Архив за месяц: Февраль 2023

Հետաքրքիր դեպքեր Չարենցի կյանքից

 1.

Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով’ ասում է.
— Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
— Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը:
— Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
— Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:

2. Պատմում է Ավ.Իսահակյանը, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Չարենցի հետ. 

Չարենցին ծանոթացա, երբ նա 1925 թվականին իր արտասահմանյան ուղևորությունների ժամանակ Վենետիկ էր եկել, իսկ հանդիպել եմ նրան առաջին անգամ 1907 կամ 1908 թվերին Ղարսում: Իջել էի հյուրանոցներից մեկում, որի առաջին հարկում մի պարսկահայ՝ Աբգար անունով, գորգի խանութ ուներ, /ի դեպ, դա Չարենցի հայրն էր/: Մի օր կանգնել էի գորգավաճառի խանութի դռան առաջ, մեկ էլ դեմս ելավ մի վտիտ, կարճահասակ պատանի՝ սուր ու ծուռ քթով: Ոտքերը չռած՝կանգնեց դիմացս և ճնշող հայացքով, առանց աչք թարթելու՝ սկսեց նայել ինձ, ձեռքին էլ մի գիրք կար՝ փոքր ֆորմատով: Մի երկու անգամ շուռումուռ եկա՝ ազատվելու համար այդ պատանու խուզարկու հայացքից, բայց տեսա, որ հնար չկա, նա աչքերը չի կտրում երեսիցս, մոտեցա և մի ապտակ տվի: Տղան այլևս չմնաց, թողեց ու հեռացավ: Անցավ ժամանակ: Արտասահմանում գտնվածս միջոցին՝ մի օր, Վենետիկից ոչ հեռու գտնվող Պադուա կոչված վայրն էի գնացել, այդտեղ մի հայ բժիշկ պետք է վիրահատեր որդուս նշագեղձերը: Նույն օրը՝ ուշ երեկոյան, Վենետիկ վերադարձա, հյուրասենյակումս հանդիպեցի մի երիտասարդի՝ բավական ազատ ձևով բազկաթոռին նստած, ոտքը ոտքին դրած, ծխախոտը բերանին՝ ինձ սպասելիս: Առաջին տպավորությունս վանիչ էր: Ինձ տեսնելուն պես երիտասարդը տեղից վեր ցատկեց և «Չարենցն եմ» ասելով՝ ներկայացավ ինձ:

Եղիշեի պոեզիային լավ ծանոթ էի, ուստի անունն իմանալով՝ վրա պրծա և ճակատը համբուրեցի: Չարենցը ինձ հիշեցրեց 1908 թվականին իրեն հասցրածս ապտակի մասին և ավելացրեց, որ այն ժամանակ ձեռքում եղած գիրքը «Երգեր ու վերքերն» է եղել, որը կարդացած լինելով՝ ուզեցել է տեսնել ինձ: Ասաց նաև, որ կարծելով, թե բանաստեղծը արտասովոր մարդ պետք է լինի, ակնապիշ նայել է ինձ: «Բանաստեղծին սրբացած մարդ կարծելու պահին, երբ ապտակդ կերա, — ավելացրեց Չարենցը, — ամեն ինչ իրար խառնվեց, թողի ու հեռացա»: Արարքս այլ կերպ բացատրել չկարողանալով՝ ժպտացի և ասի.

— Եղի´շ ջան, ընդունի՛ր այդ ապտակս որպես «ուստա սիլլասի»:

3. Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.

— Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
— Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
— Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:
Դահլիճը թնդաց ծափերից…

4. Չարենցի անվան առաջացման վարկածներն, իհարկե, շատ են, կարդացեքերեք վարկած, որոնցից ամենահավաստին ու ամենահավանականը, երրորդ տարբերակն է՝ երբ ինքն իր մասին պատմում է հենց Չարենցը:

1. Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:

2. Ըստ մեկ ուրիշ աղբյուրի՝ մտորելով իր համար գրական կեղծանուն ստեղծելու մասին, հնչյունային և տեղաշարժային փոփխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի ՙՙԱնչար՚՚ ստեղծագործությունը, արդյունքում ստացվել է ՝ Չարենց:
3. Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց: Իհարկե՝ Չարենց անվան մասին ամենհավաստի աղբյուրը, համարվում է հենց բանաստեղծի պատմածը, ինչպես նշվեց վերը:

Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն. ՝ՙԵս իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել՚՚:
Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, իսկ պոետը որոշել էր հակառակն անել, և արեց:
1921 ից հետո ադրեն Չարենցը դարձել է Եղիշեի պաշտոնական ազգանունը:

Անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ։ 

Հանճարեղ-արտակարգ

Վենետիկ-

վտիտ-

խուզարկու-Հետախույզ

Գունատ-Գույնը գցած

ամայի-անբնակ

Տնային մաթեմ 28.2.2023

Լրացուցիչ առաջադրանքներ՝871; 874; 880-բ,դ; 881-բ,դ

  1. Ուղղանկյունանիստի լայնությունը 2 սմ է, երկարությունը՝ 2 սմ-ով
    ավելի, իսկ բարձրությունը՝ երկարությունից 1 սմ-ով պակաս։
    Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը։
    2+2=4
    4-1=3
    2×4=8
    8×2=16
    2×3=6
    6×2=12
    4×3=12
    12×2=24
    16+12+24=52սմ2

  1. Կարո՞ղ են արդյոք ուղղանկյունանիստի նիստերի մակերեսների
    արժեքները լինել այսպիսին. 3 սմ2, 4 սմ2, 5 սմ2, 6 սմ2, 3 սմ2, 2 սմ2:
    ոչ




    880.Գտե՛ք տառային արտահայտության արժեքը
    բ) (8 – a) ⋅ (a + 5), եթե a = 2,=(8-2)x(2+5)=42
    8-2=6
    2+5=7
    6×7=42
    դ) (30 – 3 · d) ⋅ (8 · d – 1), եթե d = –2։=(30-3x-2)x(8x-2-1)=
    30+6=36
    8x-2=-16
    -16-1=-17
    36x-17=612


    Գտե՛ք տառային արտահայտության արժեքը
    բ) 9 ⋅ (3b + 1) ։ 18 · (4 – 3c), եթե b = 2, c = –1,=9x(3×2+1):18x(4-3x-1)=
    3×2=6+1=7
    4-3x-1=7
    9×7=63
    9×7:18×7=7


    դ) km+2db, եթե k = 0, m = 4, d = –7, b = –8։=0x4+2x(-7)x(-8)=112

Դասարանական մաթեմ 28.2.2023

Դասարանական առաջադրանքներ՝ 870; 873; 875; 880-ա,գ; 881-ա,գ

  1. Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 5 սմ, 6 սմ, 4 սմ։ Գտե՛ք նրա
    մակերույթի մակերեսը։

5×6=30

30×2=60

5×4=20

20×2=40

6×4=24

24×2=48

60+40+48=148սմ 2

Գրե՛ք խորանարդի մակերևույթի մակերեսի բանաձևը։

S=2x(AxA+AxA+AxA)

  1. Սենյակի պատերը և առաստաղը ներկելու համար անհրաժեշտ
    ներկի քանակությունը հաշվելու համար սենյակը պատկերացնում
    են որպես ուղղանկյունանիստ: Հաշվե՛ք, թե ինչքան ներկ կպահանջվի սենյակը վերանորոգելու համար, եթե նրա լայնությունը 4 մ
    է, երկարությունը6 մ, բարձրությունը 3 մ, իսկ ամեն 1 մ2
    -ն ներկելու համար պահանջվում է 1/10կգ ներկ

4×6=24

24×2=48

4×3=12

12×2=24

6×3=18

18×2=36

48+24+36=108մ2

Գտե՛ք տառային արտահայտության արժեքը

ա) (3 · b + 4) ։ 2, եթե b = 6,=(3×6+4):2=11

գ) 48 ։ (2 · c – 6), եթե c = –1=48:(2x-1-6)=-6

Գտե՛ք տառային արտահայտության արժեքը

մայրենի

Կարդա՛ և անգիր սովորի՛ր բանաստեղծությունը․

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

1. Բացատրի՛ր տողերը՝ Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.

2.  Դուրս գրի՛ր ածական։ 

վառ

3. Ո՞ր բառերն են գույն արտահայտում։ 

վառ

բնագիտության անփոփիչ

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
    երբ մարթը ուժ է գործադրում և իրը շարժվում է։

  1. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:
    ուժից և իրի անցած ճանապարհից։

  1. Լրացրու բաց թողնված բառը
    Երկրի վրա կյանքը պայմանավորված է արեգակի ջառագայթներով :

  1. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:

Միջուկային,մեխանիկական,քիմիական,էլեկտրական,ջերմային,ճառագայթային։

  1. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:

արեգակի ճառագայթներից և հողից։

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

օդի տաքությունը։

  1. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Երբ մի նյութը սառն է, մյում նյութը տաք, շփումից երկու նյութերի ջերմաստիճանները հավասարվում է։

  1. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

հեղուկային, ելեկտրոնային, գազային,օպտիկական, մախանիկական։

  1. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

զգուշորեն

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

հալման,ընդարձակման,պնդացման ,գոլորշիացման,խտացման ։ 

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Հալում երբ մարմինը պինդ վիճակից վերածվում է հեղուկ վիճակի։
Պնդացում երբ մարմինը հեղուկ վիճակից վերացվում է պինդ վիճակի։

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

եռման ջերմասիճանը այն ճերմաստիճանն է որ հեղուկը սկսկում է եռալ։

  1. Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:շ

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
  2. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
  3. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
  4. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
  5. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:

Փետրվար ամսվա մայրենի հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն․  տեղադրե՛ք համապատասխան հղումներ․ 

Գնահատե՛ք ձեր աշխատանքը և հիմանավորեք։ 

Դասարանական մաթեմ 24.2.2023

Դասարանական առաջադրանքներ՝ 854; 856; 863; 865

  1. Մարմնի զանգվածի մոտավոր արժեքը 1 կգ ճշգրտությամբ
    հավելուրդով հաշվելիս չափման սխալը 350 գ է: Որքա՞ն կլինի
    պակասորդով հաշվելու չափման սխալը:

1կգ-350գ=650գ

Ցանկապատի երկարության մոտավոր արժեքը 1 մ ճշգրտությամբ
պակասորդով հաշվելիս չափման սխալը 35 սմ է: Գտե՛ք պակասորդով հաշվելու չափման սխալի և հավելուրդով հաշվելու չափման սխալի տարբերության բացարձակ արժեքը:
հավելորդով 2 մ

պակասորդ 135 սմ

2-135=65

65-35=30

  1. Երկու վարպետներ, աշխատելով առանձին,
    կարող են կատարել նույն աշխատանքը
    համապատասխանաբար 10 և 12 օրում։ Աշխատանքի ո՞ր մասը կկատարեն վարպետները՝ մեկ օր աշխատելով միասին։

1/10+1/12=11/60

  1. Այգում աճում են միայն խնձորենիներ և դեղձենիներ, ընդ որում
    դեղձենիների քանակը 3 անգամ պակաս է խնձորենիների
    քանակից։ Այգու բոլոր ծառերի քանի՞ տոկոսն են դեղձենիները։

25%

Երկու եղբայրներ ունեն հավասար թվով ընկույզներ: Եթե ավագ եղբայրը կրտսերին տա 20 ընկույզ, ապա նրա մոտ կմնա 5 անգամ քիչ ընկույզ, քան՝ կրտսերի մոտ: 
Քանի՞ ընկույզ կար սկզբում եղբայրներից յուրաքանչյուրի մոտ

Դասարանական մաթեմ 22.2.2023

Դասարանական առաջադրանքներ՝ 846; 850; 852; 857-ա,գ; 860;

  1. Հատվածի երկարությունը չափում են միլիմետրերով։ Ի՞նչ
    ճշգրտությամբ է չափվում հատվածի երկարությունը։

  1. Ուղղանկյան չափումները կատարել են 1 մմ ճշգրտությամբ։
    Այնուհետև որոշել են նրա պարագիծը։ Ի՞նչ ճշգրտությամբ
    պատասխան են ստացել։

1×4=4 մմ

  1. Մի երկրում բարձրացատկի ռեկորդը կազմում է 2 մ 28 սմ։
    Ռեկորդները գրանցվում են 1 սմ ճշգրտությամբ։ Մրցումների
    ժամանակ մարզիկը ցատկել է 2 մ 28 սմ 4 մմ։ Գրանցվե՞լ է արդյոք
    երկրի նոր ռեկորդ։

ոչ ռեկորդը կկրկնվի

Գտե՛ք 2ab տառային արտահայտության թվային արժեքը, եթե՝

  1. Արկղում կա 5 սպիտակ, 3 կարմիր և 2 կանաչ գնդիկ։ Արկղից,
    առանց նայելու, հանում են մի գնդիկ։ Ինչի՞ է հավասար կանաչ
    գնդիկ հանելու հավանականությունը։

2/10

  1. Ունենք 72 կգ պղնձի և 8 կգ արծաթի համաձուլվածք։ Քանի՞ տոկոս
    է արծաթը այդ համաձուլվածքում։
    10%

Հսկան

 Լավ չեմ հիշում, թե որ դարում,
Հին ժամանակ, մեր աշխարհում
Ասում են թե՝ կար մի իշխան.
Մի մեծ իշխան, էնքան ուժեղ,

Որ թե մարդիկ նըրա աչքում,
Թե՛ հասարակ ճանճ ու մըժեղ:
Ինչ որ աներ ու կամենար,
Օրենք էր էն երկրի համար.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
      Ուներ անթիվ ու անքանակ
Ոչխարի հոտ, մարդի բանակ,
Կովի նախիր, խոզի բոլուկ,
Երամակներ ձիու, ջորու,

Էս բոլորը ցըրված, փըռված
Մինչև ծովի ափը հեռու:
Մինչև ուր որ քըշեր, տաներ,
Իր աշխարհքի սահմանն էն էր.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
      Մի անգամ էլ էս իշխանը
Երբ նըստած էր իրեն տանը,
Լեղապատառ ներս ընկավ տուն
Իր հոտերի վերակացուն.

— Ապրած կենաս, մեր տեր իշխան,
Հապա՜, էսպես հրաշք մի բան.
Արածում էր ծովի ափին
Բազմությունը քո հոտերի,
Մին էլ տեսնենք՝ ծովի միջին

Մի վիթխարի մարդ է գալի:
Մի վիթխարի մարդ եմ ասում,
Որ մենք իր մոտ լու ենք չընչին,
Ծովը մինչև ծունկն է հասնում,
Իսկ գըլուխը ամպի միջին:

Եկավ, կանգնեց մեր հանդիման
Ու որոտաց ամպի նըման.
«Ո՞վ է, ասավ, էսպես բերում
Թողնում ապրանքն իմ հանդերում.
Կորե՛ք իսկույն, դուք մարդուկներ,

Ձեռըս քանի չի հասել դեռ…»
Էն ժամանակ վեր կացա ես
Ու պատասխան տըվի էսպես.
«Էդ սևակնած, մութ ամպերում
Զուր ես էդքան բարձըր գոռում.

Ով էլ լինես, ուսկից էլ գաս,
Էս մի բանը լավ իմանաս,
Դու, երկնահաս, ահեղ հըսկա,
Մեծ իշխանի ապրանքն է սա,
Ո՞վ է գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգա նըրա դիմաց»:
Բայց ինձ իսկի չըլսեց էլ
Էն անճոռնի աժդահակը,
Էն ամպերից ցած կըռացավ,
Ձեռը կոխեց ծովի տակը,

Դուրս հանեց մի ձուկն ահագին
Ու դեմ արավ արեգակին,
Որ խորովի…» — Հազիվ էսքան
Պատմեց հովիվն իշխանական
Ու վեր ընկավ, շունչը փչեց:

Խիստ զայրացավ իշխանը մեծ.
— Ո՞վ է, ասավ, համարձակվել
Իմ տերության սահմանն եկել
Ու էդպես էլ վըրես հաչում…
Ինձնից ուժեղ չեմ ճանաչում

Ես ոչ մի տեղ և ոչ մեկին…
      Էսպես ասավ ու զայրագին
Հըրամայեց՝ զորքերը գան:
Հըրամայեց՝ զորքերն եկան.
— Կեցցե՛ մեր տեր, մեր թագավոր,

Անհաղթ, անմահ, ամենազոր…
— Ապրե՛ք, ասավ իշխանը սեգ,
Ելեք իսկույն ու գընացեք,
Մանուկ ու ծեր
Իմ առյուծներ,

Ո՞վ է, տեսեք, վըրես հաչում
Ու իմ ուժը չի ճանաչում:
Ցույց տըվեք դուք, որ ոչ մի տեղ
Չըկա ոչ ոք ինձնից ուժեղ…
Ասավ՝ զորքերն իրենց կարգին

Փող փըչեցին, թըմբուկ զարկին,
Շըրըխկոցով, զըրընգոցով
Ճամփա ընկան դեպի մեծ ծով:

   Հասան, տեսան — ա՜յ քեզ հըսկա,
Գըլուխն էստեղ, ոտներ չըկա.

Գընա՜, գընա՜, թե որ գըտնես…
Երկար ու մին ձըգված էսպես,
Հըսկայական քընով քընած:
Էստեղ, էնտեղ դիրքեր բռնած՝
Դես չոքեցին, դեն պառկեցին,

Հա զարկեցին ու զարկեցին,
Տեսան տեղից ժաժ չի գալի,
Խըռըմփում է զարհուրելի,
Խըռըմփոցից, ինչ-որ խոսում,
Մարդիկ իրար ձեն չեն լըսում:

Մոտ գընացին, էլի՜, էլի՜…
Դարձյալ տեղից ժաժ չի գալի:
Կամաց-կամաց սիրտ առնելով,
Գոռգոռալով, հարայ տալով,
Դուրս թափվեցին թաքուստներից,

Ելան վըրեն, դեսից, դենից,
Որը ոտին,
Որը քըթին,
Որը լանջին,
Որն ականջին,

Փորի վըրա, միրքի միջում,
Ձի են քըշում, նիզակ ճոճում,
Զարկում, զարկում,
Ձըգում, թըքում,
Հայհոյում են էսպես, էնպես…

Մին էլ հըսկան էն սարի պես
Վըրա նստեց—մե՜ծ, ահարկու.
Ինչ պատահեց—ոչ տեսնես դու:
Հազարներով մարդն ու իր ձին
Տակովն եղան, կոտորվեցին.

Որն էլ գըլխից, քըթից, լանջից,
Կամ ուսերից, կամ ականջից
Ներքև ընկավ՝ թե մարդ, թե ձի,
Նըրա օրն էլ դու իմացի:
      Շատ զարմացավ հըրեշ հըսկան,

Թե, տեր աստված, արդյոք էսքան
Մանըր-մունըր ինչ բաներ են,
Որ եկել են թափվել վըրեն:
Տեսավ, ինչ որ կենդանի կան՝
Վազ են տալի, թե ետ գընան.

Բուռն արավ իր բըռնովը մեծ,
Իրար խառնեց, ողջ հավաքեց
Գըրպանն ածավ
Ու վեր կացավ,
Լընգլընգալեն իրիկունը

Գընաց հասավ իրենց տունը:
Տանը իը պես մեծ, ահագին
Մի մեր ուներ, բարի մի կին:
Գընաց հըսկա մորը պատմեց
Թե իրեն հետ ինչ պատահեց,

Ու գըրպանից հանեց բոլոր՝
Ահից խելառ ձին-ձիավոր:
Բարի կինը հենց որ տեսավ,
— Ամա՜ն, որդի, վա՜յ ինձ, ասավ.
Ի՞նչ ես անում էդ խեղճերին,

Բա չե ՞ս տեսնում, թե քո ձեռին
Ոնց են դողում: Ասենք մեծ ես,
Մի՞թե պիտի փոքրին տանջես:
Մեծ թե փոքըր, ինչ էլ լինի,
Ամեն ապրող շունչ կենդանի,

Որ ծընվել է արևի տակ,
Էս աշխարհքում միատեսակ,
Մինը պակաս, մյուսը ավել,
Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել,
Չըպարծենա երբեք ոչ ոք,

Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.
Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը՝ մահ…
Բա՛ց թող, որդիս,
Բա՛ց թող՝ գընան,

Ապրեն ազատ
Ուր կամենան:

 Ու, հընազանդ մոր խըրատին,
Իսկույն հանեց հըսկա որդին
Իր գըրպանից ձին-ձիավոր,

Իրար խառնած զորքը բոլոր,
Թողեց գընան՝
Ուր կամենան:

Բացատրի՛ր անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ:

Երամակներ-Ընտանի կենդանիների 

զարհուրելի-սարսափելի

կամենան-Ուզենալ

սեգ — հպարտ


Գրի՛՛ր ստեղծագործության ասելիքը՝ արտահայտելով քո վերաբերմունքը: