18a2 b2 + 16a2 c2 − 12a2 b2 c2 =2a2 (9b2 + 8c2 — 6b2c2)

զ) 25a4 b2 + 36a2 b4 − 60a3 b3=a2b2 (25a2 + 36b2 — 60ab)

Գործնական քեականություն

1. Նախադասությունների միտքն արտահայտի՛ր այլ կերպ՝ ընդգծված բառերը փոխարինելով ուրիշներով:

Թանգարանում  սրահներից յուրաքանչյուրում ցուցադրվող վաթսուն առարկա կա:

Թանգարանի  բոլոր սրահներում ցուցադրվող վաթսուն-վաթսուն առարկա կա:

Դպրոցի բոլոր դասարաններում տասնհինգական սեղան է դրված:

Դպրոցի յուրաքանչյուր դասարաններում տասնհինական սեղան է դրված:

Ամեն մի երամում տասնհինգ կռունկ է:

յուրաքանչյուր երամում տասնհինգ կռունկ է։

Այդտեղ յուրաքանչյուր գետ երեք վտակ ունի:

Այդտեղ բոլոր գետերը երեքական վտակ ունեն։

Շենքերի նկուղները երկուական ելք ունեն՝ հիմնական և վթարային:

Շենքերի նկուղները երկու ելք ունեն՝ հիմնական և վթարային:

Տղաներին հազարական դրամով պարգևատրեցին:

Ամեն տղային հազար դրամով պարգևատրեցին:

2. Սխալները գտի ՛ր և ճշտի՛ր:

ա) Օրվա մեջ քսան սիգարետներ  ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր

տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:

Օրվա մեջ քսան ծխախոտ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր

տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:

Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջեր ունեցող մի գիրք հրատարակելու համար:

Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջ ունեցող մի գիրք հրատարակելու համար:

բ) Մի անգամ տասնվեց տղա բաժանվեցին երկու խմբի:

Իրար ետևից յութանասունհինգ բառեր թելադրվեց:

Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող են անցել:

Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:

Հավաքվածներից ամեն մեկը երեքական լեզու գիտեր:

Ջութակահարներից ամեն մեկը հինգական մեղեդի նվագեց:

Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեքական:

Մի անգամ տասնվեց տղաներ բաժանվեցին երկու խմբերի:

Իրար ետևից ութսունհինգ բառեր թելադրվեց:

Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատություններն էլ հաջող են անցել:

Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին է:

Հավաքվածներից ամեն մեկը երեք լեզու գիտեր:

Ջութակահարներից ամեն մեկը հնգական մեղեդի նվագեց:

Սենյակներում սեղանները շարված էին երեքական:

Փարվանա

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.

Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,

Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ

Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահը,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

II

Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի

Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,

Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի

Ու թագավորն ալեհեր:

Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:

Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն

Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,

Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից

Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:

Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին

Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—

Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից

Վար կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:

Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան

Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.

Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…

III


— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,

Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:

Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:

Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.

Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին

Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:

— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,

Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:

IV

Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի

Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,

Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:

Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

* * *

Ասում են, էն թիթեռները,

Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,

Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝

Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա: