Ընտրովի մաթեմ 19․11․2021

Պատասխանի տարբերակներում բերված կտորներից ո՞րը պետք է տեղադրել
խնդրում նշված երկու կտորների միջև
(տե՛ս նկարը), որպեսզի ստացված երկու
հավասարությունները լինեն ճիշտ:
(A) (B) (C) (D) (E)

Կարենը նայում է պատուհանից: Նա տեսնում է այգում ապրող
կենգուրուների ընդհանուր քանակի կեսը (տե՛ս նկարը): Քանի՞
կենգուրու է ապրում այդ այգում:
(A) 12 (B) 14 (C) 16 (D) 18 (E) 20

Տիգրանն ունի երեք թափանցիկ թիթեղ: Դրանցից երկուսի վրա կան սև գույնով
ներկված վանդակներ, իսկ երրորդի վրա կան պատկերներ (տե՛ս նկարը): Տիգրանը
սև վանդակներով երկու թափանցիկ թիթեղները առանց պտտելու դնում է
պատկերներով թիթեղի վրա (տե՛ս նկարը): Դրանից հետո Տիգրանը տեսնում է ինը
պատկերներից միայն մեկը, իսկ
մյուս ութը չեն երևում սև
վանդակների տակ: Ո՞ր
պատկերն է տեսնում Տիգրանը:
(A) (B) (C) (D) (E)

. Ոտնահետքերի նկար 1-ը պտտեցին և ստացան նկար 2-ը: Ո՞ր ոտնահետքերն են
բացակայում նկար 2-ում:

(A) (B) (C) (D) (E)

Ո՞ր թիվն է թաքնված պանդայի նկարի տակ:
(A) 16 (B) 18 (C) 20 (D) 24 (E) 28

  1. Աղյուսակում բերված են գումարման ճիշտ
    պատասխանները: Ի՞նչ թիվ է գրված «?» նշանով վանդակում:
    (A) 10 (B) 12 (C) 13 (D) 15 (E) 16

  1. Հասմիկի հայելին պատահաբար կոտրվել է և բաժանվել մի
    քանի կտորի (տե՛ս նկարը): Այդ կտորներից քանի՞սն ունեն ճիշտ չորս
    կողմ:
    (A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7

շ

  1. Աջ նկարում պատկերված է վեց ուլունքից պատրաստված վզնոց:
    Պատասխանի տարբերակներում բերված վզնոցներից ո՞րն է խնդրում
    բերվածը:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Խնդրում պատկերված է Անահիտի տունը դիմացից: Հետևի կողմից նրա
    տունն ունի երեք պատուհան և ոչ մի դուռ: Պատասխանի
    տարբերակներից որո՞ւմ է բերված Անահիտի տունը հետևի կողմից:
    (A) (B) (C) (D) (E)

(E)

. Փուչիկները վաճառվում են փաթեթներով, որոնք պարունակում են 5-ական,
10-ական և 25-ական փուչիկ: Ամենաքիչը քանի՞ փաթեթ պետք է գնի Մարինեն, եթե
նա ուզում է գնել ճիշտ 70 փուչիկ:
(A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7

  1. Բաբկենը թղթի քառակուսի կտորը ծալեց երկու անգամ, հետո ծալված
    թղթի վրա մեկ փոքր անցք բացեց: Երբ նա բացեց թուղթը, տեսավ
    նկարում բերված պատկերը: Ինչպե՞ս էր Բաբկենը ծալել թղթի
    քառակուսի կտորը:

(A) (B) (C) (D) (E)

  1. Լողավազանում կազմակերպվում է մրցաշար: Սկզբում մրցաշարին մասնակցելու
    համար գրանցվեց 13 երեխա, հետո՝ ևս 19-
    ը: Մրցաշարին պետք է մասնակցի վեց
    թիմ, որոնցից յուրաքանչյուրում պետք է լինեն միևնույն թվով մասնակիցներ:
    Ամենաքիչը քանի՞ երեխա պետք է հավելյալ գրանցվի՝ վեց թիմ ձևավորելու համար:
    (A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5

  1. 4×4 չափի աղյուսակի վանդակներում գրված են թվեր, ինչպես ցույց է
    տրված նկարում: Այդ աղյուսակում Լևոնը գտնում է 2×2 չափի այն
    աղյուսակը, որի չորս վանդակներում գրված թվերի գումարն
    ամենամեծն է: Ո՞րն է այդ գումարը:
    (A) 11 (B) 12 (C) 13 (D) 14 (E) 15

  1. Լիլիթն ուզում է 5 ուտեստ պատրաստել գազօջախի վրա, որն ունի միայն 2 այրիչ: 5
    ուտեստները պատրաստելու համար անհրաժեշտ է 40, 15, 35, 10
    և 45 րոպե:
    Ամենաքիչը որքա՞ն ժամանակում Լիլիթը կարող է պատրաստել բոլոր 5
    ուտեստները, եթե նա միայն այն ժամանակ կարող է վերցնել ուտեստը այրիչի
    վրայից, երբ այն արդեն պատրաստ է:
    (A) 60 րոպե (B) 70 րոպե (C) 75 րոպե (D) 80 րոպե (E) 85 րոպե

  1. Ի՞նչ թիվ է գրված «?» նշանով շրջանակում:
    (A) 14 (B) 13 (C) 12 (D) 11 (E) 10

