Архив за день: 26.11.2021

Մայրը։ Հովհ․ Թումանյա,

Մի  գարնան  իրիկուն  դռանը  նստած  զրույց  էինք  անում,  երբ  այս  դեպքը  պատահեց։  Էս  դեպքից  հետո  ես  չեմ  մոռանում  էն  գարնան  իրիկունը։

Ծիծեռնակը  բույն  էր  շինել  մեր  սրահի  օճորքում։  Ամեն  տարի  աշնանը  գնում  էր,  գարնանը  ետ  գալի,  ու  նրա  բունը  միշտ  կպած  էր  մեր  սրահի  օճորքին։

Ե՛վ  գարունն  էր  բացվում,  և՛  մեր  սրտերն  էին  բացվում,  հենց  որ  նա  իր  զվարթ  ճիչով  հայտնվում  էր  մեր  գյուղում  ու  մեր  կտուրի  տակ։

Եվ  ի՜նչ  քաղցր  էր,  երբ  առավոտները  նա  ծլվլում  էր  մեր  երդիկին  կամ  երբ  իրիկնապահերին  իր  ընկերների  հետ  շարժվում  էին  մի  երկար  ձողի  վրա  ու  «կարդում  իրիկնաժամը»։

Եվ  ահա  նորից  գարնան  հետ  վերադարձել  էր  իր  բունը։  Ձու  էր  ածել,  ճուտ  էր  հանել  ու  ամբողջ  օրը  ուրախ  ճչալով  թռչում,  կերակուր  էր  բերում  իր  ճուտերին։

Էն  իրիկունն  էլ,  որ  ասում  եմ,  եկավ,  կտցում  կերակուր  բերավ  ճուտերի  համար։  Ճուտերը  ծվծվալով  բնից  դուրս  հանեցին  դեղին  կտուցները։

Էդ  ժամանակ,  ինչպես  եղավ,  նրանցից  մինը,  գուցե  ամենից  անզգուշը  կամ  ամենից  սովածը,  շտապեց,  ավելի  դուրս  ձգվեց  բնից  ու  ընկավ  ներքև։

Մայրը  ճչաց  ու  ցած  թռավ  ճուտի  ետևից։  Բայց  հենց  էդ  վայրկյանին,  որտեղից  որ  է,  դուրս  պրծավ  մեր  կատուն,  վեր  թռցրեց  փոքրիկ  ճուտը։

—  Փի՛շտ,  փի՛շտ,  —  վեր  թռանք  ամենքս,  իսկ  ծիծեռնակը  սուր  ծղրտալով  ընկավ  կատվի  ետևից՝  նրա  շուրջը  թրթռալով  կտցահարելով,  բայց  չեղավ։  Կատուն  փախավ  մտավ  ամբարի  տակը։  Եվ  այս  ամենն  այնպես  արագ  կատարվեց,  որ  անկարելի  էր  մի  բան  անել։

Ծիծեռնակը  դեռ  ծղրտալով  պտտում  էր  ամբարի  շուրջը,  իսկ  մենք՝  երեխաներս,  մի-մի  փայտ  առած  պտտում  էինք  ամբարի  տակը,  մինչև  կատուն  դուրս  եկավ  ու  փախավ  դեպի  մարագը,  դունչը  լիզելով։

Ծիծեռնակը  դատարկ  կատվին  որ  տեսավ,  մի  զիլ  ծղրտաց  ու  թռավ,  իջավ  դիմացի  ծառի  ճյուղին։  Այնտեղ  լուռ  վեր  եկավ։  Մին  էլ  տեսանք՝  հանկարծ  ցած  ընկավ  մի  քարի  կտորի  նման։  Վազեցինք,  տեսանք՝  մեռած,  ընկած  է  ծառի  տակին։

Մի  գարնան  իրիկուն  էր,  որ  այս  դեպքը  պատահեց։  Շատ  տարիներ  են  անցել,  բայց  ես  չեմ  մոռանում  այն  գարնան  իրիկունը,  երբ  ես  առաջին  անգամ  իմացա,  որ  ծիծեռնակի  մայրն  էլ  մայր  է,  ու  սիրտն  էլ  սիրտ  է,  ինչպես  մերը։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք  առաջադրանքները.

Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
Ինքդ կազմիր հարցեր պատմվածքի վերաբերյալ:

Ընտրովի մաթեմ 26․11․2021

1.
(A) 6 (B) 7 (C) 8 (D) 10 (E) 15

  1. Արթուրն ուներ անցքերով 10 միանման մետաղե ձող (նկար 1): Նա դրանք զույգ
    առ զույգ միացրեց և ստացավ 5 երկար ձող (նկար 2): Ստացված ձողերից ո՞րն է
    ամենաերկարը:
    (A) A (B) B (C) C (D) D (E) E

  1. Ի՞նչ թիվ է թաքնված քառակուսու հետևում:
    (A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7

  1. Նկարում պատկերված է կղզի՝ ափագծով և մի քանի ուրախ
    գորտով: Գորտերից քանի՞սն է նստած կղզում:
    (A) 4 (B) 5 (C) 6 (D) 7 (E) 9

  1. Թիվն ունի երկու թվանշան: Այդ թվանշանների արտադրյալը 15 է: Որքա՞ն է այդ
    թվանշանների գումարը:
    (A) 2 (B) 4 (C) 6 (D) 8 (E) 10

  1. Լուսինեն իր դրամապանակում ուներ ինչ-որ քանակի կենգադրամ
    (տե՛ս նկարը): Նա գնաց խանութ և գնեց գնդակ, որի համար վճարեց
    7 կենգադրամ: Քանի՞ կենգադրամ կար Լուսինեի դրամապանակում
    նրա խանութից դուրս գալու պահին:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Մանեն ուզում է միացնել շրջանագծի վրա գտնվող կետերը: Նա
    սկսում է կետ 1-ից և գծով միացնում հաջորդ կետերից ամեն
    երկրորդը: Նման ձևով ստացված առաջին երկու գծերը ցույց են
    տրված նկարում: Մանեն շարունակում է նման ձևով միացնել
    կետերը, մինչև հասնում է կետ 1-ին: Բերված նկարներից ո՞րը
    Մանեն կստանա արդյունքում:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Իմ հովանոցի արտաքին կողմի վրա գրված է KANGAROO բառը,
    ինչպես ցույց է տրված աջակողմյան նկարում: Ներքևում բերված
    նկարներից մեկում նույնպես ցույց է տրված իմ հովանոցը: Ո՞րն է այն:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Դավիթն ուզում է նկար 1-ում բերված պատկերից կտրել
    միանման եռանկյուններ, որոնցից մեկը ցույց է տրված
    նկար 2-ում: Քանի՞ այդպիսի եռանկյուն նա կստանա:
    (A) 8 (B) 12 (C) 14 (D) 15 (E) 16

  1. Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Անիին, որն իր հերթին մի քանի
    բանան տվեց Գոռին: Անին քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն
    ուներ հավասար քանակով բանան և խնձոր:
    (A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 7

. Հակոբը կառուցեց խորանարդ՝ օգտագործելով 27 խորանարդիկ,
որոնք ներկված էին կամ սև, կամ սպիտակ: Կողք կողքի դրված
ցանկացած երկու խորանարդիկներ ունեն տարբեր գույն (տե՛ս
նկարը): Քանի՞ սպիտակ խորանարդիկ էր օգտագործել Հակոբը:
(A) 10 (B) 12 (C) 13 (D) 14 (E) 15

  1. Չմշկորդների մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում էր 10 մարզիկ: Այն
    չմշկորդների թիվը, որոնցից առաջ անցավ Աշոտը, 3-ով ավելի էր այն չմշկորդների
    թվից, ովքեր առաջ անցան Աշոտից: Ո՞ր տեղը գրավեց Աշոտը:
    (A) 1 (B) 3 (C) 4 (D) 6 (E) 7

  1. Տիգրանն ունի 4 խաղալիք՝ մեքենա, գնդակ, զինվոր
    և նավ: Նա ուզում է
    խաղալիքները մի շարքով դասավորել դարակի վրա այնպես, որ նավն էլ լինի
    մեքենայի կողքին, զինվորն էլ: Տիգրանը քանի՞ եղանակով կարող է խաղալիքները
    դարակի վրա դասավորել այնպես, որ նշված պայմանները բավարարվեն:
    (A) 2 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 8

  1. Լևոնն այգում հեծանիվ է քշում: Նա սկսում է քշել
    ܵ կետից
    և
    շարժվում է սլաքի ուղղությամբ (տե՛ս նկարը): Առաջին
    խաչմերուկում նա շրջվում է աջ, հաջորդ խաչմերուկում՝
    ձախ, հետո՝ նորից աջ, հետո՝ նորից ձախ, և այսպես
    շարունակ: Ո՞ր նշանի կողքով նա չի անցնի հեծանիվ քշելու
    ընթացքում:
    (A)A
    (B)B
    (C)C
    (D)D
    (E)E

  1. Կա հինգ զատիկ (տե՛ս նկարը): Երկու զատիկ ընկերներ են, եթե նրանց մեջքի
    վրայի կետերի քանակները տարբերվում են 1-ով:
    «Կենգուրու» մրցույթի օրը յուրաքանչյուր զատիկ մեկ
    շնորհավորական հաղորդագրություն ուղարկեց իր
    ընկերներից յուրաքանչյուրին: Քանի՞ շնորհավորական
    հաղորդագրություն ուղարկվեց:
    (A) 2 (B) 4 (C) 6 (D) 8 (E) 9

  1. Նկարում բերված պատկերը բաժանել են 3 միանման մասերի: Ի՞նչ
    տեսք ունի այդ մասերից յուրաքանչյուրը:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Սոնան ցանկանում է թուղթը ծալելով ստանալ խորանարդ: Նա 6
    քառակուսու փոխարեն սխալմամբ 7 քառակուսի է գծել թղթի վրա
    (տե՛ս նկարը): Սոնան ո՞ր քառակուսին կարող է ջնջել, որպեսզի
    մնացած քառակուսիներն իրար կպած մնան, և նա դրանցից ստանա
    խորանարդ:
    (A) 1 (B) 2 (C) 3 (D) 6 (E) 7\

  1. Ունենք երեք թափանցիկ թիթեղ, որոնք ներկված են նկարում բերված ձևով: Մենք
    կարող ենք միայն պտտել այդ թիթեղները՝ առանց դրանք շրջելու: Եթե այդ երեք
    թիթեղները դնենք իրար վրա այնպես, որ նրանց
    եզրերն ամբողջությամբ համընկնեն, և վերևից նայենք
    ստացված քառակուսուն, ապա ամենաշատը քանի՞ սև
    վանդակ կտեսնենք:
    (A) 5 (B) 6 (C) 7 (D) 8 (E)

  1. 2, 3, 5, 6
    և 7 թվերը գրում են նկարում բերված պատկերի
    վանդակներում այնպես, որ տողում գրված թվերի գումարը հավասար
    լինի սյունակում գրված թվերի գումարին: Ի՞նչ թիվ կարող է գրված
    լինել պատկերի կենտրոնական վանդակում:
    (A) միայն 3 (B) միայն 5 (C) միայն 7 (D) 5 կամ 7 (E) 3, 5 կամ 7

  1. Պետրոսն ուներ տասը գնդակ, որոնք համարակալված էին 0-ից մինչև 9: Նա
    բաժանեց այդ գնդակներն իր երեք ընկերների միջև. Վազգենը ստացավ երեք
    գնդակ, Գևորգը՝ չորս, Աննան՝ երեք: Այնուհետև Պետրոսը խնդրեց ընկերներին, որ
    նրանցից յուրաքանչյուրը բազմապատկի իր մոտ եղած
    գնդակների վրա գրված թվերը: Արդյունքում Վազգենը
    ստացավ 0, Գևորգը՝ 72, իսկ Աննան՝ 90: Որքա՞ն է Վազգենի
    մոտ եղած գնդակների վրա գրված թվերի գումարը:
    (A) 11 (B) 12 (C) 13 (D) 14 (E) 15

  1. Երեք պարան դրված է հատակին, ինչպես ցույց է տրված նկարում:
    Միացնելով երեք այլ պարանների ծայրերը նկարում բերված
    պարանների ծայրերին՝ կարելի է ստանալ մեկ մեծ ամբողջական
    օղակ: Ներքևում բերված պարանների կտորների ո՞ր խումբը պետք
    է օգտագործել մեկ մեծ օղակ ստանալու համար:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Նկարում պատկերված են կետեր: Ցանկացած երկու հարևան կետերի
    հեռավորությունները՝ և՛ հորիզոնական, և՛ ուղղահայաց
    ուղղություններով, իրար հավասար են: Տարբեր մակերեսներով քանի՞
    քառակուսի կարելի է ստանալ, որոնց գագաթները գտնվում են այդ
    կետերում:
    (A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6

  1. Գայանեն նկարում է խոզ, շնաձուկ ու ռնգեղջյուր
    և նկարներից յուրաքանչյուրը
    կտրում երեք մասի, ինչպես ցույց է տրված նկարում: Կտրած մասերից նա կարող է
    ստեղծել տարբեր կենդանիներ՝ իրար միացնելով մեկ գլուխ, մեկ միջնամաս
    և մեկ
    վերջնամաս: Գայանեն քանի՞ տարբեր երևակայական
    և իրական կենդանիներ
    կարող է ստեղծել:
    (A) 30 (B) 27 (C) 15 (D) 9 (E) 3

  1. Անահիտը, Բաբկենը, Գոհարը, Դավիթը
    և Եսթերը շաբաթ
    և կիրակի օրերին
    բլիթներ էին թխում: Երկու օրում Անահիտը թխեց 24 բլիթ, Բաբկենը՝ 25, Գոհարը՝
    26, Դավիթը՝ 27, Եսթերը՝ 28: Երկու օրում նրանցից մեկը թխել էր 2 անգամ ավելի
    բլիթ, քան միայն շաբաթ օրը, մյուսը՝ 3 անգամ ավելի, մեկ ուրիշը՝ 4 անգամ ավելի,
    մեկ ուրիշը՝ 5 անգամ ավելի, մեկ ուրիշն էլ՝ 6 անգամ ավելի բլիթ: Ո՞վ էր շաբաթ օրը
    թխել ամենաշատ բլիթները:
    (A) Անահիտը (B) Բաբկենը (C) Գոհարը (D) Դավիթը (E) Եսթերը