Архив рубрики: Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն

Առաջին կիսամյակի մաթեմատիկայի ընտությամբ գործունեություն ամփոփում

դեկտեմբերի ըտրության հաշվետվություն

Ընտրովի մաթեմ 26․11․2021

Սեպտեմբերի ընտրության գործունեուրյան հաշվետվություն 10․27․2021

դեկտեմբերի ըտրության հաշվետվություն

ընտրովի մաթեմ

մաթեմ ընտրությամբ գորյունեություն 14․12․2021

Ընտովի մաթեմ 10․12․2021

ընտրովի մաթեմ

ընտրովի մաթեմ

  1. Կատուն և մուկը գտնվում են նկարում պատկերված
    լաբիրինթոսում։ Կատուն կարող է հասնել կաթին, իսկ
    մուկը՝ պանրի կտորին։ Սակայն կատուն չի կարող
    հանդիպել մկանը։ Ի՞նչ տեսք ունի նկարի փակված
    մասը։
    (A) (B) (C) (D) (E)

  1. 40 րոպե տևողությամբ դասը սկսվեց 11։50։ Դասի ճիշտ կեսին դասարան ներս թռավ
    մի ծիտիկ։ Ե՞րբ դա տեղի ունեցավ։
    (A) 11:30 (B) 12:00 (C) 12:10 (D) 12:20 (E) 12:30

  1. Հնդկացի առաջնորդը՝ Մեծ Արջը, ունի երեք փետուր, կացին, նետեր և կոշիկներ։
    Նրա որդին՝ Սպիտակ Կապիկը, ունի երկու փետուր, նետեր, կրծքին նկարված
    երկու գիծ և չունի կացին։ Նկարներից որո՞ւմ են Մեծ Արջը և Սպիտակ Կապիկը
    պատկերված միասին։
    (A) (B) (C) (D) (E)

  1. Ռեստորանում ապուրը կարելի է գնել 4 եվրոյով, փլավը՝ 9 եվրոյով, իսկ թխվածքը՝ 5
    եվրոյով։ Կա նաև առաջարկ՝ գնել բոլորը միասին, երբ ապուրի, փլավի և թխվածքի
    համար միասին պետք է վճարել 15 եվրո։ Որքա՞ն գումար կարելի է խնայել, եթե
    օգտվենք առաջարկից՝ ուտեստները առանձին պատվիրելու փոխարեն։
    (A) 3 եվրո (B) 4 եվրո (C) 5 եվրո (D) 6 եվրո (E) 7 եվրո

  1. Վեց մետաղադրամները շարված են եռանկյունու տեսքով։ Դուք պետք է
    տեղաշարժեք մի քանի մետաղադրամ և տեղադրեք դրանք այնպես, որ ստացվի
    շրջան (տե՛ս նկարը)։ Նվազագույնը քանի՞ դրամ պետք է տեղաշարժել։
    (A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5

  1. Չորս ընկեր կերան պաղպաղակ։ Կարենը կերավ ավելի շատ, քան Բաբկենը,
    Արթուրը կերավ ավելի շատ, քան Դավիթը, բայց` Բաբկենից քիչ։ Պատասխաններից
    որո՞ւմ են նշված տղաները այս հերթականությամբ՝ ամենաշատ ուտողից մինչև
    ամենաքիչ ուտողը։
    (A) Կարեն, Արթուր, Դավիթ, Բաբկեն (D) Արթուր, Դավիթ, Կարեն, Բաբկեն
    (B) Դավիթ, Կարեն, Բաբկեն, Արթուր (E) Արթուր, Կարեն, Դավիթ, Բաբկեն
    (C) Կարեն, Բաբկեն, Արթուր, Դավիթ

  1. Խճանկարներից ո՞րը հնարավոր չէ ստանալ, եթե սենյակի հատակը ուզում ենք
    պատել միայն տեսքի սալիկներով։
    (A) (B) (C) (D) (E)

  1. 40-ոտնանի Բիլն ունի քառասուն ոտք։ Երեկ նա խանութից գնեց ու հագավ 8 զույգ
    կոշիկ։ Սակայն նրա ոտքերից 10-ը մնացին անկոշիկ։ Մինչև խանութ գնալը նրա
    ոտքերից քանի՞սն էին կոշիկով։
    (A) 17 (B) 20 (C) 14 (D) 22 (E) 28

  1. Մարիամը նկարում նշված գծերով 4 անգամ ծալեց և բացեց
    թուղթը։ Թուղթը ծալելիս քանի՞ անգամ են համընկնում նկարում
    պատկերված կենգուրուները։
    (A) 0 (B) 1 (C) 2 (D) 4 (E) անսահման շատ

  1. Միքայելը և Անահիտը ապրում են բարձրահարկ շենքում։
    Անահիտն ապրում է Միքայելից 12 հարկ բարձր։ Մի օր Միքայելը աստիճաններով
    բարձրացավ Անահիտենց տուն։ 8-րդ հարկ հասնելով՝ նա անցավ ճանապարհի
    կեսը։ Ո՞ր հարկում է ապրում Անահիտը։
    (A) 12 (B) 14 (C) 16 (D) 20 (E) 24

  1. Մեծ խորանարդը կառուցված է 64 հավասար փոքր սպիտակ
    խորանարդներից։ Մեծ խորանարդի 5 նիստը ներկված է
    մոխրագույն։ Քանի՞ փոքր խորանարդի երեք նիստերն են
    մոխրագույն։
    (A) 4 (B) 8 (C) 16 (D) 20 (E) 24

  1. Լաստանավը կարող է միաժամանակ տեղափոխել 10 փոքր կամ 6 մեծ
    ավտոմեքենա։ Չորեքշաբթի օրը լաստանավը գետն անցավ հինգ անգամ
    և, լինելով
    միշտ լրիվ բեռնված, մի ափից մյուսը տեղափոխեց 42 ավտոմեքենա։ Քանի՞ փոքր
    ավտոմեքենա է այն տեղափոխել։
    (A) 10 (B) 12 (C) 20 (D) 22 (E) 30

  1. Քառակուսին բաժանված է չորս ավելի
    փոքր հավասար քառակուսիների։
    Դրանցից յուրաքանչյուրը ներկված է
    մուգ կամ բաց մոխրագույն։ Համարենք, որ նկարում պատկերված քառակուսիները
    գունավորված են մեկ եղանակով։ Գունավորման քանի՞ եղանակ կարող է լինել։
    (A) 5 (B) 6 (C) 7 (D) 8 (E) 9

  1. Հովհաննեսը սկսում է նամակների շղթան։ Նա նամակ է ուղարկում իր ընկեր
    Պետրոսին։ Պետրոսն ուղարկում է նամակ 2 ուրիշ մարդու։ Նամակ ստացողներից
    յուրաքանչյուրն իր հերթին ուղարկում է ևս երկու մարդու։ Գործողությունների
    երկու այդպիսի փուլից հետո նամակ են ստանում 1+2+4=7 մարդ։ Քանի՞ մարդ
    կստանա նամակ նույնանման 4 փուլից հետո։
    (A) 15 (B) 16 (C) 31 (D) 33 (E) 63

  1. Երեխաները չափում են ավազե խաղադաշտի երկարությունը քայլերով։ Արմինեն
    արեց 15 քայլ, Բաբկենը՝ 17, Գայանեն՝ 12, Վիգենը՝ 14։ Ո՞ւմ քայլն է ամենաերկարը։
    A) Արմինեինը B) Բաբկենինը C) Գայանեինը
    D) Վիգենինը E) Հնարավոր չէ որոշել

  1. Եթե հայտնի է, որ տողերում գրված թվերի գումարները նույնն են, ապա
    -ի
    տեղում պետք է գրել
    1 2 3 4 5 6 7 8 9 10 199
    11 12 13 14 15 16 17 18 19 20

    (A) 99 (B) 100 (C) 209 (D) 289 (E) 299

  1. 60 · 60 · 24 · 7 արտադրյալը հավասար է
    (A) Յոթ շաբաթ կազմող րոպեների թվին (D) Մեկ շաբաթ կազմող
    (B) Վաթսուն օր կազմող ժամերի թվին վայրկյանների թվին
    (C) Յոթ ժամ կազմող վայրկյանների թվին (E) 24 ժամ կազմող րոպեների թվին

  1. 4×4 աղյուսակում յուրաքանչյուր վանդակ պարունակում է խաղաքարտ (դրանց
    նշանները ցույց են տրված նկարում)։ Մի քայլով կարելի է
    փոխել ցանկացած երկու քարտի դիրքերը։ Նվազագույնը քանի՞
    քայլ պետք է կատարել, որպեսզի յուրաքանչյուր տող
    և սյունակ
    պարունակի բոլոր այդ նշանները։
    (A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5

  1. Սևուկ
    և Ձյունիկ կատուների տարիքների գումարը երկու տարի առաջ հավասար
    էր 15-ի։ Այսօր Սևուկը 13 տարեկան է։ Քանի՞ տարի հետո Ձյունիկը կլինի 9
    տարեկան։
  2. (A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5

  1. Ալիսան, Բագրատը
    և Կարենը հաճախ են գնում դպրոցի գրադարան, որտեղ կան
    բազմաթիվ գրքեր։ «Գրադարանն ունի շուրջ 2010 գիրք»,- ասաց ուսուցչուհին
    և
    առաջարկեց աշակերտներին՝ գուշակել դրանց իրական թիվը։ Ալիսան ենթադրեց,
    որ 2010, Բագրատը՝ 1998, Կարենը՝ 2015։ Ուսուցչուհին ասաց, որ նշված թվերի
    և
    գրքերի իրական քանակի միջև տարբերությունները հավասար են 12-
    ի, 7-
    ի
    և 5-
    ի,
    բայց՝ ոչ նշված հաջորդականությամբ։ Իրականում քանի՞ գիրք կա գրադարանում։
    (A) 2003 (B) 2005 (C) 2008 (D) 2020 (E) 2022

  1. Կարինեն գրեց 1-ից 100 բոլոր բնական թվերը 5 սյունակից
    կազմված աղյուսակում։ Աղյուսակի մի մասը ցույց է տրված
    աջ կողմի նկարում։ Նրա եղբայրը պատռեց աղյուսակի մի
    ծայրը, հետո ջնջեց թվերից մի քանիսը։ Բերված կտորներից
    ո՞րը կարող է լինել այդ աղյուսակի մասը։
    (A) (B) (C) (D) (E)

  1. Ալեքսը, Սեմը, Ռոբերտը
    և Մարկը հանդիպեցին Զագրեբում կայացած համերգում։
    Նրանք եկել էին տարբեր քաղաքներից՝ Փարիզ, Դուբրովնիկ, Հռոմ
    և Բեռլին։ Այդ
    մարդկանց մասին հայտնի է, որ.
     Ալեքսը
    և Բեռլինից ժամանած տղան Զագրեբ են եկել համերգի օրը, վաղ
    առավոտյան։ Նրանցից ոչ մեկը չի եղել
    ո’չ Փարիզում
    և
    ո’չ էլ Հռոմում։
     Ռոբերտը Բեռլինից չէ, սակայն նա Զագրեբ է հասել նույն ժամին, ինչ Փարիզից
    եկած տղան։
     Մարկին
    և փարիզեցի տղային համերգը շատ դուր եկավ։
    Որտեղի՞ց էր եկել Մարկը:
    (A) Փարիզից (B) Հռոմից (C) Դուբրովնիկից (D) Բեռլինից (E) Զագրեբից

  1. Քառակուսի թղթի մի կողմը մոխրագույն է, մյուսը՝
    սպիտակ։ Աննան այն բաժանում է 9
    փոքր քառակուսիների
    և
    հատվածները համարակալում 1, 2,
    … 8 (տե°ս նկար 1)։ Աննան կտրում է
    թուղթը այդ հատվածներից չորսի
    երկայնքով այնպես, որ կարողանա այն ծալել` ինչպես
    պատկերված է նկար 2-ում։ Գտեք կտրված հատվածների թվանշանների գումարը։
    (A) 16 (B) 17 (C) 18 (D) 20 (E) 21

մաթեմ ընտրությամբ գորյունեություն 14․12․2021

  1. Արամը գրում է KANGAROO բառը` օրական գրելով մեկ տառ։ Նա սկսում է
    չորեքշաբթի օրը։ Շաբաթվա ո՞ր օրը Արամը կավարտի այդ բառը գրելը։
    (A) երկուշաբթի (B) երեքշաբթի (C) չորեքշաբթի
    (D) հինգշաբթի (E) ուրբաթ

  1. Քարանձավաբնակ մարդն ուզում է հավասարակշռել քարերի երկու կույտ։ Քարերից ո՞րը նա
    պետք է դնի աջ կողմում, որպեսզի երկու
    կողմերն էլ ունենան նույն կշիռը։

(A) (B) (C) (D) (E)

  1. Խաղալիքը գտնվում է քառակուսու ներսում, ինչպես ցույց է տրված նկարում։
    Երեխան մի քանի անգամ խաղալիքը մի վանդակից մյուսն է
    տեղաշարժում՝ հետևյալ հաջորդականությամբ. նախ՝ դեպի աջ, հետո
    վեր, այնուհետև ձախ, հետո ներքև, ապա՝ էլի աջ։ Բերված նկարներից
    որո՞ւմ է ճիշտ պատկերված խաղալիքի վերջնական դիրքը։
    (A) (B) (C) (D) (E)

  1. Սարգիսն արթնացել է մեկ ու կես ժամ առաջ։ Երեք ու կես ժամ հետո նա գնացքով
    կմեկնի իր տատիկի մոտ։ Գնացքը մեկնելուց քանի՞ ժամ առաջ է նա արթնացել։
    (A) 2 ժամ (B) 3 ու կես ժամ (C) 4 ժամ
    (D) 4 ու կես ժամ (E) 5 ժամ

  1. Մարիամը նկարագրեց նկարում բերված հինգ պատկերներից մեկը`
    հետևյալ ձևով. այդ պատկերը քառակուսի չէ։ Այն մոխրագույն է,
    եռանկյուն է կամ կլոր։ Պատկերներից ո՞րն է նկարագրել Մարիամը։
  2. (A) A (B) B (C) C (D) D (E) E

  1. Հասմիկը երեք պաղպաղակի համար վճարել է 450 դրամ։ Միքայելը երկու
    կարկանդակի համար վճարել է 240 դրամ։ Որքա՞ն է վճարել Դավիթը մեկ
    պաղպաղակի
    և մեկ կարկանդակի համար։
    (A) 170 դրամ (B) 190 դրամ (C) 220 դրամ (D) 270 դրամ (E) 390 դրամ

  1. Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս (օրինակ՝ ժամը 8:00-ին, 9:00-ին,
    10:00-ին), խփում է ժամերի թվին համապատասխան անգամ։ Այն նաև մեկական
    անգամ խփում է յուրաքանչյուր կես ժամը մեկ (օրինակ 8:30-ին, 9:30-ին, 10:30-ին)։
    Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55-ից մինչև 10:45-ը։
    (A) 6 (B) 18 (C) 27 (D) 30 (E) 33

  1. Պատկերներից որի՞ մակերեսն է ամենամեծը։
    (A) (B) (C) (D) (E)

  1. Ձվերը տեղավորում են 6 կամ 12 տեղանոց արկղերի մեջ։ Ամենաքիչը քանի՞
    արկղում կարելի է տեղավորել 66 ձուն այնպես, որ արկղում դատարկ տեղ չմնա։
    (A) 5 (B) 6 (C) 9 (D) 11 (E) 13

  1. Դասարանի յուրաքանչյուր աշակերտ ունի առնվազն մեկ, բայց՝ երկուսից ոչ ավել,
    տնային կենդանի։ Նկարում
    պատկերված են նրանց բոլորի ունեցած
    տնային կենդանիները միասին:
    Աշակերտներից երկուսն ունեն և՛ շուն,
    և՛ ձկնիկ։ Նրանցից երեքն ունեն կատու
    և շուն։ Մնացածն ունեն մեկական
    կենդանի: Քանի՞ աշակերտ կա
    դասարանում։
    (A) 11 (B) 12 (C) 13 (D) 14 (E) 17

  1. Կարենի գրպանում կա 13 մետաղադրամ, յուրաքանչյուրը 5 կամ 10 դրամ
    արժողությամբ։ Բերված թվերից ո՞րը չի կարող լինել Կարենի գրպանի եղած
    մետաղադրամների արժեքների գումարը։
    (A) 80 (B) 60 (C) 70 (D) 115 (E) 125

  1. Նկարի վրա պատկերված թուղթը ծալում են նշված սև գծի
    երկայնքով։ Տառերից ո՞րը չի ծածկվի մոխրագույն քառակուսով։
    (A) A (B) B (C) C (D) D (E) E

  1. Արսենը, Բաբկենը, Գագիկը, Դավիթը, Երվանդը
    և Զավենը զառ են
    գցում։ Յուրաքանչյուրի գցած թիվը տարբերվում է մնացածից։
    Արսենի թիվը երկու անգամ մեծ է Բաբկենի թվից։

Արսենի թիվը երեք անգամ մեծ է Գագիկի թվից։
Դավթի թիվը չորս անգամ մեծ է Երվանդի թվից։
Ի՞նչ թիվ է գցել Զավենը։
(A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6

  1. Վիկտորինա-մրցույթի կանոնները հետևյալն են. յուրաքանչյուր մասնակից
    ստանում է նախնական 10 միավոր
    և պետք է պատասխանի 10 հարցի։ Ամեն ճիշտ
    պատասխանի համար նրան տրվում է մեկ միավոր, իսկ ամեն սխալ պատասխանի
    համար հանվում է մեկ միավոր։ Մրցույթի ավարտին տիկին Սիմոնյանը վաստակել
    էր 14 միավոր։ Քանի՞ սխալ պատասխան էր նա տվել։
    (A) 7 (B) 4 (C) 5 (D) 3 (E) 6

  1. Լաբիրինթոսի յուրաքանչյուր քառակուսում կա պանրի
    մի կտոր։ Մկնիկն ուզում է մտնել լաբիրինթոս
    և դուրս
    գալ այնտեղից՝ վերցնելով հնարավորինս շատ պանրի
    կտորներ։ Նա չի կարող երկու անգամ կանգնել նույն
    քառակուսու վրա։ Ամենաշատը քանի՞ կտոր պանիր
    կարող է հավաքել մկնիկը։
    (A) 17 (B) 33 (C) 37 (D) 41 (E) 49

  1. Երեկույթի ժամանակ երկու միանման տորթերից յուրաքանչյուրը բաժանեցին չորս
    հավասար մասերի։ Հետո ստացված ամեն մի կտորը բաժանեցին ևս երեք
    հավասար մասի։ Մասնակիցներից յուրաքանչյուրը վերցրեց մեկական կտոր, և
    վերջում մնաց տորթի երեք կտոր։ Քանի՞ մարդ էր մասնակցում երեկույթին։
    (A) 24 (B) 21 (C) 18 (D) 27 (E) 13

  1. Չորս աղջիկ՝ Մարինեն, Լուսինեն, Կարինեն
    և Տաթևիկը, նստած էին նստարանին։
    Առաջինը տեղերով փոխվեցին Մարինեն
    և Կարինեն, հետո Կարինեն տեղը փոխեց
    Տաթևիկի հետ։ Դրանից հետո աղջիկները նստած էին նստարանին այնպես, ինչպես
    ցույց է տրված նկարում՝ Մարինեն, Լուսինեն, Կարինեն
    և Տաթևիկը։ Ի՞նչ
    հաջորդականությամբ էին նստած նրանք սկզբում, ձախից աջ ուղղությամբ
    հաշված։
    (A) Մարինե, Լուսինե, Կարինե, Տաթևիկ
    (B) Մարինե, Կարինե, Տաթևիկ, Լուսինե
    (C) Կարինե, Լուսինե, Տաթևիկ, Մարինե
    (D) Լուսինե, Մարինե, Կարինե, Տաթևիկ
    (E) Տաթևիկ, Մարինե, Լուսինե, Կարինե

  1. Նկարում պատկերված էլեկտրոնային ժամացույցը ցույց է
    տալիս ժամանակը երկու տարբեր թվանշաններով։ Օրվա
    ընթացքում քանի՞ անգամ բոլոր չորս տեղերում կլինեն նույն
    թվանշանները։
    (A) 1 (B) 24 (C) 3 (D) 5 (E) 12

  1. Նկարում պատկերված է չորս միանման զառերի որոշակի
    դասավորություն։ Զառերից յուրաքանչյուրի հակադիր կողմերի կետերի
    գումարը հավասար է 7-ի։ Ի՞նչ տեսք ունի տվյալ դասավորությունը
    հակառակ կողմից։
    (A) (B) (C) (D) (E)

  1. Նկարում ցույց է տրված երեք քարտ։ Դրանցից կարելի է կազմել
    տարբեր թվեր, օրինակ՝ 989 կամ 986։ Քանի՞ տարբեր եռանիշ
    թիվ կարելի է կազմել այդ երեք քարտով։
    (A) 4 (B) 6 (C) 8 (D) 9 (E) 12

  1. Անդրանիկն ուզում է հավաքել նկարի վրայի պատկերը՝
    օգտագործելով բերված կտորներից որևէ մեկը մի քանի անգամ: Այդ
    կտորները չի կարելի դնել իրար վրա։ Բերված կտորներից ո՞րը նա
    չի կարող օգտագործել նկարի պատկերը ստանալու համար։
    (A) (B) (C) (D) (E)

  1. Նկար 1-ում ցույց տրված ամրոցը
    կառուցված է խորանարդներից։ Նկար 2-ում
    պատկերված է ամրոցը՝ վերևից։ Քանի՞
    խորանարդ է պահանջվել ամրոցի
    կառուցման համար։
    (A) 56 (B) 60 (C) 64 (D) 68 (E) 72

  1. Նկարի շրջանակներից երեքում Արամը գրել է 6, 7
    և 8 թվերը։
    Մնացած շրջանակներում նա պետք է գրի 1, 2, 3, 4
    և 5 թվերն
    այնպես, որ քառակուսու յուրաքանչյուր կողմի վրա գրված թվերի
    գումարը հավասար լինի 13-ի։ Այդ դեպքում որքա՞ն կլինի
    մոխրագույն շրջանակներում գրված թվերի գումարը։
    (A) 12 (B) 13 (C) 14 (D) 15 (E) 16

Ընտրովի մաթեմ 26․11․2021

1.
(A) 6 (B) 7 (C) 8 (D) 10 (E) 15

  1. Արթուրն ուներ անցքերով 10 միանման մետաղե ձող (նկար 1): Նա դրանք զույգ
    առ զույգ միացրեց և ստացավ 5 երկար ձող (նկար 2): Ստացված ձողերից ո՞րն է
    ամենաերկարը:
    (A) A (B) B (C) C (D) D (E) E

  1. Ի՞նչ թիվ է թաքնված քառակուսու հետևում:
    (A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7

  1. Նկարում պատկերված է կղզի՝ ափագծով և մի քանի ուրախ
    գորտով: Գորտերից քանի՞սն է նստած կղզում:
    (A) 4 (B) 5 (C) 6 (D) 7 (E) 9

  1. Թիվն ունի երկու թվանշան: Այդ թվանշանների արտադրյալը 15 է: Որքա՞ն է այդ
    թվանշանների գումարը:
    (A) 2 (B) 4 (C) 6 (D) 8 (E) 10

  1. Լուսինեն իր դրամապանակում ուներ ինչ-որ քանակի կենգադրամ
    (տե՛ս նկարը): Նա գնաց խանութ և գնեց գնդակ, որի համար վճարեց
    7 կենգադրամ: Քանի՞ կենգադրամ կար Լուսինեի դրամապանակում
    նրա խանութից դուրս գալու պահին:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Մանեն ուզում է միացնել շրջանագծի վրա գտնվող կետերը: Նա
    սկսում է կետ 1-ից և գծով միացնում հաջորդ կետերից ամեն
    երկրորդը: Նման ձևով ստացված առաջին երկու գծերը ցույց են
    տրված նկարում: Մանեն շարունակում է նման ձևով միացնել
    կետերը, մինչև հասնում է կետ 1-ին: Բերված նկարներից ո՞րը
    Մանեն կստանա արդյունքում:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Իմ հովանոցի արտաքին կողմի վրա գրված է KANGAROO բառը,
    ինչպես ցույց է տրված աջակողմյան նկարում: Ներքևում բերված
    նկարներից մեկում նույնպես ցույց է տրված իմ հովանոցը: Ո՞րն է այն:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Դավիթն ուզում է նկար 1-ում բերված պատկերից կտրել
    միանման եռանկյուններ, որոնցից մեկը ցույց է տրված
    նկար 2-ում: Քանի՞ այդպիսի եռանկյուն նա կստանա:
    (A) 8 (B) 12 (C) 14 (D) 15 (E) 16

  1. Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Անիին, որն իր հերթին մի քանի
    բանան տվեց Գոռին: Անին քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն
    ուներ հավասար քանակով բանան և խնձոր:
    (A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 7

. Հակոբը կառուցեց խորանարդ՝ օգտագործելով 27 խորանարդիկ,
որոնք ներկված էին կամ սև, կամ սպիտակ: Կողք կողքի դրված
ցանկացած երկու խորանարդիկներ ունեն տարբեր գույն (տե՛ս
նկարը): Քանի՞ սպիտակ խորանարդիկ էր օգտագործել Հակոբը:
(A) 10 (B) 12 (C) 13 (D) 14 (E) 15

  1. Չմշկորդների մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում էր 10 մարզիկ: Այն
    չմշկորդների թիվը, որոնցից առաջ անցավ Աշոտը, 3-ով ավելի էր այն չմշկորդների
    թվից, ովքեր առաջ անցան Աշոտից: Ո՞ր տեղը գրավեց Աշոտը:
    (A) 1 (B) 3 (C) 4 (D) 6 (E) 7

  1. Տիգրանն ունի 4 խաղալիք՝ մեքենա, գնդակ, զինվոր
    և նավ: Նա ուզում է
    խաղալիքները մի շարքով դասավորել դարակի վրա այնպես, որ նավն էլ լինի
    մեքենայի կողքին, զինվորն էլ: Տիգրանը քանի՞ եղանակով կարող է խաղալիքները
    դարակի վրա դասավորել այնպես, որ նշված պայմանները բավարարվեն:
    (A) 2 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 8

  1. Լևոնն այգում հեծանիվ է քշում: Նա սկսում է քշել
    ܵ կետից
    և
    շարժվում է սլաքի ուղղությամբ (տե՛ս նկարը): Առաջին
    խաչմերուկում նա շրջվում է աջ, հաջորդ խաչմերուկում՝
    ձախ, հետո՝ նորից աջ, հետո՝ նորից ձախ, և այսպես
    շարունակ: Ո՞ր նշանի կողքով նա չի անցնի հեծանիվ քշելու
    ընթացքում:
    (A)A
    (B)B
    (C)C
    (D)D
    (E)E

  1. Կա հինգ զատիկ (տե՛ս նկարը): Երկու զատիկ ընկերներ են, եթե նրանց մեջքի
    վրայի կետերի քանակները տարբերվում են 1-ով:
    «Կենգուրու» մրցույթի օրը յուրաքանչյուր զատիկ մեկ
    շնորհավորական հաղորդագրություն ուղարկեց իր
    ընկերներից յուրաքանչյուրին: Քանի՞ շնորհավորական
    հաղորդագրություն ուղարկվեց:
    (A) 2 (B) 4 (C) 6 (D) 8 (E) 9

  1. Նկարում բերված պատկերը բաժանել են 3 միանման մասերի: Ի՞նչ
    տեսք ունի այդ մասերից յուրաքանչյուրը:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Սոնան ցանկանում է թուղթը ծալելով ստանալ խորանարդ: Նա 6
    քառակուսու փոխարեն սխալմամբ 7 քառակուսի է գծել թղթի վրա
    (տե՛ս նկարը): Սոնան ո՞ր քառակուսին կարող է ջնջել, որպեսզի
    մնացած քառակուսիներն իրար կպած մնան, և նա դրանցից ստանա
    խորանարդ:
    (A) 1 (B) 2 (C) 3 (D) 6 (E) 7\

  1. Ունենք երեք թափանցիկ թիթեղ, որոնք ներկված են նկարում բերված ձևով: Մենք
    կարող ենք միայն պտտել այդ թիթեղները՝ առանց դրանք շրջելու: Եթե այդ երեք
    թիթեղները դնենք իրար վրա այնպես, որ նրանց
    եզրերն ամբողջությամբ համընկնեն, և վերևից նայենք
    ստացված քառակուսուն, ապա ամենաշատը քանի՞ սև
    վանդակ կտեսնենք:
    (A) 5 (B) 6 (C) 7 (D) 8 (E)

  1. 2, 3, 5, 6
    և 7 թվերը գրում են նկարում բերված պատկերի
    վանդակներում այնպես, որ տողում գրված թվերի գումարը հավասար
    լինի սյունակում գրված թվերի գումարին: Ի՞նչ թիվ կարող է գրված
    լինել պատկերի կենտրոնական վանդակում:
    (A) միայն 3 (B) միայն 5 (C) միայն 7 (D) 5 կամ 7 (E) 3, 5 կամ 7

  1. Պետրոսն ուներ տասը գնդակ, որոնք համարակալված էին 0-ից մինչև 9: Նա
    բաժանեց այդ գնդակներն իր երեք ընկերների միջև. Վազգենը ստացավ երեք
    գնդակ, Գևորգը՝ չորս, Աննան՝ երեք: Այնուհետև Պետրոսը խնդրեց ընկերներին, որ
    նրանցից յուրաքանչյուրը բազմապատկի իր մոտ եղած
    գնդակների վրա գրված թվերը: Արդյունքում Վազգենը
    ստացավ 0, Գևորգը՝ 72, իսկ Աննան՝ 90: Որքա՞ն է Վազգենի
    մոտ եղած գնդակների վրա գրված թվերի գումարը:
    (A) 11 (B) 12 (C) 13 (D) 14 (E) 15

  1. Երեք պարան դրված է հատակին, ինչպես ցույց է տրված նկարում:
    Միացնելով երեք այլ պարանների ծայրերը նկարում բերված
    պարանների ծայրերին՝ կարելի է ստանալ մեկ մեծ ամբողջական
    օղակ: Ներքևում բերված պարանների կտորների ո՞ր խումբը պետք
    է օգտագործել մեկ մեծ օղակ ստանալու համար:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Նկարում պատկերված են կետեր: Ցանկացած երկու հարևան կետերի
    հեռավորությունները՝ և՛ հորիզոնական, և՛ ուղղահայաց
    ուղղություններով, իրար հավասար են: Տարբեր մակերեսներով քանի՞
    քառակուսի կարելի է ստանալ, որոնց գագաթները գտնվում են այդ
    կետերում:
    (A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6

  1. Գայանեն նկարում է խոզ, շնաձուկ ու ռնգեղջյուր
    և նկարներից յուրաքանչյուրը
    կտրում երեք մասի, ինչպես ցույց է տրված նկարում: Կտրած մասերից նա կարող է
    ստեղծել տարբեր կենդանիներ՝ իրար միացնելով մեկ գլուխ, մեկ միջնամաս
    և մեկ
    վերջնամաս: Գայանեն քանի՞ տարբեր երևակայական
    և իրական կենդանիներ
    կարող է ստեղծել:
    (A) 30 (B) 27 (C) 15 (D) 9 (E) 3

  1. Անահիտը, Բաբկենը, Գոհարը, Դավիթը
    և Եսթերը շաբաթ
    և կիրակի օրերին
    բլիթներ էին թխում: Երկու օրում Անահիտը թխեց 24 բլիթ, Բաբկենը՝ 25, Գոհարը՝
    26, Դավիթը՝ 27, Եսթերը՝ 28: Երկու օրում նրանցից մեկը թխել էր 2 անգամ ավելի
    բլիթ, քան միայն շաբաթ օրը, մյուսը՝ 3 անգամ ավելի, մեկ ուրիշը՝ 4 անգամ ավելի,
    մեկ ուրիշը՝ 5 անգամ ավելի, մեկ ուրիշն էլ՝ 6 անգամ ավելի բլիթ: Ո՞վ էր շաբաթ օրը
    թխել ամենաշատ բլիթները:
    (A) Անահիտը (B) Բաբկենը (C) Գոհարը (D) Դավիթը (E) Եսթերը

Ընտրության գործունեուրյան հաշվետվություն

ընտրովի մաթեմ 22․10․2021

Ընտրովի մաթեմ 19․10․2021

ընտրովի մաթեմատիկա 12․10․2021

ընտրովի մաթեմատիկա 12․10․2021

Ընտրովի մաթեմ 5․․10․2021

ընտրովի մաթեմատկա 1․10․2021

ընտրովի մաթեմատիկա 14․9․2021

մաթեմատիկա 3․9․2021

ընտրովի մաթեմ

  1. Շունը, 1 կմ 200մ հեռավորության վրա տեսնելով նապաստակին, սկսեց հետապնդել նրան: Գտնել, թե որքա՞ն ժամանակ անց շունը կհասնի նապաստակին, եթե հայտնի է, որ շունը մեկ վայրկյանում անցնում է 10մ ճանապարհ, իսկ նապաստակը՝ 6մ:

լուծում

10-6=4

1 կմ 200մ =1200 մ

1200։4=300

300 վ = 5 ր

  1. Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3 աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:
  1. Կատարի՛ր գործողությունները՝
    ա)( 894 — 633) · (972 — 69)=235683
  2. բ) (800 — 445) · (59 – 46)=4615
    գ) (2564 — 1457) · (145 — 25)=132840
  3. ա) Հինգ 5-ով ստանալ 31:
  4. 5×5=25+5=30+5:5=31

  5. բ) Հինգ 3-ով ստանալ 37:գ)

33+3+3:3=37

  1.  Վեց 9-ի շնորհիվ ստանալ 100:
    1. 9×9+9+9:9=100
    1. Առաջին 50 զույգ թվերի գումարը որքանո՞վ է մեծ առաջին 50 կենտ թվերի գումարից։
  2. Աստղանիշի փոխարեն տեղադրի՛ր համեմատման ճիշտ նշանը.
    ա) (51 – 31) ·2 – 30   *  105 : 3 – 2 · (17 – 3 ) + 5բ) 68 : 2 + (13 – 3) · 2  *  (25 + 3) : 4 + 7 · 7 – 2գ) 3 · (18 – 9 ) + 6 · 7   *  24 : 3 : 2 + 91

  1. Առաջին ձկնորսական նավը ծովում էր հինգ օր և տասը ժամ, իսկ երկրորդը՝ չորս օր և տասնյոթ ժամ: Քանի՞ ժամով էր քիչ ծովում գտնվում երկրորդ նավը, քան առաջինը:

  1. Տեղադրելով թվաբանական գործողությունների նշաններ, ստացիր՝
     1234567893=2013

  1. Դասարանի աշակերտները կանգնած էին շարքով, ամեն շարքում երկու աշակերտ: Աշակերտներից մեկն իր առջև հաշվեց 7 շարք, իսկ շրջվելով իր հետևում հաշվեց 4 շարք: Քանի՞ աշակերտ կա դասարանում:

  1. Կա 10 բադ:Դրանցից 5-ը ձու է ածում ամեն օր, մնացած 5-ը՝ օրումեջ:Քանի՞ ձու կածի այդ 10 բադը 10 օրում:

  1. Հայրը և որդին միասին 38 տարեկան են: Որդին և պապիկը՝ 64, հայրը և պապիկը ՝84: Յուրաքանչյուրը քանի տարեկան են:

  1. Ուղղանկյան մի մասը թաքնված է վարագույրի հետևում: Ի՞նչ տեսք ունի թաքնված մասը:ա ) եռանկյուն    11բ) քառակուսիգ) վեցանկյունդ) շրջանե) ուղղանկյուն

Ընտրովի մաթեմ 19․10․2021

  1.  2500 դրամը երկու եղբայրների միջև այնպես բաժանեցեք, որ մեկն այնքան 20 դր. ունենա , որքան մյուսը՝5:

2500:25=100

2.     Շոգենավն իր արագությունը ժամում 9 կմ-ով պակասեցրեց, այդ պատճառով նշված ժամին նշանակված վայրից 108 կմ հեռու էր: Ցածր արագությամբ քանի՞ ժամ էր գնացել:

108:9=12

3.     Համեմատիր

4 մ 580դմ +800 դմ <150մ 200 դմ+100 սմ

4.   Ավտոմեքենան 50կմ/ժ արագությամբ անցավ250 կմ ճանապարհ: Նույն արագությամբ անցավ ևս 200 կմ : Քանի՞ ժամում անցավ ամբողջ ճանապարհը:

250+200=450

450:50=9

5.   Օգտվելով գումարման հատկություններից՝ հաշվել.

      83+144+36+856+64+17=1200

6.Կատարիր մնացորդով բաժանում .

1478:35=42 մն 8

7.    Գրիր երկու երկնիշ թիվ, որոնք բաժանվում են 10-ի:

80,90

8.      Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը , եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 8                        անգամ:

կմեծանա 8 անգամ

9.      *-ի փոխարեն գրիր թիվ, որ անհավասարությունը ճիշտ լինի:

     1478<1496

10.Արտահայտիր մետրերով.

14 կմ 740 դմ 7540մ

50 մ 400 սմ 54 մ

11.Հաշվիր արտահայտության արժեքը.

741:3+7497:9+152=1230

12.Գտեք 22-ի բաժանարարները և նրա  3 բազմապատիկ:

22:2=11

11×3=33

13.Գրիր այն վեցանիշ թիվը, որի՝

Տասնավորը 0 է, հազարավորը՝ 3, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 2

223202

ընտրովի մաթեմատիկա

Ի՞նչ կարելի է տեսնել փակ աչքերով

մթուրյուն և երազ

Ի՞նչն են գցում, երբ զգում են դրա կարիքը և բարձրացնում են, երբ այն այլևս պետք չէ:

ձկնորսությոան կարթ

Դու նստած ես ինքնաթիռում, քո առջևից ընթանում է ձին, իսկ ետևից՝
ավտոմեքենան: Որտե՞ղ ես դու գտնվում:

կառուսելին

Հայկը գնում էր անտառ: Նրան հանդիման գալիս էին երեք որսորդ: Յուրաքանչյուր
որսորդ ուներ մեկական հրացան, իսկ ամեն հրացանում կար 2 փամփուշտ: Քանի՞
մարդ էր գնում դեպի անտառ:

1 հեգի

Եվ վերջապես, գտեք մի այնպիսի բառ, որը սկսվում է Ա տառով և ավարտվում է Ղ
տառով

աղ

Ի՞նչն է դառնում 1/3-ով ավելի մեծ, երբ նրան շրջում ես գլխիվայր: