Архив за день: 20.01.2021

Չորեքշաբթի օրվա ամփոփում

Այսօր մենք արեցինք ռուսերեն։ Ռուսերենին խաղացինք հետաքրքիր խաղ։ Հետո գնացինք բակ։ Բակում իջանք լանջերից, խաղացինք ձնագնդիկ և եկանք դասարան։ Դասարանում տեսանք, որ պատը ճաքել է։ Հետո դասարանում չորացանք և սկսվեց երկարօրյան։ Երկարօրյային մենք արեցինք բնագիտական փորձ։ փորձի համար մեզ պետք է կաթ, գուաշ, ականջի փայտիկ և աման լվանալու հեղուկ։ Դրանից հետո գրեցինք մեր ամփոփումները, հաց կերանք, էլի իջանք բակ ու գնացինք տուն։