  1. Նկար 1-ում բերված է շինարարական աղյուսների մի
    խումբ: Այդ խմբին վերևից նայելիս կարելի է տեսնել
    նկար 2-ում բերված պատկերը, որտեղ վանդակներում
    գրված թվերը ցույց են տալիս տվյալ վանդակում իրար
    վրա դրված աղյուսների քանակը: Թանաքի երկու
    կաթիլ ընկել է նկար 2-
    ի պատկերի վրա: Որքա՞ն է
    թանաքի հետքերի տակի թվերի գումարը:
    (A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7

  1. Որքա՞ն է գնացքի երկարությունը:
    (A) 55
    մ (B) 115
    մ (C) 170
    մ (D) 220
    մ (E) 230
    մ

  1. Գևորգը սկսում է մարզվել երեկոյան ժամը հինգին: Նա տնից մարզադաշտ ամեն
    անգամ գնում է նույն երթուղիով: Գևորգն իր տնից մինչև ավտոբուսի կանգառ
    հասնում է 5 րոպեում: Ավտոբուսով Գևորգը երթևեկում է 15 րոպե: Մարզադաշտին
    ամենամոտ ավտոբուսի կանգառից մինչև մարզադաշտ նա հասնում է 5 րոպեում:
    Գևորգի տան մոտի կանգառից ավտոբուսները շարժվում են առավոտյան ժամը

վեցից սկսած յուրաքանչյուր 10 րոպեն մեկ: Ամենաուշը ո՞ր ժամին պետք է Գևորգը
դուրս գա տնից, որ երեկոյան ուղիղ ժամը հինգին լինի մարզադաշտում:
(A) (B) (C) (D) (E)

Չորս եղբայրներ կերել են ընդհանուր թվով 11 թխվածքաբլիթ: Նրանցից յուրաքանչյուրը կերել է ամենաքիչը մեկ թխվածքաբլիթ, և եղբայրներից ոչ մի երկուսը չի
կերել նույն քանակով թխվածքաբլիթ: Եղբայրներից երեքը կերել են ընդհանուր թվով
9 թխվածքաբլիթ, իսկ նրանցից մեկը կերել է ուղիղ 3 թխվածքաբլիթ: Քանի՞
թխվածքաբլիթ է կերել այն եղբայրը, ով կերել է ամենամեծ թվով թխվածքաբլիթ:
(A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6

  1. Նկարում բերված աղյուսակում երկու վանդակ կոչվում են «հարևան»,
    եթե դրանք ունեն ընդհանուր կողմ կամ ընդհանուր գագաթ: Նանեն
    թաքցրել է նկարում բերված աղյուսակի մի քանի վանդակներից
    յուրաքանչյուրում մեկ ժպտիկ։ Մնացած վանդակներից մի
    քանիսում նա գրել է այդ վանդակների հարևան վանդակներում թաքցրած
    ժպտիկների քանակը (տե՛ս նկարը): Քանի՞ ժպտիկ է թաքցրել Նանեն աղյուսակում:
    (A)
    4 (B) 5 (C) 7 (D) 8 (E) 11

  1. Արմինեն ունի 4 ծաղիկ, որոնցից առաջինն ունի 6 թերթիկ,
    երկրորդը՝ 7, երրորդը՝ 8, իսկ չորրորդը՝ 11 թերթիկ (տե՛ս
    նկարը): Արմինեն ընտրում է այդ ծաղիկներից ցանկացած երեքը
    և կարմիրով ներկում
    դրանցից յուրաքանչյուրի մեկական թերթիկ: Այնուհետև նա նորից ընտրում է իր
    ծաղիկներից ցանկացած երեքը
    և կարմիրով ներկում դրանցից յուրաքանչյուրի
    մեկական թերթիկ: Արմինեն շարունակում է նման ձևով ներկել ծաղիկների մեկական
    թերթիկ՝ ամեն անգամ ընտրելով իր ծաղիկներից ցանկացած երեքը: Նա դադարում է
    ներկել, երբ այլևս չի մնում երեք ծաղիկ, որոնցից յուրաքանչյուրի մեկական թերթիկ
    կարող էր Արմինեն ներկել: Արդյունքում ամենաքիչը քանի՞ թերթիկ է մնում չներկված:
    (A) 5 (B) 4 (C) 3 (D) 2 (E) 1

  1. Հայկն ու Մեսրոպն ապրում են բազմամուտք շենքում, որի յուրաքանչյուր մուտքի
    յուրաքանչյուր հարկում կա 4 բնակարան, և բնակարանների համարակալումը
    առաջին մուտքից մինչև վերջինը հաջորդական է: Հայկն ապրում է 4-րդ հարկի թիվ
    50 բնակարանում, Մեսրոպն ապրում է 5-րդ հարկի թիվ 199 բնակարանում: Քանի՞
    հարկանի է այդ շենքը:
    (A) 6 (B) 8 (C) 9 (D) 10 (E) 12

  1. Ուսուցիչն ասաց, որ դպրոցի գրադարանում կա մոտ 2000 գիրք, և աշակերտներին
    առաջարկեց գուշակել գրքերի իրական քանակը: Աննան ասաց՝ 1995, Բելան՝ 2003,
    Գոռը՝ 2008, Դավիթը՝ 2009, իսկ Եվան՝ 2017: Այնուհետև, ուսուցիչն ասաց, որ ոչ ոք ճիշտ
    չի գուշակել, և տրված պատասխանները գրքերի իրական քանակից տարբերվում են
    12-ով, 10-ով, 4-ով, 3-ով
    և 2-ով (պարտադիր չէ նշված հաջորդականությամբ):
    Աշակերտներից ո՞րն էր ամենամոտը գուշակել գրքերի իրական քանակը:
    (A) Աննա (B) Բելա (C) Գոռ (D) Դավիթ (E) Եվա

Оставить комментарий