Архив за день: 23.11.2021

Ընտրովի մաթեմ 23․11․2021

  1. Անահիտը, Բաբկենը, Գայանեն, Դավիթն ու Երվանդը գցեցին երկուական զառ:
    Նրանցից յուրաքանչյուրը գումարեց իր գցած զառերի վրայի կետերի թվերը (տե՛ս
    նկարը): Ո՞ւմ գումարն է ամենամեծը:

  2. (A) Անահիտ (B) Բաբկեն (C) Գայանե (D) Դավիթ (E) Երվանդ

  1. Այսօր փոքրիկ Կենգան 7 շաբաթական և 2 օրական է: Քանի՞ օրից նա կլինի 8
    շաբաթական:

  2. (A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5

  1. Ի՞նչ է տեսնում Պիպոն, երբ իրեն նայում է հայելում:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Արմինեն մի քանի խնձոր բաժանեց իր և իր 5 ընկերների միջև: Յուրաքանչյուրը
    ստացավ կես խնձոր: Քանի՞ խնձոր բաժանեց Արմինեն:
    (A) 2 ու կես (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6

  1. Գևորգն ու նրա հայրը գնացին կրկես: Նրանց նստատեղերի
    համարներն են 71 և 72: Նրանք ո՞ր կողմ պետք է գնան:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Ուղղանկյան մի մասը թաքնված է վարագույրի հետևում: Ի՞նչ տեսք
    ունի թաքնված մասը:
    (A) եռանկյուն (B) քառակուսի (C) վեցանկյուն
    (D) շրջան (E) ուղղանկյուն

  1. Պատասխանի տարբերակներից ո՞րն է ճիշտ նկարագրում նկարը:
    (A) Շրջանների քանակը հավասար է քառակուսիների քանակին:
    (B) Շրջանների քանակը փոքր է եռանկյունների քանակից:
    (C) Շրջանների քանակը երկու անգամ մեծ է եռանկյունների քանակից:
    (D) Քառակուսիների քանակը մեծ է եռանկյունների քանակից:
    (E) Եռանկյունների քանակը երկուսով մեծ է շրջանների քանակից:

Հինգ երեխա ունի թղթե քառակուսի, եռանկյուն և շրջան: Երեխաներից
յուրաքանչյուրը տեղադրում է դրանք իրար վրա, ինչպես ցույց է տրված նկարում:
Քանի՞ երեխա է եռանկյունը տեղադրել անմիջապես քառակուսու վրա:
(A) 0 (B) 1 (C) 2 (D) 3 (E) 4

. Տիգրանն ուզում է քառակուսու դատարկ վանդակներում 1-ից 9
թվանշաններից երկուսը գրել այնպես, որ բոլոր չորս թվերի գումարը
հավասար լինի 20-ի (տե՛ս նկարը): Քանի՞ եղանակով նա կարող է դա
անել:
(A) 5 (B) 6 (C) 7 (D) 8 (E) 9

  1. Զավենն ունի երկու քարտ: Նա քարտերի երկու երեսներին թվեր է գրել: Առաջին
    քարտի վրա գրված թվերի գումարը հավասար է երկրորդ քարտի
    վրա գրված թվերի գումարին: Չորս թվերի գումարը 32 է:
    Պատասխանի տարբերակներում բերված թվերի զույգերից ո՞րը
    կարող է գրված լինել քարտերի չերևացող երեսներին:
    (A) 6 և 3 (B) 7 և 0 (C) 8 և 1 (D) 9 և 2 (E) 11 և 4

Պատասխանի տարբերակներում բերված սալիկներից ո՞րը պետք է
տեղադրել նկարի պատկերի մեջտեղում այնպես, որ միմյանց հպվեն
միայն նույն գույնի գծերը:
(A) (B) (C) (D) (E)

  1. 2016 տարեթվի թվանշանների գումարը 9 է: 2016-ից հետո ո՞ր տարեթվի
    թվանշանների գումարը նորից կլինի 9:
    (A) 2007 (B) 2025 (C) 2034 (D) 2108 (E) 2134

  1. Նկարում բերված հինգ մարմիններից ո՞ր երեքը
    կարելի է միացնել այնպես, որ ստացվի քառակուսի:
    (A) X, Y և Z (B) V, U և Y (C) V, Z և Y
    (D) V, X և Y (E) U, X և Y

  1. Լևոնը սկսեց թվեր գրել աղյուսակի վանդակներում (տե՛ս նկարը): Նա
    որոշեց, որ յուրաքանչյուր տողում և յուրաքանչյուր սյունակում 1, 2 և 3
    թվերից յուրաքանչյուրը գրելու է միայն մեկ անգամ: Որքա՞ն կլինի այն
    թվերի գումարը, որոնք Լևոնը կգրի A և B վանդակներում:
    (A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6

  1. Հովհաննեսն ունի 11 քառակուսիներից կազմված ժապավեն: Նա դրամներ է
    տեղադրում ժապավենի ութ հարևան քառակուսիներում այնպես, որ դրամների
    միջև դատարկ քառակուսիներ չմնան: Ժապավենի վրա
    ամենաշատը քանի՞ քառակուսիում հաստատ դրամ կլինի,
    եթե Հովհաննեսը դրանք ժապավենի վրա դասավորի
    ցանկացած ձևով՝ խնդրում բերված պայմանի համաձայն:
    (A) 1 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6

  1. Շրջելով քարտը դրա աջ կողմից՝ կտեսնենք նկարում բերված
    պատկերը: Ի՞նչ կտեսնենք, եթե քարտը շրջենք դրա վերևի կողմից:
    (A) (B) (C) (D) (E)

Լուսինեն, Լիլիթն ու Լալան եռվորյակներ են (երեք քույրեր, որոնք ծնվել են նույն
օրը): Նրանց քույր Նունեն երեք տարով մեծ է նրանցից: Բերված թվերից ո՞րը կարող
է լինել չորս քույրերի տարիքների գումարը:
(A) 25 (B) 27 (C) 29 (D) 30 (E) 60

  1. Կարինեն ցանկանում է սեղանին տեղադրել հինգ թաս այնպես, որ ամեն հաջորդ
    թասի քաշը ավել լինի նախորդի քաշից: Նա արդեն տեղադրել է Q, R, S և T թասերը
    ճիշտ կարգով (տե՛ս նկարը):
    T թասը ամենածանրն է:
    Կարինեն որտե՞ղ պետք է
    տեղադրի Z թասը:
    (A) Q թասի ձախ կողմում (B) Q և R թասերի միջև (C) R և S թասերի միջև
    (D) S և T թասերի միջև (E) T թասի աջ կողմում

. Իմ շների թաթերի քանակը 18-ով մեծ է նրանց քթերի քանակից: Քանի՞ շուն ունեմ
ես:
(A) 4 (B) 5 (C) 6 (D) 8 (E) 9

  1. Կախարդական այգում աճում են կախարդական ծառեր:
    Յուրաքանչյուր ծառի վրա կան 6 տանձ ու 3 խնձոր կամ 8
    տանձ ու 4 խնձոր: Այգում կա 25 խնձոր: Քանի՞ տանձ կա
    այգում:
    (A) 35 (B) 40 (C) 45 (D) 50 (E) 56

  1. Նարեկը գումարեց յոթ թիվ և ստացավ 2016: Այդ թվերից մեկը 201-ն է: Նա 201-ը
    փոխարինեց 102-ով և նորից գումարեց բոլոր թվերը: Ի՞նչ ստացավ Նարեկը
    արդյունքում:
    (A) 1815 (B) 1914 (C) 1917 (D) 2115 (E) 2118

  1. Մեսրոպը լեգոյի 27 բաղադրիչ մասնիկներից չորսու է կառուցել (տե՛ս նկարը): Նա
    բաժանում է չորսուն այնպես, որ ստացված մասերից մեկի երկարությունը երկու
    անգամ մեծ է լինում մյուսի երկարությունից: Մեսրոպը նույն եղանակով բաժանում
    է ստացված նոր չորսուներից մեկը: Նա նույն եղանակով շարունակում է բաժանել
    բոլոր ստացված մասերը: Պատասխանում բերված մասերից ո՞րը Մեսրոպը չի
    կարող ստանալ նման բաժանումների ընթացքում:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Հինգ ճնճղուկ նստած են ճյուղի վրա, ինչպես ցույց է տրված նկարում:
    Յուրաքանչյուր ճնճղուկ ծլվլում է այնքան անգամ, որքան ճնճղուկ տեսնում է:
    Օրինակ՝ Աննան ծլվլում է չորս անգամ: Այնուհետև ճնճղուկներից մեկը շրջվում է և
    նայում հակառակ ուղղությամբ: Կրկին յուրաքանչյուր ճնճղուկ ծլվլում է այնքան
    անգամ, որքան ճնճղուկ տեսնում է: Այս անգամ ծլվլոցների ընդհանուր քանակը մեծ
    է առաջին անգամվա ծլվլոցների քանակից: Ո՞ր ճնճղուկն էր շրջվել և նայում
    հակառակ ուղղությամբ:
    (A) Աննա (B) Բելա (C) Գոռ (D) Դավիթ (E) Եվա