Կարդում ենք Տերյան
Կարծես թե դարձել եմ ես տուն
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
- Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝
- մշուշ-Մառախուղ
- անզոր-Ուժից ընկած
- պարզկա- անամպ և ցուրտ
- , իլիկ-մարմենի
- Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավո՛ր պատմիր:
Իմ կարծիքով նա ուզում էր հիշել հին ժամանակը։ - Դո՛ւրս գրիր բնության պատկերները:
- Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ… - Բանաստեղծությունը սովորի՛ր անգիր։