Архив рубрики: Իմ գրադարանը

Երբ մտքերը սառչում են օդում

Ալբերտ Մորավիա


(1-ին մաս)

Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում* շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Читать далее Երբ մտքերը սառչում են օդում

Աշխարհը շուռ է եկել, Դոնալդ Բիսեթ


Ալիս անունով մի ագռավ էր ապրում։ Ավելի ծույլ ագռավ աշխարհը դեռ չէր տեսել։ Երբեմն նա նույնիսկ թռչելիս էլ էր քնում եւ շատ զարմանալի ու տարօրինակ երազներ էր տեսնում։
Մի անգամ նա այնքան խորն էր քնել, որ սկսեց շրջված թռչել, եւ մինչ թռչում էր՝ մի երազ տեսավ. շրջված երազ…
Մռռան կատուն շատ էր սիրում մկներ որսալ։ Սպիտակեղենի զամբյուղում երկու մկնիկ տեսնելով, գաղտագողի մոտեցավ նրանց։
— Տե՛ս, տե՛ս՝ կատուն,— ասաց մի մուկը՝ մյուսին։— Հիմա մենք նրան կորսանք։
Մռռանը զարմացավ. «Գժվե՞լ են… Մի՞թե մկները կատուներ են որսում»,— մտածեց նա։
Բայց երբ մկնիկները սկսեցին հալածել նրան, Մռռանը զարմանքից,
առանց ետ նայելու հազիվ կարողացավ փախչել։
«Այսպիսի կյանք չի լինի. ամեն ինչ հակառակ է, ամեն ինչ շրջված»,—
մտածեց կատուն։
Ու այդ պահին էլ նրա դիմաց ելավ Հաֆ անունով վիթխարի շունը։ Հաֆը զայրացած գռմռաց Մռռանի վրա։
11

Читать далее Աշխարհը շուռ է եկել, Դոնալդ Բիսեթ

Ընթերցանության ուսումնական փաթեթ

Շաբաթվա ծրագիրը՝ այստեղ

Երկուշաբթի Ընթերցանության նյութը՝ «Արեւ». Ղազարոս Աղայան

Արև՛, արև՛, դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։

Աստված սիրես, էլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք
Միշտ՝ իրիկուն, առավոտ։

Որքան գոհ ենք, որ դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։

Читать далее Ընթերցանության ուսումնական փաթեթ

«Կոնֆետի անձրև» մեդիահեքիաթ

Դոնալդ Բիսեթի հեքիաթի համար պատրաստել եմ մեդիահեքիաթ:

Նախ նկարել եմ հեքիաթը Paint Նկարչական ծրագրով, հետո ձայնագրվել, AVS մոնտաժային ծրագրով միացնելով մեկը մյուսին՝ ստեղծել մեդիահեքիաթ:

Հեքիաթ փշատերև ծառի մասին

                         Հեքիաթ փշատերև ծառի մասին   

Անտառի մի  խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Читать далее Հեքիաթ փշատերև ծառի մասին